Blog
In
other , shrjaka-mijavayr
Մարտի 24-28-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Posted on 24 Մարտի, 2021

Մարտի 24-25-ը, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մարտի 26-ի և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 24-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 24-25-ը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 26-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

In
other , shrjaka-mijavayr
Օվկիանոսը, կլիման և եղանակը․ Օդերևութաբանները նշում են մասնագիտական օրը
Posted on 23 Մարտի, 2021

1961 թվականից Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ, աշխարհի 191 երկրներում մարտի 23-ը նշվում է որպես Համաշխարհային օդերևութաբանության օր։ Հայաստանն այդ օր նշում է սկսած 2004 թվականից։ Յուրաքանչյուր տարի ՀՕԿ-ը օդերևութաբանների մասնագիտական տոնը նշում է որոշակի նշանաբանով` կարևորելով տվյալ պահին որևէ արդիական թեմա: Այսինքն, մասնագիտական տոնը նշելու հետ մեկտեղ օդերևութաբանները բարձրաձայնում են և հանրությանն իրազեկում են երկրի ՝ որպես մոլորակի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ: Այս տարի Օդերեւութաբանության համաշխարհային օրն անցկացվում է «Օվկիանոսը, կլիման և եղանակը» կարգախոսով։ Այս նշանաբանով օդերևութաբաններն ահազանգում են, որ օվկիանոսներն ունեն առավել ուշադրության կարիք։ Այսինքն, պետք է կենտրոնանալ ոչ միայն մթնոլորտի, այլ նաև օվկիանոսի և դրա նշանակության վրա: Օվկիանոսը մթնոլորտի և փոփոխությունների կարևոր մաս է Օվկիանոսն ընդգրկում է երկրի մակերեսի 70 տոկոսը և առանցքային դեր ունի կլիմայի փոփոխության հարցում: Օվկիանոսը և դրա փոփոխությունները մանրակրկիտ վերահսկվում են օդերևութաբանական և հիդրոլոգիական գործակալությունների կողմից: Ուստի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) ուշադրությունն այս տարի կկենտրոնացվի օվկիանոսի, եղանակի և կլիմայի միջև: Տեղեկանք Դեռևս 17-18դդ. սկսել են գրանցել ամենօրյա տեղեկություններ եղանակի մասին: Իսկ բարոմետրի հայտնագործումից հետո փորձեր ձեռնարկվեցին կանխատեսել եղանակի փոփոխությունները մթնոլորտային ճնշման փոփոխությամբ: Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունն ստեղծվել Է Օդերեւութաբանության միջազգային կազմակերպության հիմքի վրա (հիմնվել Է 1873 թվականին): 1951 թականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան թիվ 531 (VI) բանաձեւով ՕՀԿ-ին շնորհել Է ՄԱԿ-ի Համակարգի մասնագիտացված հիմնարկության կարգավիճակ: ՕՀԿ-ի կազմի մեջ մտնում են 191 երկրներ: Կազմակերպությունն զբաղվում է տարբեր երկրների հիդրոօդերեւութաբանական ծառայությունների գործողությունների համակարգմամբ, դրանց օգնում Է տվյալների ստանդարտացման եւ փոխանակման, մասնագետների պատրաստման հարցում: Նաեւ ՕՀԿ-ի խնդիրների մեջ Է մտնում օգնությունն այն տեղեկատվության փոխանակման գործում, որը վերաբերում Է տարերային աղետների հետեւանքների կանխմանը՝ կապված եղանակի եւ կլիմայի հետ, իրականացնում Է գլոբալ տաքացման գործընթացների դիտազննում: 5 պատճառ, թե ինչու են կարևոր օդերևութաբանները 1. Որպեսզի նրանք հեշտացնեն միջազգային համագործակցությունը կայանների ցանցի ստեղծման հարցում, որոնք կատարում են օդերևութաբանական ուսումնասիրություններ։ Ինչպես նաև, հիդրոլոգիական և գեոֆիզիկական ուսումնասիրություններ, որոնք վերաբերում են օդերևութաբանությանը, և նպաստել կենտրոնների ստեղծմանն ու աջակցմանը, որոնց պարտականություններից է օդերևութաբանական և այլ տեսակի ծառայությունների մատուցման ապահովումը: 2. Որպեսզի նպաստեն օդերևութաբանական տեղեկատվության արագ փոխանակման համակարգերի ստեղծմանն ու աջակցությանը: 3. Որպեսզի նպաստեն օդերևութաբանական և այլ համապատասխան ուսումնասիրությունների ստանդարտացմանը և ապահովեն ուսումնասիրությունների և վիճակագրական տվյալների միատեսակ հրապարակումը: 4. Որպեսզի նպաստեն հետագայում օդերևութաբանության օգտագործմանը ավիացիայում, նավագնացությունում, գյուղատնտեսությունում և մարդու գործունեության այլ բնագավառներում` ջրային խնդիրների լուծման հարցում: 5. Որպեսզի խրախուսեն գիտահետազոտական աշխատանքներին և օդերևութաբանության, անհրաժեշտության դեպքում նաև այլ կից բնագավառներում կադրերի պատրաստման աշխատանքներին, ինչպես նաև նպաստել այս գործունեության համակարգմանը միջպետական մասշտաբով: Իսկ, թե ինչի համար են աշխարհին անհրաժեշտ օդերևութաբանները, դիտե՛ք տեսանյութում․
In
other , eco-aprelakerp , eco-dizayn
Ֆոտոբլոգ․ նոր լուսանկարչական backstage նախագիծ Դամիանի հետ
Posted on 23 Մարտի, 2021

Դամիան Հովհաննիսյանն այն եզակի լուսանկարիչներից է, որ հաճախ է տարբերվում իր ստեղծած աշխատանքներով։ Այս անգամ նա նախաձեռնել է տարբերվող ժամանցային մի նախագիծ, որի ստեղծման պատմության ու ընթացքի մասին հայտնի լուսանկարիչը առաջին հրապարակումը վստահեց Eco.am-ին։ «Նախագծի ողջ ընթացքը հանպատրաստի՝ իմպրովիզ, իրավիճակներով է պայմանավորված, որի համար նախապես ոչինչ չենք պլանավորում»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց Դամիանն ու անկեղծացավ, որ վաղուց է մտադիր եղել նման ժամանցային նախագիծ ստեղծելու, բայց, ինչպես ասում են, ժամանակը հիմա էր։ «Յուրաքանչյուր ֆոտո նախագծից հետո ինձ հաճախ էին հարցնում, թե ինչո՞ւ նկարահանման բեքսթեյջերը չեմ տեսագրում։ Ասում էին, որ հետաքրքիր է լուսանկարահանման պրոցեսը, կուլիսային իրավիճակը տեսնել։ Այդպես, որոշեցի այն իրականություն դարձնել»,- պատմեց լուսանկարիչը։ Դամիանի «Ֆոտոբլոգ» նախագիծն արդեն իրականություն է, որը կյանքի է կոչվել պրոֆեսիոնալ լուսանկարչի եւ նրա շուրջ համախմբված, իրենց գործին գիտակ մարդկանց շնորհիվ։ «Բավականին պրոֆեսիոնալ թիմ է հավաքվել, կինոոլորտի ներկայացուցիչներ, որոնք անսահման խանդավառությամբ ուզում են ստեղծագործել»,- գոհունակությամբ շեշտեց Դամիանն ու շտապեց կիսվել իր ստանդարտից դուրս ապագա ծրագրերով։ «Ճիշտ է, բլոգը սկսել եմ ֆոտոնկարահանման պրոցեսից, բայց ծրագրել եմ, որ այն պետք է դառնա մշակութային նախագիծ, որը կարող է լինել ցանկացած ֆիլմի, տեսահոլովակի ընթացք։ Բայց, այն իրենից պետք է ներկայացնի որակյալ արտադրանք։ Օրինակ, երբեք չենք գնա ինչ-որ ռաբիս տեսահոլովակի նկարահանման բեքսթեյջ նկարահանելու։ Իմ նպատակն է, որ այն դառնա մշակութային լավ նախագիծ»,- եզրափակեց զրուցակիցը։ Նախագծի մասին առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում․
In
other , eco-dexatun
Դեղերի ընդունումն արդյունավետ է օրվա որոշակի ժամերին
Posted on 23 Մարտի, 2021

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների մի խումբ բացատրել է, թե ինչու՞ է ճիշտ տարբեր դեղեր օրվա որոշակի ժամին խմելը: Նրանք պարզել են, որ օրգանիզմն ունի մաքսիմալ ակտիվության ժամեր, որոնք պետք է հաշվի առնել դեղեր նշանակելիս: Հետազոտողները հետևել են կենդանիների ներքին օրգանների աշխատանքին օրվա ընթացքում: Յուրաքանչյուր երկու ժամը մեկ վերլուծել են ԴՆԹ-ի և երիկամների,մակերիկամների, թոքերի, ուղեղի ցողունի,ուղեղիկի, հիպոթալամուսի, ճարպաբջջանքի,սրտի և այլ օրգանների բջիջների աշխատանքը: Նկատեցին, որ բջիջները մաքսիմալ ակտիվություն դիտվում է արևածագից և մայրամուտից առաջ: Այսպես, սպիտակուցների սինթեզին մասնակցող գեների 43%ը օրվա տարբեր ժամերին տարբեր ակտիվություն էր ցուցաբերում:Սակայն տարբեր օրգաններում գեների ակտիվության սխեմաները տարբեր են, հետևաբար, բջիջների ակտիվության պիկերը միշտ չէ, որ համընկնում են: Գիտնականները հույս ունեն ստացված տեղեկատվությունն օգտագործել տարբեր հիվանդությունների բուժման սխեմաներ մշակելիս: Սրտանոթային հիվանդությունների մի մասը սերտորեն կապված է խոլեստերինի հետ: Քանի որ լյարդում խոլեստերինի սինթեզի պիկը գիշերն է, հետևաբար հակախոլեստերինային դեղերը ավելի ճիշտ է ընդունել գիշերը: Գիտնականները վաղուց էին նկատել այս օրինաչափությունը սակայն միայն այժմ պարզ դարձավ, թե ինչո՞վ է այն պայմամավորված: Գիտնականներից մեկի խոսքերով՝ սա իրական հնարավորություն է առանց հավելյալ ծախսերի կատարելագործելու արդեն իսկ հայտնի պրեպարատներով բուժումը:
In
other , shrjaka-mijavayr
Գողություն Բերդի դենդրոպարկում և հողերի փչացում Մաստարայի տուֆերի հանքավայրի ընդերքօգտագործմամբ
Posted on 23 Մարտի, 2021

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվոմ են ուսումնասիրություններ բնապահպանության տարբեր ենթաոլորտներում իրականացվող գործընթացների իրավաչափության և օրենսդրության պահանջների համապատասխանության առնչությամբ: Մասնավորապես, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գործունեությանը վերաբերող ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուղարկած փաստաթղթերի հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով 2020թ.-ի ապրիլին ստեղված հանձնաժողովը նույն ամսին «Բերդի «Սորաններ»» դենդրոպարկ հիմնարկի տնկարանում արձանագրել է 1100 սյունաձև թույայի տնկի՝ յուրաքանչյուրը 2500 ՀՀ դրամ արժողությամբ: Այնուհետև, ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով 2020թ. հոկտեմբերի վերջին ստեղծված հանձնաժողովը նույն տնկարանում նոյեմբերին արձանագրել է 359 սյունաձև թույայի տնկի, այսինքն 741 տնկիով պակաս: Ըստ ՊՈԱԿ-ի կանոնադրության և ոլորտը կարգավորող այլ ենթաօրենսդրական այլ ակտերի` դենդրոպարկի բույսերի հավաքածուների պահպանության, վերարտադրության ու օրենքով սահմանված կարգով օգտագործելու աշխատանքների նկատմամբ հսկողությունը և «Բերդի «Սորաններ» հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունը դենդրոպարկի տնօրենի և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի գործառույթներն են: Այսինքն, հիմնարկի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել տնկարանի պահպանության պարտականությունը, որի հետևանքով անհայտ անձանց կողմից առերևույթ կատարվել է 741 հատ թույայի տնկիների 1.852.500 ՀՀ դրամի խոշոր չափերով գողություն: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են բերվել հանցավոր արարքի հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Իսկ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ չնայած N ՍՊԸ-ին տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքով՝ ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «ՀԱՅՔ» տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար նախատեսված է 200 մ3 ծավալով փորձնական հանույթ, սակայն ընկերության կողմից ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տարածքից 2020թ.-ի փետրվարի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 25-ը իրականացվել է 31.563 մ3 ծավալով լեռնային զանգվածի քանդման աշխատանքներ: Դրա արդյունքում դեգրադացվել է 33.204 մ2 մակերեսով տարածք, որից 1.097 մ2 գյուղատնտեսական նշանակության, իսկ 32.107 մ2 արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ նշանակության հողեր։ Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգով կատարված հաշվարկի համաձայն՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների հետևանքով ընդհանուր առմամբ պատճառվել է էական՝ 7.603.273 դրամի վնաս՝ առանց հողի նախկին տեսքի բերելու իրականացվելիք ծախսերի։ Նկատի ունենալով, որ այդ ուսումանսիրությամբ ձեռք են բերվել հողը փչացնելու, շրջակա միջավայրին դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ նշված երկու քրեական գործերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է գործել բացառապես օրենքի շրջանակներում:Դրսևորե՜ք բարձր քաղաքացիական գիտակցություն և սրտացավ ու հոգատար մոտեցում ցուցաբերեք մեր բնական հարստություններին:
In
other , shrjaka-mijavayr
Կովկասի բնության հիմնադրամը և ՇՄ նախարարությունը կնքել են 1 մլն 920 հազար եվրոյի եռամյա պայմանագրեր
Posted on 23 Մարտի, 2021

Կովկասի բնության հիմնադրամը (CNF), ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են CNF-ի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական աջակցության եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը կազմում է մեկ միլիոն 920 հազար եվրո: Ըստ պայմանագրերի՝ աջակցությունը հատկացվելու է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (765.000 եվրո), «Խոսրովի անտառ» պետական արգելոցին (480.000 եվրո), «Դիլիջան» ազգային պարկին (495.000 եվրո) և «Արփի լիճ» ազգային պարկին (180.000 եվրո), որոնց հետ երկար տարիներ համագործակցում է CNF-ը։ Կովկասի բնության հիմնադրամը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցության ծրագրերը սկսել է 2009 թվականից: CNF-ը կարևորում է Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակականությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար և շարունակելու է օժանդակել Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործին:
In
other , shrjaka-mijavayr
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Posted on 22 Մարտի, 2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկում էր։Նախարարն ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի նոր պաշտոնակատար Արման Աբելյանին, ապա ստորաբաժանումների ղեկավարների և ազգային պարկի տեղամասերի պետերի հետ քննարկել «Սևան» ազգային պարկի ընթացիկ օրակարգին և իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարը շնորհակալություն հայտնել «Սևան» ազգային պարկի՝ արդեն նախկին տնօրեն Արա Խլոյանին՝ ամիսների համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունության մեջ։ Նախարարը տնօրենի նոր պաշտոնակատարին է ներկայացրել ազգային պարկի գործունեության առաջնահերթությունները և հույս հայտնել, որ արդյունավետ համագործակցության արդյունքում կկարողանան բազմապատկել ջանքերը՝ ազգային պարկում մեկնարկած բարեփոխումները շարունակելու արդեն իսկ սահմանած բարձր նշաձողից, և միասին արդյունավետորեն առաջ տանելու բոլոր մեկնարկած ծրագրերն ու նախադրյալներ ստեղծելու՝ կարճ ժամկետներում մեկնարկելու նորերը։ Նախարարը նոր գործընկերոջն է ներկայացրել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված բազմաշերտ անելիքների ողջ համալիրը. Սիգի արդյունագործական որսի նոր փուլի մեկնարկ, որին պետք է նախորդի գործընթացների մի ամբողջ փաթեթ, «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» և «հողամասի վարձակալության» մասին պետական գրանցում ստացած թվով 915 պայմանագրերի հանգամանալից ուսումնասիրություններ, որոնց մի մասը ենթակա է խզման, մյուս մասը՝ վերակնքման, հաջորդները՝ դատական կարգով լուծվելու և այլն, Սևանա լճի հանրային լողափերի բարեփոխման և ծառայությունների մատուցումը բարելավելու ուղղությամբ գործուն աշխատանքներ՝ ընդառաջ ամառային տուրիզմի սեզոնին, 5 նոր խոշոր ներդրումային ծրագրեր ու պայմանագրային փաթեթներ, որոնք արդեն առաջիկայում քննարկման են ներկայացվելու միջգերատեսչական հանձնաժողովին, Բնության հատուկ պահպանվող տարածքներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրվող հողերի տրամադրման կարգի փոփոխության գործընթացներ, Ուսումնասիրել գործող օրենսդրությունը, Կառավարության որոշումները, իրավական ակտերը։ «Սևան» ազգային պարկի տարածքներում մասնավոր տնտեսվարումն ու ձեռնարկատիրական գործունեությունը պետք է լինեն բացառապես օրենքի եւ իրավակարգավորումների շրջանակում, Գույքագրել առաջնահերթության տարբեր կարեւորության ապամոնտաժման ենթակա՝ իրավական ամենատարբեր կատեգորիա ունեցող բոլոր շենք-շինությունները, Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքեւ՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքների մեկնարկ, Առափնյա, վերջրյա պահպանության հատուկ պահնորդական ջոկատի կարողությունների հզորացում և տեխնիկական վերազինում, «Սևան» ազգային պարկի գիտական, տնտեսական եւ կոմերցիոն բաղադրիչների խթանում։ Նախարար Պետրոսյանը ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկվել է ս/թ. մարտի 25-ից մեկնարկող արդյունագործական ձկնորսության երկրորդ փուլի մեկնարկին ուղղված նախապատրաստական աշխատանքները, լսել գործընկերներիս մտահոգությունները և հանձնարարել անել ամեն հնարավորը՝ բացառելու նախորդ տարվա թերացումներն ու բացթողումները։ Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Քննարկվել են նաև դրան ուղղված քայլերը և առաջիկա անելիքների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվել։ Հանդիպման ավարտին նախարարը ազգային պարկի գործընկերներին հորդորել է համախմբվել նոր տնօրենի շուրջ, ում առջև նոր ու ավելի խորքային բարեփոխումների իրականացման խնդիր է դրվել, և միասին ձեռնամուխ լինել մեր ազգային հարստության արդյունավետ պաշտպանության, պահպանության ու զարգացման շնորհակալ գործին։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
Կարմիր գիծ․ ֆիլմ կլիմայի փոփոխության մասին. տեսանյութ
Posted on 22 Մարտի, 2021

«Կարմիր գիծ»․ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ներկայացնում է տեղեկատվական ֆիլմ կլիմայի փոփոխության ազդեցության մասին։ Կլիմայի փոփոխության ազդեցությամբ կանխատեսվում են հիմնարար փոփոխություններ թե՛ մարդկանց, թե՛ էկոհամակարգերի, թե՛ ամբողջ Երկիր մոլորակի համար։ Իսկ ի՞նչ է կլիմայի փոփոխությունը, ի՞նչ սպասել և ի՞նչ անել․․․ այս հարցերի և դրանց պատասխանների մասին մարդիկ իրականում քիչ տեղեկություններ ունեն։ «Բոլորը լսել են նրա մասին, բայց ոչ ոք մինչև վերջ չի զգում այն․ մարդիկ չեն տեսնում, որ դա արդեն տեղի է ունենում այսօր։ Սառը ձմեռ է մեզ մոտ՝ ի՞նչ տաքացում, ի՞նչ կլիմայի փոփոխություն, իսկ դա կրկին կլիմայի փոփոխության հետևանք է։ Այն, որ այս տարի ձմեռը մեզ մոտ մեկ սառն է, մեկ՝ գրեթե գարուն, հետո կրկին սառը՝ կլիմայի փոփոխության ազդեցություն է, մթնոլորտի շարժման փոփոխություն։ Եւ մարդիկ՝ բոլոր մակարդակներում, անգամ ամենաբարձր, գիտեն, կողմ են, որ պետք է ինչ-որ բան անել, պետք է հարմարվել այդ երևույթին, բայց դա այսօր չի լինելու, չէ՞․․․ կլինի վաղը, կամ հավանական է նաև մեկ-երկու տարուց, հիմա դրա համար գումար չունենք․․․ ինչ-որ բան անում ենք, բայց այսպես․․․»,- ֆիլմում պատմում է անվանի գիտնական, կ․գ․ դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշը։ Պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշը, թռչնաբան Կարեն Աղաբաբյանը, անկախ փորձագետ Վարդան Մելիքյանը և քարաքոսաբան Արսեն Գասպարյանը՝ խոսելով կլիմայի փոփոխության ազդեցության մասին էկոհամակարգերի վրա, ներկայացրել են, թե ինչպես են իրականում տեղի ունենում այդ փոփոխությունները, ինչպես են ազդում որևէ օրգանիզմի, այդ թվում՝ մարդու վրա։ Եվ, ի վերջո, ի՞նչ անել․․․ « ․․․ինչը մենք հաստատ չեն կարող անել․․․ մենք չենք կարող այս երևույթն անտեսել, որովհետև անկախ նրանից մենք իր վրա նայում ենք, թե՝ չէ, ինքը մեզ վրա նայում է․․․»,- եզրափակել է Կարեն Աղաբաբյանը։ Դիտելով ֆիլմը՝ յուրաքանչյուր մարդ կարող է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը և չհատել կարմիր գիծը։ Ֆիմի հեղինակն է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը։
In
other , shrjaka-mijavayr
«Իմ Գյուղը» գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ
Posted on 22 Մարտի, 2021

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է «Իմ Գյուղը» գյուղատնտեսության ոլորտում փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում , ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 34 բնակավայրերում գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը, նորարարական գաղափարների աջակցմանը։
Նորարարական նախաձեռնությունների իրականացման նպատակով ՄԱԶԾ ԿՀ-ն տրամադրում է ներկայացված և ընտրված Ծրագրի ընդհանուր արժեքի (առավելագույնը 20.000 ԱՄՆ դոլար) 70% համաֆինանսավորում:
«Իմ Գյուղը» նախագծի մրցույթին դիմելու համար հայտատուների կողմից անհրաժեշտ կլինի լրացնել ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից մշակված առցանց հայտադիմումը: Այն կարող եք գտնել այստեղ՝ https://form.jotform.com/SustainableCommunities/myvillage
«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia հետ համատեղ:





