«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում ոչնչացվել է 4619 կգ կանեփի զանգված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%b6%d5%a5%d6%83-%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b9-2021-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%a1%d5%bc%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80/

Օգոստոսի 20-ից 22-ը «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ վայրաճ կանեփի զանգված: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Տնամերձ 17 հողամասից հայտնաբերվել է կանեփի 425 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 112 գրամից ավելի մարիխուանա և 530 գրամ կանեփ տեսակի թմրամիջոց: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Ոստիկաններին է հանձնվել 3 ինքնաձիգ, 2 ատրճանակ և տարբեր տրամաչափի 79 փամփուշտ։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով