Ձվից պատրաստված սնուցող դիմակներ՝ մազերի համար

https://eco.am/%d5%b1%d5%be%d5%ab%d6%81-%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae-%d5%bd%d5%b6%d5%b8%d6%82%d6%81%d5%b8%d5%b2-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%9d-%d5%b4%d5%a1/

Փայլուն, կոկիկ, մետաքսանման․․․ ինչպես նաև գեղեցիկ և առողջ։ Ահա այսպիսի մազեր են մշտապես երազում կանայք, սակայն մոռանում են, որ մազերին պետք է խնամք, որի կարևոր բաղադրիչներից մեկը հենց մազերը սնուցող դիմակներն են։

Մազերի համար սնուցող դիմակը ունիվերսալ մեթոդ է, որը սովորաբար զգալի ֆինանսական ծախսեր չի պահանջում և միշտ դրական արդյունք է տալիս։ Իսկ արդյունքի ամրապնդումն էլ կախված է դիմակների օգտագործման պարբերականությունից։

Eco.am-ն իր ընթերցողներին մազերի խնամքի համար առաջարկում է ձվի հիմքի վրա պատրաստված օգտակար դիմակներ, որտեղ պարունակում են արժեքավոր ամինաթթուներ և լեցիտոն։

Ի դեպ, ովքեր հավի ձվի հանդեպ ալերգիա ունեն, կարող են նման դիմակներ պատրաստելիս, հավի ձուն փոխարինեն հիպոալերգեն լորի ձվով։

Ձվի դիմակ՝ ճարպոտ մազերի համար

Բլենդերի մեջ դրեք բանանի ծայրից մի կտոր՝ նախապես այն մաքրելով վերևի կոպիտ շերտից (կտորի չափը որոշվում է՝ հաշվի առնելով մազերի երկարությունն ու խտությունը)։ Ապա վրան ավելացրեք մեկ ձվի դեղնուց, մի քիչ կիվի, ցանկալի է միայն կանաչ մասը՝ առանց սև կորիզների։ Կամ մի քիչ կիտրոնի հյութ կաթեցրեք, ավելացրեք մեկ թեյի գդալ մանանեխ և խառնեք այնպես, որ ստացվի միասեռ զանգված։

Երբ դիմակը պատրաստ է, այն տարածեք մազերի վրա, թողեք 30 րոպե, իսկ հետո թեթև լվացրեք տաք ջրով, բայց՝ ոչ եռման։

Մազերի սնուցող այս դիմակը լավն է իր ունիվերսալությամբ, քանի որ այն կարելի է օգտագործել պարբերաբար, որպես շամպունի այլընտրանք։

Մանանեխը և թթու միրգը կչորացնեն ձեր ճարպոտ մազերը՝ դարձնելով նրանց թեթև և մաքուր։

Ձվի դիմակ՝ չոր մազերի համար

Չկա ոչինչ առավել հասարակ ու արդյունավետ, քան ձվի խառնուրդը շաղգամի յուղի հետ․ 1 ձվին՝ 1 ճաշի գդալ յուղ։ Ձուն սնում է ձեր մազերը, իսկ յուղը պայքարում է չորության դեմ և խոնավացնում է մազերը։

Դիմակը մազերի վրա կարող եք պահել 1 ժամ, այնուհետև լվանալ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով