Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Ապրիլի 1-ը թռչունների միջազգային օրն է

Ապրիլի 1-ը թռչունների միջազգային օրն է
1906 թվականին, թռչունների պահպանության մասին Միջազգային կոնվենցիայի ստորագրումից հետո, ապրիլի 1-ը նշվում է որպես թռչունների միջազգային օր։ Թեպետ, կոնվենցիան ստորագրվել է թռչուններին պահպանելու համար, բայց մինչև այսօր էլ, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, թռչունների բազմաթիվ տեսակներ կանգնած են անհետացման եզրին։ Աշխարհում հայտնի է թռչունների շուրջ 8700 տեսակ, որից 349- ը հանդիպում է Հայաստանի Հանրապետությունում։ Վերջին շրջանում խիստ նվազել է Սևանի ավազանի թռչնաշխարհի տեսակային կազմը: Արհեստական ձկնաբուծական ջրամբարների ստեղծմանը զուգընթաց` խիստ մեծացել է Արարատյան դաշտի ջրաճահճային թռչունների թվաքանակը: Բնական կենսապայմանների կրճատման և վերափոխման հետևանքով շատ տեսակներ՝ ագռավ, կաչաղակ, կեռնեխ, տատրակ, շամփրուկ և այլն,  հարմարվել են մարդու հարեվանությամբ ապրելուն: Թռչունների ոչնչացման հիմնական պատճառները ՀՀ-ում հանդիպող թռչունների 96 տեսակ գրանցված է Բնության պահպանության միջազգային և ՀՀ Կարմիր գրքերում: Թռչունների անհետացման հիմնական պատճառներից են կլիմայի փոփոխությունը և մարդկային գործոնը։ Ոչ պակաս լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը: Շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: Թռչունների համար լուրջ վտանգ են հանդիսանում ոչ թե որսորդները, այլ մարդկային գործունեության բավականին «խաղաղ» տեսակները` երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Նավթի արտահոսքը ծովերում կործանում է բազմաթիվ ծովային թռչունների: Բնակչության թվի ավելացումը և բնական պաշարների հանդեպ պահանջների աճը հանգեցրել են բազմաթիվ բնադրավայրերի ավերման: Ճահիճների չորացումը և գյուղատնտեսական հողատարածքների ընդլայնումը, շինանյութեր ստանալու, կառուցապատման, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների հիմնման նպատակով ծառահատումները, անապատային աղքատիկ հողերով արոտավայրերում ընտանի կենդանիների գերարածեցումը, ինչպես նաև մարդկանց գործունեության ու շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով առաջացած գլոբալ տաքացումը խիստ բացասական ազդեցություն են թողել թռչնաշխարհի վրա: Թռչունների որոշ տեսակներ նվազել են, գրանցվել են Կարմիր գրքերում և պաշտպանության կարիք ունեն: Սակայն, մեծ և բազմազան է թռչունների նշանակությունը մարդու կյանքում և բնության մեջ: Նրանք մասնակցում են բույսերի փոշոտմանը, ոչնչացնում գյուղատնտեսական վնասատուներին: Որոշ թռչուններ, ընդհակառակը, վնասում են այգիներն ու ցանքերը, տարածում վարակիչ հիվանդություններ: Հայկական թռչունների վտանգված 3 տեսակ Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է ոչնչացման եզրին կանգնած հայկական թռչունների խոցելի երեք տեսակ։ Սև անգղ․ գիշատիչ թռչունների ընտանիքից է, դասվում է Հայաստանի նստակյաց և բնադրող թռչունների թվին։ Հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ է, որը գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Վտանգման հիմնական գործոններն են վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ կապված կերային բազայի վատթարացումը, ինչպես նաև ապօրինի որսը և թակարդներով բռնելը։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։ Հայաստանում նկատվել է հանրապետության տարբեր շրջաններում։ Բները հայտնաբերվել են Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ճյուղերում, Աբովյանի, Արարատի, Արտաշատի, Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջաններում։ Սնվում են միայն լեշով։ Այլ լեշակերների համակարգում սև անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։ Մոխրագույն սագ․ Բադերի ընտանիքին պատկանող նստակյաց, ջրլող թռչուն է։ Համարվում է հազվագյուտ և խոցելի տեսակ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ունի խիստ հնչեղ ձայն, թռիչքի ընթացքում լսելի են եռահնչյուն ճիչեր։ Մոխրագույն սագերը թռչում են սեպաձև երամ կազմած (30-100 թռչուն)՝ սագերին բնորոշ կռնչոցով։ Բնակվում է եղեգի ու ջրեղեգի առկայությամբ ջրային տարածքներում, կեր է փնտրում դաշտերում։ Սնվում է ջրային և դաշտային խոտաբույսերով, անողնաշարավորներով, սերմնահատիկներով։ Ներկայումս ՀՀ տարածքում մոխրագույն սագերի թվաքանակը և բնադրման համակեցությունները խիստ կրճատվել են։ 1998-2005-ին կենսապայմանների և պահպանության միջոցների բացակայության, որսագողության ու տնային պայմաններում բազմացնելու նպատակով ձվերը հավաքելու հետևանքով Արարատյան դաշտում բնադրումը խիստ կասկածելի է։ Կարիք ունի անհատական պաշտպանության։, գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Վտանգման հիմնական գործոններն են եղեգնուտների հրդեհումը, բնադրման շրջանում անհանգստացման գործոնը և որսագողությունը։ Կովկասյան մարեհավ․ մարեհավայինների ընտանիքին պատկանող նստակյաց և քիչ տարածված թռչուն է, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Սնվում է սերմերով, հատապտուղներով, բողբոջներով, կատվիկներով։ ՀՀ-ում համատարած ծառահատման հետևանքով համակեցությունները խիստ վտանգված են։ Տարածված է Կովկասում և Հայաստանի հյուսիսային, կենտրոնական և հարավարևելյան շրջաններում։ Անհետացող և խոցելի տեսակ է։ Ապառնացող վտանգներից է գյուղատնտեսական գործունեության արդյունքում բնադրման վայրերի քայքայումը և որսագողությունը։ Տեսակի մի մասն ընգրկված է «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում և «Շիկահող» արգելոցի տարածքում Հետաքրքիր փաստեր թռչունների մասին Ամենափոքր թռչունը կոլիբրի-մեղվիկն է. կտուցի ծայրից մինչև պոչի ծայրը 6 սմ է: Ամենամեծ թռչունը աֆրիկական ջայլամն է. մարմնի բարձրությունը 2,5 մ է, կենդանի զանգվածը՝ 150 կգ: Թևերի ամենամեծ բացվածքն ունի ալբատրոսը` մինչև 4 մ:

Ինչ է լինում օրգանիզմի հետ, երբ օրական 10 հազար քայլ ենք անում

Ինչ է լինում օրգանիզմի հետ, երբ օրական 10 հազար քայլ ենք անում
Դուք հավանաբար լսել եք, որ օրական 10 000 քայլ անելը դրական է ազդում առողջության վրա: Եկեք հասկանանք, թե, ի վերջո, ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմի հետ այդ ընթացքում: 1. Լավանում է սրտի աշխատանքը Անգամ եթե օրական 1000 քայլ անեք, դա կօգնի խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից: Շարժումն օգնում է մկաններին ավելի արդյունավետորեն մղել արյունը դեպի անոթներ: Նվազում է սրտի կաթվածի ռիսկը: 2. Նվազում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը Ինչպես հայտնի է՝ վատ խոլեստերինը կարող է թրոմբների առաջացման պատճառ դառնալ, իսկ ակտիվ շարժումն օգնում է այրել խոլեստերինն ավելի էֆեկտիվ: 3. Ավելի դրական եք մտածում Օրական 10 հազար քայլը կծառայի ոչ միայն ֆիզիկական առողջության բարելավմանը, այլև հոգեկան: Բանն այն է, որ շարժման մեջ մեր օրգանիզմն արտադրում է էնդորֆիններ: Բացի այդ, ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը: Արդյունքում՝ մարդն ավելի քիչ է նյարդային լարվածություն ապրում: 4. Ամրանում են ոսկորները Քայլքն ու ֆիզիկական ակտիվության այլ տեսակները մարդու կմախքն ավելի ամուր են դարձնում եւ օգնում պայքարել օստեոպորոզի դեմ: 5. Այրվում են ավելորդ կալորիաները Իհարկե, սա չի նշանակում, թե Դուք մեկ շաբաթում մի քանի կիլոգրամ կգցեք, սակայն կարող եք օրական 50 կալորիա այրել: Ավելի շատ ճարպ այրելու համար պետք է քայլքին ֆիզիկական վարժություններ ավելացնել:

Բնապահպանական հանրության ներկայացուցիչներն ահազանգում են

Բնապահպանական հանրության ներկայացուցիչներն ահազանգում են
Բնապահպանական հանրության ներկայացուցիչներն օրերս ահազանգել էին Շիրակի մարզի  Անի խոշորացված համայնքի Շիրակավան գյուղկան համայնքի վարչական տարածքում գտնվող լճակի տարածքում վերահսկողության սահմանման անհրաժեշտության մասին։ Բնապահպաններն ահազանգում են, որ տարածքում պարբերաբար կրակոցներ են հնչում, իսկ լճակը տարբեր թռչնատեսակների համար կերակրման վայր է հանդիսանում։ Ահազանգի հետքերով նշված տարածք են այցելել շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, հանդիպել  Շիրակավանի վարչական ղեկավարի հետ և տեղում ծանոթացել իրավիճակին։ Շիրակավանի համայնքապետարանի հետ վերահսկողության սահմանման պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տարածքում զբոսաշրջային  այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու, աղտոտման և աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու և ապօրինությունները բացառելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև սույն թվականի ապրիլի 3-ին լճակի հարակից տարածքում անցկացնել շաբաթօրյակ և տարածքի մաքրման աշխատանքներ։Շաբաթօրյակին կմասնակցեն «Արփի լիճ» ազգային պարկի աշխատակիցները, ուսանողներ, Շիրակավանի բնակիչներ և համայնքապետարանի ներկայացուցիչներ։«Արփի լիճ» ազգային պարկի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքների ժամանակ կօգտագործվի նաև գյուղական համայնքին պատկանող տեխնիկան։ Այսուհետ «Արփի լիճ» ազգային պարկի ներկայացուցիչները պարբերական այցեր կիրականացնեն նշված տարածք։ Շնորհակալ ենք բնապահպանական հանրության ներկայացուցիչներին մեր չքնաղ բնաշխարհի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ Մեզնից յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր ուրույն  դերն ունի Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում։

«ՕՐԳԱՆԱԿԱՆ, ԿԱՆԱՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՄԱՅԻ ՀԱՄԱՐ» Սեմինար-քննարկում

«ՕՐԳԱՆԱԿԱՆ, ԿԱՆԱՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՄԱՅԻ ՀԱՄԱՐ» Սեմինար-քննարկում
Զբաղվո՞ւմ եք գյուղատնտեսությամբ, ուզում եք տեղեկացված լինել կանաչ, ռեսուրսախնա գյուղատնտեսության գործելակերպերին, ապա շտապեք մասնակցել «Կլիմայի փոփոխության դիմակայունության ակադեմիա» ծրագրի փորձագետների հետ քննարկմանը։ Սեմինարին կմասնակցեն ոլորտային մասնագետներ Լեհաստանից,Չեխիայից, Հունգարիայից և Սլովակիայի: Տեղերը սահմանափակ են, մասնակցությունը միայն գրանցումով՝ Գրանցման համար անցե՛ք հղմամբ և լրացրե՛ք հարցաթերթիկը՝ https://docs.google.com/.../1FAIpQLSe7XfPmXwd7b1.../viewform Գրանցվել կարող եք մինչև ապրիլի 7-ը:

Խմելու ջրի մասին 5 պնդում. որոնք են ճիշտ եւ որոնք՝ սխալ

Խմելու ջրի մասին 5 պնդում. որոնք են ճիշտ եւ որոնք՝ սխալ
Ջրի օգտակարության մասին բոլորը գիտեն: Սակայն ժամանակ առ ժամանակ դրա վրաբերյալ առասպելներ են տարածվում: Փորձենք հասկանալ, թե որ պնդումներն են ճիշտ, որոնք՝ ոչ: 1. Չի կարելի ուտելու ընթացքում ջուր խմել Իրականում. միանգամայն անվտանգ է ջուր խմել ինչպես ուտելուց առաջ, այնպես էլ դրա ընթացքում, սակայն ցանկալի է 150-200 մլ (մոտավորապես 1 բաժակ): Սրանից ավել խորհուրդ չի տրվում, ինչպես նաեւ՝ ուտելուց անմիջապես հետո: Անհրաժեշտ է տրվում սպասել գոնե 20 րոպե: 2. Եթե ուտելուց կես ժամ առաջ ջուր խմենք, ավելի քիչ կուտենք Իրականում. երբ ջուրը հասնում է ստամոքս, դրան արձագանքում են ստամոքսի մեծ ռեցեպտորները, եւ զգացողություն է առաջանում, թե մարդն արդեն կերել է, իսկ քաղցի զգացողությունը բթանում է: Սա հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարել սննդի ընտրությունն ու քանակը: 3. Առավոտյան պետք է մեկ բաժակ ջուր խմել, որպեսզի ստամոքսն սկսկի աշխատել Իրականում. այո, առավոտյան մեկ բաժակ ջուրն օգնում է արագացնել նյութափոխանակությունը: Ի դեպ, ավելի լավ է նախապատվությունը տալ գոլ ջրին: 4. Մեր քաշի ամեն կիլոգրամի դիմաց անհրաժեշտ է 30 մլ ջուր խմել Իրականում. սա մոտավոր հաշվարկ է, սակայն կարող են լինել բացառություններ: Եթե դրսում տապ է, ապա, ամենայն հավանականությամբ, օրգանիզմն ավելի շատ ջրի կարիք կունենա: Այն, թե օրական որքան ջուր է անհրաժեշտ մեր օրգանիզմին, ամենաճշգրիտը ցույց է տալիս բիոիմպեդանսոմետրիան: Եթե նման հետազոտության հնարավորություն չկա, ապա պետք է ուշադրություն դարձնել օրգանիզմի ահազանգերին: Դրանք են՝ այտուցվածություն, հատկապես՝ երեկոյան, ոտքերի հատվածում, գլխացավեր, հոգնածություն, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարում, փորկապություն եւ այլն: 5. Սուրճից հետո պետք է ջուր խմել Իրականում. ջուրն օգնում է նվազեցել կոֆեինի կոնցետրացիան: Խորհուրդ է տրվում նաեւ սուրճը վայելելու ընթացքում մի քանի կում ջուր խմել, հատկապես, եթե սուրճը շատ թունդ է:

«Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատանքային քննարկում

«Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատանքային քննարկում
Մարտի 26-ին և 27-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Ռուսաստանի դաշնության կողմից ֆինանսավորվող`  «Անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատանքային քննարկմանը։ Հիմնական նպատակն էր ՀՀ անտառային գոտիների համար հրդեհավտանգության ռիսկերի գնահատումը և հրդեհավտանգության կանխատեսման մեթոդի արդարացման աստիճանի վերլուծությունը տարբեր կլիմայական գոտիներում: Սեմինարի ընթացքում ներկայացվել են ՀՀ տարածքի տարբեր կլիմայական գոտիներում գտնվող անտառային գոտիների հրդեհավտանգության ռիսկերը, լեռնալանջերի դիրքադրության և ծառատեսակների տիպերի դերը այդ ռիսկերի առաջացման գործում։ Քննարկվել են հրդեհների առաջացման մարդածին և բնածին գործոնները, դրանց ռիսկերի նվազեցման հիմնական ուղիները։ Մեծ ուշադրություն է դարձվել հրդեհավտանգության աստիճանի կանխատեսման մեթոդներին, մանրամասն քննարկվել են այդ մեթոդների էությունը և ՀՀ տարածքի համար դրանց կիրառելիության առանձնահատկությունները։ Սեմինարի ընթացքում ներկայացվել է նաև ԱՏՀ և հեռազննման մեթոդների կիրառմամբ անտառների  հրդեհավտանգավորության աստիճանի գնահատման և մոնիթորինգի իրականացման մոդելը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի օրինակով: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել կատարել հրդեհավտանգության կանխատեսման Նեստերովի մեթոդի ՀՀ տարածքի տարբեր անտառային գոտիների և կլիմայական պայմանների համար տեղայանացում։ Մեթոդի տեղայնացման համար հիմք են հանդիսանալու Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում առկա փաստացի օդերևութաբանական դիտարկումների երկարամյա տվյալները, ինչպես նաև արդեն գրանցված անտառային հրդեհների ժամանակ օդերևութաբանական իրադրության ուսումնասիրությունները։

320 հազար եվրո CNF-ի կողմից՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին

320 հազար եվրո CNF-ի կողմից՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին
Կովկասի բնության հիմնադրամն  /CNF/ իրականացրել է  ՀՀ   Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների 2021 թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները: Ընդհանուր առմամբ, հատկացվել է 320 հազար եվրո գումար: Նշված գումարից 127,5  հազար եվրո հատկացվել է  «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին,  80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին,  82,5  հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին  30 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։ Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը: Հիշեցնենք, որ Կովկասի բնության հիմնադրամը,  ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ  ՇՄՆ  կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ 2021-2023 թվականների համար նշյալ ՊՈԱԿ-ներին  պլանավորվում է հատկացնել  մեկ միլիոն 920 հազար եվրո:

Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում մենք դեն ենք նետում մոտ 3 միլիոն շնչադիմակ

Յուրաքանչյուր մեկ րոպեի ընթացքում մենք դեն ենք նետում մոտ 3 միլիոն շնչադիմակ
Բժշկական դիմակները՝ որպես բնապահպանական նոր աղետի պատճառ Կորոնավիրուսի համաճարակի և կարանտինի առաջին ամիսներին հրապարակվեցին որոշ հոդվածներ, որոնց հեղինակներն զգուշացնում էին, որ մոտ ապագայում բժշկական դիմակներն ու ձեռնոցները լուրջ վնաս կարող են հասցնել բնությանն ու շրջակա միջավայրին: Այդ ժամանակ դժվար էր հավատալ դիմակների և ձեռնոցների՝ բնության համար աղետալի հետևանքների կանխատեսմանը, բայց այժմ դրանցով լցված են յուրաքանչյուր քաղաքի և նույնիսկ փոքր բնակավայրերի բոլոր աղբամանները և ոչ միայն: Ըստ Հարավային Դանիայի և Փրինսթոնի (ԱՄՆ) համալսարանների գիտնականների վերջին ուսումնասիրության, ամբողջ աշխարհում մեկ ամսում սպառվում է 129 միլիարդ  շնչադիմակ, այսինքն՝ յուրաքանչյուր մեկ րոպեում դեն է նետվում 3 միլիոնը։ Դրանց մեծ մասը պլաստիկ միկրոթելերից պատրաստված միանգամյա օգտագործման դիմակներ են, որոնք ի վերջո դառնում են դժվար քայքայվող պոտենցիալ թունավոր նյութեր շրջակա միջավայրի ու մարդու առողջության համար (օրինակ՝ Բիսֆենոլ Ա)։ Միանգամյա օգտագործման շնչադիմակների արտադրության տեմպը կարելի է համեմատել պլաստիկ շշերի արտադրության հետ, որը միջին հաշվով գնահատվում է ամսական շուրջ 43 միլիարդ։ Սակայն ի տարբերություն պլաստիկ շշերի, որոնց մոտ 25%-ը վերամշակվում է, բժշկական դիմակների վերամշակման վերաբերյալ համակարգային լուծումներ չկան և ինչպես նշում են հետազոտողները, այս դիմակները աղբավայրեր են հեռացվում որպես կոշտ թափոններ։ Գիտնականները կարծում են, որ եթե բժշկական դիմակները հատուկ կերպով չոչնչացվեն/չվերամշակվեն, ժամանակի ընթացքում դրանք կդառնան մեր մոլորակի աղտոտման պատճառներից ևս մեկը։ Ի՞նչ կարող ենք անել Հեղինակներն առաջարկում են խնդրի լուծման հետևյալ տարբերակները. ա) Միայն դիմակների համար նախատեսված աղբարկղերի տեղադրում։ բ) Դիմակների թափոնների կառավարման ուղեցույցների պատրաստում, որոնք կսովորեցնեն մարդկանց՝ ինչպես վարվել թափոնների հետ։ գ) Միանգամյա օգտագործման դիմակների փոխարինում բազմակի օգտագործման դիմակներով։ դ) Կենսաքայքայվող դիմակների մշակում։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Frontiers of Environment Science & Engineering գիտական ​​ամսագրում:

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասկան ջերմաստիճան, օդում -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-5 աստիճան ցուրտ։ Հանրապետության տարածքում՝  Մարտի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 01-ին, 02-ի և 03-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 02-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 03-ի ցերեկը՝ հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 01-ին, 02-ի գիշերը, 03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 02-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ինչպե՞ս պայքարել շրջակա միջավայրն աղտոտող մարդկանց դեմ. Մադաթ Սադոյան (փոդքաստ)

Ինչպե՞ս պայքարել շրջակա միջավայրն աղտոտող մարդկանց դեմ. Մադաթ Սադոյան (փոդքաստ)
Բոլորս էլ հաստատ հանդիպել ենք աղբն աղբամանից դուրս նետողների կամ նմանատիպ այլ երևույթների, բայց լուռ թողել հեռացել ենք` չմտածելով, որ մի գուցե մեր դիտողությունից հետո տվյալ անձն իրեն վատ կզգա և հաջորդ անգամ հարգանք կտածի շրջակա միջավայրի հանդեպ: Հաճախ, մարդիկ շրջակա միջավայրը աղտոտում են անգիտակցաբար, չկարծելով` անգամ իրենց  մեկ օգտագործած մաստակի, պաղպաղակի փայտի կամ արևածաղկի կղևի պատճառով կարող  է առաջանալ աղբի փոքրիկ թումբ, ինչն էլ հաստատ թափառող կենդանիները կտարածեն շրտակա միջավայրով: Ինչպե՞ս պայքարել  նմանատիպ երևույթների կամ  շրջակա միջավայրն աղտոտող մարդկանց մտածելակրպի դեմ ` հարց որը դարեր շարունակ առաջնայիններից է եղել և մնում է  արդիական՝ մինչ այսօր: Մանրամասները՝ փոդքաստում. [audio mp3="https://eco.am/wp-content/uploads/2021/03/Փոդքասթ-Podcast-Ինչպես-պայքարել-շրջակա-միջավայրն-աղտոտող-մարդկանց-դեմ-episode-1.mp3"][/audio]
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել