Blog
In
other , shrjaka-mijavayr
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է Երևանում և 3 մարզում
Posted on 15 Դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոնում դեկտեմբերի 8-ին և 14-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 14-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Շենգավիթում՝ դեկտեմբերի 14-ին։ Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում դեկտեմբերի 3-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հրազդանում՝ դեկտեմբերի 4-ին, Վանաձորում՝ դեկտեմբերի 7-ին և 10-ին։
In
other , shrjaka-mijavayr
Սովորական կիվիվի․ «Տարվա թռչուն 2023» արշավի 6 թեկնածուներից մեկը
Posted on 14 Դեկտեմբերի, 2022

2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչնի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 19-ին՝ արդյունքներն ամփոփելուց հետո: Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել էր, որ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը նախաձեռնել է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Իսկ քվեարկությունը կընթանա մինչև դեկտեմբերի 16-ը։ «Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա: Մինչ այդ NABU-ի հայաստանյան մասնաճյուղը իր սոցիալական ցանցերի էջերում և կայքում պարբերաբար տեղադրելու է մրցույթի թեկնածու թռչնատեսակների մասին հետաքրքիր և ուսուցողական նյութեր, որոնք թույլ կտան կատարել գիտակցված ընտրություն: Այսօր մեր ընթերցողին ենք ներկայացնում «Տարվա թռչուն» 2023 արշավի 6 թեկնածուներից սովորական կիվիվին (Vanellus vanellus): Կիվիվը գրանցված է IUCN կարմիր ցուցակում «Վտանգվածին մոտ» (Near threatened) կարգավիճակով։ Կիվիվների տարածման արեալն ընդգրկում է Եվրասիայի գրեթե ողջ տարածքը՝ բացառությամբ խիստ կլիմա ունեցող շրջանների։ Հատկապես տարածված են արևմտյան Եվրոպայում, երբեմն հանդիպում են նաև Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափամերձ շրջաններում։ Հայաստանում նստակյաց է, հանդիպում է հիմնականում Արարատյան ու Շիրակի դաշտերում, Սևանա լճի, Հրազդան ու Քասախ գետերի ավազաններում։ Կիվիվները բնադրում են՝ 1․ բացատներում, 2․ գյուղատնտեսական հողերում, 3․ ջրաճահճային տարածքներում՝ գետնի վրա։ Սնվում են՝ 1․ միջատներով, 2․որդերով, 3․ փափկամարմիններով։ Սովորաբար 4 ձու են դնում։ Նիդեռլանդների որոշ շրջաններում ամեն տարի գարնանն ավանդաբար անցկացվում են կիվիվի առաջին ձվի որոնման մրցույթներ։ Նախկինում մրցույթի մասնակիցները հավաքում էին գտած ձվերը, սակայն այժմ արգելված է հավաքել ձվերը։ Քվեարկելու համար սեղմեք այստեղ․
In
other , eco-aprelakerp
10 խորհուրդ․ ինչպես ավելի «կանաչ» ապրել
Posted on 14 Դեկտեմբերի, 2022

«Նորարարական լուծումներ հանուն համայնքների կայուն զարգացման» (ISSD) ՀԿ-ն նախաձեռնել է Հայաստանում «զրո թափոն» ապրելակերպի տարածումը: ISSD-ի առաքելությունն է ապահովել կայուն զարգացումը Հայաստանում՝ թափոնների կառավարման, գյուղատնտեսության, կրթության, բիզնեսի և շրջանաձև տնտեսության և կանանց հզորացման ոլորտում նորարարական նախագծերի իրականացման միջոցով: Եթե ցանկանում ես նվազեցնել քո էկոլոգիական ոտնահետքը, ապա հետևի՛ր ISSD-ի պատրաստած տեսանյութում նշված խորհուրդներին և սկսի՛ր ավելի «կանաչ» ապրել։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
10 փաստ․ Գեոմագնիսական դաշտի ազդեցությունը՝ մարդկության առողջության վրա
Posted on 13 Դեկտեմբերի, 2022

Օդերևութաբանական փոփոխությունները ազդեցություն են թողնում նաև մարդու ինքնազգացողության ու առողջական վիճակի վրա։ Eco.am սոցիալական հարթակն այսօր կանդրադառնա գեոմագնիսական դաշտի փոփոխության արդյունքում մարդկության առողջության վրա թողած հետևանքներին և ազդեցությանը։ Երկրի մագնիսականության ուսումնասիրման հիմքում ընկած են մագնիսական չափումները, որոնք կատարվում են տարբեր եղանակներով ու սարքերով՝ կողմնացույցով, մագնիսական թեոդոլիտով ու կշեռքով, մագնիսաչափով, Երկրի արհեստական արբանյակով։ Երկրի մագնիսականության հետազոտումը հնարավորություն է տալիս կանխատեսել նաև ճառագայթման վիճակը մերձերկրյա տարածությունում տիեզերական թռիչքների ծրագրման ժամանակ։ Գեոմագնիսակիան դաշտը ձևավորվում է երկրագնդի արտաքին միջուկում, որտեղ առկա երկաթի հեղուկի մեջ հոսող էլեկտրական հոսանքները կոնվեկտիվ շարժումների հետևանքով առաջացնում են մագնիսական դաշտ, որն էլ իր հերթին տարածվում է Երկրի շուրջ (միջուկում ջերմաստիճանը հասնում է մինչև 5700°C): Այն գոյություն ունեցող հաստատուն և փոփոխական դաշտ է, որը ձգվում է տարածության մեջ՝ դիմագրավելով արեգակնային քամուն։ Գեոմագնիսական դաշտն օգտագործում են նաև որոշ կենդանիներ, ինչպիսիք են՝ թռչունները, երկկենցաղները և որոշ սողուններ։ Այն որպես կողմնորոշիչ օգտագործում են միգրացիոն ժամանակահատվածներում տեղանքում ճիշտ կողմնորոշվելու համար։ Օդերևութաբանական փոփոխությունների հանդեպ բարձր զգայունությունը դրսևորվում է՝ 1․ անձրևից կամ ձյան տեղումներից առաջ կամ հետո, 2․ մագնիսային փոթորիկների և արևի վրա բռնկումների ժամանակ մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով: Մետեոկախվածություն ունեցող մարդիկ եղանակի փոփոխությունից կարող են ունենալ՝ 1․ գլխապտույտ, 2․ արյան ճնշման կտրուկ տատանումներ, 3․ գլխացավ և հոդացավ, 4․ հոգնածություն, 5․քնկոտություն կամ հակառակը` անքնություն, 6․նյարդայնությունն ամպրոպից առաջ նույնպես կարելի է դասել եղանակային փոփոխությունների հանդեպ զգայունության նշաններին: Մագնիսային փոթորիկների ժամանակ կրճատվում է՝ 1․ մելատոնինի արտադրությունը, որը պատասխանատու է օրվա կենսառիթմերի և իմունիտետի համար: 2․Խախտվում է հորմոնային բալանսը, իսկ դրա հետ մեկտեղ վեգետատիվ նյարդային համակարգի սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինները: Որոշ մարդկանց մոտ դա հանգեցնում է արյան ճնշման բարձրացման և սրտի արագ աշխատանքին, մյուսների մոտ միանգամայն հակառակ պատկերն է գրանցվում: Հաստատված է, որ՝ 1․գեոմագնիսական ակտիվության շրջանում փոխվում են նաև արյան հատկությունները: 2․Ավելանում է մածուցիկությունը` որոշ դեպքերում գրեթե 5 անգամ, էրիտրոցտները կպչում են իրար, իսկ արյան հոսքը դանդաղում է: 3․Արյան խտացման հետևանքով խախտվում է նաև թթվածնի փոխանակումն ամբողջ օրգանիզմում: 4․Թթվածնի պակասից տուժում են ուղեղը, սիրտը և նյարդային վերջույթները: Այստեղից էլ առաջանում են՝ գլխացավ, հոդացավ, դեպրեսիվ վիճակ, քնկոտություն կամ, հակառակը, անքնություն, աշխատունակության անկում: 5․Սրտամկանի կաթվածի, հիպերտոնիկ կրիզների և ինսուլտների մոտ 70%-ը տեղի է ունենում արևային փոթորիկների օրերին: 6․ Արևային ակտիվության ուժեղ աճը կարող է հանգեցնել ուղեղի աշխատանքի անդառնալի խափանման, քանի որ ուղեղն, ըստ էության, բարդ էլեկտրամագնիսային, կենսաքիմիական և մեխանիկական կազմություն ունի: 7․Նկատվել է, որ Արեգակի վրա բռնկումների հաջորդ օրը 4-5 անգամ աճում է ինքնասպանությունների քանակը: 8․ Ուշագրավ է նաև այն փաստը, որ շատերն արձագանքում են ոչ թե մագնիսային փոթորկին, այլ դրանից 1-2 օր առաջ` արձագանքելով բռնկումներին Արեգակի վրա: 9․ Բնակչության մոտ 50 տոկոսը հարմարվում են, այսինքն զրոյացնում են միմյանց հաջորդող մագնիսային փոթորիկների ազդեցությունը: 10․ Տարիքի հետ մետեոկախվածությունն աճում է: Կանայք ավելի զգայուն են մագնիսային դաշտի տատանումների հանդեպ: Սրտանոթային հիվանդություններից տառապող մարդիկ այդ օրերին պետք է ուշադիր լինեն իրենց ինքնազգացողության հանդեպ` 1․ արյան ճնշման, 2․սրտի ռիթմին, 3․անհրաժեշտության դեպքում ընդունեն բժիշկի նշանակած դեղորայքը:
In
other , shrjaka-mijavayr
Մորուքավոր գառնանգղ․«Տարվա թռչուն 2023» արշավի ամենավտանգված թռչնատեսակը
Posted on 12 Դեկտեմբերի, 2022

Eco.am սոցիալական հարթակն արդեն անդրադարձել էր, որ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը նախաձեռնել է «Տարվա թռչուն» 2023 քվեարկությունը։ Քվեարկությունը կընթանա մինչև դեկտեմբերի 16-ը, իսկ և 2023 թվականի տարվա խորհրդանիշ թռչնի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 19-ին՝ արդյունքներն ամփոփելուց հետո: «Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա: Մինչ այդ NABU-ի հայաստանյան մասնաճյուղը իր սոցիալական ցանցերի էջերում և կայքում պարբերաբար տեղադրելու է մրցույթի թեկնածու թռչնատեսակների մասին հետաքրքիր և ուսուցողական նյութեր, որոնք թույլ կտան կատարել գիտակցված ընտրություն: Այսօր մեր ընթերցողին ներկայացնում ենք «Տարվա թռչուն» 2023 արշավի 6 թեկնածուներից մորուքավոր անգղին (Gypaetus barbatus): Մորուքավոր անգղը սակավաթիվ, վտանգված տեսակ է և ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում։ IUCN կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»։ Թռչունն այս անվանում ստացել է կտուցի տակ գտնվող մորուքի նմանվող փետուրների փնջի պատճառով։ Մորուքավոր անգղին անվանում են նաև գառնանգղ, ինչի պատճառ է դարձել հնում հովիվների ունեցած պատկերացումը, թե մորուքավոր անգղը գառներ է որսում, այնինչ անգղը սնվում է լեշերով, հիմնականում` մանր և միջին չափերի, երբեմն՝ խոշոր եղջերավոր կենդանիներով: Մորուքավոր անգղի տարածման հիմնական արեալը ընդգրկում է հարավային Եվրոպան, արևելյան Աֆրիկան, կենտրոնական և հարավ-արևմտյան Ասիան։ Հայաստանում հանդիպում է հանրապետության գրեթե ողջ տարածքում` բացառությամբ Արարատյան և Շիրակի դաշտերի։ Բնադրում են անմատչելի լեռնային տարածքներում և կիրճերում, հաճախ բները կառուցում են անձավներում։ Դնում են 1-2 ձու, սակայն սովորաբար միայն մեկն է գոյատևում։ Մորուքավոր անգղի սիրելի ուտելիքը ոսկորներն ու ոսկրածուծն են։ Նույնիսկ երկու ամսեկան ձագը կարող է կուլ տալ 15-20 սմ երկարության ոսկոր, իսկ հասուն թռչունները երբեմն կուլ են տալիս ոչխարի կամ այծի ամբողջական կողոսկրեր։ Երբ անգղը քաղցած է և սնունդ չի գտնում, ապա հարձակվում է թույլ և հիվանդ կենդանիների վրա։ Նա իր զոհի վրա հարձակվում է հետևից և թևերի հարվածներով հրում է դեպի անդունդը, որի հատակին էլ հետո գտնում է զոհի մարմինը։ Քվեարկելու համար սեղմեք այստեղ․
In
other , shrjaka-mijavayr
Կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման կարողությունները․ էկոդասընթաց տեղական ինքնակառավարման մարմինների համար
Posted on 12 Դեկտեմբերի, 2022

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ իրականացվել է դասընթաց։ Դասընթացների հիմնական նպատակն էր բարձրացնել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և մասնավոր հատվածում որոշումներ կայացնող անձանց իրազեկվածությունը կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանում առկա խոցելիությունների, ռիսկերի և հարմարվողականության հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել նրանց՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման կարողությունները: «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» դասընթացների շարքի արդյունքներն ամփոփվեցին շահառուների հետ հանդիպման ընթացքում։ 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ բոլոր մարզերում անցկացված 10 դասընթացում ներգրավված են եղել 248 մասնակից. մասնավորապես՝ ՀՀ մարզպետարանների տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինների քաղաքացիական ծառայողներ, ՀՀ համայնքների ղեկավարներ, ավագանիների անդամներ, համայնքային ծառայողներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը, հանդիպման ընթացքում ընդգծել են կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ որոշում կայացնողների կարողությունների զարգացման և բարձրացման կարևորությունը՝ հատկապես կլիմայի փոփոխության համատեքստում երկրում առկա մարտահրավերներին դիմակայելու հարցում նրանց առանցքային դերակատարությունը հաշվի առնելով: 6 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են՝ 1․ Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցություններին, 2․ առկա և կանխատեսվող ռիսկերին ու խոցելիությանը, 3․ գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, զբոսաշրջության ոլորտներում կլիմայական ռիսկերի նկատմամբ խոցելիության գնահատումների արդյունքներին, 4․կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորմանը համայնքային մակարդակում, տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրմանը և այլն: Դասընթացներից բացի, համագործակցության շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի առարկայական ծրագրերում և քաղաքացիական ու համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներում կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ թեմաների ներդրման ուղղությամբ:
In
other , eco-texnologianer
Թալինի դպրոցի ուսուցչուհու ստեղծած բջջային հավելվածը սովորեցնում է պաշտպանվել երկրաշարժից
Posted on 9 Դեկտեմբերի, 2022

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույններ 2022» մրցույթի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն 2022» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Be Safe» բջջային հավելվածը, որի հեղինակն Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցի «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցչուհի Լալա Խուրշուդյանն է։ «Be Safe» («Եղիր ապահով») հավելվածը հեռախոսային խաղ է երկրաշարժի վարքականոնների մասին՝ նախատեսված նախադպրոցական և ավելի բարձր տարիքի երեխաների համար։ Հեղինակի՝ Թալինի ավագ դպրոցի ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Լալա Խուրշուդյանի համոզմամբ՝ հավելվածը կօգնի երեխաներին ավելի շատ գիտելիքներ ունենալ և երկրաշարժի ժամանակ շրջանցել վտանգները՝ առանց խուճապի մատնվելու։ Սա նաև միջոց է՝ երեխաների շրջանում ձևավորել սեր և հետաքրքրություն բնական գիտությունների նկատմամբ։ «Այս տարիքի երեխաները շատ են սիրում բջջային հեռախոս գործածել և հենց իրենք էլ առաջարկեցին, որ կարելի է բջջային հավելվածով ուսուցողական խաղ ստեղծել։ Հիմա երիտասարդությունը շատ ժամանակ է տրամադրում բջջային հեռախոսներին, և մենք մտածեցինք, որ կարելի է այդ ժամանակի ընթացքում ձեռք բերել վարքականոններ՝ երկրաշարժի ժամանակ ապահով զգալու նպատակով։ Բնակչության մեծամասնությունը չի տիրապետում երկրաշարժի վարքականոններին և անհրաժեշտ բարձրացնել իրազեկվածությունը»,- պատմում է ուսուցչուհին՝ ավելացնելով, որ երկրաշարժի մասին հավելված ստեղծելու գաղափարը ծնվել է մեկ տարի առաջ փետրվարին, երբ հանրապետությունում երկրաշարժ է գրանցվել, և իրենք դպրոցում քննարկել են երկրաշարժի մասին ուսուցողական սեմինարներ կազմակերպելու հարցը։ «Կանայք և տեղեկատվական հասարակություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ նորարարական այս ծրագրի մշակմանը մասնակցել են Թալինի ավագ դպրոցի և Երևանի թիվ 192 դպրոցի մի խումբ աշակերտներ: Սարքի նախագծման ժամանակ հեղինակները համագործակցել են Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի հետ։ Աշխատանքները հաջողությամբ ավարտված են, և երկրաշարժի զոհերի հիշատակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Թալինի ավագ դպրոցում տեղի են ունեցել VR նորարարական, շարժական լաբորատորիայի բացումը և «Be Safe» հավելվածի փորձարկումը։ Միջոցառմանը ներկա են եղել Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի կրթական նորարարությունների բաժնի պետ Ս. Կոսյանը, Կրթական բնագավառների բաժնի փորձագետներ Կ. Ավետիսյանը, Լ. Գրիգորյանը, Թալին համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր և ԶԼՄ ներկայացուցիչներ։ VR ակնոցները բջջային հավելվածին միացնելով և ուսուցչուհի Լալա Խուրշուդյանի նախագծած հատուկ սարքի վրա կանգնելով՝ երկրաշարժի իմիտացիա է ստեղծվել՝ ցույց տալու, թե ինչ զգացողություններ են առաջանում երկրաշարժի պահին։ «Be Safe» հավելվածն ազդանշանի միջոցով տեղեկացնում է, թե տվյալ պահին որտեղ է երկրաշարժը, և ինչ քայլեր պետք է իրականացնել։ Բջջային հավելվածը ներառում է մի քանի բաժիններ, որտեղ բացատրվում է, թե երկրաշարժի ժամանակ այս կամ այն վայրում գտնվելիս ինչ պետք է անել։ Օրինակ՝ 1․ շենքերի հարևանությամբ գտնվելու դեպքում պետք է արագորեն հեռանալ այդ տարածքից, ոչ թե մտնել շենք։ 2․ Շենքի 1-ին կամ 2-րդ հարկերում գտնվելու դեպքում պետք է մտնել սեղանի տակ, մեջքով դեպի պատուհանները՝ ապակիների հնարավոր կոտրվելու դեպքում չվնասվելու համար։ 3․ Բարձր հարկերում գտնվելիս պետք է կանգնել հիմնական պատերը կրող հանգույցներում․ չի կարելի վերելակ նստել կամ մոտենալ պատուհանին։ Հավելվածի բաժիններից մեկն էլ խաղ-առաջադրանքի միջոցով բացատրում է, թե ինչպես պետք է պատրաստել առաջին անհրաժեշտության իրերի պայուսակը երկրաշարժի ժամանակ։ Հատուկ ձայնային ազդանշանի միջոցով հավալվածը հուշում է՝ ընտրված առարկան կամ իրը ճի՞շտ է, թե՞ ոչ։ Հավելվածը հանրակրթական դպրոցներում կարող է օգտագործվել բաց դասերի և թեմատիկ սեմինար-պարապմունքների ժամանակ։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Ճապոնացի գիտնականները փորձում են ձյունից էլեկտրաէներգիա ստանալ
Posted on 9 Դեկտեմբերի, 2022

Ճապոնացի գիտնականները կարծում են, որ հնարավոր է էլեկտրաէներգիա ստանալ նաև ձյունից։ Այս տարվա դեպտեմբերից մինչև 2023 թվականի մարտը նրանք նախաձեռնել են գիտափորձ իրականացնել և փորձարկել աշխարհում առաջին ձյան էլեկտրակայանը։ Այն իրականացվում է ՝ Տոկիոյի Էլեկտրական հաղորդակցության համալսարանի և Forte-ի հետ համագործակցությամբ։
2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի մարտը Ճապոնիան կփորձարկի աշխարհում առաջին ձյան էլեկտրակայանը, ըստ Nikkei Asia-ի: Այն պատրաստվել է Forte-ի կողմից հետ համագործակցությամբ:
Ինժեներները համարում էին, որ նման կայանի արդյունավետությունը հավասար է արևային մարտկոցների աշխատանքին։
Նշվում է, որ որքան մեծ է ջերմաստիճանի տարբերությունը, այնքան՝ էլեկտրաէներգիան։ Հաջող փորձարկումներից հետո նման կայան կտեղադրվի տաք աղբյուրներում, որտեղ ձյուն է տեղում։
Հատուկ տուրբինները տաքացվում են արևի լույսով: Դրանք տեղակայված են լողավազաններում, որոնք պետք է մշտապես ծածկվեն ձյունով։ Ջերմաստիճանի տարբերության և հովացման պատճառով տուրբինները կստանան կոնվեկցիոն հոսանք։ Այս հոսանքը պտտում է տուրբինը: Պտտումն առաջացնում է էլեկտրականություն:
In
other , shrjaka-mijavayr
Որքան վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին
Posted on 8 Դեկտեմբերի, 2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ընթացքում արձանագրվել է 72 դեպք: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ 40 դեպքով հաշվարկվել է 26.401.432 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 16.243.192 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 18 դեպքով նշանակվել է 1.490.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 49 դեպք, որից 39-ով հաշվարկվել է 26.389.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 213.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել՝ 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 3 դեպք: Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 12.182 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 16.029.592 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 11 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 6 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 240.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 8 գործ (ընդհանուր՝ 1.143.800ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 613.800 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 6 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 10 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 14 որոշում՝ 1.790.000 ՀՀ դրամի չափով, նաև 4-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.277.701 ՀՀ դրամի չափով։
In
other , shrjaka-mijavayr
Լիճը մաքրելը խնդրի վերջնական լուծում չէ․ Երևանյան լճի մաքրման աշխատանքները շարունակվում են
Posted on 8 Դեկտեմբերի, 2022





