Blog
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճի խնդիրները լուծելու համար Հայաստանը ունի բավարար ջրային ռեսուրսներ․ Սարգիս Շահազիզյան
Posted on 14 Օգոստոսի, 2023

«Թեպետ երկրում ջրային ռեսուրսների կառավարման ճգնաժամ է, բայց Սևանա լճի խնդիրները լուծելու համար Հայաստանը ունի բավարար ջրային ռեսուրսներ, որոնք կարող են օգտագործվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը և հավելեց․ «Լիճը կենդանի օրգանիզմ է, որը ղեկավարվում է իր օրենքներով, և, եթե մարդիկ գործում են այդ օրենքներին համահունչ, բնությունն էլ իր հերթին վարձահատույց է լինում։ Իսկ երբ մակարդակն իջեցնում ենք արհեստականորեն, ապա ի հայտ են գալիս կենսոլոգիական նոր պրոցեսներ, որոնք շարունակական են դարձել»։
Շահազիզյանի դիտարկմամբ Սևանա լճին օգնելու ամենալավ տարբերակը լճին հանգիստ թողնելն է․ «Ի վերջո Սևանով պետք է զբաղվեն միայն մասնագետները, մինչդեռ հիմա լճի պրոբլեմները քննարկում է ցանկացած ոք։ Սևանից այսօր ջրառ է իրականացվում, մինչդեռ մենք ջրամբարների պաշարները հավուր պատշաճի չենք իրացնում՝ չհաշված բազային մակարդակը, որն անշուշտ պետք է չխախտել։ Հիմնական խնդիրը նորմալ ցանցի բացակայությունն է։ Բացի դրանից, մեր վերգետնյա ջրային պաշարները հիմնականում Արաքսի և Քուռի միջոցով գնում են Ադրբեջան, լցվում Կասպից ծով։ Միայն Եղեգիս գետի վրա մոտ երկու տասնյակ ՀԷԿ-եր են կառուցվել, մինչդեռ այդ գետի ջուրը նույնպես թափվում է Սևանա լիճ։ Այդքան ՀէԿ-երի առկայությունն, ինչ խոսք, խնդիրներ է հարուցում ջրային պաշարների օգտագործման առումով։ Դրա հետևանքով գետերի ջրասակավությունը ստիպում է Սևանից ավելի մեծ ծավալների ջրառ իրականացնել»,- ասաց նախկին նախարարն ու պնդեց, որ Սևանա լճի հիմնական խնդիրը լուծելու համար ավազան թափվող 28 գետերից ամենախոշորների վրա անհրաժեշտ է մաքրման կայաններ կառուցել։ Այդ մասին շարունակ խոսվում է, սակայն ոչինչ չի արվում․ «Օրինակ 2010-17 թվականներին, երբ Արփա-Սևանը շարունակ վերանորոգվում էր, այդ ընթացքում լիճ չի մտել 1,7 միլիարդ խորանարդ մետր ջուր, մինչդեռ Սևանի մակարդակի մեկ սանտիմետրին բաժին է ընկնում 14,5 միլիոն խորանարդ մետր ջուր»։
Ըստ բանախոսի, եթե գոլորշիացման հետևանքով կորսված ցուցանիշները հաշվի առնենք, ապա գործ ունենք լուրջ և մտահոգիչ թվերի հետ․ «Այն ժամանակ էլ, երբ Սևանից ոռոգման նպատակով ջուր բաց չէր թողնվում և ՀԷԿ-եր չէին աշխատում, լիճը 50 մետրի չափով մակարդակի բարձրացման ու իջեցման տատանում ուներ, մինչդեռ հիմա մենք Սևանի մակարդակն իջեցնում ենք արհեստականորեն՝ առանց մտածելու, որ կարելի է միայն լճի հույսին չմնալ։ Մյուս կողմից, հենց ոռոգման համար նախատեսված ջրի 60-70 տոկոսը կորչում է։ Նախևառաջ, անհրաժեշտ է գումարներ ներդնել ու ցանցը վերանորոգել։ Ջուրը պետք է հնարավորինս տեղափոխել փակ եղանակով, որովհետև մեր բնակլիմայական պայմաններում հսկայական ծավալի ջուր է գոլորշիանում։ Օրինակ՝ Սևանա լիճ մտնող ջրի 90 տոկոսը գոլորշիանում է։ Ցանկացած կլիմայական փոփոխություն կարող է բերել գոլորշիացման ավելացման կամ նվազման»,- նշեց նախկին նախարարը։
Անդրադառնալով Սևանա լճի ափամերձ անտառների չորացմանը, ասաց․ «Հավանաբար արտասահմանից ծառատեսակներ են բերվել առանց լուրջ ֆիտոկոնտրոլի, որոնց հետ ներթափանցել է հիվանդություն։ Դրա հետևանքով սոճիների հետ կապված առաջացել է բավականին լուրջ խնդիր․այդ ծառատեսակը Սևանի ափամերձ գոտում հայտնվել է ոչնչացման վտանգի առջև, մինչդեռ փշատերև գիհիները նախկինի պես բավականին լավ աճում են։ Համապատասխան պայմաններն առկա են, պարզապես համարժեք խնամք է պետք, որն այժմ չի իրականացվում»,- ասաց բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը։
Eco.am
In
other , eco-tourism
12 անհրաժեշտ իր՝ ծովափնյա հանգստի մեկնելիս
Posted on 14 Օգոստոսի, 2023

Ծովափնյա արձակուրդներին պատրաստվելը միշտ ուրախ և հաճելի է: Բայց շատ կանանց հիմնական սխալն այն է, որ փորձելով կանխատեսել ամեն ինչ, նրանք հավաքում են իրերի հսկայական ճամպրուկ, որի պարունակության մեծ մասը մինչև արձակուրդի ավարտը այդպես էլ կմնա ճամպրուկում։ Eco.am սոցիալական հաթակը կօգնի ձեզ ճիշտ պատրաստվել հանգստի մեկնելուց առաջ» Առաջին հերթին կենտրոնացեք այն վայրի վրա ուր մեկնում եք 1․ նախապես պարզեք կլիմայի առանձնահատկությունները, 2․հստակեցրեք ձեր արձակուրդի ժամանակահատվածում եղանակի մոտավոր կանխատեսումը: Ի դեպ, բացի կլիմայից և եղանակից պետք է հաշվի առնեք արձակուրդի ձեր սեփական ծրագրերը՝ պատրաստվում եք արևայրուք ընդունել և լողալ ամբողջ օրերը, թե՝ ուզում եք գնալ արշավի, էքսկուրսիաների: Այս ամենից հետո նոր կարող եք կազմել ճանապարհորդության իրերի ցանկը: 1․ Եթե պլանավորել եք երկրից դուրս մեկնել հանգստի, ապա առաջին հերթին պայուսակի մեջ դրեք փաստաթղթերը՝ անձնագիր, ավիատոմս, հյուրանոցի ամրագրում։ Ձեզ հետ պետք է ունենաք գումար ոչ միայն քարտի վրա այլ նաև դրամապանակում, որպեսզի անհարմար իրավիճակում չհայտնվեք։ Այս ամենի համար ձեզ անհրաժեշտ կլինի փոքրիկ բայց հարմարավետ պայուսակ, որը ամբողջ ընթացքում ձեզ հետ կլինի։ 2․ Դեսպանատների և արտակարգ իրավիճակների ծառայությունների հեռախոսներ: 3․Մի մոռացեք հաղորդակցության միջոցների մասին: Անմիջապես տեղադրեք բջջային հեռախոսը և լիցքավորիչը: Եթե ենթադրվում է, որ ճանապարհորդությունները երկար են լինելու, խորհուրդ է տրվում ձեզ հետ ունենալ պլանշետ կամ նոութբուք: Կարող եք այնտեղ մի քանի հետաքրքիր ֆիլմ ձայնագրել և վայելել ճանապարհորդությունը: Կարող եք նաև գիրք վերցնել՝ լողափում արևայրուք ընդունելիս կարդալու համար։ 4․ Գրիչ և նոթատետր արագ գրառումների համար: 5․ Ֆոտոխցիկ կամ տեսախցիկ, ինչպես նաև դրանց համար նախատեսված հիշողության քարտեր: 6․Հագուստ՝ երկու լողազգեստ, որպեսզի մինչ մեկով լողանում եք մյուսը չորանա։ Երկու-երեք տարբեր ու հարմարավետ հագուստ, որով և կարող եք լաղափ գնալ և կրել նաև զբոսանքի գնալիս՝ շորտեր, կիսաշրջազգեստներ, շապիկներ, զգեստներ, թեթև տաբատ, վերնաշապիկ։ 7․Ձեզ հետ ունեցեք հարմարավետ կոշիկներ զբոսանքի համար, և լաթեր՝ լողափի համար։ Ի դեպ, ապահովության համար լավ կլինի 2 զույգ վերցնեք, քանի որ լաթերից մեկը հնարավոր է պոկվի, այդ ժամանակ խուճապի մատնված խանութ չեք փնտրի նոր լաթեր գնելու համար։ 8․Հիգիենայի պարագաներ՝ օճառ, ատամի խոզանակ և մածուկ, թաց և չոր անձեռոցիկներ, սրբիչ։ 9․Արևապաշտպան քսուքներ, որոնք անհրաժեշտ են նույնիսկ այն դեպքում, եթե չեք պատրաստվում ամբողջ օրը լողափին արևայրուք ընդունել։ Ձեր մաշկը պետք է պաշտպանված լինի արևի ճառագայքներից: Սա հատկապես կարևոր է հանգստի առաջին օրերին: Եթե ցանկանում եք լավ արևայրուք ունենալ, ապա ամենալավն այն է, որ արևապաշտպան տարբեր գործոններով մի քանի քսուք վերցնեք, որպեսզի սկսեք ամենաբարձր պաշտպանությունից և աստիճանաբար իջեք մինչև ամենացածրը: 10․ կարևոր աքսեսուարներ՝ ակնոց, գլխարկ, գլխաշոր 11․ Դիմահարդարման պարագաներ։ Խորհուրդ է տրվում միայն օգտագործել արևապատպան քսուք, սակայն կան կանայք, որոնք առանց դիմահարդարման չեն կարող անգամ լողափ գնալիս, ապա նման դեպքում աշխատեք նվազագույնի հասցնել դիմահարդարման պարագաները՝ ճամպրուկում։ 12․ Ձեզ հետ անպայման պետք է վերցնեք դեղերի նվազագույն փաթեթ: Արտակարգ իրավիճակներում դեղատները կարող են մոտակայքում չլինել: Բացի այդ, եթե դուք մեկնում եք արտերկիր, շատ դեղամիջոցներ կարող են տրամադրվել միայն դեղատոմսով: Այս դեպքերում կօգնի ճանապարհորդական առաջին օգնության հավաքածուն։ Եթե ունեք քրոնիկ հիվանդություններ, ապա ճանապարհորդելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել ձեր բժշկի հետ։ Սրանք այն հիմնական պարագաներն են, որոնք ձեզ հարկավոր կլինեն ծովափնյա արձակուրդի ժամանակ: Ամենայն հավանականությամբ, ձեր ցուցակը մի փոքր այլ կլինի, սակայն հիշեք, որ այն պետք է հիմնված լինի ըստ ձեր անհատական կարիքների և տվյալ վայրի պահանջների:
In
other , shrjaka-mijavayr
2023-ի հուլիսը խոստանում է դառնալ դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ ամիսը․ Կոպեռնիկուս և ՀՕԿ
Posted on 11 Օգոստոսի, 2023

Ըստ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Կլիմայի փոփոխության Կոպերնիկուս ծառայության ERA5-ի տվյալների, հուլիսի առաջին երեք շաբաթները գրանցված ամենատաք երեք շաբաթներն էին, իսկ հուլիսը եղել է գրանցված ամենաշոգ ամիսը: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից», որը հղում անելով Համաշխարհային օդերևութաբանության կենտրոնին նշում է, որ նման ջերմաստիճանը պայմանավորված էր Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի և Եվրոպայի զգալի տարածքում անոմալ շոգով, որը Կանադայի և Հունաստանի նման երկրներում անտառային հրդեհների հետ մեկտեղ լուրջ ազդեցություն են ունեցել մարդկանց առողջության, շրջակա միջավայրի և տնտեսության վրա: Հուլիսի 6-ին երկրագնդի օդի միջին օրական գլոբալ ջերմաստիճանը գերազանցել է 2016 թվականի օգոստոսին սահմանված ռեկորդը՝ այդ օրը դարձնելով պատմության մեջ գրանցված ամենաշոգ օրը՝ հուլիսի 5-ից և 7-ից հետո: Հուլիսի առաջին երեք շաբաթները դիտարկումների պատմության մեջ եղել են ամենատաք երեք շաբաթները։ Շատ հավանական է, որ 2023 թվականի հուլիսը կլինի պատմության մեջ գրանցված ամենաշոգ ամիսը, որը հաջորդում է գրանցված ամենաշոգ հունիսին: Ըստ ERA5-ի տվյալների՝ նախորդ ռեկորդային շոգ ամիսը եղել է 2019 թվականի հուլիսը։ Ըստ ERA5 տվյալների, օդի գլոբալ միջին ջերմաստիճանը, որը միջինացվել է 2023 թվականի հուլիսի առաջին 23 օրվա ընթացքում, կազմել է 16․95°C: Դա զգալիորեն բարձր է 16․63°C-ից, որը գրանցվել է ամբողջ 2019 թվականի հուլիսին, որը ներկայումս գրանցված ամենատաք հուլիսն է և գրանցված ամենաշոգ ամիսը: Այս փուլում գրեթե հաստատ է, որ 2023 թվականի հուլիսի միջին ամսական ջերմաստիճանը զգալիորեն կգերազանցի 2019 թվականի հուլիսի ջերմաստիճանը՝ 2023 թվականի հուլիսը դարձնելով ամենատաք հուլիսը և գրանցված ամենատաք ամիսը: Մանրամասները՝ այստեղ․
In
other , shrjaka-mijavayr
Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող 14 բեռնատարի վարորդ տուգանվել է
Posted on 11 Օգոստոսի, 2023

Թեպետ սեպտեմբերից ուժի մեջ կմտնի շինարարական հրապարակներում լրացուցիչ սարքավորումներ տեղադրելու նորմերի վերաբերյալ ավագանու որոշումը: Երևան քաղաքում փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օգոստոսի առաջին տասնօրյակում արձանագրել են մի շարք իրավախախտումներ: Eco.am սոցիալական հարթակը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 կազմակերպություն։ Կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ իրականացնելու ընթացքում արձանագրվել է սահմանված նորմերի խախտման 5 դեպք։ Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր` ավազ, խիճ, հողային զանգված տեղափոխող տարբեր մակնիշի 14 բեռնատար ավտոմեքենայի վարորդ ևս ենթարկվել է վարչական տուգանքի։ Ինչպես տեղեկացնում է տեսչական մարմինը, աշխատակիցները մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողական լայնածավալ միջոցառումներին զուգահեռ նաև իրականացնում են բացատրական աշխատանքներ։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Շոգին դիմակայելու համար օգտագործեք սովորականից շատ հեղուկներ․ ԱՆ
Posted on 10 Օգոստոսի, 2023

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։ Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40/+42 աստիճան տաքություն։ Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն առաջարկում են պահպանել հետևյալ պարզ կանոնները. 1․ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 18:00-ի սահմաններում մի՛ մնացեք դրսում, 2․ հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևապաշտպան ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ, 3․ օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 2,5-3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Սրտանոթային համակարգի կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո, 4․ ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն, 5․ օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այդպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել, 6․ չչարաշահել կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում, 7․չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում, 8․ ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը, 9․ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից, 10․ պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա, 11․ այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:
In
other , shrjaka-mijavayr
Ինչպե՞ս կանխարգելել հրդեհները՝ անտառային և բուսածածկ տարածքներում
Posted on 10 Օգոստոսի, 2023

«Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը»,- այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը և հորդորում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` 1․վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով. 2․ նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ. ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում. 3․կատարել չոր խոտի, խոզանի այրում. 4․բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ. 5․թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է նկատված հրդեհի կամ ծխի դեպքում անմիջապես զանգահարել 911 հեռախոսահամարին:
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Հանգստի մեկնելիս ինչպե՞ս երեխաներին պաշտպանել արևային այրվածքից․ բժշկի խորհուրդ
Posted on 9 Օգոստոսի, 2023

Անկախ նրանից, թե որքան եք սիրում արևի տակ անցկացնել, միշտ հիշե՛ք, որ դրա լույսը որոշակի վտանգ է պարունակում։ Հատկապես երեխաներին անհրաժեշտ է պաշտպանություն արևի կիզիչ ճառագայթներից, քանի որ նրանք ավելի զգայուն են դրանց ազդեցության նկատմամբ, քան մյուսները: Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Սիմոնյանը նշում է, որ արևային այրվածքը, ինչպես սովորական արևայրուքը, մաշկի վրա թողնում է կարմիր, տաք և ցավոտ հետքեր, իսկ ծանր դեպքերում կարող են առաջանալ բշտիկներ, ջերմություն, դող, գլխացավ և ընդհանուր թուլություն: Երեխաների մոտ արևային այրվածքի նշանները սովորաբար ի հայտ են գալիս արևի տակ մնալուց 6-12 ժամ հետո և առավելագույն անհարմարություն են առաջացնում առաջին մեկ օրվա ընթացքում: Եթե այրվածքը կարմիր է, տաք, ցավոտ, բայց ոչ ավելին, կարող եք ինքներդ այն մշակել՝ օգտագործելով սառը կոմպրեսներ կամ լողացնելով երեխային սառը ջրով։ Դուք կարող եք նրան ցավազրկող դեղամիջոց տալ՝ անհանգստությունը թեթևացնելու համար, բայց համոզվե՛ք, որ դեղամիջոցը և դեղաչափը համապատասխանում են երեխայի տարիքին և քաշին: Բժիշկ-գիտնականն ընդգծում է, որ եթե այրվածքն առաջացնում է բշտիկներ, ջերմություն, դող, գլխացավ կամ ընդհանուր թուլության զգացողություն, անպայման դիմե՛ք ձեր մանկաբույժին: Երեխայի մոտ ծանր արևային այրվածքը պետք է մշակել այնպես, ինչպես ցանկացած այլ ծանր այրվածք: Իսկ եթե դրանք ծավալուն են, ապա նույնիսկ հոսպիտալացում է անհրաժեշտ, քանի որ բշտիկների միջով վարակը կարող է թափանցել, և ավելի լուրջ հակաբիոտիկ բուժում կպահանջվի։ Երբեմն ուժեղ արևային այրվածքը հանգեցնում է ջրազրկման կամ ուշագնացության, որն այս դեպքում կոչվում է ջերմային հարված։ Այս դեպքում անհրաժեշտ է նաև դիմել շտապօգնության: Արևային այրվածքից խուսափելու խորհուրդներ․ 1․Ժամը 12:00-16:00 ընկած ժամանակահատվածում աշխատե՛ք երեխային զերծ պահել արևից, քանի որ այդ ժամանակ ուլտրամանուշակագույն ճառագայթներն իրենց գագաթնակետին են հասնում: 2․ Միշտ օգտագործե՛ք արևապաշտպան քսուք, որն արգելափակում է արևի ճառագայթների վնասակար ազդեցությունը: Ընտրե՛ք արտադրանք, որը նախատեսված է հատուկ երեխաների համար, որոնց արևապաշտպան գործակիցը առնվազն 35 է: Քսուքը քսեք արևի տակ մնալուց 15 րոպե առաջ: 3․Նկատի ունեցե՛ք, որ չկա ոչ մի արևապաշտպան քսուք, որը չլվացվի ջրով, անկախ նրանից, թե ինչ է ասում գովազդը։ Հետևաբար երեխայի լողալուց հետո դուք պետք է կրկին քսեք քսուքը: Եթե երեխան ժամանակ չի անցկացնում ջրի մեջ, ապա պաշտպանիչ շերտը պետք է թարմացնել յուրաքանչյուր մեկուկես-երկու ժամը մեկ։ 4․Երբ դուրս եք գալիս արևի տակ, ձեր երեխային հագցրե՛ք բնական նյութերից պատրաստված թեթև հագուստ: Շատ ցանկալի են երկար թևերն ու երկար տաբատները։ Լողափին օգտագործե՛ք ծովափնյա հովանոց, որպեսզի երեխան ստվերում լինի։ Երեխան պետք է ունենա և կրի գլխարկ, գերադասելի է՝ լայն եզրերով պանամա: 5․Մինչեւ 6 ամսական երեխաներին պետք է հեռու պահել արևի ուղիղ ճառագայթներից: Եթե դուք այնպիսի իրավիճակում եք, երբ երեխային պաշտպանող ստվեր կամ հագուստ չկա, օգտագործե՛ք արևապաշտպան քսուք, հատկապես՝ երեխայի մարմնի բաց հատվածներում: 6․Հիշե՛ք, որ արևը երեխաներին վնասում է ոչ միայն այրվածքներով․ դրա ավելորդ ազդեցության հետևանքները կուտակվում են տարիների ընթացքում, և երկար տարիներ անց առաջանում են կնճիռներ, պեպեններ, տարիքային բծեր, և նույնիսկ շատ հասուն տարիքում արևային այրվածքները կարող են դառնալ մաշկի քաղցկեղի զարգացման խթան։ 7․Նաև տեղյակ եղե՛ք, որ որոշ դեղեր և բժշկական գործընթացներ կարող են մեծացնել ձեր զգայունությունը արևի լույսի նկատմամբ: Առողջություն ձեզ և ձեր երեխաներին:
In
other , shrjaka-mijavayr
Գլոբալ տաքացման դարաշրջանը ավարտվեց սկսվեց գլոբալ եռման դարաշրջանը
Posted on 9 Օգոստոսի, 2023

«Գլոբալ տաքացման դարաշրջանը ավարտվեց սկսվեց գլոբալ եռման դարաշրջանը»։ Ինչպես հայտնում է ՀՕԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը 2023 թվականի հուլիսը հետազոտությունների պատմության ընթացքում գրանցված ամենատաք ամիսն է։ Ներկայացված քարտեզը ցույց է տալիս տարածաշրջանի անտառային հրդեհների բարձր ռիսկայնության գոտիները: Տարածքների մեծ մասը նշված են կարմիրով, ինչը արտահայտում է իրավիճակի լրջությունը։ Վերջերս խոշոր անտառային հրդեհներ բռնկվել են Հունաստանի Հռոդոս կղզում և Խորվաթիայի Դալմատիայի ափերին, որտեղ կարելի է տեսնել այս աղետների ավերիչ ազդեցությունները, սա ազդակ է նման աղետները կանխող պայքար ձեռնարկելու համար։ Եվրոպայում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 48,8°C Սիցիլիայում՝ Իտալիա, 2021 թվականի օգոստոսի 11-ին, սակայն փորձագետները կանխատեսել են, որ այս ռեկորդը կարող է շուտով գերազանցվել։ Անտառային հրդեհների ռիսկերի գնահատման փորձագետ և European Scientific Technical Advisory Group (E-STAG)-ի անդամ Պրոֆեսոր Ժան-Լուի Ռոսսին զգուշացնում է, որ ավելի հաճախակի սաստիկ երաշտներ կդիտվեն, և ցանկացած էկոհամակարգում հրդեհավտանգ սեզոններն ավելի երկար կլինեն: Գլոբալ տաքացումը շարունակում է փոխել հրդեհային ռեժիմը Եվրոպայում։ Այն շրջանները, որոնք համեմատաբար քիչ հրդեհավտանգ են մոտ ապագայում կարող են դառնալ հրդեհավտանգ։ Նա հավելում է, որ ավելի չոր ու տաք հրդեհավտանգ սեզոններին բարձր ինտենսիվությամբ անտառային հրդեհների հավանականությունն ավելի մեծ կլինի, և հրշեջները կարող են բախվել էքստրեմալ անտառային հրդեհների, որոնք հրդեհաշիջման միջոցների հնարավորություններից դուրս կլինեն։ Ուստի ավելի շատ ջանքեր պետք է ներդնել կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու մեջ, այդ թվում` 1․ լանդշաֆտների կառավարում, 2․ վառելիքի ծախսերի կրճատման միջոցառումներ, 3․ գյուղատնտեսական գործունեության զարգացում, 4․ քաղաքների ընդլայնման արդյունավետ վերահսկողություն և բնակչության ուսուցում։ Ընթացիկ իրավիճակը նա բնութագրել է որպես «հասարակության համար բարդ խնդիր»։ Առավել մանրամասն՝ այստեղ
In
other , shrjaka-mijavayr
Ասեղնատերև անտառների համար իրավիճակը աղետալի է ոչ միայն Սևանում, այլ ամբողջ Հայաստանում․ տեսանյութ
Posted on 8 Օգոստոսի, 2023

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում վերջերս տեղի ունեցած հրատապ քննարկման ժամանակ ներկայացվեց, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հիվանդությամբ վարակված սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ևս 10.000-ը չորացման սպառնալիքի տակ է։ Սակայն, «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ահազանգում է՝ Հայաստանում մոտ 50 հազ հեկտար ասեղնատերեւ անտառ (սոճուտ) է ոչնչանում։ «Անտառի մասսայական ու աղետալի ծավալների ոչնչացման պատճառը հիվանդությունն է, որի դեմ Կառավարությունը փաստացի պայքար չի տանում։ Իսկ շտապ պետք է վարակված ծառերը կտրել, արմատախիլ անել, վարակված փայտանյութն էլ վառել, կամ ջերմային (+56 և ավելի Աստիճան) հատուկ մշակման ենթարկել։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը վերջերս քննարկում էր կազմակերպել այս խնդրի վերաբերյալ, սակայն խոսել են միայն «Սևան ազգային պարկի» տարածքում, սկզբում 8 հազ հատ սոճիների, հետո ևս 10 հազար հատ արդեն չորացած սոճիների մասին։ Սակայն, աղետալի է իրավիճակը ասեղնատերև անտառների համար ոչ միայն Սևանի ավազանում, այլ ամբողջ Հայաստանում»,- այս մասին հայտնում է Նարինե Կիրակոսյանը։ Ըստ նրա, նախարարությունում գիտության ոլորտի երկարամյա փորձ ունեցող մասնագետներ չկան, չի մշակվում նաև վարակի վերացման գործողությունների պլան։ «Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում բնակվող գյուղատնտեսության գիտությունների թեկնածու, անտառային տնտեսության մասնագետ Կարեն Տեր-Ղազարյանի կարծիքով ասեղնատերև ծառերի համատարած չորանալը նեմատոդա անվամբ հիվանդության պատճառով է։ Նրա խնդրանքով հնաբան-բուսաբան Իվան Գաբրիելյանը Հայաստանի տարբեր վայրեր է այցելել, այդ թվում Վրաստանի Սահմանային Պրիվոլնոյե գյուղի սոճուտ, Սյունիքում Գեղվա գետի հովիտ և այլ վայրեր Հայաստանում, որտեղ սովետական շրջանում հիմնվել էին սոճուտներ։ Այդ տնկովի ասեղնատերև անտառներն էլ հենց վարակվել են։ Ի դեպ 1960-80 թթ այդ սոճուտները հիմնելու նպատակով սերմեր էին բերվել Ուկրաինայի Չեռնիգովի մարզից։ Մասնագետի խոսքով նեմատոդայով վարակը նկատվել է Հայաստանում առաջին փուլում 2017 թվականին։ Սակայն պատկան մարմինները ոչ մի գրագետ և իրատեսական միջոցառում չեն ձեռնարկել, վարակը կանգնեցնելու, հետո էլ վերացնելու ուղղությամբ։ Անգործության արդյուքում Հայաստանը կարող է հայտնվել միջազգային բույսերի անվտանգության, այսինքն ֆիտոսանիտարական արգելքների գոտի։ Նման դեպքում հայտարարվում է կարանտին և բոլոր պահանջվող միջոցառումներից հետո միայն Հայաստանը կարող է նորից արտահանել փայտից ստացված որևիցե ապրանք»,- ասում է Նարինե Կիրակոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում․
In
other , shrjaka-mijavayr
134 դեպքով վնաս է հասցվել Հայաստանի շրջակա միջավայրին
Posted on 8 Օգոստոսի, 2023




