Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

ՇՄ նախարարն ու WWF-ի ղեկավարները քննարկվել է էկոլոգիական միջանցքների հարցը

ՇՄ նախարարն ու WWF-ի ղեկավարները քննարկվել է էկոլոգիական միջանցքների հարցը
Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ինթերնեյշնլ եվրոպական ծրագրային գրասենյակների տարածաշրջանային  տնօրեն Աջայ Բարային և  Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) hայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանին։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ տեսակետները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրին», որը նախաձեռնվել է Շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կոմից 2013 թվականին։ Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն է ունեցել նաև Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։ Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն էլ խոսել է բնություն բաց թողնված առանձնայկներից, որոնք վերջին շրջանում հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում։ Քննարկվել է էկոլոգիական միջանցքների հարցը։ Հինգ տարիների ընթացքում աշխատանքներ են իրականացվել 3 մարզի՝ Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի 30 գյուղական բնակավայրերում՝ կենտրոնացնելով տեղի բնակչության ուշադրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ։ Գործընկերներին է ներկայացվել բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող օրենսդրական բարեփոխումները, որոնք վերաբերում են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը համայնքների ներգրավմանը։ WWF Հայաստանի համար առաջնահերթություն է վտանգված տեսակների պահպանությունը, ինչպիսին է օրինակ կովկասյան ընձառյուծը: Մեկ այլ կարևոր առաջնահերթություն է պահպանվող տարածքների համակարգի զարգացումն ու հզորացումը: WWF-ը շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներին։ Անձնակազմի համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ, նյութատեխնիկապես զինում՝ պահպանության, հետազոտության, մոնիթորինգի, իրազեկության բարձրացման և էկոտուրիզմի զարգացման նպատակով: Հանդիպման ավարտին նախարարը կրկին անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության և վերականգնման ոլորտում  հիմնադրամի հետ համագործակցությանը՝ դրանք որակելով արդյունավետ և կայացած։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել և խորացնել համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ։

«Վեոլիա ջուր»-ը լցրել է բաժանորդների համբերության բաժակը

«Վեոլիա ջուր»-ը լցրել է բաժանորդների համբերության բաժակը
Հաճախակի ջրանջատումներ, ջրի որակի անկում ու ջրից թունավորման դեպքեր։ Սրանք վերջին շրջանում հաճախակի են դարձել, իսկ Հայաստանում միակ ջրամատակարարման պատասխանատու «Վեոլիա ջուր» ընկերութունում այս մասին, կարծես թե, ո՛չ լսել, ո՛չ տեսել է, և ո՛չ էլ առանձնապես հետաքրքրում է բաժանորդներին պատճառած անհարամարություների համար գոնե տարրական ներողություն խնդրելը։ Թեպետ՝ երբեմն պատահում է, սակայն դա լինում է այն ժամանակ, երբ արդեն այդ ներողությունով ինչ-որ բան փոխելն ուշ է լինում։ Eco.am սոցիալական հարթակը ընթերցողներից հաճախակի է դժգոհություններ ստանում՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի պատճառած անհարամարությունների մասին։ Ինչն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի վերլուծություն կատարենք այս ընկության գործունեության մասին և՛ օնլայն հարթակում, և՛ իրական կյանքում։ Օրինակ՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն ֆեյսբուքյան խմբում մի շարք օգտատերեր բողոքում են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքներից՝ նշելով, որ արդեն մի քանի օր է՝ պարբերաբար ջրանջատումներ են լինում, որոնց վերաբերյալ ընկերությունը նախապես չի զգուշացնում։ «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն ֆեյսբուքյան խմբում բողոքների թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Այդ առթիվ խմբի օգտատերերը, բազմահազար խմբակիցների անունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Ջրային կոմիտեին և ՀՀ Կառավարությանը դիմում-նամակ են հղել: «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «Վեոլիա»-ի անօրինական ջրանջատումներից և ջրի որակի վատթարացումից ազատվելու համար, պարտադրել Վեոլիային փոխել բաժանորդների հետ պայմանագրային կետերը. 1. Ջրանջատումների համար սահմանել մինիմալ ժամաքանակ՝ ամսեկան ոչ ավել 8 ժամ տեւողությամբ, տարեկան՝ 76 ժամ։ 2. Ջրի որակի ստուգումների ակտը հրապարակել ամեն ամիս։ Պայմանները խախտելու դեպքում՝ տուգանքից բաժանորդներին հատկացնել փոխհատուցում»,- մասնավորապես ասված է դիմում-նամակում։ Ընկերության հաճախորդները հիմնականում դժգոհում են, որ ջրանջատումները եղել են առանց զգուշացման և չեն կարողացել կարգավորել իրենց աշխատանքները։ Օնլայն հարթակից դուրս էլ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի աշխատանքի դեմ բողոքների պակաս չի զգացվում։ Օրինակ, 15 թաղամասում ջրամատակարարումը 90-ական թվականներն են հիշեցնում, քանի որ այս թաղմասում ջուրը բնակիչներին մատակարարվում է ժամով՝  երեկոյան ժամը՝ 11:00-ից հետո ջուրն այստեղ կտրվում է։ 15 թաղամասի բնակիչները հիմնականում դժգոհում են, որ եթե, ասենք, աշխատանքից վերադառնում ես կեսգիշերին, զրկված ես տարրական հիգիենան պահպանելու բոլոր կանոններից։ Ամենասարսափելին հենց ամռանն է տեղի ունենում, 15 թաղամասի բնակիչները  ստիպված են էլեկտրական ջրատաքացուցիչով՝ «կիպիտելնիկով» ջուր տաքացնել ու 90-ականների նման բաժակ-բաժակ լողանալ։ Ի ԴԵՊ Ֆրանսիական «Վեոլիա Գրուպը» (պաշտոնական անվանումը՝ «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերություն), որը 2006-2016թթ. կառավարել է մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղին՝ ի դեմս «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի, հաղթող ճանաչվելով ՀՀ Կառավարության հայտարարած միջազգային մրցույթում, իրավունք ստացավ կառավարել արդեն հանրապետության ջրմուղ-կոյուղու բոլոր համակարգերը: Ծրագրի իրականացման նպատակով վերջինիս կողմից հիմնադրվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, որը 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված «Վեոլիա Գրուպ» - «Վեոլիա Ջուր ՓԲԸ» - «ՀՀ ԷԵԲՊ-ի Ջրային տնտեսության պետական կոմիտե» եռակողմ վարձակալության պայմանագրով 2017թ. հունվարի 1-ից 15-ամյա ժամկետով ստանձնել է միասնական օպերատորի պարտականությունները: Ստացվում է, որ հայ բաժանորդները դեռ 9 տարի էլ պետք է հանդուրժեն «Վեոլիա ջրին»։  Մի քանի փաստեր «Վիոլյա ջրի» կողմից բաժանորդներին պատճառած անհարամարություններից. Այս տարիների ընթացքում «Վեոլիա Ջուր ՓԲԸ»-ի անբարեխիղճ աշխատանքի արդյունքում բազմաթիվ բողոքներ են գրանցվել՝ հայաստանյան բաժանորդների կողմից։ Eco.am սոցիալական հարթակն ուսումնասիրել և ներկայացնում է մի քանի փաստեր՝ «Վիոլյա ջրի» դեմ բաժանորդների բողոքներից, մասնավորապես․ 1․2018 թվականին «Վեոլիա ջուր» ընկերության խաբված բաժանորդները 50-ից ավելի դիմում-բողոքներ էին ներկայացրել «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ին։ Քաղաքացիներից ստացված գրեթե բոլոր բողոքները նույնանման էին: Պարզվում է՝ «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետներն այցելում էին բնակարաններ, փոխում ջրաչափերը և առանց որևէ արձանագրություն կազմելու դրանք տանում էին իրենց հետ: 20 օր անց ակտ էր գալիս բնակիչներին, որ արտաքին միջամտության հետքեր կան ջրաչափերի վրա, և նշանակում էին տուգանք՝ մոտավոր 50 հազար դրամի չափով: Արդյունքում՝ Գլխավոր դատախազությունը լայնամասշտաբ քննություն էր սկսել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հարուցվեց վարչական վարույթ, ինչի արդյունքում «Վեոլիա ջուր» ընկերությունը տուգանվեց 5 մլն դրամի չափով։ 2․ 2021 թվականից մինչև այսօր էլ ընկերությունը դեռևս շարունակում է տհաճ անակնկալ մատուցել՝ անջատել բաժանորդների ջուրը՝ առանց նախապես ծանուցման։ Ընդ որում, ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։ 3․ 2022 թվականին, քաղաքացիների կողմից բողոքներ էին արձանագրվում ջրի որակի մասին։ Ահազանգերը մասնավորապես գրանցվում էին Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններից։ Ըստ այդ բողոքների, «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող ջուրը վերոնշյալ վարչական շրջաններ հասնում էր աղոտված՝ պղտորված, ժանգագույն և տհաճ բույրով։ Ըստ բնակիչների, ջրի որակից ծորակներն աղակալում են կամ՝ ժանգոտվում։ 4․ Իսկ վերջերս էլ, քաղաքացիներն ահազանգել էին, որ «Վիոլա ջուրը» ընկերության նոր «բարեփոխումների» շնորհիվ, ջրաչափերի ժամկետը լրանալուց հետո, այն նորով փոխարինելու ժամանակ, եթե անգամ թեթևակի անսարքություն են հայտնաբերում, քաղաքացիներն անձամբ են ջրաչափը բերում Ջրաչափերի չափագրման և վերանորոգման ծառայության կետ։ Իսկ վերոնշյալ կետ հասնելու համար, որը գտնվում է Երևանի Շիրակի 94 հասցեում, ստիպված են մի քանի տրանսպորտ փոխելուց բացի նաև հաղթահարել ագրեսիվ շների մի ամբողջ ոհմակի։ Ըստ քաղաքացիների, իրենք երկընտրանքի առաջ են կանգնած, քանի որ ստիպված են կամ՝ ենթարկվել ագրեսիվ շների հարձակմանը, կամ՝ ջրաչափը ձեռքին ինքնակամ չներկայանալու դեպքում «Վիոլա ջուրը» 10 օրը լրանալուց հետո` ինքնուրույն որոշում կկայացնի` առանց քաղաքացու ներկայության: Համենայնդեպս, քաղաքացուն պատճառած նման անհարմարության համար «Վիոլա ջրից» պատասխանել են, որ մեղավոր է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, բայց՝ ոչ իրենք։ Այնուամենայնիվ, սրանք աղմուկ հանած մի քանի դեպքերն են, իսկ առօրյայում ընկերության կողմից բաժանորդներին պատճառած վնասներն ու անհարմարություններն ավելին են։ Այս պահին խոսենք մեկ վնասի մասին. Հաճախակի ջրանջատումների հետեւանքով համաքաղաքացիներն ապահովության համար որոշակի քանակով ջուր են պահեստավորում տանը՝ տարբեր տարաների մեջ։ Գաղտնիք չէ, որ հայ տանտիկինները հիմնականում ալյումինե կամ պլաստմասե տարաների մեջ են ջուր պահեստավորում։ Իսկ որոշակի ժամանակ ջուրը, հատկապես ամռանը, պլաստմասե տարայի մեջ դառնում է լպրծուն ու ոչ պիտանի՝ սննդի մեջ օգտագործելու կամ խմելու համար։ Ալյումինե տարայի մեջ սնունդը կամ ջուրը արդեն պիտանի չեն, քանի որ ալյումինը թունավոր նյութեր է արտադրում, որն էլ բնականաբար փոխանցվում է հենց դրա մեջ լցված սննդին։

Կայացել է վտանգավոր թափոնների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայի 13-րդ հանդիպումը

Կայացել է վտանգավոր թափոնների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայի 13-րդ հանդիպումը
Փետրվարի 20-ից 23-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացել է վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայի բաց կազմի աշխատանքային խմբի (ԲԿԱԽ) 13-րդ հանդիպումը։ Eco.am սոցիալական հարթակը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ հանդիպումն անցկացվել է քիմիական նյութերի և թափոնների կլաստերում գլոբալ ակտիվության բարձրացման ֆոնին, որը ներառում է․ 1․ բանակցությունների մեկնարկը, ինչպես պլաստիկ աղտոտման վերաբերյալ գլոբալ համաձայնագրի ձևակերպման,  այնպես էլ քիմիական նյութերի, թափոնների և աղտոտման նոր գիտաքաղաքական խորհրդի ստեղծման համար; 2․ այս տարվա վերջին կայանալիք քիմիական նյութերի կառավարման 5-րդ միջազգային համաժողովը (ICCM5), որը նախատեսում է ընդունել քիմիական նյութերի և թափոնների համահունչ կառավարման նոր գլոբալ հարթակ կամ գործիք: Հանդիպմանը մասնակցել են Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր քարտուղար Ռոլֆ Պայետը, Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր քարտուղարի տեղակալ Կառլոս Մարտին-Նովելլան, Կառավարման մասնաճյուղի պետ Դեյվիդ Օգդենը, ԲԿԱԽ-ի  համանախագահները և տարբեր տարածաշրջաններ ներկայացնող խմբի անդամները, քարտուղարության ներկայացուցիչներ։ Հանդիպմանը որպես ԲԿԱԽ-ի անդամ «Կենտրոնական Արևելյան Եվրոպա Կովկաս և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանից, մասնակցում էր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի թափոնների և քիմիական նյութերի ուսումնասիրության ծառայության պետ, Բազելի կոնվենցիայի ազգային համակարգող Արտակ Խաչատրյանը։ Համաձայնեցվել են ռազմավարական, իրավական և տեխնիկական հարցերը, որոնք կքննարկվեն Կողմերի համաժողովի տասնվեցերորդ հանդիպմանը։ Մասնավորապես՝ 1․ ռազմավարական հարցերի վերաբերյալ ԲԿԱԽ-ն ներկայացրել է վերանայված բացահայտումներ և առաջարկություններ՝ անհրաժեշտության դեպքում բարելավելու համար Կոնվենցիայի իրականացման ռազմավարական շրջանակը, 2 իրավական հարցերի շուրջ ԲԿԱԽ-ն առաջարկել է դիտարկել Եվրոպական Միության առաջարկը վերանայելու IV հավելվածը (հեռացման գործողություններ) և I հավելվածի վերանայման վերաբերյալ առաջարկություններ մշակել: 3 տեխնիկական հարցերի վերաբերյալ ԲԿԱԽ-ն դիտարկել է տարբեր թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման վերաբերյալ գոյություն ունեցող տեխնիկական ուղեցույցների մի քանի թարմացումներ: 4 Կայուն օրգանական աղտոտիչներից բաղկացած, դրանք պարունակող կամ դրանցով աղտոտված թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման վերաբերյալ, 5․ Պերֆտորոկտանական սուլֆոնաթթվից նրա աղերից, պերֆտորոկտան սուլֆոնիլ ֆտորիդից և պերֆտորոկտանոնաթթվից, դրա աղերից և առնչվող միացություններից բաղկացած, դրանք պարունակող կամ դրանցով աղտոտված թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման վերաբերյալ՝ ներառելու համար պերֆտորհեքսան սուլֆոնաթթու, դրա աղերըը և փողկապակցված միացությունները։ 6 Կապարա-թթվային մարտկոցների թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման տեխնիկական ուղեցույցներ, 7 Պլաստիկ թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման տեխնիկական ուղեցույցներ։

Պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկե մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործումը կարգելվի

Պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկե մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործումը կարգելվի
2024 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, ինչպես  նաև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործման արգելք սահմանել: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ հանրային քննարկման է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։ ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-226-Ն օրենքը 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում հասարակության բնապահպանական մշակույթի  ոչ բավարար մակարդակի, Հայաստանի Հանրապետության համայնքների գերակշիռ մասում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների տրամադրման պահանջի ոչ արդյունավետ վերահսկողության իրականացման, անհրաժեշտ տեխնիկական միջոցների և մի շարք այլ պատճառների հետևանքով երկրում պոլիէթիլենային փաթեթվածքի արտադրության ծավալների էական կրճատում չարձանագրվեց, գործող մասնակի արգելքը չունեցավ ցանկալի արդյունք, և կանխատեսումները չիրականացան ամբողջական ծավալով»,- ասված է վերոնշյալ նախագծի հեղինակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ ՇՄՆ հորդորում է հաշվի առնել նաև այն, որ առկա վիճակագրական տվյալներն ամբողջությամբ չեն արտացոլում մեկանգամյա պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի քանակական փոփոխությունները, քանի որ դրանում ներառված է երկրում օգտագործվող ամբողջ փաթեթվածքը, այդ թվում՝ արտադրական փաթեթավորման փուլում օգտագործվողը․ «Կարգավորումը, սակայն, բերեց որոշակի առաջընթացի՝ սպառողի վարքագծի փոփոխության, երկրորդային հումքից պատրաստված, ինչպես նաև բազմակի օգտագործման պարկերի ու տոպրակների արտադրության ու գործածության ավելացման ուղղությամբ։ Կան նաև կենսաքայքայվող փաթեթվածքի համար հումքի ներկրման և ավելի մատչելի հումքի ստացման հետազոտական աշխատանքների ակտիվացման միտումներ»։ Ըստ ՇՄ նախարարության, Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների և սպասքի, խահանոցային ու կենցաղային պարագաների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքը երկար ժամանակ պահպանվում են, կենսաբանական քայքայման չեն ենթարկվում, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Օրենքի նոր նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված 1․ մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների հետ կապված արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (բոլոր չափերի ափսեներ և բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ), կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների (տուփեր, կոնտեյներներ՝ կափարիչով կամ առանց կափարիչի, ափսեներ) (բացառությամբ՝ գործարանային արտադրության ապրանքների փաթեթավորման համար նախատեսվածի) տրամադրման վրա, 2․ վերոնշյալ արգելքը սահմանել ոչ միայն թիրախային մեկանգամյա օգտագործման պլաստիկ իրերի որոշակի թիրախային խմբի վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է. 1․ օրենսգրքի 158-րդ հոդվածով ամրագրված պատասխանատվությունը տարածել նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելված ապրանքների ոչ միայն վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման վրա, 2․ օրենսգրքի 158-րդ հոդվածի՝ պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի, կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ գործարանային արտադրության ապրանքների փաթեթավորման համար նախատեսվածի) օտարման արգելքի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և վարչական տույժեր նշանակող,  տեղական ինքնակառավարման մարմինների փոխարեն, սահմանել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։ Նախագիծը  հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ուսումնասիրվել է Հայաստանի խաղողի յուրահատուկ գենետիկական բազմազանությունը

Ուսումնասիրվել է Հայաստանի խաղողի յուրահատուկ գենետիկական բազմազանությունը
Օրերս, Science պարբերականում ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանի  համահեղինակությամբ լույս է տեսել "Dual domestications and origin of traits in grapevine evolution"  (IF 47.728) հողվածը։ Որում անդրադարձ է կատարվում  Հայաստանի խաղողի յուրահատուկ գենետիկական բազմազանությունը։ Eco.am սոցիալական հարթակը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից տեղեկացավ, որ 4 տարվա ընթացքում ամբողջ աշխարհից հավաքված 3525 վայրի և մշակովի խաղողների ամբողջական գենոմների ուսումնասիրությունը ցույց տվել մի քանի կարևոր հանգամանք․ 1․ Խաղողը տնայնացվել է ոչ թե 8000, այլ 11000 տարի առաջ, միաժամանակ երկու կենտրոններում զուգահեռ՝ Կովկասում և Արևմտյան Ասիայում։ Հետևաբար, հերքվում է մինչ այժմ շրջանառվող վարկածը, որ խաղողն ունի տնայնացման միայն մեկ հիմնական օջախ։ 2․ Վայրի խաղողը սկսել է բաժանվել 2 հիմնական էկոտիպերի՝ Syl-W և Syl-E, շուրջ 500000 տարի առաջ՝ Պլեյստոցենի ժամանակաշրջանում, իսկ 56000 տարի առաջ արդեն առաջացել են Syl-E1 և Syl-E2 էկոտիպերը, որոնք էլ տնայնացվել են միաժամանակ երկու առանձին կենտրոններում՝ 11000 տարի առաջ։ 3․ Կովկասում ի սկզբանե տնայնացվել է գինու, իսկ Արևմտյան Ասիայում՝ սեղանի խաղողը։ 4․ Խաղողի պտղամաշկի սպիտակ գունավորումն ապահովող «white berry alleles» ալելներն առաջացել են ոչ թե տնայնացումից հետո, այլ առկա են եղել վայրի խաղողի բնական պոպուլյացիայում նախքան տնայնացումը։ 5․Տնայնացման օջախ հանդիսացող մեր տարածաշրջանից պրակտիկորեն միգրացիա տեղի չի ունեցել, իսկ Արևմտյան Ասիայից՝ 4 հիմնական ուղիներով խաղողը սփռվել է աշխարհով մեկ։ Ինչպես նշվում է, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականները այս փաստն արդեն իսկ դիտարկել էին` հիմնվելով ֆրագմենտային սեքվենավորման իրենց ունեցած տվյալների վրա, որը թույլ է տվել հայտնաբերել բոլորովին նոր ալելային բազմաձևություն, տիպիկ միայն խաղողի հայկական պոպուլյացիային։ Հայաստանի խաղողի յուրահատուկ գենետիկական բազմազանությունը նոր հնարավորություններ է ստեղծում մեր երկրում զարգացնելու «խելացի» և տվյալահեն խաղողագործությունը և գինեգործությունը, նոր հորիզոններ է բացում խաղողի գենոմային, կենսաինֆորմատիկական և ռեզիստենտ սելեկցիայի հետազոտությունների համար։

Մարտի 3-ը Վայրի բնության համաշխարհային օրն է

Մարտի 3-ը Վայրի բնության համաշխարհային օրն է
1973 թվականից աշխարհում մարտի 3-ը նշվում է որպես Վայրի բնության համաշխարհային օր։ Հենց այդ թվականի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։ Օրվա խորհուրդն է վայրի բնության՝ կենդանական ու բուսական աշխարհի վերաբերյալ տեղեկացվածության բարձր մակարդակ ապահովել հանրության շրջանում և անդրադառնալ «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի կարևոր դերակատարմանը, վայրի բնության պահպանման հարցում՝ այս և ապագա սերունդների համար: Հայաստանը  «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» 1973 թվականին ընդունած կոնվենցիային միացել է 2009 թվականին։ Այն կարգավորում է հազվագյուտ կենդանատեսակների արտահանումը, վաճառքը և փոխադրումը: Չնայած այս հանձնառությանը, Հայաստանը հայտնի է որպես վտանգված ու էկզոտիկ կենդանատեսակների տարանցիկ երկիր: Կենդանիները, որ մնում են Հայաստանում, հայտնում են մասնավոր կենդանաբանական այգիներում, դառնում են որսաթիրախ «սաֆարիներում» կամ հետաքրքրություն առաջացնող ցուցանմուշ տարբեր օբյեկտներում: 2013թ. ՄԱԿ-ի բանաձևը, որով մարտի 3-ը հռչակվեց որպես Վայրի բնության համաշխարհային օր, վերահաստատում էր վայրի բնության առանձնահատուկ կարևորությունը և անգնահատելի արժեքը  կայուն զարգացման ու մարդկային բարօրության հարցում՝ առանձնացնելով վայրի բնության դերը բնապահպանական, գենետիկ, սոցիալական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, գեղագիտական և ժամանցային հարցերում: 2015թ. նոյեմբերին, երբ  ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Միջազգային որսագողության դեմ պայքարի մասին օրենքը, Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ասաց. «Այսօր վայրի բնության տեսակների անօրինական փոխադրումները աշխարհի ամենագայթակղիչ հանցագործություններից է, որի հետ կապված տարեկան գրեթե 10 միլիարդ դոլար է շրջանառվում»: Վայրի բնության համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընգծում է բնության անգնահատելի  դերը՝ մարդու կյանքում և կոչ է մարդկությանը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանությանը։ Վայրի բնության հարցում աշխարհում կան բազմաթիվ մարտահրավերներ ու սպառնալիքներ, այդ թվում՝ որսագողությունը և անօրինական փոխադրումները: Աշխարհում խոշոր անօրինական բիզնեսների շարքում վայրի բնության հետ կապված անօրինական առևտուրը զբաղեցնում է 4-րդ տեղը:

Վերականգնվող էներգիայի ոլորտին առնչվող կարևոր հարցերը՝ «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարում

Վերականգնվող էներգիայի ոլորտին առնչվող կարևոր հարցերը՝ «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարում
«Էներգետիկ շուկայի ազատականցումը նոր չէ: Սա փորձված և ընդունված է տարբեր երկրներում: Ազատականացումն ընկալել որպես միանգամյա գործ, որը կունենա արդյունք, սխալ է: Ճիշտ տարբերակը փուլային աշխատանքն է: Այս գործընթացը ենթադրում է, որ դուք ոչ թե աշխատում եք անմիջապես էլեկտրական ցանցերի հետ, այլ տարբեր ձեռնարկությունների: Նրանք, ստանալով համապատասխան լիցենզիան, կարող են տրամադրել նույն ծառայությունը: Այստեղ սպառողը ստանում է ընտրության հնարավորություն: Վերջին տվյալներով՝ 11-ը արդեն հասցրել են դառնալ համայնքի մասնիկը»,- Լրատվական Ռադիո FM106.5 -ի եթերում հեռարձակվող «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարի երրորդ թողարկման ժամանակ ասաց «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը։ Ռադիոհաղորդման ընթացքում «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը և Կարեն Գրիգորյանը կրկին անդրադարձան վերականգնվող էներգիայի ոլորտին առնչվող կարևոր հարցերին։ Առաջիկա երեք ամսիների ընթացքում, FM106.5 հաճախականությամբ ամեն հինգշաբթի կարող եք հետևել «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարի թողարկումներին և ստանալ Ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները։ Մանրամասները՝ տեսանյութում

Պրահայում կայացել է Հայաստանում կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում թեմայով հանդիպում

Պրահայում կայացել է Հայաստանում կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում թեմայով հանդիպում
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի ղեկավար Աստղիկ Ծատուրյանը Պրահայում (Չեխիա) մասնակցել է «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի շրջանակներում կայացած հանդիպմանը։ Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ ուսումնական այցի նպատակն էր ուսումնասիրել և ծանոթանալ Չեխիայի Հանրապետությունում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման ընթացքին և բնապահպանության համակարգերին, ծանոթանալ տեսակների և կենսամիջավայրերի մոնիթորինգի մեթոդներին, տվյալների հավաքմանը, գնահատմանը և ներկայացմանը։ Զեկույցների միջոցով ներկայացվել է Չեխիայում կիրառվող մոնիթորինգային գործողությունների ձևաչափը՝ ներառյալ ստանդարտիզացված տվյալների հավաքագրումը, տվյալների վերլուծությունը, «էմերալդ» և Նատուրա-2000 տարածքների սահմանումը և այլ կենսաբազմազնությանը վերաբերող թեմաներ։ Չնայած Կենսաբազմազանության մոնիթորինգի թիմն արդեն սկսել է տեսակների մոնիթորինգի գործընթացը, այլ երկրների լավագույն փորձի օգտագործումը կարող է արժեքավոր լինել:

Քրեական պատասխանատվություն՝ Կարմիր գրքում գրանցված դեղին ձնծաղիկի վաճառքի համար

Քրեական պատասխանատվություն՝ Կարմիր գրքում գրանցված դեղին ձնծաղիկի վաճառքի համար
Գարնան գալուն պես մայրաքաղաքի փողոցներում վաճառքի են հանվում դեղին ձնծաղիկը՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա ֆիշերի անվամբ ծաղիկը։ Eco.am սոցիալական հարթակը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25000 դրամ, իսկ 200000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։ Շտերնբերգիա ֆիշերը համարվում է կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրից՝ Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Աճում է ստորին լեռնային գոտում, ծովի մակերևույթից 600-800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խոտածածկ, անտառային լանջերին, շիբլյակում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մայիսին: Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը տերևների հետ միասին: Բազմամյա սոխուկավոր բույս՝10-15 սմ բարձր.: Սոխուկները կլոր 2,5-3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով: Տերևները՝ գոտիանման, տափակ, փայլուն, մուգ-կանաչ, բութ գագաթով, հիմքում` հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկարությամբ: Ծաղիկները վառ-դեղին, նստադիր կամ կարճ, մինչև 5 մմ երկարությամբ կոթունով: Տուփիկը՝ 10-15 մմ տրամագծով, երկարավուն-էլիպսաձև: Սերմը՝ սերմնաթիկնոցով: Ի դեպ 1․Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: 2․ Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: 3․Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Տիկինիկային թատրոնի դերասանները՝ բացահայտում են հայրենի բնությունը

Տիկինիկային թատրոնի դերասանները՝ բացահայտում են հայրենի բնությունը
Հայաստանյան տուրիզմն ավելի գրավիչ ու ճանաչողական դարձնելու համար Տիկնիկային թատրոնի տնօրինությունն ու դերասանական կազմը  նախաձեռնել էին 13-14-րդ դարերն ընդգրկող պատմական քվեստ։ Քվեստին միացել է նաև Apache Cosplay Studio- ն, տրամադրելով իր երկու հիմնական ծառայությունները` պատմական հանդերձանք և լուսանկարահանում։ Քվեստն իրականացվել է որպես պիլոտային նախագիծ, սակայն նախաձեռնողները խոստանում են, որ ամենահետաքրքիրը դեռևս առջևում է։ Մինչ նախագիծն ամբողջապես իրականություն կդառնա, առաջարկում ենք դիտել լուսանկարները։