Հաճախ մեր օրգանիզմը բացահայտ նշաններով, տեսանելի գոյությամբ, խոսում է թաքնված հիվանդությունների մասին, բայց մենք, որպես կանոն ուշադրություն չենք դարձնում մեր օրգանիզմի ազդակներին։
Eco.am-ն իր ընթերցողների համար հավաքագրել ու ներկայացնում է մի քանի տեսանելի զգուշացումներ, որոնք անտեսել չի կարելի։
Քթից հաճախակի արյունահոսություն
Արյան զարկերակային ճնշումը կանոնավորապես ստուգելու ժամանակն է։ Եթե այն բարձր է, ապա պատճառը հիպերտոնիան է, հարկավոր է այն բուժել։ Իսկ եթե ճնշումը նորմալ է, ապա ձեր օրգանիզմը K վիտամինի կարիք ունի։ Պետք է հաճախակի ուտեք կաղամբ, սպանախ, եղինջի ապուր։
Առատ քրտնարտադրություն
Հետազոտեք վահանաձև գեղձը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ուրեմն նյարդերը գերլարված են։ Միջոցներ ձեռք առեք նյարդային լարվածությունը թուլացնելու համար։ Հակառակ դեպքում, օրգանիզմը կսկսի հյուծվել։
Վերքերը դանդաղ են լավանում
Որեմն, օրգանիզմում պակասում է ցինկը։ Դրա պակասը լրացնելու համար լավագույն միջոցը ծովամթերքն ու ոլոռազգիներն են։
Ճաքճքող շրթունքները
Եթե ճաքերից բացի շրթունքների անկյուններում մկանային թուլություն է զգացվում, ցրված եք և ուժեք մազաթափություն է սկսվում, ուրեմն՝ օրգանիզմում B2 վիտամինի պակաս կա։ Այն կարելի է արագ լրացնել, սննդակարգ ներառելով կաթնամթերք, ձու, գետնանուշ, դեղձ, սոյա, տանձ, լոլիկ և ծաղկակաղամբ։
Լեզվի սպիտակափառ
Այս երևույթը հաճախ է նկատվում նրանց մոտ, ովքեր երկար ժամանակ ոչինչ չուտելու, քաղցած մնալու սովորություն ունեն։ Եթե սպիտակ փառից բացի լեզվի ծայրին կարմրություն է նկատվում, պետք է ստուգել ստամոքսը, այդ ախտանիշները կարող են վկայել ստամոքսաբորբի մասին։
Բաց մոխրագույն լեզվափոռ
Այս դեպքում խանգարված է աղեստամոքսային համակարգի աշխատանքը։ Եթե այս ամենից բացի շրթունքների ուռածություն և մաշկի չորություն է նկատվում, ապա օրգանիզմը երկաթի պակաս ունի։ Հակամիջոց է սև սուրճի և թեյի քիչ օգտագործումը։ Սրանք խաթարում են այս կարևոր նյութի յուրացումը։
Մաշկի կապտավուն հետքեր
Եթե դրանք առաջանում են անգամ ամենաթույլ հպումից, վկայում են արյան վատ մակարդելիության մասին։
Լայն ակոսիկներ՝ եղունգների մակերեսին
Մեկ լայն ակոսիկը վկայում է, որ եղունգն այդ հատվածում վնասվել է, սակայն բազմաթիվ ակոսիկները հուշում են վիտամինների պակասի կամ ծանր քրոնիկական սթրեսի մասին։
Երկարավուն ակոսիկներ՝ եղունգների մակերեսին
Սա գրեթե միշտ վկայում է վատ մարսողության մասին։ Եթե ակոսիկները երկար ժամանակ չեն անցնում, անպայման հետազոտեք ենթաստամոքսային գեղձը։
Այնուամենայնիվ, ուշադրություն դարձրեք ձեր օրգանիզմին և յուրաքանչյուր ազդակի դեպքում մի զբաղվեք ինքնաբուժությամբ, այլ՝ դիմե՛ք բժշկի։






Թողնել մեկնաբանություն