Էկոարվեստը մշակութային ժանր է եւ գեղարվեստական պրակտիկա, որն ուղղված է երկրի էկոլոգիայի եւ ռեսուրսների վերականգնմանը կամ նորացմանը, էկոհամակարգերի սկզբունքների կիրառման եղանակով՝ կենդանի տեսակների եւ նրանց բնակության միջավայրի՝ լիթոսֆերայի, ատմոսֆերայի, բիոսֆերայի, եւ հիդրոսֆերայի պահպանմանը, որոնք ներառում են անապատային, գյուղական, մերձքաղաքային եւ քաղաքային շրջանները:Արվեստի այս ժանրը տարբերվում է շրջակա միջավայրից նրանով, որ ներառում է իր մեջ ֆունկցիոնալ էկոլոգիական համակարգերի վերականգնում, ինչպես նաեւ սոցիալական, ակտիվիստական եւ համայնքային միջամտություններ: Ավելին՝ էկոլոգիական արվեստն ուղիղ կապ ունի ոչ միայն մշակույթի, այլեւ քաղաքականության, տնտեսության, էթիկայի եւ էսթետիկայի հետ, քանի որ դրանք ազդում են էկոհամակարգերի վիճակի վրա:
Ի՞նչ սկզբուքներով է առաջնորդվում էկոարվեստագետը
Էկոլոգիական արվեստով զբաղվում են նկարիչներ, գիտնականներ, փիլիսոփաներ եւ ակտիվիստներ, ովքեր հաճախ մասնակցություն ունեն վերականգնողական նախագծերում եւ հանրության տեղեկացման գործում:
Էկոարվեստում ստեղծագործող նկարիչներն, օրինակ, ունեն հետեւյալ սկզբուքները.
– Կենտրոնանալ մեր շրջակայքում փոխգործակցության ցանցի՝ էկոլոգիական, ֆիզիկական համակարգերի կենսաբանական, մշակութային, քաղաքական եւ պատմական ասպեկտների վրա:
– Ստեղծել գործեր, որոնցում օգտագործվում են բնական նյութեր կամ համագործակցել այնպիսի շրջակա բնական ուժերի հետ, ինչպիսիք են քամին, ջուրը կամ արեւի լույսը:
– Ուղղել եւ վերականգնել վնասված շրջակա միջավայրը:
– Տեղեկացնել հանրությանը էկոլոգիական առաջընթացի եւ էկոլոգիական խնդիրների մասին, որոնց հետ բախվում ենք:
– Վերանայել էկոլոգիական հարաբերությունները, ստեղծագործաբար առաջարկել համագոյության նոր հնարավորություններ՝ կայուն զարգացման եւ վերականգնման համար:
Իսկ թե որոնք են էկոարվեստի մոտեցումները, կներկայացնենք առաջիկայում:
Փոխհարաբերությունների արվեստ.
հաստատուն եւ մշտական էկոկապեր՝ համայնքների ներգրավմամբ:






Թողնել մեկնաբանություն