Կայացել է վտանգավոր թափոնների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայի 13-րդ հանդիպումը

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b6%d5%af%d5%a1%d5%bf%d5%b4%d5%a1/

Փետրվարի 20-ից 23-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացել է վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայի բաց կազմի աշխատանքային խմբի (ԲԿԱԽ) 13-րդ հանդիպումը։

Eco.am սոցիալական հարթակը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ հանդիպումն անցկացվել է քիմիական նյութերի և թափոնների կլաստերում գլոբալ ակտիվության բարձրացման ֆոնին, որը ներառում է․

1․ բանակցությունների մեկնարկը, ինչպես պլաստիկ աղտոտման վերաբերյալ գլոբալ համաձայնագրի ձևակերպման,  այնպես էլ քիմիական նյութերի, թափոնների և աղտոտման նոր գիտաքաղաքական խորհրդի ստեղծման համար;

2․ այս տարվա վերջին կայանալիք քիմիական նյութերի կառավարման 5-րդ միջազգային համաժողովը (ICCM5), որը նախատեսում է ընդունել քիմիական նյութերի և թափոնների համահունչ կառավարման նոր գլոբալ հարթակ կամ գործիք:

Հանդիպմանը մասնակցել են Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր քարտուղար Ռոլֆ Պայետը, Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր քարտուղարի տեղակալ Կառլոս Մարտին-Նովելլան, Կառավարման մասնաճյուղի պետ Դեյվիդ Օգդենը, ԲԿԱԽ-ի  համանախագահները և տարբեր տարածաշրջաններ ներկայացնող խմբի անդամները, քարտուղարության ներկայացուցիչներ։

Հանդիպմանը որպես ԲԿԱԽ-ի անդամ «Կենտրոնական Արևելյան Եվրոպա Կովկաս և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանից, մասնակցում էր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի թափոնների և քիմիական նյութերի ուսումնասիրության ծառայության պետ, Բազելի կոնվենցիայի ազգային համակարգող Արտակ Խաչատրյանը։

Համաձայնեցվել են ռազմավարական, իրավական և տեխնիկական հարցերը, որոնք կքննարկվեն Կողմերի համաժողովի տասնվեցերորդ հանդիպմանը։ Մասնավորապես՝

1․ ռազմավարական հարցերի վերաբերյալ ԲԿԱԽ-ն ներկայացրել է վերանայված բացահայտումներ և առաջարկություններ՝ անհրաժեշտության դեպքում բարելավելու համար Կոնվենցիայի իրականացման ռազմավարական շրջանակը,

2 իրավական հարցերի շուրջ ԲԿԱԽ-ն առաջարկել է դիտարկել Եվրոպական Միության առաջարկը վերանայելու IV հավելվածը (հեռացման գործողություններ) և I հավելվածի վերանայման վերաբերյալ առաջարկություններ մշակել:

3 տեխնիկական հարցերի վերաբերյալ ԲԿԱԽ-ն դիտարկել է տարբեր թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման վերաբերյալ գոյություն ունեցող տեխնիկական ուղեցույցների մի քանի թարմացումներ:

4 Կայուն օրգանական աղտոտիչներից բաղկացած, դրանք պարունակող կամ դրանցով աղտոտված թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման վերաբերյալ,

5․ Պերֆտորոկտանական սուլֆոնաթթվից նրա աղերից, պերֆտորոկտան սուլֆոնիլ ֆտորիդից և պերֆտորոկտանոնաթթվից, դրա աղերից և առնչվող միացություններից բաղկացած, դրանք պարունակող կամ դրանցով աղտոտված թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման վերաբերյալ՝ ներառելու համար պերֆտորհեքսան սուլֆոնաթթու, դրա աղերըը և փողկապակցված միացությունները։

6 Կապարա-թթվային մարտկոցների թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման տեխնիկական ուղեցույցներ,

7 Պլաստիկ թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման տեխնիկական ուղեցույցներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով