«Արևային կայան տեղադրելու համար հստակ սահմանված ժամկետներ չկան»,- Լրատվական Ռադիո FM106.5 / Լրատվական.am-ի եթերում Կարեն Գրիգորյանի «Էկոանկյուն» հաղորդաշարի առաջին եթերաշրջանի վերջին հաղորդման ժամանակ ասել է «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը։
Ըստ Վ․Հովսեփյանի, արևային կայան տեղադրելիս յուրաքանչյուրն ինքը պետք է նայի իր հարմարությանը, բայց հաշվի առնի այն, որ ամռանը աշխատանքները ավելի արագ են կատարվում:
«Հիմնականում կայանները ունեն 20-30 տարի կյանքի տևողություն: Դրանից ելնելով էլ չպետք է մտավախություններ ունենալ մեկ ամիս ուշ կամ շուտ տեղադրելու հարցում: Երբ էլ տեղադրեք՝ անկախ պայմաններից կխնայեք»,- ասել է «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը։
Հաղորդման ընթացքում խոսել են նաև Էլեկտրոմոբիլների Հայաստան ներկրման ու կիրառման կարևորության մասին, որոնց պաշտոնական ներկրողներից մեկը հանդսանում է նաև «ԷկոՎիլ» ընկերությունը։
Մանրամասները՝ տեսանյութում․






Թողնել մեկնաբանություն