Blog
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Ինչպես խուսափել մարմնի ավելորդ քաշից
Posted on 13 Մայիսի, 2021

Նստակյաց ձմռան ամիսներից հետո կանայք երբեմն ատում են գարունը, քանի որ մեկ երրորդի մոտ նկատվում է ավելորդ քաշի կուտակում։ Հայտնի է, որ գեր մարդկանց մոտ հաճախ են առաջանում շաքարախտ, հիպերտոնիա, հոդերի հիվանդություններ, իսկ գեր մարդկանց հիվանդություններն ընթանում են ավելի ծանր, քան՝ նիհարներինը։ Բժիշկները մշակել են, կնոջ մարմնի ճիշտ քաշը հաշվելու մի քանի եղանակ։ Մարմնի ճիշտ քաշը կարելի է մոտավորապես հաշվել սանտիմետրերով՝ արտահայտված մարմնի երկարության ցուցանիշից հանելով 100 թիվը, ընդ որում ստանում ենք մարմնի մոտավոր քաշը՝ կիլոգրամներով։ Օրինակ՝ 167 սմ հասակ ունեցող մարմնի ճիշտ քաշը պետք է կազմի մոտավորապես 67 կգ՝ 167-100=67։ Որոշ գիտնականներ կազմել են հատուկ աղյուսակներ, որոնցով կարելի է արագ և ճշգրտորեն որոշել կնոջ մարմնի իդեալական քաշը։ Օրինակ՝ 160 սմ հասակ ունեցող 30 տարեկան կնոջ համար, մարմնի իդեալական կշիռը կազմում է 58 կգ-ն։ Ճարպակալման մասին խոսում ենք այն դեպքում, երբ մարմնի քաշը գերազանցում է իդեալականին, ավելի քան 10 %: Մարմնի ավելորդ քաշից խուսափելու համար Eco.am-ն առանցնացրել է 9 կարևոր խորհուրդ։ 1․ Սահմանափակե՛ք մինչև նվազագույնի՝ շաքարի, ալրեղեն ուտելիքների և ճարպերի օգտագործումը։ 2․ Հիմնական սնունդը պետք է լինի միսը, մրգերը, և բանջարեղենը։ 3․Օրվա ընթացքում սնվեք 5 անգամ․ նախաճաշ, երկրորդ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ և ընթրիք։ 4․ Ուտելու ժամանակ մի՛ շտապեք։ Կերե՛ք դանդաղ և ախորժակով՝ այդպես ավելի հեշտ է ազատվել սովածության զգացումից։ 5․ Սննդի հիմնական մասը կերե՛ք նախաճաշի և ճաշի ժամանակ։ Ընթրիքը պետք է լինի զուտ խորհրդանշական։ 6․ Մի՛ մոռացեք շարժունության ակտիվության մասին։ Եթե աշխատանքի վայրում հիմնականում նստած եք, գոնե աշխատանքի գնալիս և վերադառնալիս ճանապարհի մի մասը քայլեք ոտքով։ 7․ Եթե հետևել եք նախորդ բոլոր խորհուրդներին և մարմնի քաշի ցանկալի իջեցման չեք հասել, փորձեք անցնել մարմնի քաշը աստիճանաբար իջեցնող սննդակարգերից որևէ մեկը, կամ՝ դիմեք սննդաբանին։ 8․ Եթե ձեզ անհրաժեշտ է արագորեն ազատվել մարմնի ավելորդ քաշից, անպայման խորհրդակցեք բժշկի հետ այն առիթով, թե մարմնի ավելորդ քաշից ազատվելու սննդակարգերից որը կարող եք կիրառել։ 9․ Եթե ցանկանում եք մարմնի իջեցրած քաշը պահպանել երկար ժամանակ, պետք է ձեր մեջ կամք դաստիարակեք՝ կյանքի ճիշտ կարգուկանոն պահպանելու համար։ Հետևեք ձեր ճիշտ սննդակարգին և եղեք առողջ։
In
other , eco-aprelakerp , eco-snund
Մթերքները ճիշտ պահպանեք սառնարանում
Posted on 13 Մայիսի, 2021

Հաճախ խանութներում գնումներ կատարելիս մանրակրկիտ զննում ենք սննդի թարմությունն ու ճիշտ ժամկետների առկայությունը, բայց անտեսում ենք տան սառնարանում մթերքների ճիշտ պահպանությունը։ Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է մթերքները սառնարանում ճիշտ պահպանելու մի քանի կանոններ։ Նախ, սառնարանից օգտվելուց առաջ անհրաժեշտ է կարգավորել ջերմաստիճանը։ Նոր սառնարանը պետք է լավ լվանալ, չորացնել և օդափոխել։ Բոլոր մթերքները սառնարանում պետք է պահել մաքուր, չոր, անջրանցիկ թղթով փաթաթված։ Խորհուրդ է տրվում օգտագործել սննդի համար նախատեսված փայլաթիթեղ, պոլիէթիլենային տոպրակներ։ Շատերը կարծում են, որ սառնարանի առկայության դեպքում կարելի է սննդամթերքն այնտեղ պահել ամբողջ շաբաթվա ընթացքում, կամ՝ ճաշ եփել մի քանի օրվա համար։ Բայց կարևոր է իմանալ, որ աղացած միսը և ձուկը սառնարանում կարելի է պահել 6 ժամից ոչ ավելի, տապակած կոտլետները՝ 24, իսկ մսով կիսաֆաբրիկատ կերակուրը՝ մինչև 36 ժամ։ Ջրով եփած շիլան կարելի է պահել 3 օր, իսկ կաթով շիլան՝ 24 ժամից ոչ ավելի։ Բացած պահածոները անպայման պետք է դատարկել ապակե կամ հաղճապակե ամանի մեջ, փակել և պահել 6 ժամից ոչ ավելի։ Սառեցրած ձուկը խորհուրդ է տրվում սառնարանում պահել 8 օրից ոչ ավելի փայլաթիթեղով փաթաթված, իսկ թարմ ձուկը՝ 3 օր։ Տապակած ձուկը կարելի է պահել 36 ժամ։ Յուրաքանչյուր մթերք սառանարանում ունի իր տեղը Ճաշերը սառնարանում պետք է տեղավորել միջին դարակում՝ փակ վիճակում։ Կամպոտները, հյութերը, ըմպելիքները պետք է դնել ներքևի դարակում, որպեսզի չսառչեն, իսկ կաթնեղենը՝ կաթը, թթվասերը, կաթնաշոռը վերևի դարակներում։ Քանի որ կարագը շատ շուտ է կլանում տարբեր հոտեր, այն պետք է պահել փակ ամանի մեջ՝ վերևի դարակներում։ Պանիրը նույնպես պետք է պահել փակ ամանի կամ պոլիէթիլենային տոպրակների մեջ։ Հատապտուղները սառնարանում պետք է պահել ամանի մեջ, մեջտեղի դրակում։ Մրգերի և բանջարեղենի համար նախատեսված է սառնարանի ներքևի դարակը։ Դարակի վրայի ապակին չպետք է հանել, քանի որ այն պահպանում է անհրաժեշտ խոնավությունը և նպաստում, որպեսզի մրգերը և բանջարեղենները թարմ մնան։ Ինչպես մթերքները պահպանել սառնարանում Խորհուրդ է տրվում լոլիկն ու վարունգը սառնարանի մեջ դնել փաթեթավորած վիճակում, որովհետև դրանք շատ զգայուն են ցրտի նկատմամբ։ Կանաչին և ծաղկակաղամբը նույնպես խորհուրդ է տրվում փաթաթել թղթով կամ փայլաթիթեղով, որպեսզի չչորանան։ Կանաչին սառնարանում ավելի երկար, թարմ կմնա, եթե այն չլվացած վիճակում նախ փաթաթեք թղթով, ապա պոլիէթիլենով։ Հարկավոր է թուղթը 1-3 օր հետո փոխել։ Նախքան սառնարան դնելը մրգերը պետք է լավ լվանալ և սրբիչով չորացնել։ Ոչ մի մթերք չպետք է սառնարան դնել պոլիէթիլենի մեջ՝ ամուր փաթաթված, քանի որ առանց թարմ, սառը օդի հոսանքի դրանք շուտ են փչանում։ Թարմ կաթը, հյութերը և այլ ըմբելիքներ լավ է սառնարանում պահել ամուր փակված ամաններում։ Հեղուկները՝ կաթը, սերուցքը, արգանակը, սառնարանի մեջ դնելիս ավելի լավ է լցնել շշերի կամ ապակե տարաների մեջ։ Երբեք չթողնել բաց ամաններում։ Որպեսզի եփաշ միսը, կանաչեղենը չչորանա, սառնարանի մեջ դնելիս հարկավոր է պերգամենտով այնպես ծածկել, որ դրանց շուրջը չխախտվի օդի շրջանառությունը։ Միսը սառնարանում պահելիս հիշեք․ որքան ավելի խոշոր են մսակտորները, այնքան ավելի երկար կպահպանվեն։ Հետևաբար խորհուրդ չի տրվում աղացած կամ մանր կտորներով միսը պահել սառնարանում։ Միսը չպետք է պահել սառույցի վրա, քանի որ դրանից փոխվում է համը։ Ինչպես մաքրել սառնարանը Սառնարանը սառույցից արագ մաքրելու համար ոչ մի դեպքում չպետք է օգտագործել դանակ կամ մետաղյա այլ առարկաներ։ Խորհուրդ է տրվում օգտագործել տաք ջրով լցված մանկական սովորական հոգնա։ Սառնարանը մաքրելու համար պետք է շորի կտորը թրջել գինու քացախի մեջ և լավ սրբել՝ չմոռանալով նախապես անջատել սառնարանը։ Սառնարանում պահող մթերքի հոտը, հեղձուկ օդը վերացնելու համար ամենալավ միջոց է համարվում քացախը։ Քացախով սրբելուց հետո սառնարանը պետք է լվանալ գոլ ջրով։ Եթե սառնարանի մեջ նեխահոտ է առաջացել, 1-1․5 կգ սև հացը կտրատեք և դրեք դարակների վրա։ Հացը փակ սառնարանում մի քանի ժամ պահելուց հետո հոտը վերանում է։ Եթե երկար ժամանակ չեք օգտվել սառնարանից, ապա նախքան օգտագործելը նրա մեջ դրեք այրված շաքար և տհաճ հոտը կվերանա։ Որպեսզի սառնարանում օդի ճիշտ շրջանառությունը չխախտվի, դրա համար այնտեղ չափից ավելի մթերքներ չի կարելի պահել։ Օդի շրջանառության խախտումը կրճատում է մթերքների պահպանման տևողությունը։
In
other , eco-kosmetika
Մրգային սնուցող դիմակներ
Posted on 12 Մայիսի, 2021

Մրգերը հագեցած են վիտամիններով, հանքանյութերով և բոլոր անհրաժեշտ սննդանյութերով, որոնք հարկավոր են ոչ միայն ձեր մարմնի բարեկեցության, այլև գեղեցիկ, պարզ և շողացող մաշկի համար: Մրգերն օգնում են, որ ձեր դեմքի մաշկից վերանան վնասակար, քիմիական ազդեցությունները: Eco.am-ն առաջարկում է դեմքի սնուցող արագ և հեշտ մրգերով պատրաստված դիմակներ, որոնք հեշտությամբ կարող եք կիրառել տանը: Պապայա և մեղր Պապայան հարուստ է A վիտամինով, որն ունի շերտազատող հատկություններ և օգնում է հեռացնել մաշկի մահացած բջիջները: Պտուղը պարունակում է նաև հակաբորբոքային և հակավիրուսային հատկություններ, որոնք կարող են նվազեցնել դեմքի պզուկները: Պապայան նաև կանխում է վաղաժամ ծերացումը, այն սնուցում է և մաշկը դարձնում ամուր, ավելի պայծառ, խոնավ և փայլուն: Պապայան քերիչով անցկացրեք, ապա տրորեք այնքան, որ դառնա միասեռ կրեմանման զանգված, ապա վրան ավելացրեք մեղր: Ստացված զանգվածը քսեք մաքուր և չոր մաշկի վրա: Դեմքին թողեք մոտ 15-20 րոպե: Լվացրե՛ք դեմքը սառը ջրով և չորացրե՛ք: Կիվի և ավոկադո Ավոկադոն հարուստ է հակաօքսիդիչներով: Երկու մրգերն էլ պարունակում են ալֆա և բետա-կարոտիններ, որոնք պաշտպանում են մաշկը շրջակա միջավայրի վնասներից և վաղաժամ ծերացման տեսանելի նշաններից: Ավոկադոն հարուստ է նաև առողջ ճարպերով, որոնք հիանալի են առողջ մաշկի պահպանման համար: Ավոկադոն պարունակում է նաև առատ քանակությամբ C և E վիտամիններ, որոնք օգնում են բարելավել մաշկի առողջությունը: Կիվին, ավոկադոյի նման, հարստացված են C և E վիտամիններով և հակաօքսիդիչներով, որոնք նպաստում են կոլագենի ուժեղացմանը և մաշկի երիտասարդացմանը ՝ այդպիսով բարելավելով մաշկի առաձգականությունը և այն դարձնելով երիտասարդ ու փայլուն: Մաքրեք մեկական ավոկադո և կիվի։ Երկուսը միասին տրորեք այնքան, որ դառնա միասեռ կրեմանման զանգված։ Վրան ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և կրկին լավ խառնեք։ Ստացված զանգվածը քսեք դեմքին և պարանոցին, թողեք մնա մոտ 30 րոպե: Ապա լվացրեք ջրով և չորացրեք մաշկը: Մի՛ մոռացեք խոնավեցնել ձեր մաշկը: Բանան և մեղր Բանանը պարունակում է վիտամին B6, վիտամին C, սիլիցիա, կալիում և այլ օգտակար նյութեր, որոնք կենսական նշանակություն ունեն մաշկի առաձգականության և ամբողջականության համար: Այն օգնում է մաքրել հիպերպիգմենտացիան և պաշտպանում է մաշկը արևի վնասներից: Այն կատարյալ բաղադրիչ է չոր և զգայուն մաշկի համար: Մեկ բանանը տրորեք, ապա վրան ավելացրեք ½ թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ կիտրոնի հյութ։ Լավ խառնեք և ստացված զանգվածը քսեք մաքուր մաշկի վրա: Թողեք այն դեմքին մոտ 20 րոպե և լվացրեք: Եթե ունեք չոր և զգայուն մաշկ, ապա խուսափե՛ք կիտրոնի հյութի օգտագործումից։
In
other , shrjaka-mijavayr
«Դեպի զրոյական աղտոտվածություն Արևելյան գործընկերության երկրներում» թեմայով առցանց հանդիպում
Posted on 12 Մայիսի, 2021

ԵՄ Կանաչ շաբաթվա շրջանակներում «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագիրը կազմակերպում է «Դեպի զրոյական աղտոտվածություն Արևելյան գործընկերության երկրներում» թեմայով առցանց հանդիպում, ինչը տեղի կունենա սույն թվականի մայիսի 27-ին, ժամը 9:00-11:30-ը: Առցանց հանդիպման օրակարգը և մանրամասն տեղեկատվությունը հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3xZ0ED4 ԵՄ Կանաչ շաբաթն աննախադեպ հնարավորություն է շահագրգիռ բոլոր կողմերին և քաղաքացիներին ներգրավելու համատեղ գործողությունների շուրջ: Այս տարվա «զրոյական աղտոտվածության հավակնություն» թեման ընկած է «եվրոպական կանաչ գործարք»-ի՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կայուն տնտեսության համար Եվրամիության աճի նոր ռազմավարության հիմքում: Առցանց հանդիպման նպատակն է ցույց տալ, թե ինչպես է «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» ծրագիրն աջակցում վերոնշյալ հավակնությանը, այն է՝ Արևելյան գործընկերության երկրներում բնապահպանական մարտահրավերների լուծման գործընթացում առաջընթացի վերանայում, Աղտոտումը նվազեցնելու լավագույն փորձի և հաջողված պատմությունների ներկայացում, Իրազեկվածության բարձրացում և ընդհանուր գործողությունների ներգրավում: Ցանկացողները կարող են մասնակցել առցանց հանդիպմանը հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2ROg8cE
In
other , shrjaka-mijavayr
«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում սկսվել են ուռենիների տնկման աշխատանքները
Posted on 12 Մայիսի, 2021

Մայիսի 3-11-ը տնկվել է ուռենու 135,990 կտրոն Մասրիկ և Կարճաղբյուր գետերի ափամերձ տարածքներում` Մեծ Մասրիկ, Ախպրաձոր և Վարդենիս համայնքների վարչական շրջաններում։ Նշված համայնքներից 63 բնակիչ մասնակցել է աշխատանքներին: Ուռենիների տնկման աշխատանքները կշարունակվեն Գավառագետ, Արգիճի, Մարտունի և Ձկնագետ գետերի շուրջ և կավարտվեն մայիսի 20-ին: Սևանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներում իրականացվում են նաև մաքրման աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է «կանաչ վերականգնում» մոտեցման շրջանակներում: Ծրագիրը տրամադրում է ժամանակավոր աշխատանք և աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր տուժել են ՔՈՎԻԴ-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից՝ նպաստելով Սևանա լճի և Սևանա լիճ թափվող գետերի էկոհամակարգերի վերականգնմանը: Աշխատանքներն համակարգում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Ծրագրին աջակցող տեղական գործընկերներն են «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) և «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունները:
In
other , eco-dexatun
Մազաթափությունը կորոնավիրուսի հետևա՞նք
Posted on 12 Մայիսի, 2021

Հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ կորոնավիրուսի վարակը հաղթահարելուց հետո մարդը կանգնում է մազաթափության վտանգի առաջ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները ներկայումս ուսումնասիրում են մազաթափությունը որպես COVID-19- ի երկարաժամկետ պոտենցիալ ազդեցություն։ Իրականում, նորմալ է, երբ մարդու գլխամաշկից օրական թափվում է 50-ից 100 մազ։ Այնուամենայնիվ, երբեմն թափված մազերը չեն փոխարինվում նոր մազերով ՝ ի վերջո հանգեցնելով մազերի նոսրացման և ճաղատ բծերի: Սա կոչվում է մազաթափություն: Eco.am-ը փոքրիկ ուսումնասիրություն իրականացրեց, թե որքանով է կորոնավիրուսը հանդիսանում մազաթափության պատճառ։ Դեռևս անհայտ է, քանի որ այս թեմայի վերաբերյալ հետազոտությունները ներկայումս սահմանափակ են: Ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ ամեն դեպքում, ճապոնացի գիտնականները մազաթափությունը համարում են կորոնավիրուսի հետևանքներից մեկը։ Նրանց դիտարկմամբ, կորոնավիրուսից ապաքինվածների մեկ քարորդ մասը, մազաթափության գանգատներով երկու ամիս անց կրկին դիմել են բժշկի օգնությանը։ Իսկ ԱՄՆ մաշկաբանության ակադեմիան կորոնավիրուսի հետ կապված ճաղատությունը համարում է ֆիզիկական կամ հոգեբանական սթրեսի հետևանք: Կորոնավիրուսով վարակվածների մազաթափությունը կարելի է բացատրել նաև իմունային պատասխանի միջոցով: Քանի որ մազի ֆոլիկուլները իմունակախյալ են, դրանք ավելի հաճախ են տուժում աուտոիմուն ռեակցիաների պատճառով՝ որն էլ բերում է մազաթափության։ Ռուս բժիշկները սակայն համարում են, որ մազաթափությունը ոչ թե բուն վիրուսի հետևանք է, այլ բուժման ընթացքում ընդունած դեղորայքի ազդեցություն։ Երբ է սկսվում մազաթափությունը Ըստ մասնագետների հետազոտության, մազաթափությունը սկսվում է կորոնավարակը հաղթահարելուց 3-6 ամիս անց, բայց օրգանիզմի լիարժեք վերականգնվելուց հետո մազերի աճը վերականգնվում է: Իսկ, եթե երկարաձգվում է մազերի աճի գործընթացը, ապա պետք է անմիջապես դիմել բժիշկ-մաշկաբանի օգնությանը և չզբաղվել ինքնաբուժությամբ։ Ինչպես պայքարել վիրուսի դեմ 1․ Բարձրացրե՛ք ֆիզիկական ակտիվությունը։ 2․ Հնարավորինս հաճախակի քայլե՛ք մաքուր օդին։ 3․ Վարե՛ք առողջ ապրելակերպ։ 4․ Կարգավորե՛ք սննդակարգը հարուստ վիտամիններ պարունակող մրգերով ու բանջարեղեններով։ 5․ Ձեզ շրջապատե՛ք դրական մարդկանցով ու հետաքրքրվեք միայն դրական լուրերով։ 6․ Առանց դեղորայքի օգնության ազատվե՛ք սթրեսից։
In
other , shrjaka-mijavayr
Գյումրու թիվ 11 դպրոցը ևս մրգատու այգի նվեր ստացավ
Posted on 11 Մայիսի, 2021

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսավորմամբ և «Շիրակի ֆերմերներ» հասարակական կազմակերպության գործընկերությամբ իրականացվող պտղատու ինտենսիվ այգիների հիմնման վերջին հասցեն Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի տարածքն էր: Նախաձեռնությունը, սկիզբ էր առել Շիրակի մարզի Հոռոմ, այնուհետև Ջրափի և Մեղրաշեն համայնքներում: Քաղաքի ամենախիտ բնակեցված հատվածներից մեկի՝ Անի թաղամասի թիվ 11 հիմնական դպրոցի նորաստեղծ այգին հիմնվեց մոտ 2500 քառակուսի մետր տարածքի վրա, որից 1500-ը տրամադրվեց իտալական բարձրորակ, կլիմային համապատասխանեցված 280 խնձորի և սալորի ինտենսիվ տնկիներին, իսկ 1000 քառակուսի մետրը՝ բարձր բերքատվության 360 մալինայի և մոշի թփերին: Բացի այդ կառուցվում է կարկտապաշտպան ցանց, անցկացվում կաթիլային ոռոգման համակարգ: Կազմակերպությունը տրամադրում է նաև ջրի պահեստավորման տարրաներ, այգու պատշաճ և ավտոմատացված խնամքն իրականացնելու համար մշակման գյուղտեխնիկա, հողի թթվայնությունը, խոնավությունն ու ջերմությունը որոշող սարքավորումներ, էտի մկրատներ և բազմաթիվ այլ պարագաներ։ Իսկ սպասվելիք բերքի նպատակային օգտագործման համար կտրամադրվեն մրգի չորանոցներ: «Շիրակի ֆերմերներ» ասոցիացիայի ինժեներ Հարություն Ղազարյանը նշում է, որ աշխատանքներն ընթացան նախասահմանված կարգով, այգիները հիմնվեցին պրոֆեսիոնալ ցուցումներին համապատասխան: Դպրոցների մանկավարժներն ու աշակերտները ծառատունկին մասնակցեցին մեծ ոգևորությամբ՝ խոստացան ամենայն ուշադրությամբ պահել ու խնամել այգիները: Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն Արմենուհի Գրիգորյանը աշակերտների հետ ոգևորությամբ մասնակցեց ծառատունկին, նշեց, որ անչափ ուրախ են, որ քաղաքի դպրոցներից հենց իրենցն է ընտրվել այս ծրագիրն իրականացնելու համար․ «Սկզբում չպատկերացրեցինք ինչ ծրագիր է, բայց այժմ տեսանք դրա օգտակարությունն ու ծավալը։ Երեխաները կօգտվեն էկոլոգիապես մաքուր սննդից։ Բացի այդ, ստացված միրգը և՛ թարմ, և՛ կազմակերպության կողմից տրամադրված սարքավորումներով պատրաստված չրերի տեսքով կվաճառվեն, հասույթով կհոգանք դպրոցի կարիքները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին և Շիրակի ֆերմերների ասոցիացիային այս հրաշալի այգին մեզ նվիրելու համար: Նշեմ նաև, որ կազմակերպությունները սեմինարներ են անցկացնելու դպրոցում, որի ընթացքում կուսուցանեն այգին ճիշտ խնամելու գաղտնիքները»,- տեղեկացրեց Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի տնօրենը։ Հավելենք, որ ոչ միայն դպրոցների հանրույթները, այլև ծրագրի մասնակից չորս համայնքների բնակիչները, բարձր գնահատեցին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային և «Շիրակի ֆերմերների» ասոցիացիայի համագործակցությամբ իրականացված ծրագրերը՝ հույս հայտնելով, որ կանաչ տարածքների ավելացման նոր նախաձեռնությունները չեն ուշանա:
In
other , eco-dexatun
Տանջված ոտքերն ունեն խնամքի կարիք
Posted on 11 Մայիսի, 2021

Ողջ կյանքի ընթացքում, առավոտից մինչև երեկո, ձեր ոտքերն առանց տրտնջալու կրում են ձեր մարմնի ծանրությունը, ընդ որում, երբեմն կրելով անհարմար կամ բարձրակրունկ կոշիկներ։ Լավ խնամված, առանց օրթոպեդիկ և կոսմետիկ թերությունների ոտքերը բարձրացնում են յուրաքանչյուր կնոջ ինքնազգացողությունը։ Eco.am-ը ոտքերի լավ վիճակը պահպանելու համար իր ընթերցողներին առաջարկում է հետևել մի քանի կարևոր նախապայմանների։ Առաջին և առավել կարևոր պայմանը հարմար կոշիկներն են։ Աշխատեք հարմարը ներդաշնակել գեղեցիկության հետ։ 1․ Խուսափե՛ք առանց կրունկների կոշիկներից։ 2․ Միջին բարձրության կրունկները հարմար է և առողջության համար կարևոր։ 3․ Շատ բարձր կրունկներով կոշիկները հագե՛ք պաշտոնական դեպքերում, բայց ոչ ամեն օր։ 4․ Շատ նեղ և սուր քթով կոշիկը հանգեցնում է արյան շրջանառության խանգարմանը, կոշտուկների առաջացմանն ու ոտքերի զանազան ձևախախտումների։ Ոտքերի խնամք 1․ Ոտքերի մաշկը պետք է լինի հարթ, առաձգական։ Անհրաժեշտ է ոտքերի համար ապահովել նույն խնամքը, ինչ ամբողջ մարմնի մաշկի համար, ներառյալ ջուրը, օճառը, կրեմը, ձեթը, մերսումները, մարմնամարզությունը։ 2․ Ոտքերի համար առավել օգտակար են չոր խոզանակային մերսումները։ 3․ Լոգանքից հետո ոտքերը պետք է չորացնել և կրեմ քսել։ Լոգանքները խթանում են ոտքերի արյան շրջանառությունը, լավացնում արյունատար անոթների առաձգականությունը։ Ոտքերի սեզոնային խնամք Ոտքերը պետք է միշտ օդափոխվեն՝ լինեն օդի հետ անընդհատ շփման մեջ։ Թեպետ ձմռանը դա դժվար է իրականացնել, բայց գոնե մեկ ժամ տանը քայլեք բոբիկ՝ առանց գուլպաների և տնային մաշիկների։ Ամռանը բոբիկ ոտքերին հագեք բաց կոշիկներ, դա կօգնի ազատվել ոտքերի մի շարք կոսմետիկական թերություններից։ Հիշե՛ք Գուլպաները և կոշիկները պետք է փոխել ամեն օր։ Նույնիսկ, եթե ունեք միայն երկու զույգ կոշիկ, անհրաժեշտ է փոխել ամեն օր, որպեսզի դրանք քրտինքից չորանան, օթափոխվեն և ժամանակից շուտ չձևափոխվեն։ Ի դեպ Ոտքերի վրա կապտավուն, օձանման արյունատար անոթները մազանոթների հաստատուն լայնացման նշան են։ Հաճախ առաջանում են շատ գեր կամ կանգնած մասնագիտություն ունեցող մարդկանց մոտ։
In
other , eco-kosmetika , shrjaka-mijavayr
5 խորհուրդ՝ տնային բույսերի խնամքի համար
Posted on 11 Մայիսի, 2021

Փակ տարածության մեջ թթվածնի բավարար քանակն ապահովում են սենյակային բույսերը, ուստի կարևոր է տանը, թե՝ աշխատավայրում թթվածնի փոքրիկ «աղբյուրներ» ունենալ։ Պարզապես, սենյակային թթվածինները՝ բույսերը, նույնպես խնամք են պահանջում։ Eco.am-ն իր ընթերցողների համար տնային բույսերի խնամքի համար առանձնացրել է 5 կարևոր խորհուրդ։ Իրականում սենյակային բույսերի խնամքը համեմատաբար հեշտ է, եթե հասկանաք դրանց հիմնական պահանջները: 1․ Թառամող տերևները հուշում են, որ ձեր բույսը ջրի կարիք ունեն: Համոզվելու համար պարզապես մատը երկու սանտիմետր խորությամբ հողի մեջ մտցրեք, եթե այն չոր է, ապա ամենայն հավանականությամբ ջրելու ժամանակն է: Բույսի տարան բարձրացնելով և քաշը չափելով կարող եք նաև իմանալ, արդյո՞ք հողը չափազանց չոր է: Հողը չոր լինելու դեպքում զամբյուղն ավելի թեթեւ կլինի, իսկ երբ բավարար խոնավություն ունենա, ապա կլինի ծանր։ 2․ Ընդհանուր առմամբ, տնային բույսերի մեծ մասի համար ավելի լավ է թեթև խոնավեցնել հողը, քան չափից շատ ջրել։ Չափից շատ ջուրը կարող է վնասել և արմատների փտվածք առաջացնել: Տնային բույսերը ջրելուց առաջ զամբյուղի տակ անպայման սկուտեղ դրեք՝ ավելորդ ջուր կլանելու համար։ Ջուրը զամբյուղի մեջ դանդաղ լցրեք, մինչև տեսնեք, որ կաթսայի հատակի ջրահեռացման անցքերից դուրս է թափվում: Սովորաբար, բույսերը պետք է ջրվեն միայն շաբաթը մեկ կամ երկու անգամ, և նույնիսկ ավելի հազվադեպ՝ ձմռան ցուրտ ամիսներին: 3. Տարբեր տնային բույսերը պահանջում են տարբեր տեսակի լույսեր: Ուղղակի լույսի բույսերը արևի լիարժեք պայմանների կարիք ունեն և պետք է տեղադրվեն հարավային կողմի պատուհանի մոտ կամ արևի ուղիղ լույսով ողողված պատուհանագոգի վրա: Պայծառ լույսի բույսերը պահանջում են չափավոր լույս և կարող են աճել դեպի արևելք կամ արևմուտք նայող պատուհանում կամ, հնարավոր է, դեպի հարավ նայող պատուհանում։ Բույսը տեղադրեք ապակուց մի քանի ոտնաչափ հեռավորության վրա: Ցածր լուսավորության բույսերին անհրաժեշտ է հյուսիսային պատուհանի ստվերոտ պայմաններ: Եթե ձեր ցանկալի բույսերի համար տանը լույսի ճիշտ պահանջներ չկան, ապա կարող եք ձեռք բերել LED կամ ցերեկային լույս ՝ պատշաճ պայմաններ ստեղծելու համար: 4․ Կարգավորեք ձեր տան ջերմաստիճանը: Տնային բույսերի մեծ մասը ցերեկը աճում է 65-ից 75° F ջերմաստիճանում, իսկ գիշերը՝ մոտ 10 աստիճանով ավելի զով: Եթե ձեր տանը գիշերը ավելի տաք է, կարող եք օգնել ձեր փակ բույսերին՝ բացելով պատուհանը, որպեսզի նրանց համար ապահովեք անհրաժեշտ սառը օդը: 5․ Վերահսկեք տան խոնավությունը և օդափոխությունը: Սենյակային բույսերի տեսակներից ամենալավը աճում է օդի խոնավության մակարդակով, ինչպես իրենց բնական միջավայրում: Եթե ձեր տան օդը չոր է, տան բույսերի վրա թույլ ջուր շաղ տվեք: Օդի պատշաճ հոսքը կարևոր է առողջ բույսերի պահպանման համար: Օդ շրջանառելու համար, ձեր տնային բույսերի մոտ օդափոխիչի տեղադրումը կարող է կլանել ավելորդ խոնավություն և կանխել տերևների փոշու կուտակու
In
shrjaka-mijavayr
Հաղթանակի և հիշատակի ծառը՝ Բուսաբանական այգու «Անկախության արահետում»
Posted on 11 Մայիսի, 2021





