Blog
In
other , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
10-րդ դարից սկսած Կապանը հիշատակվում է որպես քաղաք․այս տարի քաղաքի տոնը կնշվի օգոստոսի 21-ին
Posted on 21 Օգոստոսի, 2021

Այսօր կապանցիները նշում են Կապան քաղաքի տոնը։ Այս օրը առավոտից մինչ երեկո Կապան քաղաքում տեղի կունենան բազմաբնույթ միջոցառումներ՝ օրը կլինի հագեցած, հաճելի անակնկալներով և իհարկե հիշարժան պահերով։ Իսկ տոնի հագեցած ծրագրերին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացրած տեսանյութում։ Մինչ կընտրեք, թե տոնակատարության ժամանակ որ ծրագրին եք ցանկանում մասնակից դառնալ, ծանոթացեք Կապան քաղաքի պատմությանը։ Ըստ տարածված տեսակետներից մեկի, Կապանը հնդեվրոպական բառ է, որը նշանակում է կիրճ կամ լեռնանցք։ Մեկ այլ տեսակետի համաձայն «կապ» նշանակում է «փակ», քաղաքն իրոք պարփակված է շրջակա լեռնաշղթաներով։ 10-րդ դարից սկսած մատենագիրների մոտ Կապանն արդեն հիշատակվում է որպես քաղաք, իսկ 10-րդ դարի վերջում արդեն որպես Սյունիքի թագավորության մայրաքաղաք։ 11-րդ դարում Կապանն արդեն ուներ շուրջ 20․000 բնակիչ և գտնվում էր ներկայիս Կապանից մոտ 15 կմ հյուսիս-արևմուտք։ 16-17-րդ դարերում Կապանն ընկել է պարսից տիրապետության տակ։ 18-րդ դարում Արցախում և Սյունիքում ազատագրական պայքար բռնկվեց։ Կապանը դարձավ լեգենդար հերոս Դավիթ Բեկի գլխավորած Սյունիքի ազգային ազատագրական շարժման կենտրոն։ Ամրանալով Հալիձորում Բեկն իր զորախմբով հաղթանակներ տարավ մինչև 1727թ., երբ օսմանյան բանակը սկսեց Սյունիքի ասպատակումը։ Դավիթ Բեկի հալիձորյան զինակիցները որոշ ժամանակ հաջողությամբ կասեցնում էին թշնամու առաջխաղացումը, սակայն ի վերջո Սյունիքը տեղի տվեց մի քանի անգամ գերազանցող օսմանյան բանակի առջև։ 18-րդ դարում Կապանը մշտապես կռվախնձոր է եղել Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։ 1800թ. այն փաստորեն տրոհված էր այդ երկու տերությունների միջև` Ողջի գետով սահմանազատված։ 1813-ի Գյուլիստանի համաձայնագրով և 1828-ի Թուրքմենչայի պայմանագրով, Կապանն ամբողջովին անցավ ռուսական տիրապետության տակ, իսկ ցարական Ռուսաստանի անկումից հետո` 1918-1920թթ., Կապանը նորից դարձավ հայերի անկախության պայքարի կենտրոն։ Ի վերջո Խորհրդային Հայաստանի սահմանները ներառեցին նաև Սյունիքը։ 1991թ. Հայաստանի Հանրապետությունն իր երազած անկախությունը նվաճեց և կատարվեց երկրի նոր վարչատարածքային բաժանում։ 1995թ. Հայաստանը բաժանվեց մարզերի և Կապանը դարձավ Սյունիքի մարզկենտրոնը։ Սյունիքը բացի գեղեցիկ բնաշխարհ լինելուց, հնագույն քաղաքակրթության օջախ է։ Միայն Կապանի տարածքում հանդիպում է ավելի քան 450 պատմամշակութային հուշարձան։ Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար) փաստագրական տվյալներ է բերել այն մասին, որ այս տարածաշրջանում քաղաքակրթություն է գոյություն ունեցել դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում։ Հնում բնակավայրը կոչվում էր Յոթնաբերդ` հավանաբար նրա սահմանները տեղանշող յոթ բերդերի պատճառով, մինչդեռ «Կապան» բառի արմատների վերաբերյալ առ այսօր ստուգաբանական բանավեճեր են ընթանում։ 2011 թվականին լրացավ Վահանավանք պատմական համալիրի ստեղծման 1100 -ամյակը։ Համալիրը Սյունիքի միջնադարյան հոգևոր կենտրոնն էր, կրթական և մշակութային օջախը, հոգևորականության և իշխանական տոհմի ներկայացուցիչների հանգստավայր։ Կապանում մշակութային ծրագրերն իրականացվում է Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի, «Մշակույթի կենտրոնի» միջոցով։ Քաղաքի մշակութային օջախներից են` երկրագիտական թանգարանը, Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանը, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը, ակումբագրադարանային միավորումը։ Պատմականորեն Կապանը հանդիսանում է Հանրապետության հանքարդյունաբերության կենտրոններից։
In
other , eco-aprelakerp , eco-energia
Eco.am մեդիա հարթակը և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպությունը կնքեցին փոխըմբռնման հուշագիր
Posted on 18 Օգոստոսի, 2021

«Խնայե՛ք էներգիան, կրճատե՛ք ծախսերը, զարգացրե՛ք Ձեր բիզնեսը». Eco.am մեդիա հարթակի նախաձեռնությամբ այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հարկի տակ տեղի ունեցավ «Բիզնեսի բարելավման անհրաժեշտ լուծումները՝ բնապահպանական ժամանակակից պահանջների համատեքստում» խորագրով հանդիպում-սեմինար։
Հանդիպման ընթացքում մասնակից արդյունաբերողներին ու գործարարաներին ներկայացվեց ժամանակակից բիզնեսում պահանջվող նորարարությունները, թե ինչպես բիզնեսի տարբեր ճյուղերում ապահովել էներգախնայողություն, ինչպես ջերմամեկուսացնել բիզնես շինությունները, ինչպես բիզնեսում բարելավել էներգաարդյունավետությունը՝ ներդրումների միջոցով։
Փոխըմբռնման մթնոլորտում ընթացող սեմինար-հանդիպման երկրորդ հատվածը՝ հարց ու պատասխանի ձևաչափով, ընթացավ անհանգիստ։ Կարծիքների փոխանակմանը, առաջարկությունների ու հայտարարությունների ակտիվ քննարկմանը զուգահեռ բնապահպանության ու բիզնես շահերը բախվեցին։
Այնուամենայնիվ, հանդիպում-քննարկման ընթացքում, մասնակից գործարարաներն ու արդյունաբերողները, եկան այն որոշման, որ նամատիպ հանդիպումները լինեն պարբերաբար, որոնք կլինեն առավել կառուցողական։
[gallery link="file" ids="6115,6075,6118,6114,6117,6116"]
Հանդիպման ավարտին Eco.am մեդիա հարթակը և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպությունը կնքեցին փոխըմբռնման հուշագիր։ Ըստ որի, կողմերը նախատեսում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում համագործակցել յուրաքանչյուրն իր հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ: Ինչպես նաև, կհամագործակցեն մշակույթի, կրթության, հանրային առողջության, սոցիալական և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում բարեգործական և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում։
Զեկույցը տես ստորև՝
In
other , eco-mshakuyt
Ստեփանակերտում առաջին անգամ կանցկացնի Վինտաժ մարկետ.«Ազատություն Արցախին» հիմնադրամ
Posted on 18 Օգոստոսի, 2021

«Ազատություն Արցախին» հիմնադրամը օգոստոսի 22-ին Ստեփանակերտում առաջին անգամ կանցկացնի Վինտաժ մարկետ՝ «Մանկական այգում»։ Տոնավաճառի ընթացքում հնաոճ և կենցաղային իրերի, տեխնիկայի, ժողովրդական արհեստի և արվեստի նմուշների կողքին հնարավորություն կունենաք ցուցադրելու նաև ձեր իսկ ձեռքով պատրաստած աշխատանքները։ Իսկ վաճառքից ստացված ողջ հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով։ Մարդու իրավունքների պաշտպանության «Ազատություն Արցախին» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականի փետրվարի 8-ին։ Հայ ժողովրդի համար այս դժվարին ժամանակաշրջանում, Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո հիմնադրամին հաջողվեց համախմբել իր ջանքերը և նախաձեռնել գործունեությունը, որը սկսվեց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դասական հայցի՝ Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելով: Հիմնադրամի աշխատանքը սակայն, չի սահմանափակվում միայն մարդու իրավունքների պաշտպանությամբ: 30 տարվա ադրբեջանական ագրեսիայի պատճառով իրենց տները լքած, հարազատներին, աշխատանքն ու հայրենիքը կորցրած մարդկանց ճակատագրի մասին մշակվել է «Հիշողություններ» հեռուստանախագիծը՝ «Արցախ» հեռուստաընկերության հետ համատեղ։ Բացի այդ, «Ազատություն Արցախի համար» հիմնադրամը ակտիվ ներգրավված է ծառայությունների ոլորտում սոցիալական նախագծերի մշակման գործում՝ պահպանելով Արցախի ավանդույթները, բնապահպանությունը և արհեստների ուսուցումը: Նման նախագծերը կյանքի է կոչվում բնակչությանը աշխատանքով ապահովելու, երեխաների և երիտասարդների կրթության որակի բարձրացման, ծառայությունների ոլորտի խթանման և ավագ սերնդի խնամքի նպատակով: Ընդհանուր ընդունված կանոնների համաձայն, ստեղծվել և քննարկման է ներկայացվել նախագիծ Ստեփանակերտի կենտրոնում քաղաքային հանգստի զբոսայգու կառուցման վերաբերյալ`ամբողջ բնակչության ժամանցի և հանգստի համար: Հիմնադրամի թիմն ունի 10 ակտիվ մասնակից և շատ օգնականներ և համախոհներ, որոնք ակտիվորեն համագործակցում ենք այլ հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների հետ: «Ազատություն Արցախի համար» հիմնադրամը նախատեսում է իրականացնել մեկ տասնյակից ավելի նախագծեր, ինչպես նաև Արցախի պատմության և մշակույթի մասին տեսահոլովակների պատրաստում և տպագիր նյութերի հրատարակում: [gallery columns="4" link="file" ids="6102,6104,6094,6100,6101,6095,6097,6105,6099,6103,6096,6098"] Այսօր, Ստեփանակերտի «Ազատամարտիկների պուրակում» տեղի ունեցավ «Ազատություն Արցախին» հիմնադրամի մշակութային նախագծերից մեկի՝ «Բաբոն ասալա» տեսաշարի «Թոռնավ հաց» կարճամետրաժ ֆիլմի պրիմերիան: Կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորներն են Դաթև Զարգար Լեռնեցին և Eco.am մեդիա հարթակի տնօրեն՝ Կարեն Գրիգորյանը: Ֆիլմի օպերատորն ու պրոդյուսերը կրկին Կարեն Գրիգորյանն է, իսկ մոնտաժային աշխատանքները կատարվել են ռեժիսոր Դաթև Զարգար Լեռնեցու կողմից: Ֆիլմը դիտե՛ք ստորև․ [video width="640" height="360" mp4="https://eco.am/wp-content/uploads/2021/08/videoplayback-2.mp4"][/video]
In
other , eco-aprelakerp , eco-snund , eco-mshakuyt
Խորովածի Համահայկական Փառատոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Posted on 18 Օգոստոսի, 2021

Օգոստոսի 22-ին, Ախթալայում տեղի կունենա Խորովածի համահայկական 12-րդ փառատոնը։ Այս տարի ևս, փառատոնի ընթացքում, քաղաքի լավագույն ռեստորաններն ու խոհարարները ներկաներին կզարմացնեն խորովածի պատրաստման իրենց գաղտնիքներով:
Փառատոնին ներկայացված կլինեն խորովածի այնպիսի տեսակներ, որոնք ներկաները հնարավորություն կունենան փորձել միայն այդ օրը: Իսկ երաժշտական մասը կապահովի փառատոնի հատուկ հյուր, սիրված ու տարբերվող բենդ՝ Adana Project -ը։
Հայ խոհարարական ավանդույթների զարգացումը և Ախթալայի ու տարածաշրջանի զբոսաշրջությունը խթանելու նպատակով, խորովածի համահայկական փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թվականին։ Յուրաքանչյուր տարի, Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, խորովածի տոնին մասնակցում են հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ խոհարարներ ՝Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։
Փառատոնի ծրագրի շրջանակներում տեղի է ունենում խոհարարական մրցույթներ, պատրաստվում են տարբեր մսամթերքներից խորովածներ, այս ամենը ուղեկցվում է ազգային երգ ու պարով։
2017 թվականին կազմակերպիչներն Ախթալան հռչակեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք։
Խորովածի Համահայկական 12-րդ փառատոնի գլխավոր հավանավորն է Coca-Cola ընկերությունը: Իսկ ինֆորմացիոն աջակիցն է՝ ECO.am մեդիա հարթակը:
Ուղևորափոխադրումների համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով 091150150, 094541007, 010541007:
Մանրամասների համար զանգահարեք՝ +37498631339, +37455631319:
[video width="1280" height="720" mp4="https://eco.am/wp-content/uploads/2021/08/Akhtala-FinCola-1.mp4"][/video]
[video width="1280" height="720" mp4="https://eco.am/wp-content/uploads/2021/08/Akhtala-FinCola-1.mp4"][/video]
In
other , eco-kosmetika , eco-dexatun
Խոտաբույսերով լոգանք․բուժիչ, առույգ ու թարմ
Posted on 17 Օգոստոսի, 2021

Ծանր աշխատանքային օրվանից հետո, երբեմն կարիք եք ունենում կամ լողավազանի, կամ էլ` լոգանքի։ Ոչ միշտ է հաջողվում լողավազան այցելել, բայց, երբ տնային պայմաններում լոգանքը լինում է բուժիչ խոտաբույսերով, ապա համատեղում եք հաճելին օգտակարի հետ։ Eco.am-ն այսօր կներկայացնի մի քանի բուժիչ խոտաբույսեր, որոնցով պատրաստված լոգանքները կթարմացնեն ձեր մարմինն ու առավել առույգ կզգաք ձեզ։ Ջուրը բարելավելով արյան շրջանառությունը և լայնացնելով ծակոտիները, նպաստում է դեղաբույսերի բուժական ներգործության ուժեղացմանը։ Ինչպես ընդունել լոգանք 1․ Խորհուրդ է տրվում լոգանք ընդունել շաբաթը 1 անգամ, ընթրիքից 2 ժամ հետո, քնելուց՝ 1-1,5 ժամ առաջ։ 2․ Ջրի ջերմաստիճանը պիտի լինի 36-37 աստիճան, լոգանքի տևողությունը՝ 20-30 րոպե։ 3․ Գլուխն ու կրծքի հատվածը պիտի ջրից դուրս լինեն։ 4․ Լոգանք ընդունելուց առաջ հարկավոր է մարմինը լավ լվանալ օճառով, որպեսզի պաշտպանական –ճարպաթթվային թաղանթը հանվի ու հեշտանա բուժանյութի ներթափանցումը՝ ծակոտիներով։ 5․ Լոգանքից հետո մարմինը պետք չէ ցայել ջրով։ Տնային պայմաններում բուժական խոտաբույսերի եփուկները պատրաստվում են հետևյալ կերպ․ 1 կգ․ թարմ, կտրատած ու մանրած խոտաբույսին ավելացնել 3-4 լիտր սառը ջուր, թողնել 5-10 րոպե, ապա 5 րոպե եռացնել և փակած վիճակում թրմել 30 րոպե։ Քամած եփուկը լցնել ջրի մեջ՝ լոգանքից անմիջապես առաջ։ Լորենու ծաղիկ- ուժեղացնում է քրտնարտադրությունը, հանգստացնում է նյարդային համակարգը և կանխում անքնությունը։ Հազարավարդը և օշինդրը- բարելավում են արյան շրջանառությունը, թարմացնում և առույգացնում է արագ հոգնող մարդկանց նյարդային համակագը։ Օգտակար են նաև կնճռապատ մաշկի դեպքում։ Երիցուկը և գայլուկը- հակաբորբոքային ազդեցություն ունեն, բարելավում են մաշկի էպիթելացումը, նրանց թուրմով լոգանքները օգտակար են բորբոքված, չոր ու ճաքճքող մաշկի դեպքում։ Դաղձը և հաղարջենու տերևները- մրսածության դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցն են, բացի այդ, դաղձը հանգստացնում է գրգռված մաշկը և վերացնում քորը։ Վաղենակը՝ նարգիզ- արագացնում է վերքերի սպիացումը, առույգացնում, բարելավում մաշկի էպիթելացումը։ Ցորենի, գարու, եգիպտացորենիթ եփուկները- հանգստացնում են բորբոքված մաշկը, փափկացնում այն և վերացնում քորը։ Լոգանքի ջուրը պատրաստվում է հետևյալ կերպ՝ վերցնում եք թանզիֆե մի փոքրիկ պարկ, մեջը լցրեք այդ թեփուկներից երկու բուռ ու պարկը կախեք ծորակից այնպես, որ հոսող տաք ջուրն անցնի միջով։ Լոգանքից հետո հարկավոր չէ սրբվել։ Խոտաբույսերի միքս- թարմացնող ներգործություն են ունենում երիցուկի, եղեսպակի, հազարավարդի, հազարաթերթիկի, լորենու ծաղկի, դաղձի խառնուրդից 250 գրամ ավելացնել կես լիտր եռացրած ջուր։ Ծածկած վիճակում թրմեք 30 րոպե, ապա լցրեք լոգարանը։ Անհրաժեշտ է հիշել Բուժական նյութերի պարունակությունը, խոտաբույսերի մեջ, օրվա ընթացքում փոփոխվում է։ Ուստի ավելի լավ է տերևները, ցողունը, ծաղիկները և այլն հավաքել օրվա առաջին կեսին, ցողը չորանալուց անմիջապես հետո։ Ամպամած օրերին բուժական նյութերի պարունակությունը նվազում է։ Արմատները և կոճղարմատները կարող եք հավաքել ցանկացած եղանակին, բայց միայն աշնանը, երբ վերգետնյա մասը թոշնի։ Բողբոջները հարուստ են խեժանյութերով, երբ արդեն ուռած են լինում, իսկ տերևները՝ պիտանի են անհրաժեշտ հասունություն ունեցողները։ Կեղևը հավաքելու լավագույն ժամանակը հյութաշարժության շրջանն է։ Ուշադրություն Չի կարելի բուժախոտեր հավաքել ճամփեզրից, քաղաքի տարածքում, քանի որ բույսերը ներծծում են ավտոմեքենաների արտանետած գազերը և զանազան այլ նյուքեր։
In
other , shrjaka-mijavayr
Արթիկում 700 միլիոն դրամի բնապահպանական մեծ ծրագիր է իրականացվում. Տեսանյութ
Posted on 17 Օգոստոսի, 2021

«Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2019-ից և կավարտվի 2022-ին։ Այն իրականացվում է ՄԱԿ-ի «Հարմարվողականության հիմնադրամ»-ի աջակցությամբ։ Աշխատանքների 80 տոկոսը պլանավորվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի, ամենակարևորներից մեկը. Արթիկի հյուսիսարևելյան հատվածում փակ քարհանքի տարածքում ստեղծվում է անտառայգի և հանգստի գոտի, լինելու է շուրջ 5000 մ երկարությամբ ոռոգման ցանց, տաղավարներ, հանգստի մոտ 5000 մ քառ ճեմուղիներ, անտառայգում և հանգստի գոտում 24 հազար՝ կլիմայական պայմաններին համապատասխանող ծառեր ու թփեր: Թիրախային կետ Արթիկում մի քանի տարի առաջ ջրհեղեղի պատճառով, առկա լքված շահագործված քարհանքի թափոնները մեծ հոսքերով մղվել են Արթիկ գետը և բնակելի հատվածներ, որպեսզի մեղմվի բնական այդ աղետը և ստեղծվի անտառային պաշտպանիչ շերտ։ Կվերանորոգվի նաև Արթիկ քաղաքի օդերևութաբանական կայանը։ Մեծ ծրագրի ընդհանուր բյուջեն 700 մլն դրամ է։ Սա ՄԱԿ-ի ներդրումն է, ՀՀ կառավարությունը, և Արթիկ համայնքը ևս մասնակցություն ունեն ծրագրին։
In
other , eco-kosmetika , eco-dexatun
Վնասակար միջոցներ, որոնք նպաստում են դեմքի կնճիռների գոյացմանը
Posted on 17 Օգոստոսի, 2021

25-30 տարեկան անձանց մոտ դեմքի կնճռոտությունն առաջանում է վատ խնամիքից։ Գաղտնիք չէ, որ դեմքի մաշկը, հատկապես աչքերի շրջանում, շատ նուրբ է ու բարակ։ Ինչպե՞ս պահպանել դեմքը ծերանալուց։ Ինչպե՞ս անել, որպեսզի թառամած դեմքը երևա առավել թարմ ու երիտասարդ։ Eco․ am-ն այսօր կներկայացնի այն վնասակար գործոնները, որոնք նպաստում են կնճիռների գոյացմանը։ 1․ Կարճատես աղջիկները ամաչում են ակնոց կրել, դրա համար աչքի անկյունում առաջանում են բարակ կնճիռներ։ Չի՛ թույլատրվում կարդալ վատ լուսավորության, արևի ճառագայթների տակ, այս ամենը նույնպես բերում է կնճռոտության։ 2․ Սնվելու ձևից կախված, կնճռոտման պրոցեսները կարող են դանդաղել կամ արագանալ։ Շատ տաք, սառը, կծու, աղի, կամ թթու ուտելիքները, ինչպես նաև ծխելը և ալկոհոլը չարաշահելը ժամանակից շուտ թառամեցնում է մաշկը։ 3․ Ֆիզիկական և հոգեկան լարվածությունը ևս նպաստում է կնճիռների առաջացմանը։ 4․ Մարսողական համակարգի բոլոր տեսակի հիվանդությունները մեծ ներգործություն են ունենում կնճիռների առաջացմանը։
In
other , eco-tourism , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
5 պատճառ Բյուրական այցելելու համար
Posted on 17 Օգոստոսի, 2021

Համաձայնեք, որ վայելում ենք բնության գրկում ժամանցն անցկացնելու համար լավագույն վերջին շաբաթները։ Որպեսզի այն լինի և՛ առողջարար և՛ կրթական, լավ կլինի որևէ վայր մեկնելուց առաջ ուսումնասիրեք տեղանքը, մոտակա հետաքրքիր պատմական ու ժամանացային վայրերը։
Eco.am-ը հոգացել է ձեր ժամանակի մասին․ ներկայացնում ենք 5 պատճառ Բյուրականի գեղատեսիլ բնության ու պատմական վայրում ձեր էկո տուրը ճիշտ կազմակերպելու համար։
1․ Ամբերդ Ամրոց
Միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց Ամբերդը կառուցվել է 11-13-րդ դարերում, Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս։ Տեղադրված է եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում։ Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ։
Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ, կից-բերդ։ Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ։ Կոչվել է նաև Հանբերդ, Համբերդ, Ղըզղալա անուններով։
1930-ական թթ․ Ամբերդում կատարված պեղումների արդյուքնում պարզվել է, որ ամրոցն ունեցել է բազմաթիվ ստորգետնյա մուտքեր, որոնք տանում են ամրոցից դեպի կիրճ, պաշտպանական անառիկ մի համակարգ և ջրամատակարարման համակարգ:
10-11-րդ դդ․ ամրոցում կառուցվել է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով բաղնիք: Այն գտնվում է իշխանական դղյակի դարպասի մոտ: Բաղնիքն ունի ուղղանկյուն հատակագիծ` հաջորդաբար տեղավորված հանդերձարանով, լողասրահով և ջեռուցման համակարգով: Սենյակներից մեկի պատին նշմարվում են որմնանկարչության հետքեր: Ուշագրավ է այն, որ Ամբերդում լավ է պահպանվել նաև դղյակի ջրահեռացման համակարգը:
Հեռավորությունը Երևանից ՝ 55 կմ դեպի հյուսիս։
2․ Վահրամաշեն Եկեղեցի
Վահրամաշեն, երբեմն էլ Սուրբ Աստվածածին կամ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին։ Հյուսիսային մուտքի մոտ գտնված արձանագրությունից պարզ է դառնում, որ կառուցումն ավարտվել է 1026 թ.։ Գտնվում է Արագած լեռան լանջին, Ամբերդ ամրոցում։ Եկեղեցին դրսից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառուցվածք է։
Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչ-թևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Հովհարաձև վեղարով ավարտվող, 12 նիստանի թմբուկը հենվում է ավանդատների անկյուններից բարձրացող կամարներին։ Ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով տանիքի տարբեր մասերում, լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ։ Եկեղեցու արտաքին մասի ճարտարապետական լուծումը զուսպ է, համաչափությունները՝ ներդաշնակ։ Արևելյան ճակատի վրա կան ուղղաձիգ զույգ խորշեր, մյուս ճակատները հարթ են։
Սյունափնջերով զարդարված կամարակապ մուտքը բացվում է հարավային ճակատից։ Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը՝ կառուցման վերաբերյալ արձանագրությունը արված է եկեղեցու ներսի հյուսիսային պատի վրա։
Հեռավորությունը Երևանից ՝ 44 կմ։
3․ Քարի Լիճ
Ըստ ավանդազրույցի, երբ Արարատ լեռան և Արագած լեռան միջև վեճ ծագեց, թե ով է նրանցից ավելի գեղեցիկ և ավելի բարձր, Մարութա լեռը փորձեց հաշտեցնել նրանց, բայց ապարդյուն: Բարկանալով վերջինս անիծեց երկուսին ու ընդմիշտ բաժանեց միմյանցից: Հետագայում Արագածի լանջին լեռան արցունքներից գոյացավ Քարի լիճը: Բարձրությունը ծովի մակերևույթից 3200 մ է: Գրեթե տարվա բոլոր եղանակներին լճի շուրջը ձնածածկ է, իսկ լճի ջուրը բավականին սառն է: Բայց նույնիսկ սառը ջուրը չի կարող խանգարել լճում լողալ ցանկացողներին:
Լճի ափին է տեղակայված տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը կառուցել են Ալիխանյան եղբայրները (Արտեմ Ալիխանյան, Աբրահամ Ալիխանով) 1942թ.-ին: Լճի հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 9 մ։ Բյուրականից Քարի լիճ կա երթևեկելի ճանապարհ։
Հեռավորությունը Երևանից ՝ 70 կմ։
4. Տեղերի վանք
Տեղեր (Դղերի) վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում: Համալիրի կազմում են գմբեթավոր եկեղեցին և գավիթը: Եկեղեցի,ն ըստ գմբեթի թմբուկի հարավային կողի վրա պահպանված արձանագրության, կառուցվել է 1213 թվականին (XIIIդ.), իշխան Վաչե Վաչուտյանի կնոջ՝ Մամախաթունի կողմից։ Ճարտարապետն է եղել Աղբայրիկ վարդապետը։ Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից:
Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները: Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ:
Տեղեր գյուղը հնում հայտնի է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվել էր Դղեր-Դեղեր: Վանքի պատերի մոտ մինչ օրս կանգուն է մի շինությունը, որտեղ բուժվում էին հայ մարտիկները: Պատմում են, որ վաղամեռիկ դստեր հիշատակին Մամախաթունը Սուրբ Աստվածածնի անունը կրող յոթ եկեղեցի է կառուցել Արագածոտնի տարածքում:
Դեպի Տեղերի վանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Հեռավորությունը Երևանից ՝ 31 կմ։
5․ Բյուրականի Աստղադիտարան
Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ, Աստղադիտարանի առաջին տնօրենի` Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային լանջին։ Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված է 5 հիմնական դիտակ։ Աստղադիտարանում է գտնվում Եվրոպայում ամենախոշոր դասական աստղադիտակներից մեկը, որի հայելու տրամագիծը կազմում է 2,6 մ, 1 մ տրամագծով մուտքի բացվածքով Շմիդի համակարգի աստղադիտակը։ Այստեղ է գտնվում նաև ռադիոօպտիկական աստղադիտակը և շատ այլ սարքեր:
Հիմնական և օժանդակ կառույցներից բաղկացած աստղադիտարանը՝ որպես ճարտարապետական համալիր, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։ 1998 թվականից աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։
1947 թ-ին Բյուրականի աստղադիտարանում անցկացված հետազոտությունների շնորհիվ բացահայտվել են աստղասփյուռները՝ երիտասարդ աստղերի խմբերը։ Հարկ է նաև նշել, որ այստեղ է առաջին անգամ ապացուցվել, որ մեր ժամանակներում ևս շարունակվում են աստղերի առաջացման երևույթները:
Աստղադիտարանում վերաբացվել է «Երկնակամար» աստղացուցարանը (պլանետարիումը)։️ Ֆիլմերը նախատեսված են տաբեր տարիքային խմբերի համար։
Պլանետարիումը հասանելի է շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-23։00
Դեպի Բյուրականի աստղադիտարան տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Հեռավորությունը Երևանից ՝ 26 կմ։
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr
Շրջակա միջավայրի նախարարության դրոշը՝ Արարատի գագաթին
Posted on 17 Օգոստոսի, 2021

«Արմլենդ» զբոսաշրջային ակումբի ադամներն օրերս, էկո տուրիզմի սիրահարների հետ միասին, 5165 մետր բարձրությունը հաղթահարելով նվաճել են Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը՝ Արարատ լեռը։ Ակումբի անդամ Արտյոմ Մարտիրոսյանը, Արարատի դժվար հասանելի գագաթ հասնելուն պես, ծածանել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարբերանշանով դրոշը՝ անտեսելով մոտ -10°C եղանակային պայմանները։ Մանրամասները՝ տեսանյութում․ [playlist type="video" tracklist="false" images="false" ids="6032"]
In
other , shrjaka-mijavayr
Վայրի կենդանիների անազատ և կիսազատ պահման պայմաններն ավելի խիստ են վերահսկվելու. Տեսանյութ
Posted on 15 Օգոստոսի, 2021




