Դամիան Հովհաննիսյանն այն եզակի լուսանկարիչներից է, որ հաճախ է տարբերվում իր ստեղծած աշխատանքներով։ Այս անգամ նա նախաձեռնել է տարբերվող ժամանցային մի նախագիծ, որի ստեղծման պատմության ու ընթացքի մասին հայտնի լուսանկարիչը առաջին հրապարակումը վստահեց Eco.am-ին։
«Նախագծի ողջ ընթացքը հանպատրաստի՝ իմպրովիզ, իրավիճակներով է պայմանավորված, որի համար նախապես ոչինչ չենք պլանավորում»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց Դամիանն ու անկեղծացավ, որ վաղուց է մտադիր եղել նման ժամանցային նախագիծ ստեղծելու, բայց, ինչպես ասում են, ժամանակը հիմա էր։
«Յուրաքանչյուր ֆոտո նախագծից հետո ինձ հաճախ էին հարցնում, թե ինչո՞ւ նկարահանման բեքսթեյջերը չեմ տեսագրում։ Ասում էին, որ հետաքրքիր է լուսանկարահանման պրոցեսը, կուլիսային իրավիճակը տեսնել։ Այդպես, որոշեցի այն իրականություն դարձնել»,- պատմեց լուսանկարիչը։
Դամիանի «Ֆոտոբլոգ» նախագիծն արդեն իրականություն է, որը կյանքի է կոչվել պրոֆեսիոնալ լուսանկարչի եւ նրա շուրջ համախմբված, իրենց գործին գիտակ մարդկանց շնորհիվ։
«Բավականին պրոֆեսիոնալ թիմ է հավաքվել, կինոոլորտի ներկայացուցիչներ, որոնք անսահման խանդավառությամբ ուզում են ստեղծագործել»,- գոհունակությամբ շեշտեց Դամիանն ու շտապեց կիսվել իր ստանդարտից դուրս ապագա ծրագրերով։
«Ճիշտ է, բլոգը սկսել եմ ֆոտոնկարահանման պրոցեսից, բայց ծրագրել եմ, որ այն պետք է դառնա մշակութային նախագիծ, որը կարող է լինել ցանկացած ֆիլմի, տեսահոլովակի ընթացք։ Բայց, այն իրենից պետք է ներկայացնի որակյալ արտադրանք։ Օրինակ, երբեք չենք գնա ինչ-որ ռաբիս տեսահոլովակի նկարահանման բեքսթեյջ նկարահանելու։ Իմ նպատակն է, որ այն դառնա մշակութային լավ նախագիծ»,- եզրափակեց զրուցակիցը։
Նախագծի մասին առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում․






Թողնել մեկնաբանություն