Թեպետ սեպտեմբերից ուժի մեջ կմտնի շինարարական հրապարակներում լրացուցիչ սարքավորումներ տեղադրելու նորմերի վերաբերյալ ավագանու որոշումը: Երևան քաղաքում փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օգոստոսի առաջին տասնօրյակում արձանագրել են մի շարք իրավախախտումներ:
Eco.am սոցիալական հարթակը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 կազմակերպություն։
Կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ իրականացնելու ընթացքում արձանագրվել է սահմանված նորմերի խախտման 5 դեպք։
Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր` ավազ, խիճ, հողային զանգված տեղափոխող տարբեր մակնիշի 14 բեռնատար ավտոմեքենայի վարորդ ևս ենթարկվել է վարչական տուգանքի։
Ինչպես տեղեկացնում է տեսչական մարմինը, աշխատակիցները մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողական լայնածավալ միջոցառումներին զուգահեռ նաև իրականացնում են բացատրական աշխատանքներ։






Թողնել մեկնաբանություն