Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Թղթի թափոնները վերամշակման ուղարկեք բջջային հավելվածով

Թղթի թափոնները վերամշակման ուղարկեք բջջային հավելվածով
Տանը կամ աշխատավայրում հաճախ ուշադրություն չենք դարձնում, թե ինչ ենք նետում  աղբամանը, պարզապես, առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ տվյալ իրը մեզ այլևս հարկավոր չէ, բայց չենք մտածում աղբը տեսակավորելու մասին։ Ճիշտ է, աղբը տեսակավորելու հնարավորությունները մեզանում դեռ լիարժեք տարածված չեն, բայց կարող ենք ինքներս մեզ համար ստեղծել պայմաններ։ Այստեղ կա մի կարևոր հանգամանք՝ աղբը տեսակավորելով կանխում ենք շրջակա միջավայրի աղտոտումը։ Այդպես վարվում են քաղաքակիրթ հասարակության անդամները, մարդիկ` ովքեր մտածում են էկոլոգիայի մասին։ Օրինակ, աղբի վերածելու փոխարեն թղթի թափոններից կարելի է ստանալ օգտակար, էկոլոգիապես մաքուր և կենցաղում պահանջարկ վայելող արտադրատեսակներ։ Թեպետ Հայաստանում կան թղթի թափոնների հավաքագրմամբ ու վերամշակմամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններ, բայց Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է բջջային հավելված՝ ТAPON.AM-ը, որը կօգնի հեշտությամբ վերամշակման ուղարկել կուտակված յուրաքանչյուր թղթի թափոն։ Հայաստանում նորույթ համարվող հավելվածից հեշտությամբ կարող են օգտվել թե՛ տանը թղթի թափոնն աղբից առանձին տեսակավորողները, թե՛ այն հավաքողներն ու վերամշակման հաձնողները: Ինչի համար է հավելվածը Այն նախատեսված է թղթի թափոնների հանձնման և մթերման գործընթացն առավել արդյունավետ և դյուրին դարձնելու համար: Հավելվածն իր օգտատերերին առաջարկում է առանց ավելորդ ջանք գործադրելու մասնակցել շրջակա միջավայրի պահպանության և մաքրության կարևորագույն խնդրի լուծմանը՝ տեսակավորել թղթի թափոնը կենցաղային աղբից և այն տրամադրել վերամշակման։ Հանձնած թղթի թափոնի յուրաքանչյուր կգ-ի դիմաց հավելվածը բաժանորդին հատկացնում է միավորներ․ այսպես կոչված TapPoint-ներ: Թափոնը վերամշակման հանձնելով՝ բաժանորդները հնարավորություն են ստանում քվեարկել հավելվածի կողմից հրապարակված հանրօգուտ ծրագրից մեկի օգտին: Այսինքն, յուրաքանչյուր ակտիվ օգտատեր մասնակցում է աղբավայրերում աղբի կրճատմանը, շրջակա միջավայրի պահպանությանն ու տարբեր հանրօգուտ ծրագրերի։ Հավելվածի բազմաթիվ օգտատերեր այլևս ոչ պիտանի թուղթը աղբարկղի փոխարեն ուղարկում է վերամշակման։ Ինչպես է այն աշխատում Բաժանորդները, նշելով կուտակած թղթի թափոնի քանակը և հասցեն, հավելվածում ստեղծում են հայտ: Գործակալները հավելվածի միջոցով, առցանց ռեժիմով տեսնում են բոլոր հայտերը, որոնք ստեղծել են բաժանորդները: Կազմելով երթուղի՝ գործակալները հաջորդաբար մոտենում և հավաքում են թղթի թափոնները։ Ինչպես կուտակել թղթի թափոնը 1․ Կուտակեք թղթի և ստվարաթղթի մնացորդներն ու թափոններն աղբից առանձին 2․ Կուտակված թղթի թափոնները կապեք կամ տեղավորեք ստվարաթղթից արկղի, թղթե կամ պոլիէթիլենային պարկի մեջ՝ սեղմելով և խտացնելով դրանք։ 3․ Կուտակված թղթի թափոնները խտացված վիճակում կշռեք, այնուհետև արկղի կամ պարկի վրա կատարեք նշում քաշի վերաբերյալ։ 4․ Կուտակված թղթի թափոնի քաշը գրանցեք TAPON.AM հավելվածում։ Ի դեպ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի տարեկան միջին հաշվարկով աղբն է նետում մոտ 20 կգ օգտագործված, ոչ պիտանի թուղթ և ստվարաթուղթ։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնակչության քանակը՝ տարեկան մոտ 58.000.000 կգ թուղթ հայտնվում է աղբավայրերում կամ աղտոտում բնակավայրերը, ինչպես նաև շրջակա միջավայրը։ Տվյալ քանակությամբ թուղթը զբաղեցնում է մոտ 500.000 քմ տարածք։ Պատկերացնելու համար նշենք, որ թղթի թափոնի նման քանակը կզբաղեցնի այնքան տարածք որքան կազմում է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքը։ Աղբավայրերում տեղ զբաղեցնելուց բացի այն աղտոտում է շրջակա միջավայրը և վնասում ընդհանուր էկոլոգիան։ Դեն նետել այլևս ոչ պիտանի թուղթը՝ վնասելով բնությանը, թե կուտակել այն և տրամադրել վերամշակման՝ օգուտ բերելով բնությանն ու շրջակա միջավայրին, ընտրությունը ձերն է։  

Ձվից պատրաստված սնուցող դիմակներ՝ մազերի համար

Ձվից պատրաստված սնուցող դիմակներ՝ մազերի համար
Փայլուն, կոկիկ, մետաքսանման․․․ ինչպես նաև գեղեցիկ և առողջ։ Ահա այսպիսի մազեր են մշտապես երազում կանայք, սակայն մոռանում են, որ մազերին պետք է խնամք, որի կարևոր բաղադրիչներից մեկը հենց մազերը սնուցող դիմակներն են։ Մազերի համար սնուցող դիմակը ունիվերսալ մեթոդ է, որը սովորաբար զգալի ֆինանսական ծախսեր չի պահանջում և միշտ դրական արդյունք է տալիս։ Իսկ արդյունքի ամրապնդումն էլ կախված է դիմակների օգտագործման պարբերականությունից։ Eco.am-ն իր ընթերցողներին մազերի խնամքի համար առաջարկում է ձվի հիմքի վրա պատրաստված օգտակար դիմակներ, որտեղ պարունակում են արժեքավոր ամինաթթուներ և լեցիտոն։ Ի դեպ, ովքեր հավի ձվի հանդեպ ալերգիա ունեն, կարող են նման դիմակներ պատրաստելիս, հավի ձուն փոխարինեն հիպոալերգեն լորի ձվով։ Ձվի դիմակ՝ ճարպոտ մազերի համար Բլենդերի մեջ դրեք բանանի ծայրից մի կտոր՝ նախապես այն մաքրելով վերևի կոպիտ շերտից (կտորի չափը որոշվում է՝ հաշվի առնելով մազերի երկարությունն ու խտությունը)։ Ապա վրան ավելացրեք մեկ ձվի դեղնուց, մի քիչ կիվի, ցանկալի է միայն կանաչ մասը՝ առանց սև կորիզների։ Կամ մի քիչ կիտրոնի հյութ կաթեցրեք, ավելացրեք մեկ թեյի գդալ մանանեխ և խառնեք այնպես, որ ստացվի միասեռ զանգված։ Երբ դիմակը պատրաստ է, այն տարածեք մազերի վրա, թողեք 30 րոպե, իսկ հետո թեթև լվացրեք տաք ջրով, բայց՝ ոչ եռման։ Մազերի սնուցող այս դիմակը լավն է իր ունիվերսալությամբ, քանի որ այն կարելի է օգտագործել պարբերաբար, որպես շամպունի այլընտրանք։ Մանանեխը և թթու միրգը կչորացնեն ձեր ճարպոտ մազերը՝ դարձնելով նրանց թեթև և մաքուր։ Ձվի դիմակ՝ չոր մազերի համար Չկա ոչինչ առավել հասարակ ու արդյունավետ, քան ձվի խառնուրդը շաղգամի յուղի հետ․ 1 ձվին՝ 1 ճաշի գդալ յուղ։ Ձուն սնում է ձեր մազերը, իսկ յուղը պայքարում է չորության դեմ և խոնավացնում է մազերը։ Դիմակը մազերի վրա կարող եք պահել 1 ժամ, այնուհետև լվանալ։

Հողը առողջացնող կենսահումուսը՝ գյուղատնտեսության կարևոր բաղադրիչ

Հողը առողջացնող կենսահումուսը՝ գյուղատնտեսության կարևոր բաղադրիչ
Որպես գյուղատնտեսական արդյունաբերության կարևոր ճյուղ անասնապահությունը տարածված է Հայաստանի տարբեր մարզերում։ Գոմաղբի և գոմաղբահեղուկի վերամշակման խնդիրը անասնապահության մեջ կարևոր բաղադրիչ է։ Հայաստանում այդ կարևոր գործընթացն իրականացնում է «Օռվակօ» ընկերությունը, որը զբաղվում է օրգանական թափոնների վերամշակմամբ՝ փոխակերպելով դրանք տարատեսակ օրգանական կենսածին պարարտանյութերի և հողի բարելավիչների: Արտադրությունը հիմնվելով բնական գործընթացների վրա, նպատակ ունի խթանել անթափոն արտադրությունը։ Ընկերությունը թռչնաղբից և գոմաղբից ստանում է բիոհումուս, որի հիմնական աշխատանքը կատարվում է կալիֆորնիական կարմիր որդերի միջոցով։ Օրգանական թափոնների վերամշակումից ստացվող մաքուր կենսահումուսը (որդակոմպոստը) հաջորդիվ հիմք է դառնում տարատեսակ օրգանական պարարտանյութերի ստացման համար, որոնք իրենց սննդատարրերի հարուստ կազմով կոչված են բարելավելու հողի հատկանիշները, բարձրացնելու բերքատվությունը և հիմնովին ապահովելու բույսերի առողջ աճն ու զարգացումը: Կալիֆորնիական կարմիր որդեր Չարլզ Դարվինն առաջինն էր, որն իր նշանավոր գրքի հրատարակությամբ (1881թ․) հանրության ուշադրությանն է ներկայացրել անձրևաորդերի մեծ նշանակությունը օրգանական զանգվածի քայքայման, վերամշակման գործընթացում։ Կալիֆորնիական կարմիր որդերը բարձրորակ որդակոմպոստ արտադրողներ են։ Յուրաքանչյուր որդ օրական արտադրում է իր մարմնի կշռին հավասար կենսահումուս։ Որդերը ջանասիրաբար աշխատում են օրգանական մնացորդները սննդատարրերով հարուստ, գորշ պարարտանյութի վերածելու համար։ Արդյունքում ստացված նյութն ունենում է հողին բնորոշ անուշ հոտ և լավագույն սնունդն է մշակաբույսերի համար: Ի՞նչ է կենսահումուսը Օրգանական պարարտանյութերի շարքում կենսահումուսն իր ուրույն տեղն է զբաղեցնում։ Այն էկոլոգիապես մաքուր և կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է, որը ստացվում է կալիֆորնիական կարմիր որդերի և միկրոօրգանիզմների միջոցով օրգանական թափոնների վերամշակման արդյունքում։ Կենսահումուսը փխրուն, դուրեկան հոտով սևհողանման զանգված է, որը պարունակում է բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ միկրո և մակրոսննդատարրեր, ֆերմենտներ, վիտամիններ, հումինաթթուներ և հորմոններ։ Այն հարուստ է միկրոօրգանիզմներով, որոնք առողջացնում են հողը։ Կենսահումուսը բնական ճանապարհով ավելացնում է բույսերում շաքարների, վիտամինների և չոր նյութերի քանակությունը, նվազեցնում է նիտրատների կուտակումը, ինչպես նաև լավացնում բանջարեղենի և մրգի համահոտային հատկանիշները, դարձնում դրանք վիտամիններով հարուստ  և առողջ։ Կենսահումուսի 7 առավելությունները 1․ Վերակենդանացնում, հարստացնում է հողը և բարելավում կառուցվածքը՝ ավելացնելով դրանում օրգանական զանգվածը 2․ Ապահովում է հիմնական սննդատարրերով, ինչպիսիք են՝ ազոտը, ֆոսֆորը և կալիումը, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ մակրո և միկրոտարրերով 3․ Պարունակում է մշակաբույսերի և արմատային համակարգի աճի ու զարգացման համար անհրաժեշտ բազմաթիվ օգտակար բակտերիաներ, վիտամիններ, սննդատարրեր, հավելումներ 4․ Մեծապես բարձրացնում է բերքատվությունը և լավացնում աճեցված մթերքի համահոտային հատկանիշները 5․ Բարելավում է հողի օդաթափանցելիությունը 6․ Մեծացնում է հողի՝ ջուր պահելու ունակությունը 7․ Բարձրացնում է բույսերի դիմադրողականությունը, կանխում հողի աղակալումը, պնդեցումը և էրոզիան։ Ե՞րբ օգտագործել կենսահումուսը Կենսահումուսը կարելի է խառնել ծաղկամանի կամ այգու հողին՝ անմիջապես կամ ամբողջ աճի ընթացքում։ Այն կարող է օգտագործվել սածիլների աճեցման, սերմերի նախացանքային մշակման, գարնանային և աշնանային պարարտացման ժամանակ, ինչպես նաև վեգետացիայի ընթացքում՝ սնուցման նպատակով։ Հողի բերրիությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է հողում ավելացնել օրգանական նյութերի՝ հումուսի պարունակությունը։ Կենսահումուսն իր մակրո և միկրոսննդատարրերի հարուստ պարունակությամբ և յուրօրինակ միկրոֆլորայով գերազանցում է գոմաղբին։ 1 տ կենսահումուսը սննդատարրերի հարուստ կազմով համարժեք է 7-8 տ գոմաղբին։ 1 հա հողի պարարտացման նորմը կենսահումուսով 3,5 - 6 տ է և 4,5-6 տ՝ մեռած հողը վերակենդանացնելու համար։ Գերհագեցնել հողը կենսահումուսով անհնար է․ որքան շատ՝ այնքան լավ։ Տնային բույսերը պարարտացնելու համար անհրաժեշտ է կենսահումուսն ավելացնել հողի մակերեսին։ Նախընտրելի է բույսի շուրջն այն խառնել հողի հետ՝ փխրեցնելով, և ապա՝ ջրել։ Բույսի տեղափոխման ընթացքում անհրաժեշտ է ավելացնել 150-200գ կենսահումուս յուրաքանչյուր փոսիկում՝ յուրաքանչյուր բույսի հաշվով, որը լավ սկիզբ կլինի բույսի աճի և զարգացման համար։ Որտե՞ղ օգտագործել 1․ Կանաչապատում Դեկորատիվ ծառերի պարարտացում, այգիների խնամք և կանաչապատում։ 2․ Գյուղատնտեսություն Գյուղատնտեսական հողերի, մշակաբույսերի, պտղատու ծառերի, հատապտուղների, սածիլների պարարտացում։ 3․ Ծաղիկներ Դեկորատիվ և տնային բույսերի պարարտացում և խնամք։

«ԷկոՎիլ» ընկերությունը Գյումրիում հիմնեց նոր եզակի պուրակ

«ԷկոՎիլ» ընկերությունը Գյումրիում հիմնեց նոր եզակի պուրակ
«ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության նախաձեռնությամբ օրերս Գյումրի քաղաքի Անի թաղամասում հիմնվեց նոր եզակի պուրակ։ Ընկերության աշխատակիցները, քաղաքի բնակիչների հետ միասին, նոր հիմնվող պուրակում տնկեցին մինչև 25 մետր բարձրության հասնող ու ծաղկման շրջանում շքեղ տեսք ունեցող Պավլովնիա ծառատեսակի մոտ 70 շիվեր։ Գյումրվա կոլորիտը պահպանելու համար տնկվող ծառերի կողքին տեղադրվեցին նաև գյումրվա բարբառով համեմված արտահայտությունների ու թևավոր խոսքերի ցուցանակներ։ Իսկ ծառատունկի մասնակիցները շիվերին ամրացրին անվանական ցուցանակներ, որպեսզի յուրաքանչյուրը պատասխանատվություն ունենա խնամելու իր տնկած ծառը։ Կազմակերպիչները համոզված են, որ մի քանի տարի անց պուրակը կդառնա գյումրեցիների սիրելի վայրերից ու թաղամասի ամենագողտրիկ անկյուններից մեկը։ «Ծառատունկը շարունակական բնույթ է կրելու»,- վստահեցրեց «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության գործադիր տնօրեն Վարդան Հովսեփյանը, ապա հավելեց․ «Երբ որ Գյումրիում, կամ հենց Շիրակի մարզում կսկսենք շատացնել արևային համակարգերը, զուգահեռ կավելանան նաև կանաչ տարածքները։ Այդ հարցում մեզ կօգնեն գյումրեցիները՝ խնամելով իրենց անվանական տնկած ծառերը։ Արդյունքում, տարիներ անց կունենանք մեծ ու գեղեցիկ այգի»,- հույս հայտնեց Վարդան Հովսեփյանը։ [gallery link="file" ids="4991,4993,4994,4995,4996,5000"] Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը պնդում է, որ մարդկանց մոտ ծառը խնամելու գիտակցությունը պետք է բարձրացնել․ «Ծառ տնկելը նաև պարտավորություն և պատասխանատվություն է։ Ծառը միայն թթվածնի համար չէ, ընդհանրապես ծառը խնամելու գիտակցումը պետք է մարդկանց մոտ բարձրացնել»։ Ծառատունկին գյումրեցիներից բացի մասնակցում էին նաև այն  կազմակերպությունների ներկայացուցիչներն ու համայնքների բնակիչները, որոնք օգտվել են «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաների ընկերության ծառայություններից։ Ծառատունկի ընթացքում «ԷկոՎիլ» -ը մասնակիցներին ներկայացրեց նաև արևային համակարգով աշխատող տարաբնույթ սարքավորումներից մի քանիսը։ Իսկ ընկերության ծառայություններից առաջին անգամ օգտվողներին տրամադրվեցին զեղչի քարտեր։ Յուրաքանչյուր ծառատունկ խթանում է կանաչ տարածքների ավելացմանը՝ նվազեցնելով օդի աղտոտվածությունը։ Բոլոր ներկաներն էլ համոզված էին, որ «խոսող ծառերի» պուրակի հիմնումը ընկերության հաճախորդների և գյումրեցիների համար կդառնա զբոսանքի լավագույն վայրերից մեկը։ Հոգ տանելով շրջակա միջավայրի մասին, «ԷկոՎիլ»-ը նպատակ ունի հանրության շրջանում բարձրացնել բնության հանդեպ սոցիալական պատասխանատվության զգացումը։ Ինչպես նաև, ծառի միջոցով կարևորել արևային համակարգի օգտագործման մեծ դերը՝ բնապահպանության հարցում։ «Ուրախ եմ, որ «ԷկոՎիլ»-ը, որը մաքուր բնության և մաքուր էնէերգիայի սկզբունքներով հիմնականում զբաղվում է արևային էներգիայի համակարգերի ներդրմամբ, միջոցառում է նախաձեռնել է նաև սոցիալական պատասխանատվության տիրույթում»,- ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։ Ի դեպ, ծառատունկին հաջորդեց «ԷկոՎիլ» արևային տեխնոլոգիաներ ընկերության մարկետինգի բաժնի պատասխանատուների կազմակերպած սեմինարը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ «Այս տարի ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բացվել է նաև մարկետինգի բաժին, հենց այդ բաժնի ուսանողների համար էլ նախաձեռնել ենք մարկետինգի և վաճառքի մասին սեմինար-փորձի փոխանակում։ Այս քայլով փորձել ենք երիտասարդ սերնդին ակտիվացնել, նրանց մեջ բարձրացնել ուսանելու մոտիվացիան, ձգտումները։ Չի բացառվում, որ հետագայում նրանցից մի քանիսն էլ կգան մեր թիմում աշխատելու»,- լավատեսորեն շեշտեց «ԷկոՎիլ» ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Գայանե Ղարսլյանը։ Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի արդյունքում այսուհետ Գյումրու ՀՊՏՀ-ի լավագույն ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան կանցնեն արևային տեխնոլոգիաների կիրառման լավագույն փորձն ունեցող, ոլորտում առաջատար «ԷկոՎիլ» ընկերությունում։

Լիխտենշտայնի արքայազնը մեղադրվում է ԵՄ ամենախոշոր արջի սպանության մեջ

Լիխտենշտայնի արքայազնը մեղադրվում է ԵՄ ամենախոշոր արջի սպանության մեջ
Ռումինիայի բնապահպանները պնդում են, որ Լիխտենշտայնի թագավորական ընտանիքի անդամը որսի ժամանակ գնդակահարել է Եվրամիության ամենախոշոր արջերից մեկին։ Այդ մասին գրում է BBC-ն։ Agent Green բնապահպանական կազմակերպության տվյալներով՝ արքայազն Էմանուել ֆոն ունդ ցու Լիխտենշտայնը արջին սպանել է այս տարվա մարտին՝ Ռումինիայում որսի ժամանակ։ Արթուր անունը կրող արջը Ռումինիայի, հավանաբար նաև, ողջ Եվրամիության ամենախոշոր արջն էր։ Ինչպես նշում է Agent Green կազմակերպությունը՝ արքայազնը մեկ այլ կենդանու որսի թույլտվություն էր ստացել՝ էգ արջի, որը վնասներ էր հասցրել տեղացի մի քանի ֆերմերների։ Սակայն իրականում նրա զոհը դարձել է Արթուր անունով 17-ամյա գորշ արջը։ Արքայազն Էմանուելը, որը բնակվում է Ավստրիայում, չի արձագանքել BBC-ի հարցումներին, կապ հաստատելու փորձերը ձախողվել են։ Լիխտենշտեյնի թագաժառանգ արքայազնի գրասենյակից «Ֆրանսպրես»-ին հայտնել են, որ տեղյակ չեն պատահարի մանրամասներից, որը նրանք անվանում են «մասնավոր և անձնական գործ»։ Ընդ որում, թագավորության ներկայացուցիչներն ընդգծել են, որ «բնության նկատմամբ հարգանքը եղել է մեր դինաստիայի գլխավոր առաջնահերթություններից մեկը և մնում է ընտանիքի՝ բնապահպանական և սոցիալական կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ մնալու գլխավոր տարրը»։ Արքայազնի՝ որսի թույլտվության հաստատումը ստանալը դարձել է անհնարին։ Սակայն Agent Green կազմակերպությունը ներկայացրել է մի փաստաթղթի կրկնօրինակ, որը դիտարկվում է որպես իշխանությունների կողմից տրված որսի թույլտվություն, որը պետք է իրականացվեր Տրանսիլվանիայի Կովասնա շրջանում։ Թույլտվության տեքստի համաձայն՝ արքայազն Էմանուելին թույլատրվել է մի քանի օրվա ընթացքում, Տրանսիլվանիայի գյուղերից մեկի շրջանում, գնդակահարել այդ արջին։     Ռումինիայում 2016 թվականից արգելված է վայրի կենդանիների ավարային որսը, իսկ գորշ արջերը պաշտպանված եմ ԵՄ դիրեկտիվներից մեկով։ Սակայն, կանոնների համաձայն՝ որսորդները կարող են սպանել «խնդրահարույց» արջերին, որոնք վնաս են հասցնում։ Բնապահպանների խոսքերով՝ Տրանսիլվանիայի ֆերմերներից մեկը, որոշ ժամանակ առաջ, բողոքել էր երեք էգ արջերի և նրանց ձագերի վարքագծից։ Սակայն ակտիվիստներն ասում են, որ մարտի որսից հետո այդ խնդիրը դեռ կա։ Agent Green-ի ներկայացուցիչը պնդում է, որ արու արջի սպանության արդյունքում կխախտվի արջերի պոպուլյացիան։ Ռումինիայի շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարար Տանչոս Բարնան հաստատել է արջի որսի թույլտվության տրամադրման փաստը, սակայն չի հստակեցրել, թե այն ում է տրվել։ Արթուր անունով արու արջի սպանությունը սկսել է հետաքննել Ռումինիայի Շրջակա միջավայրի պահպանության պետական գործակալությունը։ Վերջինիս ղեկավար Օկտավիանա Բերկեանուի խոսքերով՝ իր կառույցի աշխատակիցները կփորձեն պարզել, թե ինչ հանգամանքներում է սպանվել Արթուրը։ Պետական գործակալությունը դիտարկում է նաև որսագողության տարբերակը։ «Ֆրանսպրես»-ին նա հայտնել է, որ կենդանու մարմինը գտնվում է Ռումինիայի տարածքում։ Բնապահպան ակտիվիստները պնդում են, որ արջին սպանել են միտումնավոր, քանի որ արու արջին շփոթել չափերով ավելի փոքր էգ արջի հետ, բավականին բարդ է։ Արմեն Միրզոյան Լուսանկարը՝ Agent Green-ի

Շուշին բնավ դժբախտ և դժգույն քաղաք չէ…

Շուշին բնավ դժբախտ և դժգույն քաղաք չէ…
1992 թվականի մայիսյան այս օրերից ի վեր առաջին անգամ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում Եռատոն կամ որևէ տոն չի նշվելու: Գրեթե երեք տասնամյակ Մայիսի 8-9-ը հայ ժողովրդի գլխավոր տոնն էր: ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է «Շուշիի ազատագրման և հաղթանակի» օր։ Eco.am-ը առաջարկում է ծանոթանալ Շուշիի համառոտ պատմությանը բոլոր նրանց, ովքեր անտեղյակ են: Շուշին Ղարաբաղի լեռնաշղթայի նախալեռներում է՝ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին՝ Ստեփանակերտից 11 կմ հարավ: Կլիման մեղմ է, բարեխառն: Հունվարի միջին ջերմաստիճանը –2 օC է, հուլիսինը՝ 19 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 645 մմ: Շուշի բնակավայրի մասին վկայում են նրա շրջակայքում և բարձրավանդակի վրա սփռված մ. թ. ա. II–I հազարամյակների դամբարանները: Դժվարամատչելի բնական դիրքի շնորհիվ Շուշին հնուց ի վեր արցախահայության համար ունեցել է պաշտպանական նշանակություն. այն պարսպապատել են ու դարձրել բերդ: IX դարի կեսին Խաչենի (Արցախ) իշխան Սահլ Սմբատյանն այստեղ է հաղթել արաբ ասպատակիչ զորքին և ազատագրել գերեվարված հայ բնակչությանը: Շոշ անվանումն առաջին անգամ հիշատակվում է XV դարում՝ այդտեղ գրված ձեռագիր հիշատակարանում: Ուշմիջնադարյան աղբյուրներում հիշատակվում է Քար, հաճախ՝ նաև Շոշի բերդ (հարևան համանուն ավանի) անվանումներով:  XVII դարի վերջից հայկական ինքնավար իշխանությունները փորձել են թոթափել պարսկական լուծը, իսկ 1724–35 թթ-ին մարտնչել են օսմանյան զորքերի դեմ:
XVIII դարի սկզբին Շուշին եղել է հայոց ազատագրական պայքարի կենտրոն: 1720-ական թվականներին հայկական զորախմբի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետը (Ավան Յուզբաշի) Շուշի բերդ-ամրոցը վերակառուցել է Շուշի սղնախի (ապաստարան, ամրություն): XVIII դարի 2-րդ կեսին թուրքական ջիվանշիր վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ Ալին, օգտվելով Ղարաբաղի մելիքությունների ներքին անհամաձայնություններից, Վարանդայի Մելիք-Շահնազարի օժանդակությամբ տիրացել է Շուշիին և իրեն հռչակել Ղարաբաղի խան, բերդը բնակեցրել թուրք վաչկատուն ցեղերով, ապա՝ Ագուլիսից, Ղազանչիից, Մեղրիից և այլ վայրերից տեղահանված շինական ու արհեստավոր հայերով: 1750-ական թվականների կեսին Մելիք-Շահնազարը և Փանահ Ալի խանը վերակառուցել են բերդը: XIX դարի սկզբներին Շուշին դարձել է ռուս-պարսկական պատերազմների ռազմաբեմ: 1805 թ-ի մայիսի 14-ին Կյուրակչայի պայմանագրով (պաշտոնապես վավերացվել է 1813 թ-ի Գյուլիստանի ռուս-պարսկական հաշտության պայմանագրով) Շուշին (Ղարաբաղի կազմում) անցել է Ռուսաստանին:  Շուշիում քաղաքաշինությունը զարգացել է ռուսական տիրապետության շրջանում. առաջին գլխավոր հատակագիծը կազմել են ռուս զինվորական ճարտարապետները՝ 1820-ական թվականներին (վերակազմվել է 1837, 1844 և 1855 թթ-ին): Կառուցապատվել են հայաբնակ թաղամասերը, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր կենտրոնն ու եկեղեցին: Կառուցվել են քաղաքատիպ բնակելի և հասարակական շենքեր՝ տպարաններ, դպրոցներ, ուսումնարաններ, ակումբ, գրադարաններ, խանութներ, հյուրանոցներ, 2–3-հարկանի բնակելի տներ, սրբատաշ կրաքարով՝ 5 եկեղեցի՝ Կուսանաց անապատի միանավ, թաղածածկ, եռահարկ զանգակատնով Սբ Աստվածածին (1816 թ., չի պահպանվել), Նոր կամ Վերին թաղի խաչաձև գմբեթավոր, արևմտյան կողմում՝ զանգակատնով Սբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց, 1848 թ.), Ագուլեցոց Սբ Աստվածածին (1822 թ.) և Մեղրեցոց Սբ Աստվածածին (1838 թ.) եռանավ բազիլիկները (չեն պահպանվել), Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ մայր տաճարը (1868–87 թթ., վերանորոգվել է 1981–97 թթ-ին, 1996 թ-ից Արցախի թեմի առաջնորդանիստն է): Այդ շրջանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև քաղաքի տնտեսության զարգացման համար, և կարճ ժամանակամիջոցում Շուշին դարձել է Անդրկովկասի խոշոր քաղաքներից, մետաքսագործության և գորգագործության կենտրոն, գործել են նաև 950-ից ավելի առևտրական, արհեստավորական-տնայնագործական, արտադրական ձեռնարկություններ: 
Շուշին նույնպես տուժել է 1905–07 թթ-ի հայ-թաթարական ընդհարումներից:  1918–20-ական թվականներին Ադրբեջանի մուսավաթական կառավարության դրդմամբ և անմիջական մասնակցությամբ Շուշիում տեղի են ունեցել արյունալի կոտորածներ. 1920 թ-ի մարտի 23-ին քաղաքի հայկական մասն ամբողջովին ավերվել ու հրդեհվել է:  1921 թ-ի հուլիսի 5-ին՝ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ, Շուշին Լեռնային Ղարաբաղի կազմում տրվել է Ադրբեջանին: Խորհրդային իշխանության առաջին տարիներից մինչև 1960-ական թվականների սկիզբը Շուշին չի կառուցապատվել, այնուհետև հայկական թաղամասի ավերակների վրա կառուցվել են նոր շենքեր, ոչնչացվել են հայկական եկեղեցիները և ռուսական միակ եկեղեցին: 1988 թ-ի գարնանից սկսված արցախահայության ազգային-ազատագրական շարժման սկզբից Շուշիի մոտ 2 հզ. հայերը բռնի տեղահանվել են: 1991 թ-ի աշնանից Շուշիում տեղակայված ծանր հրետանիով և հրթիռային կայանքներով պարբերաբար հրթիռակոծվել ու ավերվել են հայկական բնակավայրերը և մայրաքաղաք Ստեփանակերտը:  Գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ 1992 թ-ի մայիսի 8-ի գիշերվա ժամը 230-ին սկսվել և մայիսի 9-ի վաղ առավոտյան ավարտվել է քաղաքը թշնամուց «մաքրելու» գործողությունը: 1992 թ-ի մայիսի 16–18-ը հայկական ուժերն ազատագրել են նաև Շուշիի շրջանի գյուղերը, Լաչինն ու շրջակա բնակավայրերը: Բացվել է Գորիս–Լաչին ճանապարհը: ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարվել է Շուշիի ազատագրման, ԼՂՀ պաշտպանության բանակի և հաղթանակի օր (եռատոն):  ԼՂՀ ԱԺ-ի 1994 թ-ի մայիսի 7-ի որոշմամբ սահմանվել է «Շուշիի ազատագրման համար» ԼՂՀ մեդալը: Քաղաքում գործում են դպրոցներ, մշակույթի օջախներ, եկեղեցիներ: Բերդաքաղաքի ու նրա մերձակայքի մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու և Շուշիի XIX դարի պատմաճարտարապետական դիմագիծը վերականգնելու նպատակով 2000 թ-ին ստեղծվել է «Շուշի» բարեգործական-մշակութային հիմնադրամը: 
Շուշիի մուտքի մոտ տեղադրվել են «Տանկ-հուշարձանը» և զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված  «Ամենափրկիչ խաչարձանը», իսկ քաղաքի կենտրոնում՝ պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի հուշարձանը (2000 թ., քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան): Շուշին եղել է հայ մշակույթի կարևոր կենտրոն, որտեղ բարձր զարգացման են հասել կրթությունը և հատկապես գրատպությունը: 1827–1920 թթ-ին քաղաքում գործել է 5 տպարան, հրատարակվել է ավելի քան 150 անուն գիրք: Առաջին անգամ առանձին գրքերով տպագրվել են Րաֆֆու «Խենթը», Մանուկ Աբեղյանի «Նմուշներ» բանաստեղծությունների ժողովածուն, Լեոյի «Վե՞պ, թե՞ պատմություն», «Վահան Մամիկոնյան» և այլ ստեղծագործություններ, հայերեն լույս են տեսել Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան», Ֆիրդուսու «Շահնամեն», Ալֆոնս Դոդեի և ուրիշների գործերից: Հրատարակվել են մեկ տասնյակից ավելի պարբերականներ՝ «Հայկական աշխարհ», «Քնար խոսնակ», «Գործ», «Ղարաբաղ», «Ծիածան» և այլն: Շուշիում գործել են Ղարաբաղի Հայոց թեմական դպրոցը (1838 թ.), Ղարաբաղի Սուրբ Տիրամայր Մարիամի օրիորդաց (1864 թ.), Քաղաքային (1875 թ.) ու Ռեալական ուսումնարանները (1881 թ.), Մարիամ Ղուկասյան արքունական օրիորդաց գիմնազիան (1894 թ.) և 10 այլ կրթօջախներ:
Շուշիում տարբեր ժամանակներում դասավանդել են Պետրոս Շանշյանը, Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Վրթանես Փափազյանը, Լեոն, Հրաչյա Աճառյանը և հայ մշակույթի այլ նշանավոր դեմքեր: 1865 թ-ին սկզբնավորվել է Շուշիի թատերական կյանքը. թիֆլիսահայ դերասաններ Գևորգ Չմշկյանի, Ամիրան Մանդինյանի, Միհրդատ Ամրիկյանի մասնակցությամբ բեմադրվել են «Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ» և «Սամվել» պիեսները: 1891 թ-ին բացվել է Խանդամիրյանի թատրոնը, որտեղ կազմակերպվել են նաև կրկեսային ներկայացումներ: Շուշիում հյուրախաղերով հանդես են եկել Սիրանույշը, Գևորգ Պետրոսյանը, Հովհաննես Աբելյանը, Գրիգոր Ավետյանը, Հովհաննես Զարիֆյանը, Սաֆրազյան ամուսինները և ուրիշներ: 1904 թ-ին Հովհաննես Աբելյանը Շուշիում բեմադրել է Շեքսպիրի «Օթելլոն», իսկ 1915 թ-ին Օթելլոյի դերում հանդես է եկել Վահրամ Փափազյանը: Շուշիում ելույթներ են ունեցել երգիչներ Արշակ Կոստանյանը, Բեգլար Ամիրջանյանը, Ներսես Շախլյանը, երաժշտարվեստի զարգացմանը նպաստել են կոմպոզիտորներ Ստեփան Դեմուրյանը, Գրիգոր Սյունին (Միրզայան), Դանիել Ղազարյանը և ուրիշներ: Շուշի են այցելել Կոմիտասը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Արմեն Տիգրանյանը և ուրիշներ: Քաղաքում գործել են գործիքային ու լարային նվագախմբեր, պարի խումբ: 
Շուշիում են ծնվել գրողներ Լեոն, Մուրացանը, կոմպոզիտոր Դանիել Ղազարյանը, դերասան Վաղարշ Վաղարշյանը, նկարիչներ Ստեփան Աղաջանյանը, Միքայել Արուտչյանը, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը, քիմիկոս Իվան (Հովհաննես) Կնունյանցը, պատմաբան և կուսակցական գործիչ Աշոտ Հովհաննիսյանը, բուսաբան Արմեն Թախտաջյանը, օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը, հեղափոխական և պետական գործիչներ Սպանդար Սպանդարյանը, Բոգդան Կնունյանցը, Սարգիս Կասյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Իվան (Հովհաննես) Թևոսյանը և ուրիշներ:

Աղբի տեսակավորումը Հայաստանում

Աղբի տեսակավորումը Հայաստանում
Աղբի տեսակավորումը կօգնի ոչ միայն բնությանը, այլև կարող է դառնալ եկամտի աղբյուր
Հայաստանում մեկ տարվա ընթացքում թափվում է 510.000 տոննա աղբ, դրա 17%-ը պլաստիկն ու պոլիէթիլենն է՝ ջրերի հիմնական աղտոտիչները։
Հաստատվել է ապակե և պլաստիկե թափոնների վերամշակման կայուն համակարգի ներդրման ծրագիրը։Այն իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը գործակցում է Լիտվայի հետ։ Նախատեսվում է տեղադրել հատուկ սարքեր, որտեղ մարդիկ կնետեն պլաստիկ շշերը և կստանան գումար։
Մանրամասները՝ տեսանյութում.

ՇՄ նախարարությունը հիշեցնում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման արգելիքի վերաբերյալ

ՇՄ նախարարությունը հիշեցնում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման արգելիքի վերաբերյալ

2022 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների օգտագործման արգելիքի վերաբերյալ

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ինչպես նաև դրանց անվճար տրամադրումը՝
✅ առևտրի օբյեկտներում,
✅ առևտրի իրականացման վայրերում,
✅ շրջիկ առևտրի կետերում,
✅ շրջածախ առևտրի կետերում,
✅ ինչպես նաև բացօթյա առևտուր իրականացնելիս։
Արգելքը չի վերաբերում՝

✅ կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակներին

✅ երկրորդային հումքից արտադրված տոպրակներին։

«Հադրութը նախշուն բնություն ունի»․ Տեղահանված հադրութցիները Երևանում տնկեցին 50 խորհրդանշական ծառ

«Հադրութը նախշուն բնություն ունի»․ Տեղահանված հադրութցիները Երևանում տնկեցին 50 խորհրդանշական ծառ
«Հադրութը նախշուն բնություն ունի, նաև լավ ավանդույթ՝ անվանական ծառատունկերով այն էլ ավելի շքեղացնելու համար։ Իսկ Չինարին Հադրութում տարածված ծառատեսակներից է, այն նաև շրջկենտրոնի խորհրդանիշն է»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության տնօրեն Մերի Դավթյանը, որոնց նախաձեռնությամբ էլ հանրահռչակում է Հադրութի մշակույթը, ավանդույթները և արհեստները։ Հենց այդ նախաձեռնությամբ էլ օրերս Երևանի Նոր Նորքի 2 զանգվածի Վերածննդի այգում հադրութցիները կյանքի են կոչել «Նախշուն Հադրութը»՝ ծառատունկի տեսքով։ «Ընդհանուր առմամբ ծառատունկի գաղափարն ունեինք հետպատերազմյան օրերին։ Ուզում էինք հադրութցիների երախտագիտությունը հայտնել Երևանին»,- մեզ հետ զրույցում ասաց «Հադրութի դեօկուպացիա» հկ տնօրենն ու տեղեկացրեց․ «Տնկել ենք խորհրդանշական 50 ծառ՝ կապույտ եղևնի ու կեչի։ Իսկ ծառատունկին մասնակցել են Հադրութի շրջանից բռնի տեղահանվածները՝ իրենց համայնքի ղեկավարի գլխավորությամբ»։ Մայր Հայասատանի հողին պահ տալով կապույտ եղևնիներ ու կեչիներ՝ հադրութցիները խորհրդանշական ձևով միասնականության, կյանքի ու վերածննդի կամուրջ կապեցին։ Տեղահանված հադրութցիները, ծառատունկի խորհրդանշական ձևով, իրենց երախտագիտությունը հայտնեցին Երևանին՝ Արցախյան երրորդ պատերազմի օրերին աջակցելու և ապաստան տալու համար։

Ծաղիկները վերածվում են թղթի, բացիկների ու մոմերի

Ծաղիկները վերածվում են թղթի, բացիկների ու մոմերի
Մինչև 2010 թվականը, յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ից հետո, Ծիծեռնակաբերդում հավաքված միլիոնավոր ծաղիկները հուշահամալիրից հեռացվում էին որպես աղբ, ապա այրվում։ Գործընթացն իհարկե աղտոտում էր շրջակա միջավայրը, և օդի մթնոլորտը։  Արդեն տասը տարուց ավելի, ծաղիկներն այրելու անհրաժեշտություն չի առաջանում: 2010 թվականին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությանն առաջարկում է այլընտրանքային խորհրդանշական ու բնապահպանական տարբերակ։ Մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրաբերված բոլոր ծաղիկները, արդեն տասը տարուց ավելի, ոչ թե նետվում են աղբամանը, այլ վերամշակվելով՝ օգտակար դարձնում բնությանն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներն այս տարի ևս եզրափակվեց ավանդական ծաղկեհավաքով: Eco.am-ն իր ընթերցողների համար փոքրիկ ուսումնասիրություն է կատարել, թե ինչ ճակատագիր են ունենում Ծիծեռնակաբերդի հուշահամիլում, անմեղ զոհերի հիշատակին, անմար կրակի մոտ խոնարհված բոլոր ծաղիկները։ Պարզվում է, որ 2010 թվականից հետո ապրիլի 24-ին հուշահամալիրում խոնարհված բոլոր ծաղիկները երկրորդ կյանք ստանալով վերածվում են թղթի, բացիկների ու մոմերի: Ինչպես են հավաքվում ծաղիկները Հուշահամալիրի տարածքից ծաղիկների հավաքման և առավել օգտակար, խորհրդանշական ու բնապահպանական այլընտրանքային տարբերակ է կիրառվում։ Ապրիլի 24-ից մի քանի օր անց, բոլոր ծաղիկները խնամքով հավաքվում են և տեղափոխվում հուշարձանի հետնամաս։ Վերամշակման գործընթացը Ամբողջը տեղափոխելուց հետո, սկսվում է հաջորդ աշխատատար փուլը՝ առանձնացվում են ցողունն ու թերթիկները: 1․ Ծաղկի ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար։ 2․ Ծաղկի չորացված թերթիկներն օգտագործում են թղթի վերամշակման և ձեռքով պատրաստված բացիկների ձևավորման համար: Սպիտակ մեծ կտորի վրա հավաքվում են ծաղկի թերթիկները, այնուհետև մոտ 2 ամիս թողնում, որպեսզի բնական ճանապարհով չորանա: Այդ ամենից հետո դրանք վերամշակվում են ու դառնում թուղթ կամ մոմ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս պատրաստված մոմերն ու բացիկներն ուղարկվելու են ՀՀ-ում գտնվող տարբեր դեսպանատներ, արտասահմանում գտնվող Արտաքին գործերի նախարարություններ: Իսկ մոմերի վրա գրվում է դրանց պատմությունը, թե ինչից են պատրաստված։ Ինչ նպատակի է ծառայում վերամշակված թուղթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ դրված ծաղիկներով վերամշակված թուղթը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը օգտագործում է հուշագրեր, շնորհակալագրեր և հրավիրատոմսեր պատրաստելու համար։ Ինչպես նաև պատրաստվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանը, որտեղ շրջայցից հետո իրենց հուշերն ու տպավորություններն են թողնում այցելուները։ Վերամշակված բացիկները կիրառվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ուղարկվում են արտերկրի կառույցներ՝ ևս մեկ անգամ հիշեցնելով 20-րդ դարի մեծագույն ոճրագործության` Հայոց ցեղասպանության մասին: Ովքեր են մասնակցում ծաղիկների վերամշակման գործընթացին Ծաղիկների վերամշակման աշխատանքներն իրականացվում են անհատ կամավորների և ամենատարբեր կազմակերպություններ ներկայացնող կամավորական խմբերի միջոցով: Ամեն տարի աշխատանքներին մասնակցում են շուրջ 300 կամավորներ: Սակայն, ելնելով կորոնավիրուսային համավարակի պայմաններից, այս տարի ծաղիկների հավաքման գործընթացին մասնակցել է միայն ՀԲԸՄ սկաուտական խումբը։
Զամբյուղ Հեռացվեց հետ բերել