Մի նյարդայնացեք և չեք գիրանա

https://eco.am/%d5%b4%d5%ab-%d5%b6%d5%b5%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%b5%d5%b6%d5%a1%d6%81%d5%a5%d6%84-%d6%87-%d5%b9%d5%a5%d6%84-%d5%a3%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1/

Երբեմն զարմանում եք, թե ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ կանոնավոր հետևում եք սննդակարգին ու սնվում չափաբաժիններով, բայց ձեր աչքի առաջ անկանոն ու չափից շատ սնվող ընկերուհին, ավելի նիհար է, քան՝ դուք։

Eco.am-ը խորհուրդ է տալիս, զարմանալու փոխարեն ընդամենը ուշադրություն դարձրեք ձեր նյարդային համակարգին։

Որքան հանգիստ լինեն նյարդերը, այնքան հեշտ կլինի կանոնակարգել քաշը։ Այդ մասին փաստում են նաև նյարդաբանները։ Ըստ նրանց, նյարդացած վիճակում մարդն ավելի շատ է ուտում, քան հոգեպես հանգիստ վիճակում։ Սա անխուսափելիորեն բերում է գիրացման և ճարպակալման։

Պարզվում է, որ ուտելիս ակտիվանում է հաճույքի կենտրոնը և օրգանիզմում ավելանում է սերոտոնին հորմոնի քանակը։ Արդեն գիտեք, որ այդ հորմոնն է մարդուն պաշտպանում սթրեսի բացասական ազդեցությունից։ Ահա թե ինչպես է սնունդը դառնում սթրեսների հաղթահարման յուրօրինակ ձև և անկկատ սկսում են կուտակվել անցանկալի կիլոգրամներ։

Սթրեսները յուրահատուկ կերպով ազդում են ֆերմենտների վրա՝ չթողնելով ճարպերի քայքայմանը։ Դրանք էլ իրենց հերթին կուտակվում են՝ դառնալով ավելոդ ու անցանկալի կիլոգրամենրի կուտակման պատճառ։

Նյարդաբանները խորհուրդ են տալիս չուտել նյարդայնացած վիճակում, քանի որ այդ ընթացքում ընդունած սնունդը 1․5-ից 2 անգամ ավելի է մեծացնում ճարպակալման հավանականությունը։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով