Blog
In
other , eco-mshakuyt
Կենցաղավարություն և արարողակարգ. Սոնիա Գաբրիէլեան
Posted on 28 Հուլիսի, 2021

«Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ»։
Հովհ. Թումանյան
«Հալէպ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպության, սոցիալ հոգեբանական աջակցության խմբակի, 2021 թվականի առաջին հավաք-ժողովը տեղի ունեցավ հուլիսի 20-ին, ժամը 18։00-ին, 43 անդամների ներկայությամբ: Հյուրերի հետ միասին ներկա էին նաև կազմակերպության տիկնանց հանձնախմբի ընկերուհիները:
Կազմակերպության հիմնադիր նախագահ տիկին Անի Պալըխեանը ողջունեց ներկաներին, առաջին անգամ կենտրոնի հարկի տակ լինելու կապակցությամբ և խոսքը տրամադրեց սոցիալ-հոգեբանական աջակցության հանձնախմբի անդամ՝ բժիշկ Մայտա Չավուշեանին, որն էլ ներկայացրեց օրվա զրույցի թեման:
Գեղանկարիչ տիկին Սոնիա Գաբրիէլեանը, Երևանում գտնվելով, սիրահոժար հանձն է առել զրուցել «Կենցաղավարության և Արարողակարգի» մասին:
Տիկին Սոնիա Գաբրիէլեանը ծնվել և առ այսօր ապրում է Հալէպում: Նա նորաձևության, զբոսաշրջության, կենցաղավարության ոլորտի ներկայացուցիչ է, հանդիսանում է Հնագիտության միության, Հալէպի արդյունաբերության պալատի, «child care» պետական հաստատության, և ներկայիս Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Սիրիայի շրջանային վարչության անդամ: Նա Արշիլ Գորկու արվեստանոցի հիմնադիրներից մեկն է և երկար տարիներ դասավանդում է այնտեղ: Հանդիսանում է մի շարք փառատոների ու ցուցահանդեսների կազմակերպիչ։
Հավաք-ժողովի ընթացքում տիկին Սոնիա Գաբրիէլեանը խոսեց կենցաղավարության մասին, շեշտը դնելով դաստիարակության վրա:
Զրույցը հետաքրքրական էր և ուսանելի: Նա կարևորեց սիրիացի կնոջ դերը սերունդների դաստիարակման գործընթացում, ինչպես նաև, նրանց բարձր պաշտոններ զբաղեցնելու հանգամանքը, օրինակ բերելով տարբեր անհատների, ինչպիսիք են՝ Նաճահ Ալ-Աթթար, Պուսայնա Շաապան, Նորա Արիսեան եւ ուրիշներ։ Զրույցի ավարտին երկու կատարումով հանդես եկավ օրիորդ Մեղեդի Պետրոսը, որն իր գեղեցիկ կատարումով ոգևորեց ներկաներին:
Օրվա հյուրասիրությունն իրականացվել էր տիկին Անի Կուրղիկեանի և տիկին Ազնիվ Պէրթիկեանի կողմից:
Տիկին Հռիփսիմե Թերզյանը հանձնախմբին նվիրեց ձեռագործ «քրօշէ» գավաթի տակդիրներ, ինչպէս նաև նյութական նվիրատվություններ կատարեցին տիկին Մարիա Հալլաճեանը և Տ.Անի Պալըխեանը։
Հավաք-ժողովը եզրափակվեց հրաժեշտի ջերմ բարեմաղթանքներով։ Նշենք, որ սոցիալ- հոգեբանական խմբակի հավաքները շուտով կդառնան հերթական, իսկ մասնակցել ցանկացողները կարող են գրել մեր էջին։
Բժիշկ Մայտա Չավուշեան
In
other , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
62 տարի առաջ հիմնադրվեց Հրազդանը
Posted on 27 Հուլիսի, 2021

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Հրազդան քաղաքի հիմնադրման 62-ամյակի կապակցությամբ:
«Մենք բոլորս՝ կառավարությունը, մարզային և համայնքային իշխանությունները, մեր քաղաքացիները պետք է անենք առավելագույնը, որպեսզի մեր քաղաքներն ու գյուղերն ընթանան կայուն և համաչափ զարգացման ուղիով, որպեսզի ունենանք մեր երազանքների քաղաքն ու գյուղը, իսկ այդ ամենին հասնելու ճանապարհը մեկն է՝ աշխատասիրություն, հոգատարություն, նվիրում, միասնականություն»,- ասված է շնորհավորական ուղերձում:
Հրազդան (մինչև 1959 թվականը՝ Ներքին Ախտա), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի ափին։ Երևանից հեռու է 40 կմ հյուսիս-արևելք։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։
Մինչև 1959 թվականին քաղաքը կոչվել է Ներքին Ախտա։ Ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ 1959 թվականին քաղաքը շրջանային, 1962 թվականից՝ հանրապետական ենթակայության քաղաք, 1930-95 թվականին՝ Հրազդանի շրջանի վարչական կենտրոնը, 1995 թվականից՝ Կոտայքի մարզի մարզկենտրոնը։
Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկթուղային կայարան։ Հրազդանի շրջագծի մեջ են մտնում նախկին Աթարբեկյան, Մաքրավան, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերը։ Տարածքը՝ 152 կմ²։
Հրազդան քաղաքը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում և հանդիսանում է նրա մարզկենտրոնը։ Քաղաքը գոտևորում են հյուսիսից՝ Փամբակի, հարավ-արևմուտքից՝ Ծաղկունյաց, արևելքից և հարավ-արևելքից՝ Գեղամա լեռնաշղթաների մաս կազմող սարավանդները։ Քաղաքի համայնապատկերի վրա հյուսիս - արևմուտքում բարձրանում է Թեղենիսը՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը (2851 մետր)։ Հյուսիսային կողմում ուրվագծվում են Փամբակի լեռնաշղթայի լեռնագագաթներից Մայմեխն (3080 մետր) ու Թեժասարը (3100 մետր)։ Արևելքում հորիզոնը ծածկում է Ցուլասարի զանգվածը (2390 մետր)։
Բնական պայմաններ
Հրազդան քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1695-1750 մետր բարձրության վրա։ Ունի բարեխառն ցամաքային կլիմա։ Ձմեռները խստաշունչ են։ Երբեմն ջերմաստիճանը իջնում է - 30-ից ավելի ցածր, իսկ գրանցված ամենացածր ջերմաստիճանը եղել է -38 աստիճան։ Ամառները հով է։ Այստեղ ջերմաստիճանը երբեք չի բարձրանում 30-35 աստիճանից, իսկ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 36 աստիճան։ Տարվա միջին ջերմաստիճանը կազմում է 5 աստիճան ըստ ցելսիուսի սանդղակի։
Քաղաքի միջով հոսում են Հրազդան և Մարմարիկ գետերը, որոնք միախառնվում են հենց քաղաքի մեջ։ 1950 թվականին Հրազդանում ստեղծվեց Հրազդանի արհեստական ջրամբարը 130 հեկտար տարածության վրա՝ 1695 մետր բարձրությամբ։
Բուսական և կենդանական աշխարհ
Հրազդանի շրջակա անտառներում աճում են վայրի խնձորենիներ, սալորենիներ, բալենիներ, սզնիներ։ Հրազդանի անտառներում հանդիպում են փորսուղներ, նապաստակներ, աղվեսներ, դաշտամկներ, եղնիկներ, արջեր, վայրի խոզեր։ Բավականին շատ են ոզնիները, իսկ գայլեր հանդիպում են հազվադեպ։ Երբեմն ամռան տապից փախչելով՝ Լոռվա և Տավուշի անտառներից այս տարածաշրջան են գալիս տարածաշրջանին ոչ բնորոշ կենդանիներ՝ լուսաններ, հովազներ և այլն։ Վերջին 20 տարում բավականին շատացել է աքիսների թիվը։
In
other , eco-mshakuyt
Մշակութային վանդալիզմ. Աստծո ա՞չք, թե՞ մասոնական խորհրդանիշ
Posted on 27 Հուլիսի, 2021

Գյումրիի Սուրբ Միքայել Հրեշտակապետի մատուռի կամ, գյումրեցիների լեզվով ասած, Պլպլան ժամի որմնանկարներն արդեն մեկ ամիս է ծածկվել են սպիտակ ներկով։ Զբոսաշրջիկների ու այցելուների զարմանքին ի պատասխան՝ պատասխանում են, որ դրանք վիճաբանության թեմա էին դարձել այցելուների և հոգևորականների միջև։ Խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար որոշում են կայացրել սպիտակ ներկով ծածկել և պատերի որմնանկարները, և գմբեթին պատկերված «Աստծո աչքը»։
Աստծո ա՞չք, թե՞ մասոնական խորհրդանիշ․ Գյումրիի ռուսական ուղղափառ եկեղեցի-ժամատան առաստաղին պատկերաված աչքը եռանկյան մեջ այնքան հաճախ է հարց առաջացրել, որ խնդիրը որոշել են արմատապես լուծել․ ոչ թե շարունակ պարզաբանելով, այլ պարզապես նկարը հեռացնելով։ Ընդ որում՝ դրա հետ մեկտեղ սպիտակ ներկով են ծածկել նաեւ եկեղեցու բոլոր որմնանկարները։ Բայց հարցերը սրանով չեն պակասել։ Եկեղեցի-ժամատուն այցելողները հիմա էլ այլ հարց են տալիս՝ ինչո՞ւ են վերացվել պատերի նկարները։ Գյումրիի՝ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող Պատվո Բլուրի Պլպլան ժամի մոմավաճառ Տանյա Զաքարյանն արդեն մեկ ամիս նույն բացատրություններն է տալիս զբոսաշրջինկերին ու մատուռի այցելուներին։
—Այստեղ վերականգնման աշխատանքնե՞ր են ընթանում։
-Ոչ, ոչ ներկում են։ Հիմա երիտասարդները կարծում են, թե եռանկյունում պատկերված աչքը մասոնական է։ Հենց այդ խոսակցություններից են խնդիրներ ծագել, և ստիպված ենք եղել պատերը սպիտակ ներկել։ Չնայած 18-րդ դարից սկսած եռանկյունին ուղղափառության մեջ խորհրդանշում է Սբ Երրորդությունը, կենտրոնական աչքը համարվում է Աստծո աչքը։
Տիկին Տանյան որմնանկարների լուսանկարները որպես հուշ սմարթֆոնի մեջ է պահպանել, հետաքրքրասեր այցելուներին ցուցադրում է առանց վարանելու։
«Ահա, այս անկյունում Գաբրիելն էր վերից վար, այստեղ Միքայելն էր վերից վար պատկերված։ Գյումրեցի նկարիչ Հայկ Սերոբյանն էր նկարել»։
19-րդ դարավերջին կառուցված և 1886-ին օծված մատուռը ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս սպաների հուշահամալիրի՝ «Պատվո բլուրի» տարածքում է։ 2010-ին այն վերականգնվեց ու վերաբացվեց Հայաստանի և Ռուսաստանի նախագահների ներկայությամբ՝ դառնալով երկու երկրների բարեկամությունը խորհրդանշող ամենաայցելվող հասցեներից մեկը։ Վերականգնվելուց հետո մատուռի պատերին թեմատիկ նկարներ պատկերեց գյումրեցի նկարիչ Հայկ Սերոբյանը։
Տուրիստական ընկերության գիդ Արմեն Երանոսյանն օրերս Երևանից զբոսաշրջիկների էր տարել Գյումրի՝ ճանապարհին ներկայացնելով, թե ինչ կարող են տեսնել պատվո բլուրում։ Սակայն տեղ հասնելուն պես զարմացել են։
«Շատ գեղեցիկ որմնանկարներ էին, հատկապես Միքայել Հրեշտակապետինը՝ ողջ հասակով մեկ կանգնած արևելյան խորանի մասում։ Ոսկեգույնն էր ավելի շատ օգտագործած, որովհետև ուղղափառ եկեղեցուն ոսկեգույնն ավելի հարիր է»։
Ո՞ւր եւ ինչո՞ւ անհետացան եկեղեցու որմնանկարները։ «Ռադիլուրի» հարցերին ի պատասխան՝ պատմում են, որ ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովվի՝ տեր Արտեմի Էմկեյի նյարդերը տեղի են տվել այցելուների հետ պարբերաբար վեճերից։
«Նա դիմեց Վլադիկովկասում գտնվող իր վերադասին՝ Լեոնիդ արքեպիսկոպոսին, համաձայնությունն ստացավ և սկսեց գործել։ Նա ասում է՝ ես ամեն ինչ ռուսական ոճով եմ անելու, պատերը սպիտակ կլինեն, պատերին՝ սրբապատկերներ։ Մոսկվայից խորան է ստացել, արևելյան մասում խորանը կտեղադրվի»։
Եկեղեցու որմնանկարներն արդեն սպիտակ են ներկվել, սակայն գմբեթին պատկերված վիճահարույց «աչքը» դեռ չի ճերմակել, սպասում են՝ տեր Արտեմին Ռուսաստանից վերադառնա, գործն ավարտին հասցնի։
Բայց այս ընթացքում չի դադարում այցելուների հոսքը Պատվո բլուր։ Անկախ պատերի որմնանկարներից՝ ասում են «Պլպլան ժամն ու Միքայել հրեշտակապետն ուխտավորներին այցելում են երազներում, հուշումներ տալիս, նպատակներ իրականացնում ու նույնիսկ որդի պարգևում։
[gallery columns="2" link="file" ids="5855,5856"]
Աղբյուրը՝ Հայաստանի հանրային ռադիո
In
other , shrjaka-mijavayr
Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Posted on 27 Հուլիսի, 2021

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։
Ներկայացնելով Գայանե Գաբրիելյանին, նախարարի պաշտոնակատար Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծել է նորանշանակ տեղակալի՝ պետական համակարգում երկար տարիների աշխատանքի փորձը և մասնագիտական հմտությունները, որոնք թույլ կտան նոր լիցք ներարկել և արդյունավետության նոր սանդղակ սահմանել նախարարության գործունեության մի շարք ոլորտներում։
Շնորհակալություն հայտնելով վարչապետի պաշտոնակատարին և նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին վստահության համար՝ տիկին Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները մեծ նվիրումով ներդնել շրջակա միջավայրի կայուն զարգացման ուղղությամբ։
Հավելենք նաև, որ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին վստահված է համակարգել
Շրջակա միջավայրի նախարարության 4 վարչությունների, 2 ՊՈԱԿ-ների և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի աշխատանքները։
Eco.am-ը ներկայացնում է Գայանե Գաբրիելյանի կենսագրությունը։
Կրթություն և վերապատրաստումներ
01.09.1992-01.06.2002թթ Եղիշե Չարենցի անվ. Միջնակարգ դպրոց N 67, 10 տարվա կրթական համակարգ:
22.10.2001-18.03.2003թթ. «Ֆրանս-Ֆորմասիոն» Ֆրանսերենի միջազգային կուրսեր:
01.09.2004-01.06.2010թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան- Բակալավրի կոչում («Կառավարում» ֆակուլտետ «Պետական և մունիցիպալ կառավարում» մասնագիտություն):
01.09.2008-01.07.2010թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան- Մագիստրոսի կոչում(«Կառավարում» ֆակուլտետ «Հանրային կառավարում» մասնագիտություն):
Գիտական աստիճանը Տնտեսագիտության թեկնածու
02.08.2012թ. Մեծ Բրիտանիա, Բուրմութ, «Անգլո-Կոնտինենտալ Անգլերենի Դպրոց» Մեծ Բրիտանիա, Անգլիա, Բուրմութ
18.03.2014թ. Համաշխարհային բանկի աշխատակազմի այցելություն ՀՀ (Էլեկտրոնային գնումների անցկացման փորձի փոխանակման քննարկում)
29.09.2014-3.10.2014թթ. Համաշխարհային բանկ: Գնումների վերապատրաստման և ուսուցման սեմինարներ ՀՀ-ում:
Լեզուներ`
Հայերեն (մայր լեզու),
Ռուսերեն,
Անգլերեն,
Ֆրանսերեն
Աշխատանքային գործունեություն՝
03.09.2020-մինչ 2021թ․ հուլիսի 18 ՀՀ Էկոնոմիկայի նաախարարություն «Հանրային ներդրումների քաղաքականության վարչություն»
Վարչության պետ
03․09․2020- մինչ 2021թ․ հուլիսի 18 ՀՀ Էկոնոմիկայի նաախարարություն
«Հանրային ներդրումների քաղաքականության վարչություն»
Վարչության պետ
10․12․2019-03․09․2020 ՀՀ Էկոնոմիկայի նաախարարություն N 33 աշխատանքային պայմանագիր «Հանրային ներդրումների քաղաքականության վարչություն»
Վարչության խորհրդատու
12․08․2020-31․08․2020թթ․ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ
Մասնագիտական աջակցություն ԿԶՆ 6-ի տեղայնացմանն ուղղված աշխատանքային երրորդ խմբի աշխատանքներին։
Խմբի համակարգող
01․09․2017-31․11․2017
ՀՀ Առողջապահության նախարարության «Ավդալբեկյանի անվան Առողջապահական ազգային ինստիտուտ» ՓԲԸ
«Հանրային ծառայությունների մատուցման համակարգում թափանցիկության ու հաշվետվողականության բարելավում, ներառյալ՝ ծառայությունների և ապրանքների գնումը և բաշխում» բաղադրիչի շրջանակներում
Հանրային առողջապահական ոլորտի գնումների դասավանդող – թմի ղեկավար
14.02.2016-28․08․2017 Աբովյանի քաղաքապետարան
Գնումների փորձագետ
01․09․2015- 01․01․2016թթ․ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ
Դասախոս
03.03.2014- 31.12.2015 ՀՀ Առողջապահության նախարարություն «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ
N CR4/IC/B-C/006/1 4
«Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորրդ վարկային ծրագիր
Գնումների փորձագետ/խորհրդատու (Համաշխարհային բանկի վարկային և գրանտային ծրագիր)
03.03.2014-մինչև օրս ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ
Գնումների մասնագետ (Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող գրանտային և վարկային ծրագրի)
01.03.2014-31.12.2014 ՀՀ համայնքային միություն ՀԿ
Ուսուցման և վերապատրաստման մարզային ծրագրի խմբի ղեկավար
01.07.2013-31.12.2013 «Ախուրյան-Առաքս ջրառ» ՓԲԸ N 091 ժամկետային աշխատանքային պայմանագիր
Գնումները համակարգող (առաջատար մասնագետ)
02․08․2013-03․04․2013թթ․«Պրագմա կորպորացիա» ամերիկյան ընկերության հայաստանյան մ/ճ N PA-SSC-073/13
Հայաստանում Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիր (ԱՄՆ ՄԶԳ)
Պատվիրատուների ձեռնքրկի և ՁՄՁ-ների ուղեցույցի մշակող խմբի համակարգող
01.07.2012-01․09․2019թթ․ ՀՀ ԱՆ «ՀՀ ազգային գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ
Գնումների գծով խորհրդատու
02.02-2012-31.12.2012թթ․ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ
Տնտեսագիտության դասախոս
02.03.2011-01.07.2013թթ․ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ
Իրավաբանական վարչության առաջատար մասնագետ/գնումների փորձագետ
01.03.2009-02.03․2011թթ․ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ
Ապրանքների և ծառայությունների սպասաման բաժնի առաջին կարգի մասնագետ/ գնումները համակարգող
01.01.2008-01.02.2010 ԱՁ Գայանե Գաբրիելյան
Խանութի տնօրեն
Այլ աշխատանքային գործունեություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
«ՀՀ համայնքների խոշորացման և համահարթեցման ծրագրերի իրականացման փորձագիտական խմբի հետ աշխատանքային փորձ»-2010թ.-ի ընթացքում
«ՀՀ մարզային ծրագիր «Հանրային գնումների ուսուցման և վերապատրաստման դասընթացների փորձագետ-դասախոս»»-2013թ.-ի ընթացքում
Մասնագիտական ունակություններ
Միջազգային կապերի համակարգող
ՀՀ հանրային գնումների օրենսդրության բարելավման և կատարելագործման աշխատանքներին մասնակցություն
ՀՀ հանրային գնումների օրենսդրության փորձաքննության, խնդիրների վերծանման և դրանց լուծումների առաջադրման գործընթացներին մասնակցություն
Շուկայի վերլուծություն, բիզնես ծրագրերի կազմում, կազմակերպության ռազմավարության մշակում
ՀՀ գնումների օրենսդրության շրջանակներում իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն
Մասնագիտական հանձնաժողովների, փորձագիտական խմբերի գործունեության կազմակերպում և համակարգում
Մասնագիտական ուսուցման և վերապատրաստման, էլեկտրոնային գնումներ ներդրման, բիզնեսի կազմակերպման, հանրային գնումների համակարգի ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակում
Ռազմավարական պլանավորման ուսուցման ծրագրերի մշակում
Գնումների գործընթացի հրավերների և հայտարարության կազմում, գնման գործընթացի համակարգում և պայմանագրերի կնքում
Մրցակցային երկխոսության անցկացում, մասնակիցների միջև բանակցությունների վարում
Պայմանագրի կառավարում
Ուսուցման և վերապատրաստման դասընթացների կազմակերպում և անցկացում
ԲՈՒՀ-ի համար մասնագիտական ուսուցման ծրագրերի կազմում
Ուսուցումների, սեմինարների և վերապատրաստման կուրսերին մասնակցություն
Փորձ: 1. Արտադրական պրակտիկա- Պետական եկամուտների կոմիտե-Սպանդարյան-Հաճախորդների սպասարկման բաժին- գերազանց
Փորձ: 2. Գիտական և ուսումնական պրակտիկա- «Իմեքս-Գրուպ» ՓԲԸ-գերազանց
Փորձ 3. – ՀՀ տարածքային կառավարման նախարարության փորձագիտական խմբի աշխատանքների համար անցկացվող սեմինարներ և վերապատրաստումներ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության փոխնախարար Վաչե Տերտերյանի գիտական ղեկավարությամբ
Փորձ 4.- Սեմինարներ հանրային գնումների շուրջ կազմակերպված ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ, ԱԱԿ-ի (WТО), ՍԻԳՄԱ (Աջակցություն պետական կառավարման զարգացման համար) SIGMA (Support for Improvement in Governance and Management), USAID (United States Agency for International Development), EBRD (European Bank for Reconstruction and Development).
Այլ վերապատրաստումներին մասնակցություն
22-28 Սեպտեմբեր 2020, ՀՀ ֆինանսների նախարարություն
«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ
Բյուջետավորման գործընթացում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստումներ
3-4 Սեպտեմբեր 2020, IRI International; Republican Institute
Միջազգային հանրապետական ինստիտուտ
Հայաստանի մ/ճ տնօրեն Ջեյմս Դե Ուիթից
Դասընթացի թեմա՝ մշտադիտարկում ու գնահատում
Դասընթացավար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ (2013-2018թթ․) UNDP Սինգապուրյան մ/ճ ինովացիոն կենտրոնի ավագ խորհրդական Արմեն Հարութունյան։
ՀՀ-ԵՄ Տնտեսական և հարակից հարցերով ենթակոմիտեի նիստի` սեպտեմբերի 15-ին ժամը 11:00-11:30 նախատեսված Հանրային ֆինանսների կառավարման թեմայով հանդիպմանը ․․․․ թեմաներով զեկուցող։
Գործնական այլ ունակություններ
– Համակարգչով տեքստերի հավաքում: 80wpm
– Վերլուծական և տրամաբանական գերազանց ունակություններ,
– Գերազանց հաղորդակցվելու, անձնակազմի հետ հարաբերությունների կառուցելու հմտություններ, հեռախոսազանգերին պատասխանելու փորձ, թեմատիկ գիտաժողովների կազմակերպման երկարամյա փորձ,
– Հանրային և հասարակական գործունեության փորձ,
– Էլեկտրոնային գնումների անցկացման համար ուղեցույցերի մշակում, www.armeps.am
– Ցուցահանդեսների և Էքսպոների կազմակերպման և մասնակցության փորձ:
–Դասախոսելու, ուսուցանելու և գիտելիքի հանրամատչելի մատուցման, գործնական դասընթացների կազմակերպման, քննարկումների և ժողովների վարման փորձ:
18.02.2013թ․ Կարճաժամկետ դիտորդական գործունեություն
ՀՀ ընտրություններին դիտորդական առաքելություն (OSCE PA Election Observation Mission) STO Interpreter
3.08. 2007թ․ Իտալիա
Կամավորական ջոկատներում աշխատանքների կատարում
In
other , eco-aprelakerp
Ինչպես ճիշտ ապրել ամռանը․ 6 կարևոր խորհուրդ
Posted on 27 Հուլիսի, 2021

Խոստովանեք, որ ամռան տապին երբեմն անուշադրության եք մատնում մաշկի խնամքի, արևայրուքի հետևանքների, լողավազանից հետո հիգիենայի պահպանումը։ Իսկ հագուստ կրելիս, առաջնորդվում եք միայն հարմարավետության, այլ ոչ թե կտորի բամբակե կամ սինթետիկ լինելու հանգամանքով։ Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է մի քանի կարևոր հանգամանքներ, որոնք ամռան տապին անուշադրության մատնելիս կբախվեք առողջական լուրջ խնդիրների հետ։ Ինչպես խնամել մաշկը ամռանը Արևից պաշտպնվելու համար խորհուրդ է տրվում օգտագործել խնամքի միջոցներ․ քսուքներ, լոսիոններ, որոնք պահպանում են մաշկը և թույլ չեն տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթներին վնասել այն։ Պետք է հաշվի առնել, որ այդ միջոցներից յուրաքանչյուրը նախատեսված է մաշկի որոշակի տեսակների՝ ճարպոտ, չոր և նորմալ մաշկի համար։ Նրանք ունեն փափկեցնող, խոնավացնող ազդեցություն։ Յուրաքանչյուր մարդ գիտի, թե ինչ է անհրաժեշտ իր մաշկի համար։ Ցանկության դեպքում կարող եք խորհրդակցել բժիշկ-մաշկաբանի հետ։ Արհեստական արևայրուքը ցանկալի չէ Հատկապես ամռանը արհեստական արևայրուքը՝ սոլյարին, չի խրախուսվում։ Բժիշկները բազմիցս են շեշտում, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են, հետևաբար մաշկի կոսմետիկ գույն ստանալու համար պետք չէ սեփական օրգանիզմը տանել գիտակցված ճառագայթման։ Արևայրուքն օգտակար չէ Հանրության շրջանում տարածված է, որ օրգանիզմի համար արևայրուքն օգտակար է, բայց քչերն են գիտակցում, որ արևայրուքի արդյունքում ընկնում է մաշկի դիմադրողականությունը, դառնում անառողջ ու չոր։ Հատկապես բաց գույնի մաշկ ունեցող անձինք պետք է զգուշանան արևայրուքից։ Օրգանիզմին բավարար չափի վիտամին D է հարկավոր Մեր օրգանիզմում վիտամին D-ն արտադրվում է արևի ճառագայթներից։ Այն հարկավոր է նորածիններին, հատկապես՝ ձմռան ամիսներին ծնված։ Արևի ճառագայթները դրական են անդրադառնում նաև նյութափոխանակության հետ խնդիրներ ունեցող անձանց մոտ։ Ինչպե՞ս խնամել մաշկը՝ լողավազանից հետո Եթե դուք դասվում եք այն անհատների շարքին, որոնք ամենօրյա ռեժիմով այցելում են լողավազան, ապա հարկավոր է ուշադրություն դարձնել․եթե բարձրակարգ լողավազան է ու ժամանակին կատարվում է ջրամաքրման աշխատանքներ, ապա բավարար քանակությամբ քիմիական նյութեր են օգտագործվում և որևէ վտանգ ձեր առողջությանը չի սպառնում։ Բայց, եթե դուք ունեք չոր մաշկ, ապա խորհուրդ է տրվում լողավազանից հետո խոնավեցնող քսուքներ օգտագործել։ Ի դեպ, լողավազանից դուրս գալուց հետո պարտադիր պետք է օճառով լվանալ ոտքերը և ունենալ փոքրիկ անհատական սրբիչ՝ նախատեսված միայն ոտքերի համար։ Ի՞նչ հագնել ամռանը Շոգ եղանակին հարկավոր է հրաժարվել սինթետիկ հագուստից։ Ցանկացած սինթետիկ հագուստ կարող է նպաստել սնկի զարգացմանը։ Խորհուրդ է տրվում կրել շնչող, բնական թելերով՝ բամբակից, մետաքսից կարված հագուստ։ Պետք է հրաժարվել նեղ, մաշկին կպնող հագուստից։ Պետք է կրել բաց գույնի հագուստ, քանի որ բաց գույնը արևի ճառագայթները կլանում է մոտ 20-30%, իսկ մուգ գույնը՝ 70-80%։
In
other , shrjaka-mijavayr
Ահազանգ է ստացել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման մասին
Posted on 27 Հուլիսի, 2021

Շրջակա միջավայրի նախարարությունը և նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից լուսանկարներով ներկայացված են Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր: Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով, նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ այսօր Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին։ Նախարարը խնդրել է աջակցություն մարզպետարանների միջոցով հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավ արման մասին» օրենքի 51-րդ հոդվածի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, ձեռնարկել միջոցներ իրենց համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին, ինչպես նաև զբոսաշրջության նպատակով բնակչության կողմից սիրված և առավել օգտագործվող բնական լանդշաֆտներին հարակից տարածքների ու շրջակա միջավայրի արդյունավետ պահպանության իրականացնելու նպատակով, ինչպես նաև հիշյալ տարածքներում աղբահանության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Մեկ այլ գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում հատուկ միջոցներ ձեռնարկելու համար։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
In
other , shrjaka-mijavayr
Արմավիրի Գետաշեն համայնքում բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք
Posted on 26 Հուլիսի, 2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից բացահայտվել է ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում գտնվող հողատարածքից առանց ընդերքօգտագործման իրավունքի, անհայտ անձի կողմից իրականացված ավազակոպճանման լեռնային զանգվածի հանույթի դեպք: Կատարված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 15503 մ2 մակերեսով տարածքից տեղահանվել է 69764 մ3 ավազակոպճանման լեռնային զանգված՝ տեղի է ունեցել հողի դեգրադացիա (հողի բերրի շերտի վնասում և ոչնչացում): Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկը կազմել է շուրջ 17 մլն ՀՀ դրամ: Գործի նյութերը փոխանցվել են ՀՀ դատախազություն։
In
other , shrjaka-mijavayr
5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԿՈՒՂՂՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԿԱՆԱՉ» ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ
Posted on 26 Հուլիսի, 2021

Ակբա բանկի, ԱԳԲԱ Լիզինգի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) GEFF ծրագրի համագործակցության արդյունքում Հայաստանում 5 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսության զարգացմանը՝ էներգաարդյունավետության, կլիմայի ադապտացման ու վերականգնվող էներգետիկայի բիզնես նախագծերի ֆինանսավորման միջոցով: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով: Ծրագրի շնորհիվ տնտեսվարողները հնարավորություն կստանան իրենց բիզնեսներն էլ ավելի արդյունավետ դարձնել արևային ֆոտովոլտային կայանների, էներգաարդյունավետ տրանսպորտային ու շինարարական տեխնիկայի, շարժիչների ու պոմպերի, արտադրական տեխնոլոգիաների և 1500-ից ավելի այլ բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաների միջոցով: «Հայաստանում «կանաչ» ներդրումները զարգացման մեծ պոտենցիալ ունեն: Այս համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն կունենանք ավելի լայն միջոցներով աջակցել նշված ոլորտների զարգացմանը», – նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը: «GEFF-ը կարևորում է իրենց բարձր արդյունավետությամբ տարբերվող տեխնոլոգիաների ու նախագծերի ֆինանսավորումը: Եվ քանի որ նման ներդրումները շատ թիրախավորված են, և պահանջում են կոմպլեքսային մոտեցում, մեր գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ ջանքեր չենք խնայում հաճախորդներին նախապատրաստելու և իրազեկելու համար: Նման օրինակ էր Ակբա բանկի և ԱԳԲԱ Լիզինգի հետ վերջերս կյանքի կոչված համատեղ միջոցառումը, որը կազմակերպվել էր հատուկ շինարարության ոլորտի բիզնեսների համար»,- նշում է GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզին: Համագործակցության շրջանակում առաջարկվող լիզինգային պայմանները ներկայացված են այստեղ: GEFF-ի կանաչ տեխնոլոգիաների կատալոգը ներկայացված է այստեղ: 2019 թվականից ԱԳԲԱ Լիզինգը միացել է GEFF ծրագրի առաջին փուլին և ֆինանսավորել 3.6 ԳՎտժ/տարի մաքուր էներգիայի արտադրություն՝ նպաստելով տարեկան 1864 տոննա ջերմոցային գազերի արտանետման կանխմանը։
In
other , eco-dizayn , eco-mshakuyt
Երբ պարկուճներն ու փամփուշտները զարդեր են դառնում
Posted on 26 Հուլիսի, 2021

Սիրիայում պայթող արկերն ու ռումբերը, անօթևան մնացած երեխաներն ու անմեղ զոհերը աշխարհի քարե սրտի վրա փորագրում էին մեկ բառ՝ արդարամտություն, իսկ հետո մեկ ցանկություն՝ խաղաղություն:
Eco.am-ն այսօր ներկայացնում է գյումրեցի զարդագործ Արտակ Թադևոսյանին, որը 2015 թվականից աշխարհում տիրող խառնակ ժամանակների ու փոթորկված մարդկության միակ բալասանի՝ խաղաղության իր բանաձևն է առաջադրում: Պայթած արկերն ու փամփուշտները Արտակի ձեռքին վերածվում են զարդերի։
Արտակը հասկացել էր, որ խաղաղությունը հանուն մարդկության ձեռագիրը պետք է լինի, ոչ թե մի երկրի, մեկ պատմության գործը: Նա իր աշխատանքները սկսեց պատրաստել պարկուճներից, որոնք վերածվելով զարդերի զինաթափում են մարդուն սպանելու ցանկությունից: Խաղաղության ջատագովի համար աննկարագրելի հարված էր ապրիլյան քառօրյան, իսկ այնուհետև՝ 44 օրյա արցախյան հերոսամարտը, որի ընթացքում արվեստագետը ոչ միայն անկանգառ աշխատում և օգնում էր բանակին իր աշխատանքներից ստացած հասույթով, այլև հոգատար ծնողի պես իր հովանու տակ էր վերցրել հայրենիքից զրկված հադրութցի ընտանիքներ, ովքեր աջակցության և խնամքի կարիք ունեին:
Փրկության խաչերը, որոնք նա սկսեց ձուլել պատերազմական օրերին, մեր հերոս զինվորների համար ինքնատիպ աղոթքի խորհրդանիշ է՝ վառոդից ազատված փամփուշտներով:
Արտակի պատրաստած զարդերից այնպիսի հզոր էներգիա է գալիս, որ զգում ես գեղեցիկն արարող արվեստագետի ներշնչանքի ուժը խաղաղության պահապան մեր զինվորների համարԴրանք կոպիտ արույրի ու պղնձի, քմահաճ արծաթի խառնվածքներն են համադրում իրար այնքան նրբաճաշակ ձեռագրով, որ մետաղը սկսում է թևել, նրբորեն շարժվել, ուղղություն վերցնել դեպի դիմացինի սիրտը և կնոջ լանջին հպվելիս դառնալ նրա էության անբաժանելի մասը
Արվեստագետը նկարում է, ձուլում, փորագրում, նոր ձևեր ու նյութեր որոնում խաղաղության մասին իր խոսքը հնչեցնելու համար: Նրա ստեղծագործական մտքի որոնումները դեռ ընթացքի մեջ են ու դեռ շատ են զարմացնելու բոլորիս՝մնալով իբրև ճշմարիտ արվեստի կատարյալ նմուշ-ասելիքներ:
In
other , eco-snund
Էկո հանրագիտարան.Սեխ
Posted on 26 Հուլիսի, 2021




