Մազաթափությունը կորոնավիրուսի հետևա՞նք

https://eco.am/%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%af%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d5%a1%d5%be%d5%ab%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%a1/

Հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ կորոնավիրուսի վարակը հաղթահարելուց հետո մարդը կանգնում է մազաթափության վտանգի առաջ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները ներկայումս ուսումնասիրում են մազաթափությունը որպես COVID-19- ի երկարաժամկետ պոտենցիալ ազդեցություն։

Իրականում, նորմալ է, երբ մարդու գլխամաշկից օրական թափվում է 50-ից 100 մազ։ Այնուամենայնիվ, երբեմն թափված մազերը չեն փոխարինվում նոր մազերով ՝ ի վերջո հանգեցնելով մազերի նոսրացման և ճաղատ բծերի: Սա կոչվում է մազաթափություն:

Eco.am-ը փոքրիկ ուսումնասիրություն իրականացրեց, թե որքանով է կորոնավիրուսը հանդիսանում մազաթափության պատճառ։ Դեռևս անհայտ է, քանի որ այս թեմայի վերաբերյալ հետազոտությունները ներկայումս սահմանափակ են:

Ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ ամեն դեպքում, ճապոնացի գիտնականները մազաթափությունը համարում են կորոնավիրուսի հետևանքներից մեկը։ Նրանց դիտարկմամբ, կորոնավիրուսից ապաքինվածների մեկ քարորդ մասը, մազաթափության գանգատներով երկու ամիս անց կրկին դիմել են բժշկի օգնությանը։

Իսկ ԱՄՆ մաշկաբանության ակադեմիան կորոնավիրուսի հետ կապված ճաղատությունը համարում է ֆիզիկական կամ հոգեբանական սթրեսի հետևանք: Կորոնավիրուսով վարակվածների մազաթափությունը կարելի է բացատրել նաև իմունային պատասխանի միջոցով: Քանի որ մազի ֆոլիկուլները իմունակախյալ են, դրանք ավելի հաճախ են տուժում աուտոիմուն ռեակցիաների պատճառով՝ որն էլ բերում է մազաթափության։

Ռուս բժիշկները սակայն համարում են, որ մազաթափությունը ոչ թե բուն վիրուսի հետևանք է, այլ բուժման ընթացքում ընդունած դեղորայքի ազդեցություն։

Երբ է սկսվում մազաթափությունը

Ըստ մասնագետների հետազոտության, մազաթափությունը սկսվում է կորոնավարակը հաղթահարելուց 3-6 ամիս անց, բայց օրգանիզմի լիարժեք վերականգնվելուց հետո մազերի աճը վերականգնվում է: Իսկ, եթե երկարաձգվում է մազերի աճի գործընթացը, ապա պետք է անմիջապես դիմել բժիշկ-մաշկաբանի օգնությանը և չզբաղվել ինքնաբուժությամբ։

Ինչպես պայքարել վիրուսի դեմ

1․ Բարձրացրե՛ք ֆիզիկական ակտիվությունը։

2․ Հնարավորինս հաճախակի քայլե՛ք մաքուր օդին։

3․ Վարե՛ք առողջ ապրելակերպ։

4․ Կարգավորե՛ք սննդակարգը հարուստ վիտամիններ պարունակող մրգերով ու բանջարեղեններով։

5․ Ձեզ շրջապատե՛ք դրական մարդկանցով ու հետաքրքրվեք միայն դրական լուրերով։

6․ Առանց դեղորայքի օգնության ազատվե՛ք սթրեսից։

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով