Հատկապես ամռան տապին շատերն իրենց զովանալու միակ տարբերակը գտնում են սառը գարեջրի մեկ գավաթի մեջ։ Գարեջրի սիրահար անգլիացիները կարծում են, որ այս ըմպելիքը թույլ է տալիս մարդուն ավելի երկար ապրել: Իսկ գիտնականները պնդում են, թե գարեջուրը պարունակում է սիլիցիում, որը հանդիսանում է ամուր ոսկրային հյուսվածքներ ունենալու հիմնական բաղադրիչը:
Մեր օրգանիզմի համար օգտակար լինելով հանդերձ, գարեջուրը չարաշահելու դեպքում, հակառակ ազդեցությունն է ունենում, քանի որ մեկ բաժակ գարեջուրը համարժեք է 50-100 գրամ օղու՝ կախված խտությունից:
Eco.am-ն իր ընթերցողների համար մանրամասն ուսումնասիրել ու ներկայացնում է գարեջրի օգտակար ու վնասակար հատկությունները։
Գարեջուրն ավելի քիչ կալորիա է պարունակում, քան նարնջի հյութը
Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր գարեջուրն օգտագործում են չափավոր քանակությամբ, 41%-ով ավելի քիչ են տառապում երիկամներում քարերի առկայությունից:
Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները պարզել են, որ թափանցիկ գարեջուրը մարսողական համակարգի աշխատանքը դարձնում է ավելի արդյունավետ, հանդիսանում է աղիքային օգտակար բակտերիաների սնուցման լավագույն աղբյուր: Գիտնականները գարեջրի սիրահարներին խորհուրդ են տալիս այն օգտագործելիս հնարավորինս կրճատել վերջինիս հետ զուգահեռ սննդի օգտագործումը, որպեսզի հնարավոր լինի ստանալ օրվա համար անհրաժեշտ էներգիայի պաշարը։ Ըստ նրանց, գարեջրի հետ պետք է խուսափել չիպսերի օգտագործումից, որոնք միայն կարող են ավելորդ կիլոգրամների ձեռքբերման պատճառ դառնալ: Գարեջրի «ծանր» մուգ տեսակներում առկա է ավելի քիչ կալորիա, քան ցանկացած քաղցր ըմպելիքում կամ յուղազրկված կաթում:
Գարեջրի վնասակար հատկությունները
Գարեջուրն ավելի վնասակար է, քան մի շարք ալկոհոլային խմիչքներ, ինչպիսին է օրինակ օղին, քանի որ խմորման գործընթացի ժամանակ պահպանվում են թունավոր միացությունները՝ մեթանոլ, էսթերներ, որոնք 10-100 անգամ ավելի շատ են, քան սպիրտի մաքուր զտումից ստացած օղու մեջ:
Գարեջուրը պարունակում է մի շարք թունավոր նյութեր, այդ թվում ՝ ծանր մետաղական աղեր, որոնք էնդոկրին համակարգում փոփոխություններ են առաջացնում։
Կանոնավորապես խմելու դեպքում՝ տղամարդկանց օրգանիզմում նյութեր են արտադրվում, որոնք նվազեցնում են արական սեռական հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակն արյան մեջ՝ միաժամանակ ակտիվացնելով իգական սեռական հորմոնի արտադրությունը։ Ժամանակի ընթացքում տղամարդկանց արտաքինում փոփոխություններ կարող են նկատվել ՝ մեծանում են կրծքագեղձերը, նստատեղերը լայնանում են և այլն։
Գարեջուր օգտագործող կանանց օրգանիզմում տեղի է ունենում հակառակ երևույթը․ ակտիվանում են տեստոստերոնի հորմոնի արտադրությունը և նրանք ձեռք են բերում տղամարդուն բնորոշ հատկություններ՝ հաստ ձայն, մազակալում և այլն։ Գարեջուր օգտագործող կանանց մոտ բարձրանում է քաղցկեղով ինչպես նաև անպտղությամբ հիվանդանալու հավանականությունը:
Տարածված կարծքի կա, թե կերակրող մայրը գարեջուր խմելով կունենա առատ կաթնարտադրություն, սակայն պարզվում է, նրանք որ պետք է հրաժարվեն գարեջրից, քանի որ հետագայում երեխայի մոտ կարող են ի հայտ գալ էպիլեպսիային բնորոշ երևույթներ։
Ինչ վերաբերում է հղիներին՝ խստիվ արգելվում է ալկոհոլի, այդ թվում և գարեջրի օգտագործումը։
Գարեջրի օգտագործումը մարդու օրգանիզմից դուրս է մղում սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և հանքային նյութերը՝ հատկապես կալիում, մագնեզիում և վիտամին C: Նշենք, որ կալիումի պակասն օրգանիզմում կարող է հանգեցնել ոտքերի թուլության, սրունքների ցավի, սրտանոթային հիվանդության:
Գարեջուրն ու սիրտը
Գարեջրի կողմնակիցները պնդում են, որ նրանում առկա ածխաթթուն լայնացնում է մարսողության օրգանների լորձաթաղանթի մազանոթները և նպաստում արյան մեջ հեղուկի արագ ներթափանցմանը, ինչն էլ նրանք համարում են խմիչքի առավելությունը։ Սակայն, երբ գարեջուրն արագ ներծծվում է օրագնիզմ, այն չափից շատ է մեծացնում արյան հոսքը, իսկ մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում՝ առաջացնում է երակների և սրտամկանի լայնացում։ Այս ռենտգենոլոգիական երևույթն անավանում են գարեջրային սրտի համախտանիշ։
Գարեջրի չարաշահումը բացասաբար է անդրադառնում սրտի աշխատանքի վրա։ Փրփրարտադրությունն ավելացնելու համար, գարեջուր պատրաստող որոշ ընկերություններ, խմիչքի մեջ ավելացնում են կոբալտի միացություններ։ Լինելով կալցիումի քիմիական նույնատիպը, կոբալտը սրտամկանում զբաղեցնում է կալցիումի տեղը, սակայն կոբալտը չի կարող կատարել այն գործողությունը, որը կալցիումը կատարում է սրտամկանի բնականոն աշխատանքն ապահովելու համար։ Ավելին, այն նվազեցնում է սրտամկանի կրճատման հնարավորությունը, լայնացնում սիրտը և բերում, այսպես կոչված, սրտային անբավարարության։ Հիվանդ սիրտը գարեջրի ոչ խելամիտ քանակությամբ օգտագործելու հետևանքներից է: Այն արտահայտվում է սրտի անոթների լայնացմամբ և պատերի հաստացմամբ: Հայտնի է, որ այս փոփոխությունները կապված են գարեջրում առկա կոբալտով, որն օգտագործվում է որպես ստաբիլիզատոր: Գարեջրում տոկսիկ՝ թունավոր էլեմենտների օգտագործման խելամիտ չափը գերազանցում է 10 անգամ:
Գարեջուրն ու ստամոքսը
Գարեջուր օգտագործողների մոտ կոբալտը նաև ստամոքսում և կերակրափողում առաջացնում է բորբոքային պրոցեսներ: Կան նաև այլ գործոններ, որոնք գարեջրային ալկոհոլիզմի դեպքում վնասում են սրտի աշխատանքը: Դա առաջին հերթին գարեջրի մեծ քանակության օգտագործումն է, ինչպես նաև գարեջրի հագեցվածությունը՝ ածխաթթու գազով:
Գարեջրի պատմությունը
Գարեջուրը թույլ ալկոհոլային խմիչք է, որի պատմությունը 5000 տարվա վաղեմություն ունի: Գարեջրի մասին ամենահին հիշատակումը հանդիպում է մ.թ.ա. 2800թ. շումերական սեպագրության մեջ, ուր գրված է աշխատողների ամենօրյա օրաբաժնի մասին, որը բաղկացած էր հացից և գարեջրից: Գարեջրագործությունը հետագայում զարգացավ Հին Եգիպտոսում, ինչի մասին հաստատում են բազում նկարներն ու հնագիտական պեղումները:






Թողնել մեկնաբանություն