Blog

All
Այլ
Էկո տուրիզմ
Էկո ապրելակերպ
Էկո սնունդ
Էկո կոսմետիկա
Էկո դիզայն
Էկո փաթեթավորում
Էկո էներգիա
Շրջակա Միջավայր
Էկո բժշկություն
Էկո մշակույթ
Էկո տեխնոլոգիներ
Էկոկրթություն
Էկոանկյուն

Երևանի թաքնված վայրերը․Ստորգետնյա աղի հիվանդանոց

Երևանի թաքնված վայրերը․Ստորգետնյա աղի հիվանդանոց
Ամառային օրերը հնարավորինս զով դարձնելու համար Eco.am-ը շարունակում է  ներկայացնել երևանյան գողտրիկ հանգստի գոտիներ, որոնք իդեալական հնարավորություն են տալիս միաժամանակ վայելել և՛ հանգիստը, և՛ բնությունն ու մաքուր օդը։ Իսկ դրա համար, ամենևին էլ պարտադիր չէ Երևանից դուրս վայրեր փնտրել։ Այսօր կխոսենք Երևանի աղի հանքի՝ աղի հիվանդանոցի մասին, որը բացահայտում կլինի շատերի համար։ Հազվագյուտ տեսարժան վայր, որը թաքնված է Ավան վարչական շրջանում՝ Երևանի աղի հանքում։ Այստեղ, հանքախորշերի հարևանությամբ, որտեղ աշխատում են հանքափորերը և հորատանցողները, հիվանդասենյակներ կան։ Այստեղ հիվանդները սաղավարտներ են կրում, իսկ բժիշկները` հանքափորերի լամպեր։  Այդ հանքահորի մուտքը նշված է կարմիր խաչով, իսկ սաղավարտները բաժանում է բժիշկը։ Հիվանդանոցը գտնվում է չմշակված հանքահորում։ Այստեղ մաքուր աղի քարանձավներ են, որտեղ բուժում են օդով։ Սպելեոթերապիայի սկզբունքը պարզ է. պետք է միայն շնչել։ Օրգանիզմի վրա ազդում են նատրիումի և քլորի իոնները։ Դրանք մոտ են ծովի աղին և ամրապնդում են իմունային համակարգը։ Բուժման ընթացքում հիվանդները մարզվում են, թենիս, խաղաթուղթ կամ լոտո խաղում, որտեղ քարերին փոխարինում են աղի բեկորները։ 235 մետր ներքև իջնելու համար պահանջվում է ընդամենը մեկուկես րոպե։ Այստեղ հանքափորերն իջնում են աղ արդյունահանելու, իսկ ասթմայով հիվանդները` առողջանալու համար։  

«Կնոջ գեղեցկությունը խնամված մաշկն է»․ 4 Էկո խորհուրդ Անուշիկ Առաքելյանից

«Կնոջ գեղեցկությունը խնամված մաշկն է»․ 4 Էկո խորհուրդ Անուշիկ Առաքելյանից
Դերասանուհի, հաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանը, Eco.am-ի ընթերցողների համար, կիսվում է իր էկո խորհուրդներով։ Ամռան շոգին մի՛ արեք այդ արտառոց գրիմները 1․ Առաջինն ուզում եմ հատկապես դիմել երիտասարդ աղջիկներին․ ամռան շոգին մի՛ արեք այդ արտառոց գրիմները։ Հիշե՛ք, մաշկի հետ կապված խնդիրները որևէ գրիմ չի կարող թաքցնել։ Եթե անգամ, ինստագրամյան ձևաչափի մեջ տեսնում ենք նման բան, ապա իմացեք, որ դա պրոֆեսիոնալ դրված լույսի էֆեկտն է, որ թաքցնում է։ Իրական կյանքում քսուքներն ի վիճակի չեն մաշկի հետ կապված խնդիրները թաքցնել։  Որքան շատ եք փորձում թաքցնել, մգացնել և այլն, ավելի եք արտահայտիչ դարձնում այդ խնդիրը։ Դեմքի տգեղ թերությունն ավելի արտահայտիչ մի՛ դարձրեք կոսմետիկայով։ Էլ չեմ ասում, որ այդպես ավելի մեծ եք երևում։ Մենք էլ ենք երիտասարդ տարիքում այդ սխալն արել և հասկացել ենք, որ կոսմետիկան մեծացնում է։ Կոսմետիկան չի գեղեցկացնում, այլ ընդգծում է գեղեցկությունը։ Ես անգամ տեսել եմ սրճարաններում, թե տղամարդիկ ինչպիսի ուշադրությամբ են նայում այն աղջիկներին, որոնք առանց դիմահարդարման են։ Դուք պիտի տեսնեք թե ինչպիսի բավականությամ են նայում բնական ու առողջ դեմքով աղջիկներին։ Թանկ կոսմետիկա գնելու փոխարեն մաշկը բուժեք 2․ Տղամարդիկ չեն սիրում չափազանց շատ շպարված կանանց և հատկապես երիտասարդ աղջիկների։ Համոզված եմ ասում, որովհետև ինքս եմ լսել։ Դա անգամ տարիքն առած կանայք իրենց թույլ չեն տալիս, որովհետև գեղեցկության գրավականը դա խնամված մաշկն է։ Թանկ կոսմետիկա գնելու փոխարեն, ավելի լավ է այդ գումարը ծախսեք մաշկը բուժելու համար։ Առողջ մաշկի դեպքում, հատկապես  երիտասարդ աղջիկներին մնում է միայն այդ վարդագույն դեղձի մաշկի հետ միայն ընդգծել թարթիչները և ամեն ինչ ավարտել։ Տիկնիկի թարթիչները և՛ տգեղ են, և՛ վնասակար 3․ Տիկնիկի հիշեցնող թարթիչներով, այն էլ այս ամռան շոգին, ոչ միայն գեղեցիկ չէ, այլ նաև վնասում է աչքերը։  Ի դեպ, եթե դա անում են տղամարդկանց դուր գալու համար, ապա շտապեմ տեղեկացնել, որ տղամարդիկ ծիծաղում են նման աղջիկների վրա, բազմիցս ականատես եմ եղել։ Չափի զգացողությունը չկորցնենք 4․ Համաշխարհային հին ու նոր բոլոր մոդելները, սկսած 90-ական թվականներից բոտեքս չի արել շրթունքները, դեմքը և մարմնի այլ մասերը, կամ՝ տատու չի արել հոնքերը, քանի որ նրանց գեղեցկությունը հենց դրանով է առանձնանում։ Անգամ, եթե քիթը կամ ինչ-որ բան շտկում են, ես դեմ չեմ, թող անեն, բայց չափի զգացողությունը չկորցնելով։ Այսօր բոլորը նմանվել են իրար, բնավորությունը կորել է, ոչ մեկի դեմքին բնավորություն չես տեսնում, բոլորը նույնն են։ Նայում ես հայ աստղերի Ինստագրամյան էջերը քեզ թվում է նույն մարդն է՝ տարբեր հագուստներով։ Էլի եմ կրկնում, ես դեմ չեմ տարատեսակ վիրահատական միջամտություններին, եթե դա առողջությունը վերականգնելու համար է, թող շտկեն խնդիրը, ոչ թե անեն ինչ-որ մեկին նմանվելու համար։  

Օգտագործեք այս սննդատեսակները սթրեսը և անհանգստությունը պակասացնելու համար

Օգտագործեք այս սննդատեսակները սթրեսը և անհանգստությունը պակասացնելու համար
Եթե դուք ցանկանում եք իջեցնել սթրեսի մակարդակը, ապա հավանաբար արդեն գիտեք` ինչ անել: Հիմնական գործողություններն են հանգստի ապահովումը, քնի ռեժիմի կարգավորումը և ֆիզիկական վարժությունները: Բայց արդյո՞ք գիտեք, որ կան որոշ սննդամթերքներ, որոնք նույնպես իջեցնում են սթրեսի մակարդակը: Կորտիզոլը` սթրեսի հորմոնը, կատարում է մի շարք կարևոր գործառույթներ` • Քնի ցիկլերի կարգավորում, • Բորբոքումների նվազեցում, • Արյան մեջ շաքարի ավելացում, • Կառավարում է, թե ինչպես է մարմինը օգտագործում ածխաջրերը, ճարպերն ու սպիտակուցները, • Արյան ճնշման վերահսկում: Բժիշկները փաստում են, որ կորտիզոլն օգտակար է այն դեպքում, երբ արյան մեջ կարճ ժամանակով է հայտնվում: Այն հանդիսանում է պաշտպանիչ մեխանիզմ և տալիս է էներգիա, որն անհրաժեշտ է կարճաժամկետ սթրեսային իրավիճակներին արձագանքելու համար: Երկարատև լինելու դեպքում կորտիզոլն առաջացնում է սթրես, ինչը հանգեցնում է ավելի շատ բորբոքումների և արյան ճնշման բարձրացման: Ըստ էության, այս դեպքում կորտիզոլը վնաս է հասցնում` ի տարբերություն կարճատևի: Սթրեսը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ձուկ, թռչնամիս, մրգեր, բանջարեղեն, ձավարեղեն և նաև առողջ ճարպեր: Այսինքն, պետք է օգտագործել քիչ մշակված սնունդ, այնպիսի սննդամթերքներ, որոնք հարուստ են վիտամին B-ով (տավարի միս, հավ, ձու, ձավարեղեն), օմեգա-3 ճարպաթթուներով (ավոկադո, չիայի սերմեր, կտավատի սերմեր, ծովատառեխ, սկումբրիա, ձիթապտղի յուղ, ոստրեներ, սաղմոն, սարդինա, թունա ձուկ, ընկուզեղեն), մագնեզիումով (ավոկադո, բանան, բրոկկոլի, դառը շոկոլադ, դդմի սերմեր, սպանախ), սպիտակուցներով (նուշ, հավի կրծքամիս, ձու, ոսպ, գետնանուշ, քինոա, հնդկահավի կրծքամիս, թունա ձուկ, սաղմոն, ծովախեցգետին): Ի հակադրություն վերոնշյալ մթերքների` կան նաև այնպիսի մթերքներ, որոնք կարող են խթանել կորտիզոլի առաջացումը: Դրանք են` •    ալկոհոլը, •    կոֆեինը, •    շատ շաքար պարունակող մթերքները, •    պարզ ածխաջրերը, ինչպիսիք են տորթերն ու թխվածքաբլիթները: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ սթրեսից հնարավոր չէ խուսափել միայն ճիշտ սննդամթերք օգտագործելով: Սթրեսը նվազեցնելու համար անհրաժեշտ է ցուցաբերել համալիր մոտեցում, որը ենթադրում է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն և բավականաչափ քուն: Նաև անհրաժեշտ է պայքարել քրոնիկ հիվանդությունների դեմ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը և ճարպակալումը: Չնայած չենք կարող վերահսկել մեր գեները կամ շրջակա միջավայրը, սակայն կարող ենք նպաստել առողջ օրգանիզմ ունենալուն` խելացի որոշումներ կայացնելով և ընդունելով առողջ սնունդ: Երբ խոսքը վերաբերում է մեր առողջությանը, սնունդն այն է, ինչը մենք իսկապես կարող ենք վերահսկել: Եղեք առողջ: Աղբյուրը՝ https://health.clevelandclinic.org/

Իրանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից 103 կմ հյուսիս, 11 կմ խորության վրա։

Այսօր Իրանի հարավում` Ֆարսի նահանգում, գրանցվել է 5,7 մագնիտուդով երկրաշարժ. տեղեկությունը հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

2 երկրաշարժ` մեկ օրում. Հայաստանի հետ Վրաստանի և Նախիջևանի սահմանային գոտիները ցնցվել են

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19։04-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից 103 կմ հյուսիս, 11 կմ խորության վրա:Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:

 

Հայաստանում սպասվում է մինչև +40 +42 աստիճան ջերմություն

Հայաստանում սպասվում է մինչև +40 +42 աստիճան ջերմություն
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 18-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40 +42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` հուլիսի 18-ին, 22-23-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում հուլիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Հուլիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21 +23, վաղը ցերեկը՝ +38+40: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +29 +34, Կոտայքի լեռներում գիշերը` +11 +16, ցերեկը` +29 +34, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19 +21, ցերեկը՝ +35+37, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +29 +34, Լոռիում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +29 +34, Տավուշում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +33 +37, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +29 +34, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19 +21, ցերեկը՝ +36 +38, Արարատում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +39 +40, Արմավիրում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +39 +40, Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +29 +34, Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +39 +40, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +36 +39, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +31 +35, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +36 +39:

5 տարածված «միֆ» արևապաշտպան քսուքների մասին, որոնց ժամանակն է դադարել հավատալ

5 տարածված «միֆ» արևապաշտպան քսուքների մասին, որոնց ժամանակն է դադարել հավատալ
Մաշկն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար մարդիկ սովորաբար արևապաշտպան քսուքներ են օգտագործում, որոնք զտում են վնասակար ճառագայթները, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ նման քսուքները կիրառելիս հարկավոր է հետևել որոշ կանոններին, այլապես դրանց արդյունավետությունը կնվազի: Գոյություն ունեն այս քսուքների մասին բավական տարածված թյուր կարծիքներ, որոնց մարդիկ դեռ շարունակում են հավատալ, ինչի հետևանքով էլ սխալ են պաշտպանում մաշկը՝ բարձրացնելով վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այուամենայնիվ այժմ մասնագետներն առանձնացրել են դրանցից ամենատարածվածները՝ հորդորելով դադարել հետևել դրանց: Որքան բարձր է SPF ցուցանիշն, այնքան քսուքը լավն է

Աղտոտել․ Դարի հիվանդությո՞ւն, թե՝ ապրելակերպ

Աղտոտել․ Դարի հիվանդությո՞ւն, թե՝ ապրելակերպ
Հաճախ, մարդիկ շրջակա միջավայրը աղտոտում են անգիտակցաբար, անգամ չկարծելով, որ իրենց նետած մեկ օգտագործած մաստակի, պաղպաղակի փայտիկի կամ արևածաղկի կեղևի պատճառով կարող է առաջանալ փոքրիկ աղբակույտ, ինչն էլ հաստատ թափառող կենդանիները կտարածեն շրևակա միջավայրով մեկ: Որքան էլ մեղքը բարդենք քաղաքային իշխանությունների վրա, միևնույն է, ամեն ինչ պետք է սկսենք հենց մեզնից։ Շրջակա միջավայրի կարևորության մասին գիտակցում ունենալուց ու մեզ կրթելուց հետո, նոր պետք է պայքարենք շրջակա միջավայրն աղտոտող մարդկանց մտածելակրպի դեմ: Մանրամասները՝ դիտե՛ք ռեպորտաժում [video width="1280" height="720" mp4="https://eco.am/wp-content/uploads/2021/07/Ինչպե՞ս-ճիշտ-վարվել-աղբի-հետ-_-Իմ-աղբը-քո-աղբն-է-_-Սանիթեք-Երևան.mp4"][/video]    

ՇՄՆ-ի նախաձեռնությամբ նախատեսվում է կազմակերպել քննարկում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ

ՇՄՆ-ի նախաձեռնությամբ նախատեսվում է կազմակերպել քննարկում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ սույն թվականի հուլիսի 21-ին նախատեսվում է խոշոր առևտրային ցանցերի, ինչպես նաև առևտրի այլ կենտրոնների ղեկավարների, մասնակցությամբ քննարկում կազմակերպել ՀՀ-ում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» N65-Ա որոշմամբ՝ որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություն, ամրագրված է նաև մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումն ու արգելումը։ Առաջին փուլում, որպես թիրախային խումբ, ընտրվել են պոլիէթիլենային տոպրակներն ու պարկերը։ Ընդունվել է «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելվելու է թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը (իրացումը)՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի։ Քննարկմանը Ձեր մասնակցությունն հաստատելու նպատակով խնդրում ենք զանգահարել՝ 011 818 555 կամ 011 818 515 հեռախոսահամարներով։

Արևային լոգանքներն օգտակար են, բայց և՝ վնասակար

Արևային լոգանքներն օգտակար են, բայց և՝ վնասակար
Մաշկի մաքրությունը պահպանելու համար ամենասովորական միջոցը ջուրն է։ Մաշկն ամենից լավ ընդունում է անձրևային և ձյան ջրերը, այսինքն՝ փափուկ ջրերը։ Ամռանն առավել ցուցված են արևային լոգանքները, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները նպաստում են մաշկի լավացմանն ու արյան ճիշտ շրջանառությանը։ Eco.am-ն առաջարկում է, օգտվելով հայաստանյան արևի բարիքներից, պարբերաբար ընդունեք արևային լոգանքներ։ Արևային լոգանքները, համապատասխանաբար ուլտրամանուշակագույն ճառագայթահարումը, չափազանց օգտակար են օրգանիզմի և հատկապես մաշկի համար։ Դրանց ազդեցությունից  արյան կազմը լավանում է, բարձրանում է հեմոգլոբինի մակարդակը, օրգանիզմի պաշտպանական ուժերը և իմունիտետը վարակիչ հիվանդությունների նկատմամբ բարձրանում են։ 1․ Լավանում է նյարդային համակարգը և ներքին սեկցիայի՝ վահանաձև, մակերիկամների և սեռական գեղձերի գործունեությունը։ 2․ Նյութերի փոփոխանակությունը բարձրանում է։ Արևի ճառագայթների  ազդեցությունից մաշկի վրա եղած մանրէների մեծ մասը ոչնչանում է։ 3․ Ուլտրամանուշակագույն ճառագայթները թեթևակիորեն լայնացնում են մաշկի արյան անոթները, լավացնում արյան շրջանառությունը։ 4․ Օրգանիզմի համար մեծ նշանակություն ունեցող մաշկային պիգմենտի պարունակությունն ավելանում է։ 5․ Քրտնագեղձերի և ճարպագեղձերի գործունեությունն ուժեղանում է։ 6․ Թառամած, անգույն և հատկապես չոր մաշկը թարմանում է, դառնում առաձգական, հարթ, էլաստիկ և առավել կայուն,  իսկ շոկոլադի գույնի մաշկը մարմնին տալիս է առավել գեղեցիկ տեսք։ Որսացե՛ք արևի ճառագայթները Արևի ճառագայթներից պետք է օգտվել խելացիորեն, արևի տակ արկարատև մնալու դեպքում, եթե չեք կարողացել հարմարվել դրանց, կարող են առաջանալ գլխացավեր, գրգռվածություն, այրվածքներ, արևահարություն և այլ բարդություններ։ Արևային լոգանքներն առավել օգտակար են սարերում կամ ծովի մոտ։ Դրանց չի կարելի դիմել ուտելուց անմիջապես հետո կամ քաղցած ստամոքսին։ Օդի ջերմաստիճանը պետք է լինի ոչ պակաս, քան 15-18 աստիճան։  Ճառագայթահարումն առավել օգտակար է ժամը 9-ի և 12-ի միջև։ Ամառային շոգ օրերին՝ 12։00-ից- 15։00-ն չպետք է դիմել արևային լոգանքներին։ Ճառագայթահարումը պետք է սկսվի արևի տակ հանված վիճակում մնալուց սկսած 10-15 րոպե, ամեն օր աստիճանաբար երկարացնելով մի քանի րոպեով։ Կարևոր է Ավելի քան 2-3 ժամ տևող արևային լոգանքները օրգանիզմի համար օգտակար չեն և այն հյուծում են։ Նախքան ճառագայթահարմանն անցնելը անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանզի արևային լոգանքներն ակտիվանցնում են մի շարք հիվանդություններ։

«Սևանը էքսպերիմենտի տեղ չէ»․ ահազանգում է ջրի մաքրման կայանների հիմնադիրը

«Սևանը էքսպերիմենտի տեղ չէ»․ ահազանգում է ջրի մաքրման կայանների հիմնադիրը
Վերջին տարիներին բնապահպանները մշտապես են ահազանգում Սևանի ծաղկման խնդրին ու մանրամասնում, թե ինչ անփութության հետևանքով ենք կանգնած այդ աղետի առաջ։ Սակայն, ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք։ Ջրի մաքրման կայանների հիմնադիր Մանվել Գաբրիելյանն ասում է, որ վերջերս տեղի ունեցած մրցույթում, որին մի քանի կազմակերպություն է մասնակցել, առաջարկվել է Սևանի մաքրման և ինքնամաքրման մի քանի տարբերակներ։ Բայց, մասնագետը շեշտում է, որ ինքն անձամբ Սևանի դեպքում չի ողջունում փորձարկումները․ «Առաջարկում են կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիա, որն իրենից ներկայացնում է դաշտ, որտեղ բաց են թողնում կեղտաջրերը, այդտեղ եղեգ է աճում, ու այդ ճանապարհով, իբր թե ինքնամաքրվում է»,- պատմում է Մ․Գաբրիելյանն ու շեշտում, որ դրա համար Սևանում բավականին բարդ պայմաններ են․ «Մինչև մինուս 30 աստիճան ցուրտ է լինում, սառեցման շերտը մինչև 1.5 մետր կարող է հասնել, դա արդեն խնդիր կարող է առաջացնել, և երկրորդ՝ դա մասսայական տարածում չունի աշխարհում, մի քանի փորձ է արվել, իսկ Սևանն էքսպերիմենտի տեղ չէ»,- անհանգստացած ասում է բանախոսն ու չի բացառում, որ գուցե առաջարկվող ճանապարհը մատչելի կարժենա, սակայն շատ խնդիրներ կարող են առաջանալ։ Նրա պնդմամբ, պետք է խորը ուսումնասիրություն կատարել, ապա տեղեկացրեց․ «Եվրամիությունը 5.7 մլն եվրո է հատկացրել Սևանի համար»: Ջրի մաքրման կայանների հիմնադիրը տեղեկացրեց, որ իրենք էլ հանդես եկել երկու առաջարկով՝ Հայաստանում կառուցել կլասիկ մաքրման կայան, որն ավելի էժան կլինի և օգտագործել Գեղամասարում բիոգազի սարքավորման կայանը․ «Գեղամասարում ունենք բիոգազի սարքավորման կայան, առաջարկեցինք, որ գյուղացիները գոմաղբը բերեին, հանձնեին, այնտեղ բիոգազ ստանային, ջերմատներին գազ մատակարարեին, ցանցին հոսանք տար, սակայն գյուղացիները գոմաղբը չտվեցին: Մեր հայ քիմիկոսներից Սերգեյ Հայրապետյանը ստեղծել է ֆլոկուլիանտ, որի նստեցման արագությունը շատ բարձր է՝ 1 վայրկյանում 1 սմ կեղտաջուր է նստում, և այս դեպքում մեծ ավազաններ պետք չեն: Լաբորատոր պայմաններում մենք նստեցրել ենք ջուրը, վերևի ջրի անալիզ ենք արել, պարզվել է, որ թույլատրելի նորմայի մեջ է, որպեսզի կարողանանք Սևան բաց թողնել: Տակը մնում է 15 տոկոսի չափ կեղտաջուր, մեկ անգամ ևս ջրազրկում ենք, թողնում ենք մոտ 70 տոկոս խոնավությամբ կիսապինդ վիճակ, տեղափոխում ենք բիոգազի սարքավորման մեջ, ստանում ենք բիոգազ: Սա գեղեցիկ լուծում է, ընդ որում, այն եկամտաբեր է»,- ընդգծեց Ջրի մաքրման կայանների հիմնադիրը։