Blog
In
other , shrjaka-mijavayr
Սարսանգի ջրամբարի մակարդակի անկումը շուտով մեծ բնապահպանական աղետի առջև է կանգնեցնելու նաև Ադրբեջանին
Posted on 8 Մայիսի, 2023

Էկոակտիվիստի անվան տակ ադրբեջանը շուրջ 5 ամիս Արցախը շրջափակման մեջ պահելով բնապահպանական լուրջ աղետի առաջ է կանգնեցրել ոչ միայն Արցախի այլ նաև Ադրբեջանի շրջակա միջավայրը։ Վերջին օրերին հայ բնապահպաններն ահազանգեցին, որ Սարսանգի ջրամբարը գրեթե դատարկ է։
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը խախտելով Արցախի տարածքային ամբողջականությունը զավթել է նաև Արցախի Հիդրոէլեկտրոկայանների մեծ մասը։ Իսկ 2023 թվականի հունվարի 9-ից խափանել է Հայաստանից Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրագիծը։ Այդ ընթացքում Ադրբեջանը գրեթե տասն անգամ անջատել է նաև Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Իսկ Արցախի կառավարությունը շրջափակված 120 000 բնակիչների էներգետիկ կարիքները բավարարելու համար վերջին մի քանի ամիսներին դրդված ՀԷԿ-ն աշխատեցնելու համար շատ ջուր է բաց թողել, ինչի արդյուքնում ջրի մակարդակն էապես իջել է։
«Երեք ամսից ավել է, ինչ Ադրբեջանը խոչընդոտում է Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը վերացնել: Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով Ադրբեջանը պարբերաբար Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքներն էր խափանում․ վերջին անջատումից արդեն անցել է 2 ամիս։ Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էներգետիկ ճգնաճամը մեղմելու միակ տարբերակն էր և ձմռանը էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից»,- Eco.am սոցիալական հարթակին տեղեկացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Մինչ Ադրբեջանում հրճվում են տարածված լուրից, շտապենք տեղեկացնել, որ Սարսանգի ջրամբարի մակարդակի անկումը շուտով մեծ բնապահպանական աղետի առջև է կանգնեցնելու նաև Ադրբեջանին, քանի որ Թարթառ գետի վրա կառուցված ջրամբարի ստորին հոսանքում ադրբեջանական գյուղերն են ու գյուղատնտեսական տարածքները։ Շուտով, երբ վրա հասնի գյուղատնտեսության համար կարևոր հանդիսացող ոռոգման սեզոնը բախվելով ջրի պակասին կբախվեն նաև բնապահպանական մեծ խնդրին։
Ի դեպ, բնապահպանները նաև նշում են, որ ցամաքած Սարսանգի ջրի մակարդակը վերականգնելու համար տարիներ կպահանջվեն։
ՏԵՂԵԿԱՆՔ
Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի հյուսիսում՝ գտնվում է Ստեփանակերտից մոտ 60 կմ դեպի հյուսիս, Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի միջին հոսանքում: Ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Սարսանգը կառուցվել է ոռոգիչ և էներգետիկ մեծ նշանակություն ունեցող Թարթառ գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: Սարսանգի ջրամբարն ունի ավելի քան 600 խմ ջրատարողություն, որից 500 մլն խմ-ն՝ օգտակար:
Հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 60 %-ը ապահովում է Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ջրէկ-ը։ Այն Արցախի խոշորագույն ջրամբարն է և իր հզորությամբ համարվում է առաջինը։ Ամբարտակն ունի 730 մ բարձրություն և 550 մ լայնություն։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Ձմռանը չի սառցակալում։ Կա ձկնաբուծություն։ Շրջակայքը անտառածածկ է։
Պատվարը հողային է, բարձրությունը՝ 120 մ, երկարությունը՝ 550 մ, ստորին հատվածի լայնությունը՝ մոտ 500 մ։ Այդպիսի պատվարաններ աշխարհում շատ քիչ են։ Պատվարը կառուցվել է ավազակավային միջուկով՝ ճալաքարակոպճային գրունտներից։
Ամբարտակը ծառայել է ոչ միայն էլեկտրաէներգիա ստանալու, այլ նաև դաշտերը ոռոգելու համար։ Ազատագրական պատերազմի ժամանակ Սարսանգի ջրամբարի շրջակայքում կատաղի մարտեր են տեղի ունեցել, որոնց ժամանակ կասեցվել է ադրբեջանական բանակի 1992 թվականի ամառային հարձակումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի կողմից վերականգնվել է Սարսանգի ջրամբարի նկատմամբ վերահսկողությունը։
Առաջին նկարում Սարսանգի ջրամբարն է մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, իսկ երկրորդ նկարում ջրամբարի ներկայիս պատկերն է։
ECO.AM
In
other , shrjaka-mijavayr
Էլ Նինյոյի զարգացումը կհանգեցնի գլոբալ ջերմաստիճանի բարձրացման
Posted on 8 Մայիսի, 2023

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության 2023 թ. մայիսի 3-ի նոր տվյալների համաձայն, այս տարվա վերջին Էլ Նինյոյի զարգացման հավանականությունը մեծ կլինի: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից»։ Ներկայացնելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության վերջին տվյալները «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» նշում է, որ սա աշխարհի շատ շրջաններում հակառակ ազդեցություն կունենա եղանակի և կլիմայական պայմանների վրա՝ համեմատած երկարատև Լա Նինյայի հետ և, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը: Երեք տարվա ընդմիջումից հետո կավարտվի Լա Նինյան և Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածը կգտնվի Էնզոյի չեզոք վիճակում (ոչ Էլ Նինյո, ոչ Լա Նինյա): 2023 թվականի մայիս-հուլիս ամիսներին Էնզոյից Էլ Նինյոյին անցնելու հավանականությունը կլինի 60%, հունիս-օգոստոս ամիսներին այդ ցուցանիշը կբարձրանա մինչև 70%, իսկ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ 80%. ասվում է թարմացված տեղեկատվության մեջ, որը հիմնված է ՀՕԿ-ի երկարաժամկետ կանխատեսման համաշխարհային կենտրոնների նյութերի վրա: 2016 թվականը գրանցված ամենատաք տարին էր՝ շնորհիվ շատ հզոր Էլ Նինյո երևույթի և մարդկային գործունեության հետևանքով առաջացած ջերմոցային գազերի, որը «կրկնակի հարված» էր. ասվում է ՀՕԿ-ի գլոբալ կլիմայի մասին զեկույցում: Գլոբալ ջերմաստիճանի վրա ազդեցությունը սովորաբար ի հայտ է գալիս այդ երևույթի առաջանալուց մեկ տարի անց, ուստի, ամենայն հավանականությամբ, այն առավել ակնհայտ կլինի 2024 թվականին: Ավելին կարող եք ծանոթանալ այստեղ․
In
other , eco-snund , eco-dexatun
Սննդային ալերգենների մեծ ութնյակը․ ներկայացնում է բժիշկ-սննդաբանը
Posted on 5 Մայիսի, 2023

«Եթե կասկածում եք, որ հնարավոր է Ձեզ մոտ լինի սննդային ալերգիա, ապա շատ կարևոր է դրա մասին ունենաք ճշգրիտ ինֆորմացիա»,- ասում է բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանը։ Ըստ սննդաբանի, սննդային ալերգիայի ժամանակ, շատ կարևոր է գտնել կոնկրետ ալերգենը (կոնկրետ մթերքը) և սննդակարգից հանել միայն տվյալ մթերքը, ոչ թե բոլոր սննդային ալերգենները միասին: «Եվ այսպես, FDA-ի տվյալներով գոյություն ունի շուրջ 160 սննդային ալերգեն: Սակայն դրանց միայն մի փոքր մասն է պատասխանատու ալերգիաների 90%-ի դրսևորման համար»,- փաստում է բժիշկ-սննդաբանն ու առանձնացնում է հիմնական սննդային ալերգենների ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ՝ 1․ Կաթնամթերք 2․ Ձու 3․ Ցորեն 4․ Գետնանուշ 5․ Ընդեղեն 6․ Սոյա 7. Ձուկ 8․ ծովամթերք։ «Ալերգենների այս ութնյակը հաստատվել է 2004 թ-ին, իսկ 2021 թվականին այս ցուցակին ավելացավ նաև քունջութը»,-տեղեկացնում է բժիշկ-սննդաբանն ու հավելում․ «Եվրոպայի տարածաշրջանում գործում է այլ կանոնակարգ կապված ալերգենների հետ, մեծ ութնյակին և քունջութին ավելացված է ևս 5 մթերք, ընդհանուր դրանց քանակը 14-ն է»,- ասում է սննդաբանն ու թվարկում ավելացված մթերքները՝ 1․ Նեխուր 2․ Մանանեխ 3. Լուպին 4․ Սուլֆիտներ 5․ Ծովամթերք՝ խեցեմորթներ, խեցգետնակերպեր:
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Էլեկտրոմոբիլները հայաստանում. ԷկոՎիլ ընկերությունը արդեն պաշտոնական ներկրողներից է. «Էկոանկյուն»
Posted on 5 Մայիսի, 2023

«Արևային կայան տեղադրելու համար հստակ սահմանված ժամկետներ չկան»,- Լրատվական Ռադիո FM106.5 / Լրատվական.am-ի եթերում Կարեն Գրիգորյանի «Էկոանկյուն» հաղորդաշարի առաջին եթերաշրջանի վերջին հաղորդման ժամանակ ասել է «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը։ Ըստ Վ․Հովսեփյանի, արևային կայան տեղադրելիս յուրաքանչյուրն ինքը պետք է նայի իր հարմարությանը, բայց հաշվի առնի այն, որ ամռանը աշխատանքները ավելի արագ են կատարվում: «Հիմնականում կայանները ունեն 20-30 տարի կյանքի տևողություն: Դրանից ելնելով էլ չպետք է մտավախություններ ունենալ մեկ ամիս ուշ կամ շուտ տեղադրելու հարցում: Երբ էլ տեղադրեք՝ անկախ պայմաններից կխնայեք»,- ասել է «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը։ Հաղորդման ընթացքում խոսել են նաև Էլեկտրոմոբիլների Հայաստան ներկրման ու կիրառման կարևորության մասին, որոնց պաշտոնական ներկրողներից մեկը հանդսանում է նաև «ԷկոՎիլ» ընկերությունը։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
Վաղը կդիտվի Լուսնի կիսախավարում
Posted on 4 Մայիսի, 2023

Մայիսի 5-ին Լուսնի կիսախավարումը կսկսվի Երևանի ժամանակով 19:54-ին, կիսախավարման պիկը կգրանցվի 21:22-ին և այն կավարտվի 23:31 րոպեին։ Eco.am սոցիալական հարակը Բյուրականի աստղադիտարանից տեղեկացավ, որ ընդհանուր առմամբ լուսնի խավարումը կտևի 3 ժամ 37 րոպե։
Լուսնի կիսախավարումը տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի ստվերի միջով, որը Երկրի ստվերի արտաքին թույլ մասն է։ Կիսախավարման ժամանակ Լուսինը սովորականից մի փոքր ավելի մուգ է թվում, քանի որ այն անցնում է Երկրի արտաքին ստվերով։
Լուսնի կիսախավարումները, ընդհանուր առմամբ, ավելի քիչ դրամատիկ են, քան Լուսնի ամբողջական կամ մասնակի խավարումները և կարող են ավելի դժվար տեսանելի լինել անզեն աչքով դիտարկելիս:
In
other , shrjaka-mijavayr
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ողջ շաբաթ
Posted on 4 Մայիսի, 2023
Ապրիլի 27-մայիսի 3-ը ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 28-30-ը, Արաբկիրում՝ ապրիլի 29-ին։ Երևանում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ Նոր Նորքում մայիսի 1-ին, Շենգավիթում՝ ապրիլի 27-30-ը, Արաբկիրում՝ մայիսի 3-ին։ Իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ապրիլի 24-30-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև մի քանի մարզերում։ Արարատում՝ ապրիլի 26-30-ը, Գյումրիում՝ ապրիլի 26-ին և 30-ին, Հրազդանում ապրիլի 27-ին, 28-ին և 30-ին, Վանաձորում՝ ապրիլի 24-26-ը, 28-30-ը։
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Ինչպե՞ս ժամանակին կանխել մազաթափությունը
Posted on 3 Մայիսի, 2023

Ամեն օր սանրին, բարձի վրա, հատակին և ամենուր հարյուրավոր մազեր տեսնելիս խուճապի մատնվելը և ինքնագնահատականն իջեցնելը ելք չէ։ ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոնը» խորհուրդ է տալիս վհատվելու փոխարեն միջոցներ ձեռնարկել։ Ըստ կենտրոնի մասնագետների, ընդհանուր առմամբ մազաթափությունները բաժանվում են երկու խմբի․ 1․ Ոչ սպիական, երբ մենք կարող ենք վերականգնել թափված մազերը։ Այս երևույթն ևս իր տարատեսակներն ունի։ Ամենահաճախ հանդիպողը թելոգենային մազաթափությունն է, երբ նկատվում է մազի աճի ցիկլի ֆիզիոլոգիական կամ ախտաբանական փոփոխություն։ Այս տեսակի մազաթափության դեպքում մազերը հնարավոր է պահպանել և վերականգնել, երբ խնդիրը բացահայտվում է ժամանակին և համապատասխան միջոցներ են ձեռնարկվում։ 2․ Սպիական, երբ թափված մազերը վերականգնելը պրակտիկորեն անհնար է։ Այս դեպքում կարևոր է պահպանել եղած մազերը, և միջոցներ ձեռնարկել, որ սպին մեծանա։ Այս պարագայում, երբ պահպանված մազերի թիվը շատ է լինում, հնարավոր է նաև մազերի փոխպատվաստում իրականացնել։ Մազերի առողջությունը հետևողականություն է ենթադրում 1․Այցելե՛ք տրիխոլոգի՝ միասին բացահայտելու Ձեր մազաթափության տեսակն ու պատճառները։ 2․Ստացե՛ք համապատասխան մասնագիտական բուժում՝ գրագետ կանխելու և կառավարելու, հնարավորության դեպքում վերականգնելու մազերը։ Covid 19-ի ի հայտ գալուց հետո աշխարհում շատերը բախվեցին մազաթափության խնդրի հետ։ Ըստ ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոնի» մասնագետների հետազոտության քովիդային հիվանդության արդյունքում նկատվում է մազաթափություն՝ 24 տոկոս դեպքերում։ Պետք է նշել, որ այս հիվանդությունը տրիգեր է հանիսանում և սկսում են դրսևորվել մազաթափության հենց այն տեսակները, որոնց հակումն ի սկզբաներ ուներ մարդը։ Այսպիսով նկատվում են՝ 1․ օջախային, 2․ սպիական, 3․ անդրոգենային տեսակները։ 4․ Նկատվում է նաև արդեն իսկ եղած մազաթափության ինտենսիվություն և արտահայտություն։ Որպես կանոն, կորոնավիրուսից հետո դրանք վերականգնվում են։ Այս պարագայում խիստ կարևոր է ինքնուրույն միջոցառումներ չձեռնարկելը։ Խորհուրդ է տրվում խորհրդակցե՛լ տրիխոլոգի հետ՝ պարզաբանելու մազաթափության պատճառը և այն վերականգնելու հնարավորությունը։
In
other , shrjaka-mijavayr
Մայիսին կդիտվի տեղումների առավելագույն քանակ՝ միջինը 17-20 օր
Posted on 3 Մայիսի, 2023

2023թ․ մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:
Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ ապրիլի համեմատությամբ՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում 9.6°C:
Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում` 8.2°C, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով 10.9°C:
Միջին ամսական ջերմաստիճանը առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում Արագածոտնի նախալեռներում` +17...+18°C: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում՝ +8...+10°C, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է` -0.5°C, այստեղ դեռ ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը 15°C բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումը 10°C բարձր:
Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, ըստ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական կուլտուրաների վրա:
Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչև -8...-10°C: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում ամսվա առաջին տասնօրյակում մինչև -1°C, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +35...+38°C (Արմավիր, Մեղրի):
Ջերմաաստիճանի օրական տատանումները զգալի են` միջինը 8-10°C, իսկ առանձին դեպքերում հասնում են 20-22°C:
Առավել սառը մայիսներ դիտվել են 1931, 1937, 1963, 1972, 1992, 2002թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով:
Առավել տաք մայիսներ եղել են 1941, 1958, 1989, 1996, 2012թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:
Արևափայլի տևողությունը ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի թիվը գերակշռում է: Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1- 4 օր):
Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92մմ, տեղումներով օրերի թիվը` միջինը 17-20 օր: Ամենից շատ տեղումներ դիտվում են Լոռիում 120-130մմ, ամենաքիչը՝ Արարատի, Արմավիրի մարզերում` 40-50մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային: Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում:
Առավել խոնավ մայիսներ դիտվել են 1966, 1975, 1983, 1986, 2002, 2010թթ, երբ տեղումների քանակը հանրապետության առանձին հատվածներում կրկնակի գերազանցել է ամսական նորման:
Առավել չոր մայիսներ եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960, 1989թթ, երբ տեղումներ քանակը եղել է ամսական նորմայի կեսից էլ պակաս:
Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%: Այն մարտի և ապրիլի համեմատությամբ քիչ է ավելանում, իսկ առանձին շրջաններում լինում է ավելի ցածր: Արարատի և Արմավիրի մարզերում օդի հարաբերական խոնավությունը ամենացածրն է` 52-55%:
Մայիսին ամպրոպային գործունեությունը ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր):
Մեծանում է կարկուտի հավանականությունը` միջինը ամիսը 1-3 օր, Տաշիրում 8 օր: Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային և լեռնային շրջանների միջև, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը,արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված օրական ընթացքը` օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան` լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:
In
other , eco-dizayn , shrjaka-mijavayr
Ա․ Թախտաջյանի կիսանդրու շուրջ ստեղծված պուրակում գիտնականի անունը կրող բույսեր կաճեցվեն
Posted on 2 Մայիսի, 2023

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում օրերս տեղի ունեցավ աշխարհահռչակ բուսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հիմնադիր Արմեն Թախտաջյանի կիսանդրու բացումը: Կիսանդրին հեղինակել է քանդակագործ Արթուր Ավետիսյանը։ «Այս վայրը գիտության հանրայնացման, Բուսաբանական այգու գիտականությունը ներկայացնելու վայր է դառնալու», կիսանդրու բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը և վստահեցրեց, որ Արմեն Թախտաջյանի կիսանդրու շուրջ ստեղծված պուրակում աճեցվելու են գիտնականի անունը կրող բույսեր։ Կիսանդրու բացմանը հաջորդեց Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի և Բուսաբանական թանգարանի բացման արարողությունը։ Բուսաբանական թանգարանում ներկայացված են Հայաստանի ժամանակակից բուսատեսակներն ու բրածո բույսերի նմուշները․ «Բուսաբանական թանգարանը ներառված է հնէաբուսաբանության բաժնում, որն Արմեն Թախտաջյանի հիմնած դպրոցի մասնիկն է: Թախտաջյանի ստեղծած դպրոցը պետք է զարգանա, և իր աշակերտները պետք է իրենց փորձը փոխանցեն երիտասարդներին»,- ասաց Բուսաբանության ինստիտուտի տնօրենն ու հավելեց, որ Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայում, որը ստեղծվել է Գիտության կոմիտեի դրամաշնորհով, անցկացվելու են կարգաբանական հետազոտություններ։ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի բացումը բուսաբանության ինստիտուտում խորհրդանշական է համարում․ «Առանց մոլեկուլային մոտեցման այժմ որևէ կենդանի օրգանիզմների կարգաբանություն անհնար է պատկերացնել: Արմեն Թախտաջյանն իր կյանքի ավարտից առաջ կարողացավ իր վերջին մենագրությունում բույսերի կարգաբանության մեջ ներդնել մոլեկուլային մեթոդների կիրառման արդյունքները», - մտաբերեց ակադեմիկոսը։ Ըստ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, Արմեն Թախտաջյանի աշակերտ Ալլա Հայրապետյանի Արմեն Թախտաջյանի կենսագրությունը կարող է հանդիսանալ ձեռնարկ բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են զբաղվել գիտությամբ․ «Թախտաջյանը փայլուն ուսուցիչ էր: Իր աշակերտները եղել են առնվազն երեք սերնդի բուսաբաններ՝ սկսած նախորդ դարի 1940-ական թվականներից մինչև 2000-ականների սկիզբ»,- փաստեց Ա․ Հայրապետյանը։ «Արմեն Թախտաջյանի մասին ամերիկյան մամուլում գրել են՝ «King of Botany»: Հույս ունեմ՝ կիսանդրու բացումը կնպաստի, որ ոչ միայն մասնագիտական շրջանակներում, այլև մեր հասարակության լայն շերտերը ևս ճանաչեն նրա անունը և գործը», - միջոցառմանը հույս հայտնեց Արմեն Թախտաջյանի թոռ Հայկ Թախտաջյանը։
In
other , shrjaka-mijavayr
41 դեպքով վնաս է հասցվել ՀՀ Շրջակա միջավայրին
Posted on 28 Ապրիլի, 2023



