Պահպանել անձնական հիգիենան, որպեսզի չդառնաք մոծակների թիրախ

https://eco.am/%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%ab%d5%a3%d5%ab%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%80%d5%ba%d5%a5%d5%bd%d5%a6%d5%ab-%d5%b9/

Ամռանը որոշ շրջանում շատանում են մոծակներն ու միջատները, և իրենց անտանելի ներկայությամբ փչացնում ձեր հանգիստը։ Eco.am-ը  միջատներից հեշտությամբ ազատվելու համար մի քանի տարբերակներ է առաջարկում։

1․Եթե մեկնել եք վրանային արշավի ու մոծակները թույլ չեն տալիս հանգիստ քնել, ապա մեկ բաժակ տաք ջրին ավելացրեք 1 դարչին։ Այս լուծույթի մեջ եռացրեք մառլյայի կտորը, ապա չորացրեք ու կախեք վրանի մուտքի մոտ, կամ գցեք գլխարկի վրա ու ծածկեք դեմքը։ Մոծակները դարչինի սուր հոտը տանել չեն կարողանում։

2․ Վատ չի օգնում նաև անիսոնի յուղը, որը նույնպես քսում են մարմնի բաց մասերին։

3․ Որպեսզի մոծակները, մժեղները սենյակ կամ վրան չթափանցեն, կարելի է տաք պղնձյա թիթեղի վրա քաֆուր՝ կամֆորա լցնել, դրա գոլորշուց մոծակները փախչում են։

Եթե արդեն մոծակը խայթել է

Մոծակի կծելու դեպքում, նախ անհրաժեշտ է մաշկը օճառով և ջրով լվանալ: Դրանից հետո սառը թրջոցներ դնել, դա կօգնի թեթևացնել այտուցը և նվազեցնել քորը:

Մոծակի խայթոցի քորը կարելի է մեղմացնել անուշադիր սպիրտով, կամ կերակրի սոդայի լուծույթով՝ մեկ բաժակ ջրին ավելացրեք մեկ թեյի գդալ սոդա։

Քորը մեղմացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ցինկ պարունակող մածուկներ: Կարող եք կիրառել նաև հակահիստամինային նրբաքսուքներ կամ գել։

Խորհուրդ է տրվում սառը ջրով ցնցուղ ընդունել՝ առանց օճառ օգտագործելու:

Խմորի սոդայի հետ խառնեք ջրի լուծույթը և քսեք մոծակի խայթած հատվածին, այն նույնպես կմեղմի մոծակների խայթոցներից առաջացած քորն ու ուռածությունը:

Մոծակների խայթոցներին մեղր քսելը կկանխի վարակը, քանի որ մեղրն իր մեջ  պարունակում է հակասեպտիկ։ Կամ օգտագործեք ալոե վերա՝ բորբոքումը թեթևացնելու համար:

Մի՛ քորեք

Մոծակի խայթելուց մի քանի րոպե անց հայտնվում է փոքր կարմրավուն ուռուցիկություն և մեղմ քոր է առաջանում: Հաճախ այնքան ենք քորում, մինչև արյուն դուրս գալը։ Բայց, խորհուրդ չի տրվում, հատկապես կոտիտ ու անխիղճ քորելը, քանի որ այն նախ սպիացնում է մաշկը և բարենպաստ պայմաններ ստեղծում վարակի համար:

Քորից ազատվելու համար կիրառեք ալկոհոլ։ Եթե ձեռքի տակ ​​ալկոհոլ չկա, մի քիչ օգտագործեք ձեռքի ախտահանիչ միջոց, քանի որ այն իր մեջ ալկոհոլ է պարունակում։

Հետաքրքիր փաստեր

1․ Իգական մոծակներն իրենց «որսին» թիրախավորում են`հիմնվելով մարդու քրտինքի հոտերի, շնչառության և միացությունների համադրության վրա: Այդ իսկ պատճառով, կարևոր է պահպանել անձնական հիգիենան, որպեսզի չդառնաք մոծակների թիրախ:

2․ Էգ մոծակները կծում են մարդկանց և կենդանիներին, որ իրենց վերարտադրության համար արյունը «սնունդ» լինի։

3․ Մոծակները «սիրում են» երեխաներին, քանի որ նրանց մաշկն ավելի նուրբ է, քան  մեծահասակներինը։ Բայց, երեխաներին կծում են մեծահասակներին հավասար։

4․ Երբ մոծակները կծում են, ներարկում են իրենց թքի մի մասը, որին արձագանքում է մեր օրգանիզմը ՝ առաջացնելով քոր ու կարմրություն: Որոշ մարդկանց մոտ օրգանիզմի արձագանքը կարող է լինել աննկատ, իսկ մյուսների մոտ կարող են դիտվել խոշոր այտուցներ և զգալի ցավ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով