Blog
In
other , eco-kosmetika , shrjaka-mijavayr
Խոնավ անձեռոցիկների տարածված կիրառումը վնաս է մաշկին
Posted on 25 Օգոստոսի, 2021

Ամերիկացի մաշկաբանները հայտնում են, որ խոնավ անձեռոցիկները կարող են հանդիսանալ ալերգիկ հիվանդությունների տարածման պատճառ: Ըստ Օհայո նահանգի մասնագետների տվյալների, հիվանդների շրջանում առավել տարածված գանգատներից են դարձել քորը և մաշկի ցանը: Վերջիններիս պատճառ կարող է լինել թաց անձեռոցիկների հաճախակի կիրառումը՝ ձեռքերի և դեմքի մաքրման համար: Այն հանգեցնում է մաշկի մեխանիկական վնասմանը, իսկ անձեռոցիկի պարունակությունը գրգռում է այն կամ հանգեցնում ալերգիայի զարգացմանը: Հետազոտության հեղինակները գտնում են, որ նշված մաշկային ախտանիշների պատճառը մեթիլիզոթիազոլինն է, որը շատ հաճախակի կիրառվում է թաց անձեռոցիկների և հիգիենայի այլ պարագաների արտադրության մեջ: Թարգմանված նյութի սկզբնաղբյուր՝ doctors.am Նյութը՝ likar.info
In
other , shrjaka-mijavayr
Կարմիր Կատար լեռը կներառվի բնության հուշարձանների ցանկում
Posted on 25 Օգոստոսի, 2021

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Առաջարկվում է լրացումներ կատարել կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը։ Շրջակա միջավայրի նախարարությունը ընդգծում է, որ Կարմիր Կատարը բնության հուշարձանների ցանկում ներառելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն՝ 3530 մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ: Ինչպես նշված է նախագծում, Կարմիր Կատարը ունի զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։ Նախագծի ընդունմամբ շրջակա միջավայրի նախարարությունն ակնկալում է, որ ներկայիս պայմաններում կապահովվի որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ բնության հուշարձանի պահպանությունը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը։ Նշենք նաև, որ պարբերաբար ահազանգեր են լինում լեռան խառնարանային լճից բենզապոմպերի միջոցով ապօրինի ջրառ իրականացնելու մասին, և կարելի է եզրակացնել, որ այս նախագիծը միտված է նաև այդպիսի դեպքերը բացառելուն։ Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի կառավարության հավանությանն արժանանալուց հետո։
In
other , shrjaka-mijavayr
Գոշ լճի ջրի որակի խնդիրը գտնվում է ՇՄ նախարարության ուշադրության ներքո
Posted on 25 Օգոստոսի, 2021

Գոշ լճի ջրի որակի ուսումնասիրման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները 2021 թվականի հուլիսի 6-ին իրականացրել են դաշտային հետազոտություններ, ջրի և հատակային նստվածքների նմուշառում՝ լաբորատոր փորձազննում իրականացնելու նպատակով: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ լճի ամբողջ ծավալով առկա է մակրոֆիտների (բարձրակարգ ստորջրյա բույսեր) բուռն աճ, ծաղկման գործընթաց, իսկ նեխման պրոցես և դրան բնորոշ հոտ առկա չէ: Լճի տարածքում առկա միջատների բազմազանությունը, հատկապես գոմֆիդների առկայությունը վկայում է լճի ջրի լավ/բարձր էկոլոգիական վիճակի մասին: Խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների ուշադրության ներքո և Գոշ լճի ջրի որակի դիտարկումների վերաբերյալ պարբերաբար կլուսաբանվի շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։
In
other , eco-aprelakerp , eco-snund
Մի նյարդայնացեք և չեք գիրանա
Posted on 25 Օգոստոսի, 2021

Երբեմն զարմանում եք, թե ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ կանոնավոր հետևում եք սննդակարգին ու սնվում չափաբաժիններով, բայց ձեր աչքի առաջ անկանոն ու չափից շատ սնվող ընկերուհին, ավելի նիհար է, քան՝ դուք։ Eco.am-ը խորհուրդ է տալիս, զարմանալու փոխարեն ընդամենը ուշադրություն դարձրեք ձեր նյարդային համակարգին։ Որքան հանգիստ լինեն նյարդերը, այնքան հեշտ կլինի կանոնակարգել քաշը։ Այդ մասին փաստում են նաև նյարդաբանները։ Ըստ նրանց, նյարդացած վիճակում մարդն ավելի շատ է ուտում, քան հոգեպես հանգիստ վիճակում։ Սա անխուսափելիորեն բերում է գիրացման և ճարպակալման։ Պարզվում է, որ ուտելիս ակտիվանում է հաճույքի կենտրոնը և օրգանիզմում ավելանում է սերոտոնին հորմոնի քանակը։ Արդեն գիտեք, որ այդ հորմոնն է մարդուն պաշտպանում սթրեսի բացասական ազդեցությունից։ Ահա թե ինչպես է սնունդը դառնում սթրեսների հաղթահարման յուրօրինակ ձև և անկկատ սկսում են կուտակվել անցանկալի կիլոգրամներ։ Սթրեսները յուրահատուկ կերպով ազդում են ֆերմենտների վրա՝ չթողնելով ճարպերի քայքայմանը։ Դրանք էլ իրենց հերթին կուտակվում են՝ դառնալով ավելոդ ու անցանկալի կիլոգրամենրի կուտակման պատճառ։ Նյարդաբանները խորհուրդ են տալիս չուտել նյարդայնացած վիճակում, քանի որ այդ ընթացքում ընդունած սնունդը 1․5-ից 2 անգամ ավելի է մեծացնում ճարպակալման հավանականությունը։
In
other , shrjaka-mijavayr
Սևանա լճից 245 մլն մ խորանարդ ջուր բաց կթողնվի
Posted on 25 Օգոստոսի, 2021

Օգոստոսի 17-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: ՀՀ ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ շոգ եղանակով եւ սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ եւ Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, ուստի առաջացել է ջրապահանջը լրացնելու անհրաժեշտություն: Այս տարի Սևանից ջրի բացթողումը պիտի կազմեր 170 միլիոն խորանարդ մետր, սակայն նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3: Ազգային ժողովը քվեարկությամբ ամբողջությամբ ընդունեց քննարկված օրենքի նախագիծը:
In
other
Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման և ջրախնայող ժամանակակից մեթոդների կիրառման ուղղությամբ կատարված աշխատանքներ.ՇՄ
Posted on 23 Օգոստոսի, 2021

Հրապարակումների հատուկ շարքով պարբերաբար ձեր ուշադրությանը կներկայացնենք այս մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները։
Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման և ջրախնայող ժամանակակից մեթոդների կիրառման ուղղությամբ կատարված աշխատանքներ.
մշակվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթը, ինչի ընդունումը կնպաստի Ջրի շրջանակային դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինչպես նաև կնպաստի ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման իրավակարգավորմանը,
շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի «Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանելու մասին» N 335-Ն հրամանով սահմանվել են ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական և ջրաքիմիական պահպանության պահանջներ,
Կառավարության կողմից 2021 թվականի ապրիլի 8-ին հաստատվել է «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշումը, որով սահմանվել է փհէկ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկը,
Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքին առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը», որը միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը,
2021 թվականի մայիսի 26-ին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-219-Ն օրենք, որով տարափային (հեղեղային) ջրահեռացման և (կամ) ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային (հեղեղային) և ցամաքուրդային (դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային (հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և (կամ) ցամաքուրդային (դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունն ապահովելու, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար սահմանվել է վարչական պատասխանատվություն,
շրջակա միջավայրի նախարարի 2021 թվականի հունիսի 30-ի «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 233-Ն հրաման սահմանվել են ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներ,
ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ջրային ռեսուրսների մոնիթորինգի և գնահատման պահանջներին համապատասխան «ԵՄ Ջրային նախաձեռնություն+» ծրագրի շրջանակում 2020 թվականի հունիսից իրականացվում է մակերևութային ջրերի հիդրոկենսաբանական մոնիթորինգ` Արփա, Որոտան, Դեբեդ գետերի ավազաններում (մինչ այժմ ջրի որակը գնահատվում էր կիրառելով միայն ֆիզիկաքիմիական ցուցանիշները),
Հայաստանում փաստացի գործող 47 հիդրոօդերևութաբանական կայաններից` Երևանում և ՀՀ վեց՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի և Արարատի մարզերում, ՄԱԶԾ օժանդակությամբ արդիականացվել են 23-ը` ավտոմատ օդերևութաբանական գերժամանակակից կայանների ներդրմամբ,
զննությունների արդյունքում ջրօգտագործողների մոտ հայտնաբերվել են անհամապատասխանություններ, 45 խախտման վերաբերյալ միջնորդագիր է ուղարկվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տրամադրվել է 183 ջրօգտագործման թույլտվություն։Երկարաձգվել է 207 ջրօգտագործման թույլտվություն։Վերաձևակերպվել է 21 ջրօգտագործման թույլտվություն։ Մերժվել է 48 ջրօգտագործման թույլտվության ստացման հայտ։
Նախարար Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ներկայացրել 2021 թվականի ապրիլի 27-ից ապրիլի 29-ը ներառյալ Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսությունում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Նախարարը խնդրել է գլխավոր դատախազին քննության առարկա դարձնել անբարեխիղճ տնտեսվարողների վարքը, ընդերքին ու պետությանն հասցված վնասի հաշվարկ կատարել և գործընթացին իրավական լուծում տալ։
Աղբյուրը և լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական վեբկայք
In
other , shrjaka-mijavayr
«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում ոչնչացվել է 4619 կգ կանեփի զանգված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Posted on 23 Օգոստոսի, 2021

Օգոստոսի 20-ից 22-ը «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ վայրաճ կանեփի զանգված: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Տնամերձ 17 հողամասից հայտնաբերվել է կանեփի 425 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 112 գրամից ավելի մարիխուանա և 530 գրամ կանեփ տեսակի թմրամիջոց: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկաններին է հանձնվել 3 ինքնաձիգ, 2 ատրճանակ և տարբեր տրամաչափի 79 փամփուշտ։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
In
other , shrjaka-mijavayr
Ծաղկուտում ԵՄ աջակցությամբ ստեղծվող էկոզբոսաշրջության նոր կենտրոնը զարգացնելու է Արփի կլաստերի զբոսաշրջային պոտենցիալը
Posted on 23 Օգոստոսի, 2021

«ԵՄ Հանուն Մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում Գյումրիից մոտ 50կմ հեռավորության վրա գտնվող Արփի կլաստերի Ծաղկուտ գյուղում առաջիկայում ավարտվելու են էկո կայանատան շինարարական աշխատանքները: «Արփի զբոսաշրջային էկո կայանատուն և տուր փաթեթներ» կենտրոնի հիմնադրումը նախաձեռնել են «Ալվան ծաղիկ» և «Գյումրու ակումբ» հասարակական կազմակերպությունները՝ նպատակադրվելով Արփի լճի հարակից տարածքում զարկ տալ ներքին տուրիզմի զարգացմանը: «Նախքան ծրագրին դիմելը ես և գործընկերս այցելեցինք Արփի խոշորացված համայնք, եղանք տարբեր գյուղերում և ընտրեցինք Ծաղկուտը, քանի որ գյուղն իր գրավչությամբ շատ էր տարբերվում: Արփի լճի ափին տեղայնացված այս գյուղը էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից շատ հարմար վայր է»,-ասում է «Ալվան ծաղիկ» ՔՀԿ-ի հիմադիր Լիլիթ Գյունաշյանը: Ծրագրի շրջանակում զբոսաշրջիկների համար ստեղծվող կայանատունը, որը ծառայելու է որպես ինֆոտուն, կից ունենալու է բացօթյա տաղավար և վրանատեղի։ Կայանատան տանիքին տեղադրվելու է արևային կայան։ Քանի որ Ծաղկուտում չկա մշակույթի տուն, ծրագրի հեղինակները որոշել են, որ մոտ 44 քառակուսի մետր կենտրոնի տարածքից օգտվելու են նաև համայնքի բնակիչները՝ մշակութային միջոցառումներ, դասընթացներ կազմակերպելու նպատակով: Ավելին, «Արփի զբոսաշրջային էկո կայանատուն և տուր փաթեթներ» կենտրոնը լինելու է Ծաղկուտ գյուղի ծաղկմանը նպաստող մեկնակետ: Զբոսաշրջիկների համար առաջարկվող ծառայություններին ներգրավելու են Ծաղկուտի և Արփի կլաստերի գյուղերի մոտ 25 բնակիչ, ինչի արդյունքում վերջիններիս եկամուտները կաճեն: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ երիտասարդներ փորձում են լքել գյուղերը, գյուղերում ծեր բնակիչներն են գերակշռում: Մտածեցինք, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը լավ առիթ կհանդիսանա, որպեսզի երիտասարդներն աշխատանք ունենան: Հետագայում գուցե ավելի շատ ցանկություն ունենան մնալ գյուղում»,-նշում է Լիլիթ Գյունաշյանը: Հաշվի առնելով տեղացիների տեղանքի ուրույնությունը ճանաչելու հանգամանքը, «Ալվան ծաղիկ» ՔՀԿ-ի ղեկավարի խոսքով պլանավորվում է բնակիչներին ներգրավել այնպիսի ծառայությունների մատուցման գործում, ինչպիսիք են քայլարշավները, թռչնադիտարկումը, թիթեռադիտարկումը, ձիավարության կազմակերպման աշխատանքները, սեփական մեքենաներով դեպի Արփի լճի հարակից վայրեր տուրերի կազմակերպումը, տեղական սննդի և ճաշատեսակների մատուցման մեջ ներգրավված լինելը, ագրո տարբեր վարպետաց դասերի ցուցադրումը։ Լիլիթ Գյունաշյանը նշում է, որ Արփի կլաստերի գյուղերը հայնտի են նաև յուրահատուկ ճաշատեսակներով և այդ առավելությունը ևս պատրաստվում են ներկայացնել Ծաղկուտ այցելող զբոսաշրջիկներին․«Ջավախքից ժառանգած հատուկ հայկական ուտեսներ են այստեղ պատրաստում, Հայաստանում քիչ տարածված և հատուկենտ, որոնք պատրաստում են միայն այս տարածաշրջանում: Կարծում եմ, գաստրոտուրիզմի հնարավորությունները շատ գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար»: Լուսանկարներր տրամադրել է «Ալվան Ծաղիկ» ՀԿ-ն։
In
other , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
10մլն ծառ նախաձեռնություն
Posted on 23 Օգոստոսի, 2021

Որքա՞ն ծառ է տնկվել #10մլն_ծառ նախաձեռնության շրջանակում «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021թթ-ին Հայաստանի տարածքում տնկվել է 702280 ծառ, որից` ՀՀ մարզպետարաններին և Երևան քաղաքին 2021 թվականի գարնանը տրամադրվել է 161480 հատ ծառ, Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքներում (Լոռու, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում) 2020 թվականին տնկվել է 339000 և 2021 թվականի գարնանը` 201800 ծառ։ ՀՀ պետական բյուջեից որքա՞ն գումար է ծախսվել 10մլն_ծառ նախաձեռնության շրջանակում «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկումներ կատարելու համար ՀՀ պետական բյուջեից, որպես առանձին միջոցառում, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար չի հատկացվել։ Նախաձեռնությունն իրականացվում է բացառապես դոնոր կազմակերպությունների կամ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական միջոցների, խնայողությունների, տնկարաններում առկա ծառերի կամ բնական վերաճի արդյունքում դուրս հանված շիվերի միջոցով։
In
other , eco-aprelakerp , eco-snund , eco-mshakuyt
Ամփոփվեց Ախթալայի խորովածի փառատոնը
Posted on 23 Օգոստոսի, 2021





