Blog
In
other , shrjaka-mijavayr
ՇՄ նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում
Posted on 17 Մարտի, 2021

ՊՏԱԾ-Հ ծրագրի Փոքր դրամաշնորհային բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «Հզոր ապագա» սոցիալական ՀԿ-ն Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում իրականացրել է էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված ծրագիր,որը միաժամանակ կապահովի նաև դիսպանսերի ֆինանսական կայունությունը։ Ծրագրի շրջանակներում գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում տեղադրվել է եռաֆազ 37,0 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որի տարեկան հզորությունը կազմում է 53,850 կՎտ/ժ` նշյալ կառույցի համար ապահովելով շուրջ 2,4 մլն ՀՀ դրամ խնայողություն։ 2020թ. մայիս – 2021թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ընդհանուր արտադրվել է 29174,6 կվ/ժ էներգիա՝ կազմակերպության համար ապահովելով 2625,7 $-ին համարժեք ՀՀ դրամի եկամուտ։ Վերոնշյալ ժամանակահատվածում կայանի տեղադրման շնորհիվ մթնոլորտ չի արտանետվել 29,1 տոննա CO2 գազ և 875,3 կգ SO2. Բաշխիչ էլեկտրական ցանցի և բուժական հիմնարկի միջև կնքվել է նոր պայմանագիր, տեղադրվել է նոր ռևերսային էլեկտրական էներգիայի հաշվիչ, և անցկացվել է նոր մալուխ՝ արևային կայանից մինչև էլեկտրական հոսանքի ենթակայան։ Կայանը կառուցողի կողմից տեղադրվել է հեռավար տեսադիտարկման սարք, այն միացվել է համացանցին։ Դիսպանսերում տեղադրվել են նաև 54 ք.մ. ընդհանուր մակերեսով թվով 19 ջերմամեկուսիչ պատուհաններ, որի արդյունքում հիվանդանոցի բոլոր հիվանդասենյակները, վարչական աշխատասենյակները, ճաշարանը և դեղատունն այժմ ապահովված են ջերմամեկուսիչ պատուհաններով։
In
other , shrjaka-mijavayr
Հարմարվողականության ազգային ծրագիր՝ ՀՀ միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար
Posted on 17 Մարտի, 2021

«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ, «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը՝ հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ՄԱԶԾ-ՌԴՄՀ ծրագրերի և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում աշխատակիցների կարողությունների բարելավման նպատակով ս.թ. մարտի 9-18-ը իրականցվում են վերապատրաստման դասընթացներ՝ «Անօդաչու թռչող սարքերի կիրառությունը շրջակա միջավայրի մոնիթորինգում» թեմայով։ Դասընթացին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից բացի հրավիրված են մասնակցելու նաև աշխատակիցներ «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն»-ից, Անտառային կոմիտեից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ից և Ագրարային համալսարանից։ Ս.թ. մարտի 12-ին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի կողմից մարտի 9-12-ը դասընթացներին մասնակցած «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի և «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն»-ի աշխատակիցներին հանձնվել են հավաստագրեր: Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ՝ նոր տեխնոլոգիաներով տվյալների հավաքագրման և առօրյա աշխատանքում դրանց կիրառման վերաբերյալ: Դասընթացին մասնակցել են Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Այսուհետ հիդրոլոգիական և օդերևութաբանական, ինչպես նաև դժվարամատչելի անտառածածակ վայրերում մշտադիտարկման աշխատանքների իրականացման, սելավային հոսքերի ռիսկերի կառավարման, անհրաժեշտ տարածքների քարտեզագրման կամ բուսականության վիճակի, ֆենոլոգիայի և առողջության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման աշխատանքներում տվյալների բացերը հնարավոր կլինի լրացնել դրոնների կիրառմամբ: Դժվարամատչելի վայրերում դրոնները հնարավորություն կտան ստանալ ճշգրիտ տեղեկատվություն: Տվյալները կարող են կիրառվել աշխարհատեղեկատվական համակարգերում (GIS)՝ վերածվելով տարածական տեղեկատվության, որը կնպաստի ուսումնասիրություններին և կբարելավի վերլուծական աշխատանքները:
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
2020-ին Հայաստանն ամենաշատն արտահանել է հանքահումք
Posted on 17 Մարտի, 2021

2020 թվականին Հայաստանից արտահանվել է 828 մլն դոլարի հանքահումքային արտադրանք, որը 11.5%-ով աճել է 2019 թվականի համեմատ։
Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալների՝ 2020 թվականին Հայաստանից արտահանվել է 2 մլրդ 544 մլն դոլարի ապրանք, որը 2019-ի համեմատ կրճատվել է 3.9%-ով։
2020-ին Հայաստանը ներմուծել է 4 մլրդ 559 մլն դոլարի ապրանք, անկումը՝ 17.7%:
Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր-երկրներին անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածում։ Ներկայացրել ենք արտահանման ու ներմուծման գլխավոր շուկաները։
Հայաստանի TOP-10 առևտրային գործընկեր-երկրները. 2020-ի փոփոխությունները
Այս հոդվածում առանձնացրել ենք արտահանման ու ներմուծման առաջատար ապրանքախմբերը։
Հայաստանից արտահանվող ամենախոշոր ապրանքախումբը հանքահումքն է, հիմնականում պղնձի խտանյութը և մոլիբդենի խտանյութը։ 2020 թվականին արտահանվել է 828 մլն դոլարի հանքահումքային արտադրանք, որը 11.5%-ով աճել է 2019-ի համեմատ։ Այդպիսով, Հայաստանի արտահանման 32.5%-ը ապահովել է միայն հանքահումքը։ Սա, իհարկե, նորություն չէ, քանի որ տարիներ շարունակ հանքարդյունաբերությունը Հայաստանում անշեղորեն աճել է։
Նույնը չի կարելի ասել մշակող արդյունաբերության մասին։ Սննդամթերքի, ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների արտադրությունը Հայաստանի մշակող արդյունաբերության գերակա ճյուղերից են, սակայն 2020-ին նվազել են արտահանման ծավալները։ Այդուհանդերձ պատրաստի սննդի արտադրանք (ալկոհոլ, ծխախոտ) ապրանքախումբը Հայաստանի արտահանման երկրորդ տեղում է։ Արտահանվել է մոտ 560 մլն դոլարի ապրանք՝ 12.8%-ով պակաս, քան 2019-ին։
Արտահանվող երրորդ խոշոր ապրանքախումբն է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը։ Այս ապրանքախմբի ներքո պետք է հիմնականում հասկանալ ադամանդը, ոսկին, որը արտահանվում է արծաթի հետ ձուլվածքի տեքսով, ոսկերչական իրերն ու զարդերը։ Նշված ապրանքախմբի գծով արտահանումը 2020 թվականին կազմել է մոտ 366 մլն դոլար՝ 2019-ի համեմատ նվազելով 11.8%-ով։
Չորրորդ խոշոր ապրանքախումը ոչ թանկարժեք մետաղներն են և դրանցից պատրաստված իրերը։ 2020 թվականին արտահանումը կազմել է 228 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 12.6%-ով։ Այդ ապրանքախմբի ներքո են սև մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը, ալյումինե նրբաթիթեղ, որը Հայաստանից արտահանվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների թվում է և այլն։
Արտահանվող հինգերորդ խոշոր ապրանքախումբը բուսական ծագման արտադրանքն է։ Սրա ներքո էլ պետք է հիմնականում հասկանալ միրգն ու բանջարեղենը։ 2020 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 136 մլն դոլարի բուսական ծագման արտադրանք՝ 27.3%-ով ավելին, քան 2019-ի։
Արտահանվող խոշոր ապրանքախմբերից է մանածագործական իրերը (հագուստ, գործվածք, բամբակ, թելեր և այլն), որի արտահանումը նվազել է 21.6%-ով։
Ստորև գտնվող առաջին ինֆոգրաֆիկայում առանձնացրել ենք արտահանվող TOP 10 ապրանքախմբերը։ Ըստ էության՝ Հայաստանի արտահանման առյուծի բաժինը հենց այդ ապրանքներն են ապահովում։ Համեմատության համար նշենք, որ վիճակագրությունը ներկայացվում է ըստ 20 խոշոր ապրանքախմբերի, որից միայն 10-ը 2020 թվականին ապահովել են արտահանման 97%-ը։ Միայն առաջատար հնգյակն ապահովել է արտահանման 83%-ը։
Մեր նախորդ հոդվածում գրել ենք, որ արտահանումն Հայաստանից կենտրոնացված է մի քանի երկրների շուրջ։ Այդ բարձր կենտրոնացվածությունը, ինչպես տեսնում ենք, նաև ապրանքների մասով է, որը խոսում է Հայաստանի թույլ, ոչ զարգացած արդյունաբերության մասին։
2020 թվականին Հայաստանն ամենաշատը ներմուծել է մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ կենցաղային մեքենաներ, հաստոցներ, գյուղատնտեսական սարքավորումներ, ջեռուցման կաթսաներ, համակարգիչներ, հեռախոսներ և այլն։ Այս ապրանքախմբի ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 874 մլն դոլար, որը 2019 թվականի համեմատ աճել է 1%-ով։
Երկրորդ տեղում հանքահումքն է՝ 745 մլն դոլար։ Ներմուծումը նվազել է 8.5%-ով։ Կարևոր է նշել, որ հանքահումք ապրանքախմբի ներքո ինչպես պղինձն ու մոլիբդենն են, այնպես էլ՝ նավթը, գազը, ինչպես նաև՝ գիպսը, կիրը, ցեմենտը և այլն։ Եթե հանքահումք ապրանքախմբի ներքո Հայաստանից արտահանվում է հիմնականում պղինձ ու մոլիբդեն, ապա՝ ներմուծվում է մեծ մասամբ գազ ու նավթ, ավելի փոքր ծավալով՝ ցեմենտ, գիպս և այլն։
Հայաստան ներմուծվող երրորդ խոշոր ապրանքախումբը քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերական ճյուղերի արտադրանքն է։ 2020 թվականին ներմուծումը կազմել է 414.5 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 11.9%-ով։ Այդ ապրանքախմբի ներքո են դեղամիջոցները, արյունը (հակաշիճուկ, պատվաստանյութ), ինչպես նաև՝ տարատեսակ ներկեր և լաքեր, լվացող, մաքրող միջոցներ և այլն։
2020-ին Հայաստանը ներմուծել է 394 մլն դոլարի պատրաստի սննդի արտադրանք, ալկոհոլ ու ծխախոտ, որը նախորդ տարվա համեմատ 9.9%-ով նվազել է։
Ներմուծվող հինգերորդ խոշոր ապրանքախումբն է ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը։ Ներմուծման ծավալը կազմել է 358 մլն դոլար՝ 3.5%-ով ավելին, քան 2019-ին։ Ներմուծվում է արտադրանքներ սև մետաղներից՝ ձողեր, մետաղակոնստրուկցիաներ, անմշակ ալյումին և այլն։
Այս հինգ խոշոր ապրանքախմբերը միասին զբաղեցրել են 2020 թվականին Հայաստանի ներմուծման 61%-ը։ Իսկ առաջին տասնյակին բաժին է ընկել 83%-ը։
Բացի վերը նշված հինգ ապրանքախմբերից, առաջին տասնյակում են նաև բուսական ծագման արտադրանքը, մանածագործական իրերը, պլաստմասսան, կաուչուկը ու դրանցից պատրաստված իրերը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները։
Ինչպես սպասվում էր, 2019 թվականին ավոտոմեքենաների ներմուծման բումից հետո 2020-ին ներմուծման ծավալները կտրուկ նվազել են՝ 74.4%-ով։
50.1%-ով նվազել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու թանկարժեք մետաղների ներմուծումը (ադամանդ և ոսկի):
Ներմուծված TOP 10 ապրանքախմբերը՝ ինֆոգրաֆիկայում։
Սեդա Հերգնյան, Հետք
In
other , eco-aprelakerp , eco-snund , eco-dexatun
Մեկ բաժակ գազարի հյութը բարձրացնում է դիմադրողականությունը
Posted on 16 Մարտի, 2021

Ցանկացած հիվանդության պատճառի որոնումը մեզ պետք է տանի խոհանոց ուր պահածոյացվում, եփվում, խտացվում ու մաքրվում է սնունդը, հենց այնտեղ պետք է փնտրենք մեռյալ ատոմները, որոնք ժամանակակից քաղաքակրթությունը համարում է մարդու հիմնական սնունդ։ Սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում և տարատեսակ հին ու նոր վիրուսների ծաղկման ամենաագրեսիվ եղանակը գարունն է։ Դրա համար անհրաժեշտ է անսասան պահել դիմադրողականությունը։ Գազարի հյութն օգնում է նորմալ վիճակի բերել օրգանիզմը։ Օրական մեկ բաժակ գազարի հյութը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Գրեթե բոլոր վիտամիններն իր մեջ պարունակող գազարը հատկապես հարուստ է կարոտինով, որն օրգանիզմում վերածվում է A վիտամինի։ Ինչպես հայտնի է A վիտամինը անհրաժեշտ է հասակի աճի, օրգանիզմում բջիջների բազմացման, ինչպես նաև տեսողության համար։ Որպեսզի A վիտամինը լավ ներծծվի արյան մեջ, անհրաժեշտ է գազարն օգտագործել կարագի հետ։ Գազարի հյութը բացում է ախորժակը, կարգավորում է մարսողությունը, ատամների վիճակը։ Այն միզամուղ է և ունի բուժիչ հատկություններ։ Գազարի հյութը բարձրացնում է աչքերի, կոկորդի, նշագեղձերի, շնչառական օրգանիզմների դիմադրողականությունը՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ։ Այն պահպանում և հզորացնում է նյարդային համակարգն ու այդ տեսակետից իրեն հավասարը չունի։ Կրծքով կերակրող մայրերը պետք է ամեն օր գազարի հյութ խմեն՝ կաթի որակը լավացնելու համար։ Հղիության հատկապես վերջին ամիսների ընթացքում գազարի հյութի կանոնավոր օգտագործումը խիստ նվազեցնում է ապագա երեխայի մոտ արյան վարակի ի հայտ գալու հավանականությունը։ Ի դեպ Գազարի հյութը պարունակում է այնպիսի տարրեր, որոնց պակասը օրգանիզմում առաջացնում է մաշկի և աչքերի հիվանդություններ։ Գազարի հյութը կազմված է այնպիսի բաղադրիչներից, որոնք սնում են ամբողջ օրգանիզմը և նպաստում նրա քաշի նորմալացման ու քիմիական կազմի հավասարակշռությունը։ Գազարի հյութը լավագույն օրգանական ջուրն է՝ սնունդը օրգանիզմի կիսաքաղց հյուսվածքների ու բջիջների համար։ Հիշե՛ք՝ երբեմն մեծ քանակությամբ գազարի հյութի օգտագործումը որոշ անհարմարություններ է պատճառում օրգանիզմում՝ ռեակցիաների հետ կապված։ Գազարից կարելի է պատրաստել համեղ կերակրատեսակներ՝ աղցաններ, պյուրե, պովիդլո, ջեմ, մուրաբա, թխվածքներ և այլն։ Լավ արդյունք է տալիս լյարդի, լեղապարկի, աղեստամոքսային համակարգի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում։
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Մի քանի անզգույշ արարք, որոնք վնասում են աչքի տեսողությունը
Posted on 16 Մարտի, 2021

Լավ տեսողությունն ունի բացառիկ կարեւոր նշանակություն, ուստի աչքերի նկատմամբ պետք է բավականաչափ խնամք տանել: Արդեն խոսել ենք, թե ինչպես պետք է ճիշտ խնամել աչքերը, ինչպես նաեւ առաջարկել ենք ճիշտ խնամքի համար լոգանքներ ու դիմակներ։ Այսօր արդեն Eco.am-ն իր ընթերցողին կներկայացնի աչքի տեսողության վրա ազդող մի քանի պատճառներ։ - Երբեք մի կարդացեք թույլ լուսավորության տակ, հատկապես, երբ տառատեսակը մանր է: Ընդհանրապես, մանր տառատեսակից պետք է խուսափել, չպետք է կարդալ նաեւ այն դեպքում, երբ էջերի վրա արեւի լույս է ընկած, կամ աչքերի մեջ փայլ առաջացնող լուսավորություն է: - Որոշ մասնագետների պնդմամբ, տեսողությունը վատացնում է նաեւ հեռուստացույց դիտելը եւ երկար ժամանակ համակարգչի առաջ նստելը: Էկրանին հայացքը մի սեւեռեք եւ միեւնույն կետին ուշադիր մի նայեք: Այլ` աչքերը շարժեք` դիտելով պատկերի մանրամասները: ժամանակ առ ժամանակ փոխեք դիտակետը, առավել մոտ եւ առավել հեռու կետերի միջոցով: Դիտակետի փոփոխումը պետք է կիրառվի նաեւ առօրյայում: Հայացքը որոշակի ժամանակով շեղեք` ձեր հիմնական աշխատանքից եւ 1 րոպե նայեք պատուհանին կամ` սենյակի մյուս անկյունին, դա կօգնի վերացնել աչքերի լարվածությունը: Պարբերաբար փորձեք աչքերը փակել, ապա` ափերով ծածկել, այդ դիրքում մնալով մի քանի վայրկյան: - Անընդմեջ մուգ գույնի ակնոց կրելը վատ սովորություն է, հատկապես, երբ դրանք օգտագործվում են երեկոյան կամ փակ տարածություններում: Դրանք անհրաժեշտ է կրել ուժեղ արեւին, կուրացնող ասֆալտապատ ճանապարհին եւ սարերում: Որքան հաճախակի կրեք մուգ ակնոցներ, այնքան` շատ կզգացվի դրանց կարիքը եւ, ի վերջո, բոլորովին չեք կարողանա տանել արեւի լույսը: Աչքերը պետք է վարժեցնել այդ լույսին, որն անհրաժեշտ է: Աչքերն արեւի լույսին վարժեցնելու համար փակեք աչքերն ու դեմքն ուղղեք դեպի արեւը, գլուխը դանդաղ շարժեք աջ եւ ձախ, որպեսզի ճառագայթները կարողանան փակ աչքերի դեպքում ջերմացնել այն ամբողջությամբ: Մի քանի րոպե անց արագ բացեք եւ փակեք աչքերը: Գործողությունը կրկնեք մի քանի անգամ, արեւին անմիջականորեն չնայելով: Վարժությունը կատարեք ամեն օր: ԱՉՔԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ Թարթելը աչքերը մաքրելու բնական եղանակ է, դրա համար էլ այն ներառված է աչքերի վարժությունների մեջ: Անթարթ հայացքը, որը նույնպես այդ վարժություններից մեկն է, նպատակահարմար չէ վարժություններից դուրս կատարելը, քանի որ կարող է դառնալ տեսողության վնասման պատճառ: Դրա համար հաճախակի թարթեք եւ ժամանակ առ ժամանակ փոխեք տեսողության դիտակետը: Լավ տեսողության պահպանման համար անհրաժեշտ է աչքերը մարզել այնպիսի վարժություններով, որոնք ոչ միայն ամրացնում են աչքերի մկանները, այլեւ ուժեղացնում ֆոկուսի բերելու ընդունակությունը: Վարժությունը պետք է կատարել նստած դիրքում, մեջքը եւ գլուխը ուղիղ: Շարժումներն արվում են միայն աչքերով. 1.Աչքի խնձորակը պտտեք վերեւ, ապա` ներքեւ, հետո աչքերը փակեք: Վարժությունը կրկնեք 3 անգամ: 2.Նայեք վերեւ, ապա` առաջ, հետո` ներքեւ եւ առաջ: Կրկնեք 3 անգամ եւ աչքերը փակեք մի քանի րոպե: 3.Նայեք ձախ, հետո` աջ, կրկնեք 3 անգամ: 4.Նայեք ձախ, հետո` առաջ, ապա` աջ եւ կրկին առաջ: 5.Շեղակի նայեք վերեւ, ապա ներքեւ` սկզբում վերին աջ անկյունը, իսկ ապա` ներքեւի ձախ անկյունը: Աչքերը փակեք, փոխեք ուղղությունը` ձախ վերին անկյուն, ապա` աջ ներքին անկյուն: 6.Ակնախնձորներով դանդաղ կատարեք շրջանաձեւ շարժումներ` դեպի աջ: Փակեք աչքերը, ապա նույն վարժությունը կրկնեք ձախ շարժման ուղղությամբ: 7.Նայեք քթի ծայրին, իսկ ապա` մի որեւէ առանձին կետի: Վարժությունը կրկնեք 5 անգամ: 8.Նայեք աչքից 30սմ հեռու գտնվող մատներից որեւէ մեկի ծայրին, իսկ ապա` որեւէ հեռու կետի: 9.Վարժվեք երկար ժամանակ անթարթ նայել որեւէ առարկայի: Մի՛ նայեք առարկային անթարթ հայացքով, այլ աշխատեք նայել մանրամասնորեն: 10.Կկոցեք եւ կոպերը ուժեղ փակեք, որից հետո արագ թարթեք աչքերը: ԵՂԵՔ ԱՌՈՂՋ
In
other , shrjaka-mijavayr
Նոր դրամաշնորհային հնարավորություն օրգանական գյուղատնտեսության ոլորտում
Posted on 16 Մարտի, 2021

Ակբա բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU)հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը:
Մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև սույն թվականի մարտի 31-ը ներառյալ ներկայացնել դիմում հայտ՝ nabu.am/hy/development։
Իմացեք ավելին՝ https://bit.ly/2PpOb9G:
In
other , shrjaka-mijavayr
Կառավարության որոշմամբ մասնավոր ընկերությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները հետ կվերադարձվեն պետության տնօրինմանը
Posted on 16 Մարտի, 2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։ ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող «Եղեգիսի կիրճ» տարածքի պահուստային ֆոնդի արոտներից 339,5 հեկտարը փոխադրվել էր անտառային ֆոնդի հողերի կատեգորիա, նշված հողերը և «Եղեգիսի կիրճ» անտառային ֆոնդի հողերից 2060,5 հեկտարը, Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար տարածքներն առանձնացվել և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել էին «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Ընկերության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության (ներկայումս՝ շրջակա միջավայրի նախարարություն) միջև 2004 թվականի օգոստոսի 16-ին կնքվել էր «Անտառային ֆոնդի տարածքի անժամկետ անհատույց օգտագործման» պայմանագիր։ Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերի 22-ին գրությամբ ընկերության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ծանուցել է ընկերության և բնապահպանության նախարարության միջև 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված «Կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության և օգտագործման» NԿԱՍ-000003 պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելու մասին և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը։ 2021 թվականի փետրվարի 11-ին Կառավարությունը որպես չզեկուցվող հարց էր ներառել Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սաֆարի ինտերնացիոնալ»-ի հետ համապատասխան պայմանագիրը խզելու և Կառավարության համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նախագծի ընդունմամբ ապահովվում է տարածքները բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառային հողերի կառավարումը և պահպանությունն իրականացնող համապատասխան կազմակերպություններին հատկացումը՝ ինչպես մնացած բոլոր բնապահպանական և անտառային հողերի դեպքում։ Նախագծի ընդունմամբ պետությանը հնարավորություն է ընձեռվում լիարժեք և արդյունավետ ապահովելու բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառային հողերի կառավարումը և պահպանությունն իրականացնող համապատասխան կազմակերպություններին տրամադրելու լիարժեք իրավական հիմքերը:
In
other , shrjaka-mijavayr
Երևանում ծառահատումների արդյունքում շրջակա միջավայրին պատճառվել է 445 հազար դրամի վնաս
Posted on 15 Մարտի, 2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ քննչական կոմիտեից ստացված գրության հիման վրա, պարզել են, որ Դավթաշեն 4-րդ թաղամասի 17/1 հասցեի դիմաց գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտի հանդիսացող հողամասում քաղաքացի Ա․ Ն․-ի կողմից 4 դեպքով հատվել են և վնասվել թվով 2 ընկուզենի տեսակի, թվով 2 խնձորենի տեսակի և թվով 1 բալենի տեսակի ծառեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կայացվել է տույժ նշանակելու մասին որոշում՝ 400 հազար դրամի չափով։ Միևնույն ժամանակ կայացվել է որոշում բուսական աշխարհին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու վերաբերյալ՝ 445 հազար դրամի չափով:
In
other , eco-aprelakerp , eco-dizayn
Ո՞րն է էկոարվեստը
Posted on 15 Մարտի, 2021

Էկոարվեստը մշակութային ժանր է եւ գեղարվեստական պրակտիկա, որն ուղղված է երկրի էկոլոգիայի եւ ռեսուրսների վերականգնմանը կամ նորացմանը, էկոհամակարգերի սկզբունքների կիրառման եղանակով՝ կենդանի տեսակների եւ նրանց բնակության միջավայրի՝ լիթոսֆերայի, ատմոսֆերայի, բիոսֆերայի, եւ հիդրոսֆերայի պահպանմանը, որոնք ներառում են անապատային, գյուղական, մերձքաղաքային եւ քաղաքային շրջանները:Արվեստի այս ժանրը տարբերվում է շրջակա միջավայրից նրանով, որ ներառում է իր մեջ ֆունկցիոնալ էկոլոգիական համակարգերի վերականգնում, ինչպես նաեւ սոցիալական, ակտիվիստական եւ համայնքային միջամտություններ: Ավելին՝ էկոլոգիական արվեստն ուղիղ կապ ունի ոչ միայն մշակույթի, այլեւ քաղաքականության, տնտեսության, էթիկայի եւ էսթետիկայի հետ, քանի որ դրանք ազդում են էկոհամակարգերի վիճակի վրա:
Ի՞նչ սկզբուքներով է առաջնորդվում էկոարվեստագետը
Էկոլոգիական արվեստով զբաղվում են նկարիչներ, գիտնականներ, փիլիսոփաներ եւ ակտիվիստներ, ովքեր հաճախ մասնակցություն ունեն վերականգնողական նախագծերում եւ հանրության տեղեկացման գործում:
Էկոարվեստում ստեղծագործող նկարիչներն, օրինակ, ունեն հետեւյալ սկզբուքները.
- Կենտրոնանալ մեր շրջակայքում փոխգործակցության ցանցի՝ էկոլոգիական, ֆիզիկական համակարգերի կենսաբանական, մշակութային, քաղաքական եւ պատմական ասպեկտների վրա:
- Ստեղծել գործեր, որոնցում օգտագործվում են բնական նյութեր կամ համագործակցել այնպիսի շրջակա բնական ուժերի հետ, ինչպիսիք են քամին, ջուրը կամ արեւի լույսը:
- Ուղղել եւ վերականգնել վնասված շրջակա միջավայրը:
– Տեղեկացնել հանրությանը էկոլոգիական առաջընթացի եւ էկոլոգիական խնդիրների մասին, որոնց հետ բախվում ենք:
- Վերանայել էկոլոգիական հարաբերությունները, ստեղծագործաբար առաջարկել համագոյության նոր հնարավորություններ՝ կայուն զարգացման եւ վերականգնման համար:
Իսկ թե որոնք են էկոարվեստի մոտեցումները, կներկայացնենք առաջիկայում:
Փոխհարաբերությունների արվեստ.
հաստատուն եւ մշտական էկոկապեր՝ համայնքների ներգրավմամբ:
In
other , shrjaka-mijavayr
Եղանակը Հայաստանում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Posted on 15 Մարտի, 2021




