Օգոստոսի 22-ին, Ախթալայում տեղի կունենա Խորովածի համահայկական 12-րդ փառատոնը։ Այս տարի ևս, փառատոնի ընթացքում, քաղաքի լավագույն ռեստորաններն ու խոհարարները ներկաներին կզարմացնեն խորովածի պատրաստման իրենց գաղտնիքներով:
Փառատոնին ներկայացված կլինեն խորովածի այնպիսի տեսակներ, որոնք ներկաները հնարավորություն կունենան փորձել միայն այդ օրը: Իսկ երաժշտական մասը կապահովի փառատոնի հատուկ հյուր, սիրված ու տարբերվող բենդ՝ Adana Project -ը։
Հայ խոհարարական ավանդույթների զարգացումը և Ախթալայի ու տարածաշրջանի զբոսաշրջությունը խթանելու նպատակով, խորովածի համահայկական փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թվականին։ Յուրաքանչյուր տարի, Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, խորովածի տոնին մասնակցում են հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ խոհարարներ ՝Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։
Փառատոնի ծրագրի շրջանակներում տեղի է ունենում խոհարարական մրցույթներ, պատրաստվում են տարբեր մսամթերքներից խորովածներ, այս ամենը ուղեկցվում է ազգային երգ ու պարով։
2017 թվականին կազմակերպիչներն Ախթալան հռչակեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք։
Խորովածի Համահայկական 12-րդ փառատոնի գլխավոր հավանավորն է Coca-Cola ընկերությունը: Իսկ ինֆորմացիոն աջակիցն է՝ ECO.am մեդիա հարթակը:
Ուղևորափոխադրումների համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով 091150150, 094541007, 010541007:
Մանրամասների համար զանգահարեք՝ +37498631339, +37455631319:






Թողնել մեկնաբանություն