Blog
In
other , shrjaka-mijavayr
Աշխատաժողով նվիրված սնդիկի և այլ վտանգավոր նյութերի և թափոնների օրենսդրության վերլուծությանը
Posted on 21 Հունիսի, 2021

Սույն թվականի հունիսի 17-ին տեղի ունեցավ «Սնդիկի և այլ վտանգավոր նյութերի և թափոնների օրենսդրության վերլուծություն» թեմայով աշխատաժողով Միջոցառումը կազմակերպվել է շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում։ Քիմիական նյութերի և թափոնների ներդաշնակ կառավարումը պահանջում է օրենսդրական և ինստիտուցիոնալ հենքերի ստեղծում, հետագա ամրապնդում և պարբերաբար թարմացում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականից հետո համաձայն «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի դրույթների նախատեսվում է սնդիկի հավելիչներով արտադրանքների փուլային դուրսբերումը շրջանառությունից, մշակվել է «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը թույլ կտա սնդիկի հետ կապված գործունեության իրավական, կազմակերպչական և տնտեսական հիմքերի օրենքով ամրագրումը, ինչպես նաև սնդիկի գործունեության ոլորտում տարբեր պետական կառավարման մարմինների լիազորությունների ամրագրումը և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարումը։ Աշխատաժողովի նպատակն էր շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին ներկայացնել քիմիական նյութերի և թափոնների ոլորտը կարգավորղ վերջին տարիներին մշակված օրենսդրությունը և միջազգային կոնվենցիաները։ Միջոցառմանը ներկա էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Ռիսկի գնահատման և վերլուծությունների, Ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչությունների ու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Երևանի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները։ Բացման խոսքով հանդես եկավ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Աննա Մազմանյանը՝ կարևորելով Շրջակա միջավայրի նախարարության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի սերտ համագործակցությունը բազմաթիվ բնապահպանական միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացման, ինչպես նաև առաջացող խնդիրների վերլուծության գործընթացում։ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող տիկին Անահիտ Ալեքսանդրյանը ներկայացրեց քիմիական նյութերի և թափոնների ոլորտը կարգավորող օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, այդ թվում՝ Բազելի, Ռոտերդամի, Ստոկհոլմի և Մինամատայի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման համար։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Լևոն Ազիզյանը իր ելույթում մասնավորապես նշեց. «Սնդիկի հետ կապված հիմնախնդիրները գտնվում են նաև մեր ուշադրության կենտրոնում՝ օրենսդրական բարեփոխումներից մինչև իրազեկման արշավների կազմակերպում և անցկացում»։ Օրենսդրության բարելավումից բացի պարոն Ազիզյանը կարևորեց նաև ազգաբնակչության շրջանում սնդիկի վնասակարության մասին իրազեկվածության բարձրացումը։ Աշխատաժողովի վերջում մասնակիցներին շնորհվեց հավաստագրեր։
In
other , eco-aprelakerp , eco-snund , eco-dexatun
Գարեջուրը պարունակում է մի շարք թունավոր նյութեր
Posted on 21 Հունիսի, 2021

Հատկապես ամռան տապին շատերն իրենց զովանալու միակ տարբերակը գտնում են սառը գարեջրի մեկ գավաթի մեջ։ Գարեջրի սիրահար անգլիացիները կարծում են, որ այս ըմպելիքը թույլ է տալիս մարդուն ավելի երկար ապրել: Իսկ գիտնականները պնդում են, թե գարեջուրը պարունակում է սիլիցիում, որը հանդիսանում է ամուր ոսկրային հյուսվածքներ ունենալու հիմնական բաղադրիչը: Մեր օրգանիզմի համար օգտակար լինելով հանդերձ, գարեջուրը չարաշահելու դեպքում, հակառակ ազդեցությունն է ունենում, քանի որ մեկ բաժակ գարեջուրը համարժեք է 50-100 գրամ օղու՝ կախված խտությունից: Eco.am-ն իր ընթերցողների համար մանրամասն ուսումնասիրել ու ներկայացնում է գարեջրի օգտակար ու վնասակար հատկությունները։ Գարեջուրն ավելի քիչ կալորիա է պարունակում, քան նարնջի հյութը Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր գարեջուրն օգտագործում են չափավոր քանակությամբ, 41%-ով ավելի քիչ են տառապում երիկամներում քարերի առկայությունից: Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները պարզել են, որ թափանցիկ գարեջուրը մարսողական համակարգի աշխատանքը դարձնում է ավելի արդյունավետ, հանդիսանում է աղիքային օգտակար բակտերիաների սնուցման լավագույն աղբյուր: Գիտնականները գարեջրի սիրահարներին խորհուրդ են տալիս այն օգտագործելիս հնարավորինս կրճատել վերջինիս հետ զուգահեռ սննդի օգտագործումը, որպեսզի հնարավոր լինի ստանալ օրվա համար անհրաժեշտ էներգիայի պաշարը։ Ըստ նրանց, գարեջրի հետ պետք է խուսափել չիպսերի օգտագործումից, որոնք միայն կարող են ավելորդ կիլոգրամների ձեռքբերման պատճառ դառնալ: Գարեջրի «ծանր» մուգ տեսակներում առկա է ավելի քիչ կալորիա, քան ցանկացած քաղցր ըմպելիքում կամ յուղազրկված կաթում: Գարեջրի վնասակար հատկությունները Գարեջուրն ավելի վնասակար է, քան մի շարք ալկոհոլային խմիչքներ, ինչպիսին է օրինակ օղին, քանի որ խմորման գործընթացի ժամանակ պահպանվում են թունավոր միացությունները՝ մեթանոլ, էսթերներ, որոնք 10-100 անգամ ավելի շատ են, քան սպիրտի մաքուր զտումից ստացած օղու մեջ: Գարեջուրը պարունակում է մի շարք թունավոր նյութեր, այդ թվում ՝ ծանր մետաղական աղեր, որոնք էնդոկրին համակարգում փոփոխություններ են առաջացնում։ Կանոնավորապես խմելու դեպքում՝ տղամարդկանց օրգանիզմում նյութեր են արտադրվում, որոնք նվազեցնում են արական սեռական հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակն արյան մեջ՝ միաժամանակ ակտիվացնելով իգական սեռական հորմոնի արտադրությունը։ Ժամանակի ընթացքում տղամարդկանց արտաքինում փոփոխություններ կարող են նկատվել ՝ մեծանում են կրծքագեղձերը, նստատեղերը լայնանում են և այլն։ Գարեջուր օգտագործող կանանց օրգանիզմում տեղի է ունենում հակառակ երևույթը․ ակտիվանում են տեստոստերոնի հորմոնի արտադրությունը և նրանք ձեռք են բերում տղամարդուն բնորոշ հատկություններ՝ հաստ ձայն, մազակալում և այլն։ Գարեջուր օգտագործող կանանց մոտ բարձրանում է քաղցկեղով ինչպես նաև անպտղությամբ հիվանդանալու հավանականությունը: Տարածված կարծքի կա, թե կերակրող մայրը գարեջուր խմելով կունենա առատ կաթնարտադրություն, սակայն պարզվում է, նրանք որ պետք է հրաժարվեն գարեջրից, քանի որ հետագայում երեխայի մոտ կարող են ի հայտ գալ էպիլեպսիային բնորոշ երևույթներ։ Ինչ վերաբերում է հղիներին՝ խստիվ արգելվում է ալկոհոլի, այդ թվում և գարեջրի օգտագործումը։ Գարեջրի օգտագործումը մարդու օրգանիզմից դուրս է մղում սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և հանքային նյութերը՝ հատկապես կալիում, մագնեզիում և վիտամին C: Նշենք, որ կալիումի պակասն օրգանիզմում կարող է հանգեցնել ոտքերի թուլության, սրունքների ցավի, սրտանոթային հիվանդության: Գարեջուրն ու սիրտը Գարեջրի կողմնակիցները պնդում են, որ նրանում առկա ածխաթթուն լայնացնում է մարսողության օրգանների լորձաթաղանթի մազանոթները և նպաստում արյան մեջ հեղուկի արագ ներթափանցմանը, ինչն էլ նրանք համարում են խմիչքի առավելությունը։ Սակայն, երբ գարեջուրն արագ ներծծվում է օրագնիզմ, այն չափից շատ է մեծացնում արյան հոսքը, իսկ մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում՝ առաջացնում է երակների և սրտամկանի լայնացում։ Այս ռենտգենոլոգիական երևույթն անավանում են գարեջրային սրտի համախտանիշ։ Գարեջրի չարաշահումը բացասաբար է անդրադառնում սրտի աշխատանքի վրա։ Փրփրարտադրությունն ավելացնելու համար, գարեջուր պատրաստող որոշ ընկերություններ, խմիչքի մեջ ավելացնում են կոբալտի միացություններ։ Լինելով կալցիումի քիմիական նույնատիպը, կոբալտը սրտամկանում զբաղեցնում է կալցիումի տեղը, սակայն կոբալտը չի կարող կատարել այն գործողությունը, որը կալցիումը կատարում է սրտամկանի բնականոն աշխատանքն ապահովելու համար։ Ավելին, այն նվազեցնում է սրտամկանի կրճատման հնարավորությունը, լայնացնում սիրտը և բերում, այսպես կոչված, սրտային անբավարարության։ Հիվանդ սիրտը գարեջրի ոչ խելամիտ քանակությամբ օգտագործելու հետևանքներից է: Այն արտահայտվում է սրտի անոթների լայնացմամբ և պատերի հաստացմամբ: Հայտնի է, որ այս փոփոխությունները կապված են գարեջրում առկա կոբալտով, որն օգտագործվում է որպես ստաբիլիզատոր: Գարեջրում տոկսիկ՝ թունավոր էլեմենտների օգտագործման խելամիտ չափը գերազանցում է 10 անգամ: Գարեջուրն ու ստամոքսը Գարեջուր օգտագործողների մոտ կոբալտը նաև ստամոքսում և կերակրափողում առաջացնում է բորբոքային պրոցեսներ: Կան նաև այլ գործոններ, որոնք գարեջրային ալկոհոլիզմի դեպքում վնասում են սրտի աշխատանքը: Դա առաջին հերթին գարեջրի մեծ քանակության օգտագործումն է, ինչպես նաև գարեջրի հագեցվածությունը՝ ածխաթթու գազով: Գարեջրի պատմությունը Գարեջուրը թույլ ալկոհոլային խմիչք է, որի պատմությունը 5000 տարվա վաղեմություն ունի: Գարեջրի մասին ամենահին հիշատակումը հանդիպում է մ.թ.ա. 2800թ. շումերական սեպագրության մեջ, ուր գրված է աշխատողների ամենօրյա օրաբաժնի մասին, որը բաղկացած էր հացից և գարեջրից: Գարեջրագործությունը հետագայում զարգացավ Հին Եգիպտոսում, ինչի մասին հաստատում են բազում նկարներն ու հնագիտական պեղումները:
In
other , eco-dexatun
Ի՞նչ է զգուշացնում մեր օրգանիզմը
Posted on 21 Հունիսի, 2021

Հաճախ մեր օրգանիզմը բացահայտ նշաններով, տեսանելի գոյությամբ, խոսում է թաքնված հիվանդությունների մասին, բայց մենք, որպես կանոն ուշադրություն չենք դարձնում մեր օրգանիզմի ազդակներին։ Eco.am-ն իր ընթերցողների համար հավաքագրել ու ներկայացնում է մի քանի տեսանելի զգուշացումներ, որոնք անտեսել չի կարելի։ Քթից հաճախակի արյունահոսություն Արյան զարկերակային ճնշումը կանոնավորապես ստուգելու ժամանակն է։ Եթե այն բարձր է, ապա պատճառը հիպերտոնիան է, հարկավոր է այն բուժել։ Իսկ եթե ճնշումը նորմալ է, ապա ձեր օրգանիզմը K վիտամինի կարիք ունի։ Պետք է հաճախակի ուտեք կաղամբ, սպանախ, եղինջի ապուր։ Առատ քրտնարտադրություն Հետազոտեք վահանաձև գեղձը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ուրեմն նյարդերը գերլարված են։ Միջոցներ ձեռք առեք նյարդային լարվածությունը թուլացնելու համար։ Հակառակ դեպքում, օրգանիզմը կսկսի հյուծվել։ Վերքերը դանդաղ են լավանում Որեմն, օրգանիզմում պակասում է ցինկը։ Դրա պակասը լրացնելու համար լավագույն միջոցը ծովամթերքն ու ոլոռազգիներն են։ Ճաքճքող շրթունքները Եթե ճաքերից բացի շրթունքների անկյուններում մկանային թուլություն է զգացվում, ցրված եք և ուժեք մազաթափություն է սկսվում, ուրեմն՝ օրգանիզմում B2 վիտամինի պակաս կա։ Այն կարելի է արագ լրացնել, սննդակարգ ներառելով կաթնամթերք, ձու, գետնանուշ, դեղձ, սոյա, տանձ, լոլիկ և ծաղկակաղամբ։ Լեզվի սպիտակափառ Այս երևույթը հաճախ է նկատվում նրանց մոտ, ովքեր երկար ժամանակ ոչինչ չուտելու, քաղցած մնալու սովորություն ունեն։ Եթե սպիտակ փառից բացի լեզվի ծայրին կարմրություն է նկատվում, պետք է ստուգել ստամոքսը, այդ ախտանիշները կարող են վկայել ստամոքսաբորբի մասին։ Բաց մոխրագույն լեզվափոռ Այս դեպքում խանգարված է աղեստամոքսային համակարգի աշխատանքը։ Եթե այս ամենից բացի շրթունքների ուռածություն և մաշկի չորություն է նկատվում, ապա օրգանիզմը երկաթի պակաս ունի։ Հակամիջոց է սև սուրճի և թեյի քիչ օգտագործումը։ Սրանք խաթարում են այս կարևոր նյութի յուրացումը։ Մաշկի կապտավուն հետքեր Եթե դրանք առաջանում են անգամ ամենաթույլ հպումից, վկայում են արյան վատ մակարդելիության մասին։ Լայն ակոսիկներ՝ եղունգների մակերեսին Մեկ լայն ակոսիկը վկայում է, որ եղունգն այդ հատվածում վնասվել է, սակայն բազմաթիվ ակոսիկները հուշում են վիտամինների պակասի կամ ծանր քրոնիկական սթրեսի մասին։ Երկարավուն ակոսիկներ՝ եղունգների մակերեսին Սա գրեթե միշտ վկայում է վատ մարսողության մասին։ Եթե ակոսիկները երկար ժամանակ չեն անցնում, անպայման հետազոտեք ենթաստամոքսային գեղձը։ Այնուամենայնիվ, ուշադրություն դարձրեք ձեր օրգանիզմին և յուրաքանչյուր ազդակի դեպքում մի զբաղվեք ինքնաբուժությամբ, այլ՝ դիմե՛ք բժշկի։
In
other , eco-aprelakerp , eco-mshakuyt
Կատարե՛նք էկոարժեքներին հարիր ընտրություն
Posted on 18 Հունիսի, 2021

Հիմնադրման օրից Eco.am-ը եղել է ապաքաղաքական եւ վերկուսակցական մեդիա հարթակ, որը երբեւէ չի տրվել գայթակղությանն այս կամ այն կերպ շահարկելու բնապահպանական խնդիրները` որեւէ քաղաքական ուժի «ջրաղացին ջուր լցնելով»: Մենք եղել ենք անաչառ եւ ներկայացրել իրողությունն այնպիսին, ինչպիսին կա` հենվելով ոչ միայն տարբեր մասնագետների եւ պաշտոնական տեղեկատվության վրա, այլ ինքներս մեր ուսումնասիրություններն օբյեկտիվորեն կատարելով եւ էկոճշմարտություն մատուցելով մեր ընթերցողին: Սա զուտ հայտարարություն չէ, այլ փաստ, որը կարձանագրեն մեր ընթերցողները: Եվ այսօր, երբ ՀՀ քաղաքացին կանգնած է ճակատագրական ընտրության առաջ, չլինելով անտարբեր եւ կարեւորելով յուրաքանչյուրի ձայնի իրավունքը` հորդորում ենք անպայման գնալ ընտրության եւ կատարել էկոարժեքներին հարիր ընտրություն` հանուն Հայրենիքի, հանուն էկոլոգիապես մաքուր մթնոլորտի, հանուն առողջ ոչ միայն ապրելակերպի, այլեւ մտածելակերպի ձեւավորման: Այո՛, մենք այս վճռորոշ պահին եւս մնում ենք մեր որդեգրած սկզբունքներին հավատարիմ եւ ոչ թե ուղորդում ենք, թե որ ուժին ընտրել, այլ կոչ անում` իրացնել ձեր ձայնի իրավունքը` ողջախոհության եւ խղճի մտոք: Ի դեպ, ընտրությունների ավարտից հետո` Eco.am-ն ամփոփելու է, թե նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերից որոնք բարձրացրեցին էկոլոգիական խնդիրներին վերաբերող հարցեր եւ ինչպիսի լուծման ճանապարհներ առաջարկեցին: Այնպես որ, թեժ ամռանը սպասեք թեժ բացահայտումների...
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Խորհուրդներ, թե ինչպես դիմակայել ամռան շոգին
Posted on 17 Հունիսի, 2021

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա իր բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա իր բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:
Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման հիմնական աղբյուրն արևի ճառագայթումն է: Քիչ քանակով այն կարևոր նշանակություն ունի մարդու կենսագործունեության համար, քանի որ խթանում է իմունային համակարգի գործունեությունը, ոսկրային համակարգի ձևավորման, նյութափոխանակության գործընթացները, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը և այլն: Արևային լույսի անբավարար քանակն առաջացնում է օրգանիզմի ֆիզիոլոգիական հավասարակշռության խանգարումներ` յուրահատուկ ախտանշանների համալիրով (ավիտամինոզ Դ, քրոնիկական հիվանդությունների սրացում, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ, իմունային համակարգի թուլացում և այլն): Սակայն մեծ քանակով երկարատև ազդեցությունը համարվում է վտանգավոր և մարդու առողջության վրա կարող է ունենալ խիստ բացասական հետևանք, ինչպես սուր, այնպես էլ ուշացած ախտահարումներով՝ առաջացնելով.
արևային այրվածք (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում),
արևահարություններ,
ֆոտոկոնյուկտիվիտ (կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն),
ֆոտոալերգիա,
մաշկի չարորակ նորագոյացություններ` մելանոմաներ
տեղային ախտահարումները կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում:
Օդի բարձր ջերմաստիճանը կարող է առաջացնել լուրջ անհարմարություններ, ինչպես նաև առողջական խնդիրներ բնակչության շրջանում: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը: Իր կենսագործունեության համար անհրաժեշտ հաստատուն ջերմաստիճանն ապահովելու համար ստիպված շատ ավելի ինտենսիվ են աշխատում օրգանիզմի մի շարք օրգան-համակարգեր, հատկապես սրտանոթային և շնչառական համակարգերը, ինչի արդյունքում առաջանում են գործունեության խանգարումներ: Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ներքին օրգաններից դեպի մաշկային և ենթամաշկային ծածկույթներ արյան տեղաբախշման արդյունքում հաճախանում է պուլսը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, տատանվում զարկերակային ճնշումը, շնչառությունը կարող է հաճախանալ մոտ 2 անգամ: Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում նաև կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ թուլանում են պայմանական ռեֆլեքսները, առաջանում են շարժողական համակարգի խանգարումներ, իջնում է աշխատունակությունը, ինչպես նաև արգելակվում է սեկրետոր գեղձերի հյութարտադրությունը:
Ազդեցությունն առավել վտանգավոր է բացօթյա պայմաններում տարվա տաք եղանակներին ֆիզիկական ծանր աշխատանքներ կատարելիս, քանի որ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի աշխատանքի սուր խանգարումներ:
Օրգանիզմի ջերմատվության հիմնական ուղին քրտնարտադրությունն է, որն ապահովում է ջերմատվության 85%-ը, այն խիստ ավելանում է շոգ եղանակներին` նպաստելով օրգանիզմի հովացմանը: Սովորաբար օրվա ընթացքում մարդու օրգանիզմից գոլորշիանում է 2-2.5 լիտր հեղուկ, շոգ եղանակին՝ կարող է հասնել մինչև 4 լիտրի: Ակտիվ քրտնարտադրության արդյունքում մարդու օրգանիզմը ջրազրկվում է` կորցնելով հեղուկներ, հանքային աղերը (նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում և այլն), ջրալույծ վիտամինները և սպիտակուցներ: Արդյունքում մարդկանց մոտ կարող է առաջանալ թուլություն, գլխացավ, ապատիա, քնկոտություն, սաստիկ ծարավ: Գիտնականների հաշվարկով 1լ հեղուկ կորցնելու դեպքում մարդուն սկսում է տանջել ծարավի զգացումը: 2 լիտրի դեպքում նվազում է մտավոր գործունեության ունակությունը, 3 լիտրի դեպքում սկսվում է գլխապտույտ, 4-ի դեպքում` սրտային նոպաներ:
Ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, հղիները, ծերերը և քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք:
Միաժամանակ, շոգ եղանակին զգալի ավելանում է նաև մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջանալու վտանգը` խիստ սառեցված հեղուկներ խմելու, օդափոխիչի կամ օդորակիչի ոչ ճիշտ տեղակայելու կամ օգտագործելու պատճառով:
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները.
խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում չընդունել արևային լոգանք,
հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ,
օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։
Ջուրը ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցն է: Մեծ քանակությամբ աղերի ու կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ սառը հանքային ջուրը թարմացնում և անցկացնում է հոգնածությունը: Թանն իր մեջ պարունակող օրգանական թթուների, սպիտակուցների և աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն թեյը պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն, չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում:
Արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
Ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:
ՀՀ առողջապահության նախարարություն
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա իր բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:
Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման հիմնական աղբյուրն արևի ճառագայթումն է: Քիչ քանակով այն կարևոր նշանակություն ունի մարդու կենսագործունեության համար, քանի որ խթանում է իմունային համակարգի գործունեությունը, ոսկրային համակարգի ձևավորման, նյութափոխանակության գործընթացները, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը և այլն: Արևային լույսի անբավարար քանակն առաջացնում է օրգանիզմի ֆիզիոլոգիական հավասարակշռության խանգարումներ` յուրահատուկ ախտանշանների համալիրով (ավիտամինոզ Դ, քրոնիկական հիվանդությունների սրացում, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ, իմունային համակարգի թուլացում և այլն): Սակայն մեծ քանակով երկարատև ազդեցությունը համարվում է վտանգավոր և մարդու առողջության վրա կարող է ունենալ խիստ բացասական հետևանք, ինչպես սուր, այնպես էլ ուշացած ախտահարումներով՝ առաջացնելով.
արևային այրվածք (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում),
արևահարություններ,
ֆոտոկոնյուկտիվիտ (կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն),
ֆոտոալերգիա,
մաշկի չարորակ նորագոյացություններ` մելանոմաներ
տեղային ախտահարումները կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում:
Օդի բարձր ջերմաստիճանը կարող է առաջացնել լուրջ անհարմարություններ, ինչպես նաև առողջական խնդիրներ բնակչության շրջանում: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը: Իր կենսագործունեության համար անհրաժեշտ հաստատուն ջերմաստիճանն ապահովելու համար ստիպված շատ ավելի ինտենսիվ են աշխատում օրգանիզմի մի շարք օրգան-համակարգեր, հատկապես սրտանոթային և շնչառական համակարգերը, ինչի արդյունքում առաջանում են գործունեության խանգարումներ: Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ներքին օրգաններից դեպի մաշկային և ենթամաշկային ծածկույթներ արյան տեղաբախշման արդյունքում հաճախանում է պուլսը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, տատանվում զարկերակային ճնշումը, շնչառությունը կարող է հաճախանալ մոտ 2 անգամ: Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում նաև կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ թուլանում են պայմանական ռեֆլեքսները, առաջանում են շարժողական համակարգի խանգարումներ, իջնում է աշխատունակությունը, ինչպես նաև արգելակվում է սեկրետոր գեղձերի հյութարտադրությունը:
Ազդեցությունն առավել վտանգավոր է բացօթյա պայմաններում տարվա տաք եղանակներին ֆիզիկական ծանր աշխատանքներ կատարելիս, քանի որ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի աշխատանքի սուր խանգարումներ:
Օրգանիզմի ջերմատվության հիմնական ուղին քրտնարտադրությունն է, որն ապահովում է ջերմատվության 85%-ը, այն խիստ ավելանում է շոգ եղանակներին` նպաստելով օրգանիզմի հովացմանը: Սովորաբար օրվա ընթացքում մարդու օրգանիզմից գոլորշիանում է 2-2.5 լիտր հեղուկ, շոգ եղանակին՝ կարող է հասնել մինչև 4 լիտրի: Ակտիվ քրտնարտադրության արդյունքում մարդու օրգանիզմը ջրազրկվում է` կորցնելով հեղուկներ, հանքային աղերը (նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում և այլն), ջրալույծ վիտամինները և սպիտակուցներ: Արդյունքում մարդկանց մոտ կարող է առաջանալ թուլություն, գլխացավ, ապատիա, քնկոտություն, սաստիկ ծարավ: Գիտնականների հաշվարկով 1լ հեղուկ կորցնելու դեպքում մարդուն սկսում է տանջել ծարավի զգացումը: 2 լիտրի դեպքում նվազում է մտավոր գործունեության ունակությունը, 3 լիտրի դեպքում սկսվում է գլխապտույտ, 4-ի դեպքում` սրտային նոպաներ:
Ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, հղիները, ծերերը և քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք:
Միաժամանակ, շոգ եղանակին զգալի ավելանում է նաև մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջանալու վտանգը` խիստ սառեցված հեղուկներ խմելու, օդափոխիչի կամ օդորակիչի ոչ ճիշտ տեղակայելու կամ օգտագործելու պատճառով:
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները.
խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում չընդունել արևային լոգանք,
հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ,
օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։
Ջուրը ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցն է: Մեծ քանակությամբ աղերի ու կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ սառը հանքային ջուրը թարմացնում և անցկացնում է հոգնածությունը: Թանն իր մեջ պարունակող օրգանական թթուների, սպիտակուցների և աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն թեյը պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն, չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում:
Արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
Ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:
ՀՀ առողջապահության նախարարություն
In
other , shrjaka-mijavayr
Սննդի թափոնները կարող են նոր կյանք ստանալ շինարարական գործում
Posted on 17 Հունիսի, 2021

Տոկիոյի համալսարանի արդյունաբերական գիտությունների ինստիտուտի (Institute of Industrial Science at The University of Tokyo) հետազոտողները մշակել են սննդի թափոնները նվազեցնելու նոր մեթոդ՝ մրգերի և բանջարեղենի թափոնները վերամշակելով որպես շինանյութ: Աշխարհում արդյունաբերական և կենցաղային սննդի թափոնները տարեկան քառասունհինգ միլիարդ կիլոգրամ են կազմում, որոնց մեծ մասը, ինչպիսիք են մրգերի և բանջարեղենի կեղևը, ուտելու ենթակա թափոններ են: Այս անկայուն պրակտիկան և՛ ծախսատար է, և՛ էկոլոգիապես վնասակար, այդ պատճառով էլ հետազոտողները փնտրում են օրգանական թափոնները օգտակար արտադրանքի վերածելու նոր եղանակներ: «Մեր նպատակն էր օգտագործել ջրիմուռները և սովորական սննդի թափոնները՝ բետոնի պես ամուր նյութեր ստեղծելու համար։ Բայց քանի որ մենք օգտագործում էինք ուտելի սննդի թափոններ, նաև մտածում էինք՝ արդյո՞ք վերամշակման գործընթացն ազդում է հումքի համի վրա», – բացատրում է հետազոտության ավագ հեղինակ Յույա Սաքայը: Հետազոտողները օգտագործել են ջերմային մամլման (heat pressing) եղանակը, որը սովորաբար կիրառվում է փայտանյութի փոշուց շինանյութեր պատրաստելու համար։ Նույն սկզբունքով նրանք օգտագործել են վակուումով չորացրած մանրացված սննդի մնացորդները՝ ջրիմուռները, կաղամբի տերևները և նարնջի, սոխի, դդմի ու բանանի կճեպները: Վերամշակման տեխնիկան ենթադրում էր սննդի մնացորդներից ստացված փոշին խառնել ջրի և համեմունքների հետ, ապա տվյալ խառնուրդը բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ սեղմել կաղապարի մեջ: Հետազոտողները փորձարկել են ստացված նյութերի ամրության սահմանը և ստուգել դրանց համը, հոտը և տեսքը: «Բացառությամբ դդմի փոշուց ստացված նմուշի, բոլոր նյութերը գերազանցեցին մեր ակնկալիքներն ամրության հարցում, – ասում է ավագ գիտաշխատող Կոտա Մաչիդան,- մենք նաև պարզեցինք, որ չինական կաղամբի տերևներից ստացված նմուշը բետոնից երեք անգամ ավելի ամուր է»: Իսկ ինչ վերաբերում է նոր նյութերի սննդային որակներին, ապա նրանք պահպանեցին իրենց ուտելիությունը, և ավելին՝ աղի կամ շաքարի հավելումը բարելավեց նրանց համը առանց ամրությունը նվազեցնոլու: Բացի այդ, չորս ամիս շարունակ բաց տարածության մեջ գտնվելու և որևէ լրացուցիչ մշակում չստանալու պայմաններում տվյալ նյութերը ցուցաբերեցին դիմացկունություն սնկերի, միջատների և քայքայման հանդեպ, իսկ նրանց տեսքը և համը չկրեցին նկատելի փոփոխություններ: Հաշվի առնելով, որ սննդամթերքի թափոնները համաշխարհային մակարդակով ֆինանսական և բնապահպանական լուրջ խնդիր են ներկայացնում, սննդամթերքի թափոնների վերամշակմամբ զբաղվելն անհրաժեշտություն է, իսկ վերը նշված եղանակով ստացված նյութերի օգտագործման հնարավորությունը թե՛ շինարարական նախագծերի համար՝ որպես շինանյութ, թե՛ որպես սննդի երկարատև պահպանման եղանակ, դուռ է բացում ստեղծագործական նոր ծրագրերի լայն շրջանակի համար:
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Պահպանել անձնական հիգիենան, որպեսզի չդառնաք մոծակների թիրախ
Posted on 17 Հունիսի, 2021

Ամռանը որոշ շրջանում շատանում են մոծակներն ու միջատները, և իրենց անտանելի ներկայությամբ փչացնում ձեր հանգիստը։ Eco.am-ը միջատներից հեշտությամբ ազատվելու համար մի քանի տարբերակներ է առաջարկում։ 1․Եթե մեկնել եք վրանային արշավի ու մոծակները թույլ չեն տալիս հանգիստ քնել, ապա մեկ բաժակ տաք ջրին ավելացրեք 1 դարչին։ Այս լուծույթի մեջ եռացրեք մառլյայի կտորը, ապա չորացրեք ու կախեք վրանի մուտքի մոտ, կամ գցեք գլխարկի վրա ու ծածկեք դեմքը։ Մոծակները դարչինի սուր հոտը տանել չեն կարողանում։ 2․ Վատ չի օգնում նաև անիսոնի յուղը, որը նույնպես քսում են մարմնի բաց մասերին։ 3․ Որպեսզի մոծակները, մժեղները սենյակ կամ վրան չթափանցեն, կարելի է տաք պղնձյա թիթեղի վրա քաֆուր՝ կամֆորա լցնել, դրա գոլորշուց մոծակները փախչում են։ Եթե արդեն մոծակը խայթել է Մոծակի կծելու դեպքում, նախ անհրաժեշտ է մաշկը օճառով և ջրով լվանալ: Դրանից հետո սառը թրջոցներ դնել, դա կօգնի թեթևացնել այտուցը և նվազեցնել քորը: Մոծակի խայթոցի քորը կարելի է մեղմացնել անուշադիր սպիրտով, կամ կերակրի սոդայի լուծույթով՝ մեկ բաժակ ջրին ավելացրեք մեկ թեյի գդալ սոդա։ Քորը մեղմացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ցինկ պարունակող մածուկներ: Կարող եք կիրառել նաև հակահիստամինային նրբաքսուքներ կամ գել։ Խորհուրդ է տրվում սառը ջրով ցնցուղ ընդունել՝ առանց օճառ օգտագործելու: Խմորի սոդայի հետ խառնեք ջրի լուծույթը և քսեք մոծակի խայթած հատվածին, այն նույնպես կմեղմի մոծակների խայթոցներից առաջացած քորն ու ուռածությունը: Մոծակների խայթոցներին մեղր քսելը կկանխի վարակը, քանի որ մեղրն իր մեջ պարունակում է հակասեպտիկ։ Կամ օգտագործեք ալոե վերա՝ բորբոքումը թեթևացնելու համար: Մի՛ քորեք Մոծակի խայթելուց մի քանի րոպե անց հայտնվում է փոքր կարմրավուն ուռուցիկություն և մեղմ քոր է առաջանում: Հաճախ այնքան ենք քորում, մինչև արյուն դուրս գալը։ Բայց, խորհուրդ չի տրվում, հատկապես կոտիտ ու անխիղճ քորելը, քանի որ այն նախ սպիացնում է մաշկը և բարենպաստ պայմաններ ստեղծում վարակի համար: Քորից ազատվելու համար կիրառեք ալկոհոլ։ Եթե ձեռքի տակ ալկոհոլ չկա, մի քիչ օգտագործեք ձեռքի ախտահանիչ միջոց, քանի որ այն իր մեջ ալկոհոլ է պարունակում։ Հետաքրքիր փաստեր 1․ Իգական մոծակներն իրենց «որսին» թիրախավորում են`հիմնվելով մարդու քրտինքի հոտերի, շնչառության և միացությունների համադրության վրա: Այդ իսկ պատճառով, կարևոր է պահպանել անձնական հիգիենան, որպեսզի չդառնաք մոծակների թիրախ: 2․ Էգ մոծակները կծում են մարդկանց և կենդանիներին, որ իրենց վերարտադրության համար արյունը «սնունդ» լինի։ 3․ Մոծակները «սիրում են» երեխաներին, քանի որ նրանց մաշկն ավելի նուրբ է, քան մեծահասակներինը։ Բայց, երեխաներին կծում են մեծահասակներին հավասար։ 4․ Երբ մոծակները կծում են, ներարկում են իրենց թքի մի մասը, որին արձագանքում է մեր օրգանիզմը ՝ առաջացնելով քոր ու կարմրություն: Որոշ մարդկանց մոտ օրգանիզմի արձագանքը կարող է լինել աննկատ, իսկ մյուսների մոտ կարող են դիտվել խոշոր այտուցներ և զգալի ցավ։
In
other , shrjaka-mijavayr
Հունիսի 17-ն անապատացման, երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Նազելի Վարդանյան
Posted on 17 Հունիսի, 2021

Հողն անփոխարինելի բնական ռեսուրս է, որի խելամիտ օգտագործումից և պահպանումից է կախված մեր երկրի կայուն սոցիալ-տնտեսական և էկոլոգիական զարգացումը: Հունիսի 17-ն անապատացման, երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994 թվականին, որի նպատակն է միավորել պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերը միջազգային, ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակի վրա անապատացման և հողերի ոչնչացման դեմ պայքարի և երաշտի հետևանքները նվազեցնելու գործընթացում: Հայաստանի Հանրապետությունը Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ է, սակայն, բնապահպաններն ահազանգում են՝ ՀՀ տարածքի 80 տոկոսը ենթակա է անապատացման։
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն Eco.am-ի հետ զրույցում փաստում է, որ չնայած խստացված օրենքներին՝ այսօր էլ շարունակում են հատվել անտառները։
- Պատահական չէ, որ վավերացրել ենք անապատացան դեմ պայքարի կոնվենցիան և Հայաստանի վերջին զեկույցում նշված է, որ ՀՀ տարածքի 80 տոկոսը ենթակա է անապատացման։ Այսինքն, այդ պրոցեսներն արդեն սկսված են։ Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, այդ անապատացման՝ հողատարման, հողի էռոզիայի, դեգրադացիայի պրոցեսները շատ ավելի արագ են տեղի ունենում։
- Տիկին Վարդանյան, անտառների անապատացումը հիմնականում ծառահատմա՞ն հետևանք են։
- Այո, որքան էլ խստացված են օրենքները, անտառը շարունակում է հատվել, որովհետև կա պահանջարկ, որը պետք է բավարարվի, կամ՝ այլ սոցիալական ծրագրեր առաջարկվի։ Ճիշտ է, վերջին տարիներին ավելի խստացվել է վերահսկողությունը, բայց բոլոր դեպքերում էլի մոտ 10-15 անգամ գերազանցում է հատումների թույլատրելի նորմերը։ Վերջին տարիներին Անտառային կոմիտեն 30-35 հազար խորանարդ մետր սանիտարական հատման թույլտվություն է տալիս, բայց մինչև 600-700, նույնիսկ 1000 խորանարդ մետր հատում է լինում, որը անդառնալի հետևանքներ է ունենում մեր անտառների որակի և ինքնավերականգնման հատկությունների վրա։ Անզեն աչքով նայելիս՝ թվում է, որ մենք որոշ շրջաններում անտառ ունենք, բայց այդ անտառը չի բավարարում այն ցուցանիշները, որը սահմանված է լիարժեք անտառ ունենալուն՝ լրիվությունը, տեսակային կազմը։ Որպես կանոն՝ բարձրարժեք տեսակներն են հատվում, եթե ոչ վառելափայտի, ապա կահույքագործության, շինափայտի և այլնի համար հատվում է հաճարենին ու կաղնին, մնում են բոխին և ավելի ցածրարժեք տեսակները։ Սա լուրջ խնդիր է, եթե լուրջ ծրագրեր չնախաձեռնվեն, անտառի վերականգնման, վերահսկողության և ինստիտուցիոնալ փոփոխություններ չարվեն։ Իրականում, այդպես էլ ոլորտում նորմալ ինստիտուցիոնալ փոփոխություններ չարվեց, անտառն էլի Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ է և ինքնուրույն իր հարցերը կառավարությունում չի կարող բարձրացնել ու իր շահերը պաշտպանել։ Ճիշտ է, ստեղծվել է կոմիտե, բայց այն որևէ ինքնուրույնություն չունի, և այդ անտառը, փաստորեն, մնացել է այլ կառույցների շահերի բախման խաչմերուկում։
Օրինակ, նույն Շրջակա միջավայրի նախարարության հետ Անտառային կոմիտեն ունի շահերի բախում, որովհետև նախարարությունը կարող է փորձաքննություն անել և հանքարդյունահանության համար անտառային տարածք տրամադրել։ Վերջերս, օրինակ, Լոռիում լսումներ էին անում, եթե Անտառային կոմիտեն նախարարությունից առանձին լիներ, իր խոսքը կարող էր ասել և թույլ չտար անտառային հողերի կատեգորիայի փոփոխություն։ Բայց, սա արվում է ի վնաս բնությանն ու անտառին։
-Դուք հաճախ եք խոսում ոլորտում ինստիտուցիոնալ փոփոխությունների և անտառային վերահսկողական ծառայություն ստեղծելու մասին…
- Ոչ միայն, նաև անտառի պահպանություն ծառայություն ստեղծելու, անտառապահների լիազորությունները ընդլայնելու և լուրջ լիազորություններ տալու, նաև անտառապահներին ինչ-որ ձև խրախուսելու մասին եմ խոսում, բայց ապարդյուն։ Նախկինում, օրինակ՝ անտառապահն իրավունք ուներ առաջինն ինքն առգրավվեր և՛ գործիքները, և՛ հատված փայտը ու տեղում տուգաներ։ Հիմա ոչ մի իրավուքն չունի, իր կյանքը վտանգի ենթարկելով կազմում է ակտը և հետո արդեն իրավապահ մարմինները կարճում են գործը, կամ՝ ընթացք են տալիս։ Բացի վնասից, դրանից ոչ մի օգուտ չի ստանում անտառապահը։ Իսկ նախկինում, գանձված տուգանքներից նա տոկոս էր ստանում, որպես խրախուսում։ Այսինքն, ինչ-որ մեխանիզմներ կար, որը կորցրեցինք և հիմա այս վիճակին ենք հասել։ Քրեական օրենսգրում խիստ հոդվածներ են նախատեսված, բարձր տուգանքներ, մինչև անգամ ազատազրկում, բայց մեկ է, եթե պահանջարկը կա, ապա ինչ-որ ձևով այդ հանցագործությունը տեղի է ունենալու։
- Վերջին տարիներին հաճախակի են դարձել անտառային հրդեհները, որքա՞ն վնաս ենք այս ընթացքում կրել և ինչպե՞ս պետք է պայքարել այդ ամենի դեմ։
- Վնասը հսկայական է, որքան էլ այդ տուգանքներով փորձում են վերականգնել, վնասը միայն գումարային չէ։ Անտառը էկոհամակարգ է, այդտեղ կենսաբազմազանություն կա՝ բացի ծառերից կան ցածրատեսակ բուսական և կենդանական աշխարհ։ Անտառը հողապաշտպան, կլիմայակարգավորիչ, կլիմայապաշտպան ֆունկցիա է կատարում, երբ այդ էկոհամակարգը խախտվում է, վնասվում և վերանում է այդ ներդաշնակությունը, կորցնում է ինքնավերականգնման իր ֆունկցիան։ Դրա համար էլ ի՞նչ գումար տաս, որ այդ ամբողջ էկոհամակարգը վերականգնես։ Օրենքի 17-րդ հոդվածում նշված է, որ Կառավարության որոշմամբ՝ պետք է հաստատվի տնտեսական վնասի հաշվարկման մեխանիզմը, բայց այն 2014 թվականից մինչև այսօր չի հաստատվել, նույնիսկ՝ տնտեսական վնասը չի հաշվարկվել։ Իսկ էկոլոգիական վնասի, մարդու առողջության վրա ազդեցության մասին ընդհանրապես խոսք չկա, որը պետք է հենց առաջնային լինի, որովհետև սա հենց էկոլոգիական փորձաքննություն է։
Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին շատ լավ օրենք ունենք՝ 1992 թվականին ընդունված։ Միակ օրենքն է, որտեղ նշված է, որ մարդն ունի առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունք։ 2005 թվականի Սահմանադրության մեջ մեծ պայքարի արդյունքում մտցրինք այդ իրավունքը, բայց վերջին փոփոխություններով՝ այն դուրս է մնացել։ Այսինքն, Սահմանադրությամբ՝ մենք չունենք առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունք։ Այդ օրենքում նշված է, որ սկզբից պետք է սանիտարական, առողջապահական փորձաքննություն իրականացվի, օրինակ, հանքարդյունաբերության կամ այնպիսի ծրագրերում, որոնք մարդկանց առողջությանը վնաս կարող են պատճառել, բայց այդ դրույթը 1992 թվականից մինչև այսօր ոչ մի կերպ չի գործում։ Այսինքն, ունենք օրենսդրություն, որը չի գործում։
-Իսկ կլիմայի փոփոխությունն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մարդու առողջության վրա։
- Կլիմայի փոփոխությունը պարզ է, որ լուրջ հետևանք ունենալու է, որովհետև յուրաքանչյուր անձ բնակվում է ինչ-որ մի կլիմայական գոտում և իր ֆիզիկական առողջությունը կախված է հենց այդ կլիմայից։ Օրինակ, աֆրիկացին չի դիմանա հյուսիսային երկրներում, նույնն էլ մենք չենք կարող ապրել կամ առողջ լինել աֆրիկյան երկրներում։ Ամեն մարդ իր բնակլիմայական պայմաններին և միջավայրին է հարմարված։ Սկզբում ասում էին, որ ջերմոցներում ջերմաստիճանը բարձրանալու է, բարձրացավ 1-2 աստիճանով, բայց բոլոր դեպքերում հիմա ոչ թե կլիման փոփոխվում է հենց տաքացման առումով, այլ դեստաբիլիզացիայի մեջ է, կարող է իջնել կամ բարձրանալ ջերմաստիճանը։ Եղանակի տատանումներն ազդում են մարդու առողջության վրա, նույնիսկ՝ սեզոնային փոփոխությունները։ Աշնանը և գարնանը բոլոր հիվանդությունները գլուխ են բարձրացնում, իսկ պատկերացնո՞ւմ եք, որ անընդհատ փոփոխության ենթարկվի, այն էլ՝ կտրուկ։ Արդեն մենք այդ փոփոխությունները տեսնում ենք երկրագնդի վրա, Աֆրիկայում ձյուն է գալիս, իսկ հյուսիսային բևեռում սառույցները հալվում են, սա լուրջ ու գլոբալ խնդիր է։ Միջազգային հանրությունը դրան մեծ ուշադրություն է դարձնում։
- Տիկին Վարդանյան, այսօր փաստորեն մենք էկոցիդի՞ առաջ ենք կանգնած։
- Մենք վաղուց ենք կանգնած էկոցիդի առաջ, բայց չենք գիտակցում։ Այս Քովիդի պանդեմիան երևի մեզ հուշեց, որ առանց բնության որևէ այլ ճանապարհ չունենք, պետք է պահպանենք բնությունը։ Արդեն երկու տարի է միակ բանը, որ մեզ փրկում է, բնության գիրկ դուրս գալն է, որ աշխարհից լրիվ չկտրվեինք։
- Բայց, էկոցիդը բնակլիմայական փոփոխությա՞ն հետեւանք է, թե՞ մարդկային գործոնի։
- Բոլոր դեպքերում, այս ամենը անտրոպոգեն ազդեցության արդյունքում է տեղի ունենում։ Ի վերջո, մարդկությունը դրա համար պատասխան է տալու և արդեն տալիս է։ Պարզապես պետք է հասկանալ, որ մենք բնության մի մասնիկն ենք։ Այսինքն, մինչև գիտակցության փոփոխություն չլինի, մինչև չհասկանանք, որ նյութականը երկրորդական է, իսկ հոգևորն ու բնականն առաջնային։ Դա միայն մեր երկրին չի վերաբերվում, պարզապես մեզ մոտ ինքնագիտակցության մակարդակն ավելի ցածր է։ Մենք չենք պատկերացնում, որ բնության մի մասնիկն ենք, ոչ մի տարբերություն չկա՝ մարդ է, թիթեռ, կենդանի, բույս, այդ էկոհամակարգից մեզ դուրս չենք կարող պատկերացնել։ Բնության մեջ չկա այնպիսի կենդանի կամ բույս, որը ոչնչացնում է իր և այլ տեսակներին։ Լինելու դեպքում էլ բնական, սանիտարական վերականգնման պրոցես է գնում, ոչ թե իր կենսամիջավայրը վերացնելու։ Իսկ մեր կենսամիջավայրը վերացնում ենք, վերածում ենք անապատների, պոչամբարների, ախտոտում ու նստում ենք մեջտեղը։ Հետո մի տեղից փախչում ենք մյուսն ու ասում, որ այստեղ լավ չէ ապրելը։ Պատկերացրեք՝ եթե բոլորը նույն կերպ մտածեն… Յուրաքանչյուր երկրում էլ կա այդպիսի վայր, որտեղ օգտակար հանածոներ լինեն, հատկապես Հայաստանում, եւ եթե բոլորը նույն կերպ մտածեն, ամբողջ երկրագունդը պոչամբարի կվերածվի։ Եթե վերադառնանք բնությանը, ապա բնության բարիքներով գումար կաշխատենք, ոչ թե վնասելով։
- Այդ գիտակցումը, երևի թե, պետք է սկսել մանկապարտեզի՞ց։
- Մանկապարտեզն արդեն ուշ է, պետք է սկսել դեռ չծնված ժամանակվանից։ Մայրը դեռ չծննդաբերած՝ պետք է մաքուր օդի դուրս գա, թռչյունների ծլվլոց լսի, բնությանը մոտ լինի, շատ զբոսնի, որպեսզի այդ երեխան մոտ լինի բնությանը։ Մեծանալիս էլ հասկանա, որ չի կարելի մրջյունին տրորել, կենդանուն վնասել, բույսը կտրատել ու կոտրել։ Չծնված ժամանակվանից մինչև մահ՝ մարդը պետք է ինքնադաստիարակվի, ինքնավերակառուցվի ու ներդաշնակ ապրի բնության հետ։
In
other
Արյան խմբով պարզեք ձեր հիվանդությունները
Posted on 16 Հունիսի, 2021

Իսկ դուք գիտե՞ք ձեր արյան խումբը, եթե ոչ ապա լավ կլինի պարզեք, քանի որ պարզվում է, արյան խմբով կարելի է որոշել, թե հատկապես որ հիվանդություններից պետք է զգուշանալ։
Արյան առաջին խումբ
Պետք է զգուշանալ ստամոքսի խոցից և աղեստամոքսային համակարգի այլ հիվանդություններից։ Հնարավոր են արյան մակարդելիության խանգարումներ, վահանագեղձի ֆունցիայի անբավարարություն, ալերգիաներ ու հոդերի բորբոքումներ։
Արյան երկրորդ խումբ
Բնորոշեն սրտի և թոքերի հիվանդությունները՝ առաջին աստիճանի շաքարախտը, հոդաբորբը, լյարդի հիվանդությունները։
Արյան երրորդ խումբ
Այս խումբ ունեցողները կարող են պարծենալ լավ առողջությամբ, սակայն ապահովագրված չեն այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են՝ քրոնիկական հոգնածությունը, ցրվածությունը և առաջին աստիճանի շաքարախտը։
Արյան չորրորդ խումբ
Պետք է զգուցանալ վարակիչ հիվանդություններից, մշտապես միջոցներ ձեռնարկել, գրիպի, անգինայի և հարբուխի դեմ։ Հաճախ են հանդիպում գաստրիտի, ցածր թթվայնությամբ դեպքերը։ Հարկ է զգուշանալ նաև ուռուցքային գոյացություններից։
Արյան խմբով կարող եք նաև որոշել բնավորությունը
Արյան առաջին խումբ
Եռանդուն, շփվող, ուժեղ կամք ու «ճեղքելու» ունակություն ունեն, ղեկավար պաշտոնները ամենահարմարն են նրանց համար։ Աշխատում են առանց հոգնելու և կարճ ժամանակում կարող են ուրիշներից եռակի անգամ ավելի շատ գործ անել։ Բնությունից գերազանց առողջությամբ են օժտված, երկար են ապրում․ 75 տարվան հասնելու հավանականությունը նրանց մոտ 60 տոկոսով ավելի բարձր է, քան արյան այլ խումբ ունեցողներինը։ Կարծիք կա, որ նրանք ֆիզիկապես ավելի ամուր են, քանի որ հոգեպես են առավել կայուն։
Արյան երկրորդ խումբ
Հարգալից ու խելամիտ են, աշխատունակությունը պահպանում են նույնիսկ ուժեղ սթրեսի պայմաններում։ Բարեխիղճ են, ջանասեր ծառայության մեջ արագորեն առաջ են գնում։ Կարճ ասած՝ արյան այս խումբն ունեցողները կատարելության մարմնացում են։ Ավաղ, նրանց առողջությունը փխրուն է, հակված են դեպի «քաղաքակարթության» հիվանդությունները՝ սրտամկանի ինֆարկտ, աթերոսկլերոզ, միզաքարային հիվանդություններ, դիաբետ, ուռուցքներ։
Արյան երրորդ խումբ
Արյան երրորդ խումբ ունեցողներն ավելի առողջ են, քան առաջին խումբ ունեցողները։
Արյան երկրորդ խումբ
Այս խմբի մասին գիտնականները քիչ բան են հայտնում, քանի որ այն չափազանց հազվադեպ է հանդիպում, իսկ դա դժվարացնում է հետազոտությունները։
In
other
Ինչպես լրացնել կալիումի պակասն օրգանիզմում
Posted on 16 Հունիսի, 2021





