Blog
In
other , shrjaka-mijavayr
Նկարահանման ժամանակ ընձառյուծ հարձակվել է կենդանիների սիրահար ֆոտոմոդելի վրա
Posted on 1 Սեպտեմբերի, 2021

Գերմանիայում, կենդանիների մասին ռեպորտաժի նկարահանման ժամանակ, ընձառյուծը հարձակվել է 36-ամյա մոդելի վրա։ BBC News-ի տվյալներով ընձառյուծի հարձակման ենթարկված կինը, որին ներկայացնում են որպես կենդանիների սիրահար և ֆոտոմոդել, լուրջ վնասվածքներ է ստացել գլխի շրջանում:
Նշվում է, որ նա նկարվելիս է եղել վանդակի ներսում, որտեղ երկու ընձառյուծ է եղել, և ինչ-որ պահի ամեն ինչ սխալ է ընթացել: Մոդելը հոսպիտալացվել է։ Գերմանական Bild- տվյալներով՝ տուժողը Ջեսիկա Լեյդոլֆն է: Կայքի տվյալներով՝ կինն իր տանը ևս մի քանի տեսակի կենդանիներ է պահում, ինչպես օրինակ՝ ձի, կատուներ, աղավնի և թութակներ:
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Ինչպես ամռանը չհիվանդանալ անգինայով
Posted on 1 Սեպտեմբերի, 2021

Հաճախ է պատահում, որ ամռան տապին հիվանդանում ենք անգինայով ու զարմանքով ինքներս մեզ հարց տալիս, թե պատճառը ո՞րն է։ Զարմանալու առիթ չկա, պարզապես պետք է հետևեք ձեր վարքին ու սննդակարգին։ Հիշե՛ք, որ հարկավոր է իմունիտետը բարձր պահել ոչ միայն ձմռանը, քանի որ ամռանն էլ դրա հավանականությունն ու պատճառները շատ են։ Մեր օրերում կորոնավիրուսային համավարակի պայմաններում, երբեմն դժվար է լինում տարանջատել անգինան, հարբուխն ու կորոնավիրուսը, ուստի Eco.am-ն առանձնացրել է անգինայով հիվանդանալու հնարավոր պատճառներն ու ախտանիշները, որոնք մի քանիսն են։ 1․ Ցանկացած գրասենյակում, խանութում, բանկում, հյուրանոցում, կամ ի վերջո, բնակարանում ամռան շոգից պաշտպանվելու համար տեղադրվում են օդափոխիչներ, իսկ ամառային շոգից քրտնած հայտնվելով օդափոխիչներ տեղադրված սենյակում մեր օրգանիզմը ենթարկվում է ջերմաստիճանի բավականին լուրջ տատանման՝ 10 աստիճանի սահմաններում։ Հենց այդ մշտական տատանումները թուլացնում են իմունային համակարգը։ 2․ Շոգին, մենք այդպես էլ չենք սովորում օգտագործել ճիշտ ըմպելիքներ և հաճույքով զովանում ենք սառցե ըմպելիքներով ու պաղպաղակով։ Անկեղծ ասած դրանք ծարավը չեն հագեցնում, սակայն սառեցնում են նշագեղձերը և «արթնացնում» ննջող վարակը։ 3․ Ամառային անգինաների 3-րդ պատճառը արևով տարվելն է։ Մաշկի ցանկացած կարմրելը օրգանիզմին սթրես է բերում, ինչի արդյունքում, նույնպես նվազում է իմունիտետը։ Ինչպես պաշտպանվել անգինայից Կանոնները բոլորին հայտնի են և շատ հեշտ են օգտագործելու համար։ 1․Հետևե՛ք ձեր ատամների առողջությանը Կարիեսը վարակի աղբյուր է հանդիսանում, իսկ նպաստավոր պայմանների դեպքում վարակը կարող է դառնալ անգինայի պատճառ։ 2․ Այլ կլիմայական գոտի Արձակուրդի մեկնելիս իմացե՛ք, որ առաջին 2-3 օրը կորչելու է կլիմայափոխության վրա։ Ուշադի՛ր եղեք Ձեր օրգանիզմի հանդեպ, ավելի շատ հանգստացեք, իսկ լողափ գնացեք միայն առավոտյան, կամ՝ երեկոյան։ 3․ Արևայրուք Արևայրուք ընդունելով արևի տակ՝ միանգամից մի նետվեք սառը ջուրը։ Թողեք, որ ձեր մարմինը հովանա, ապա ջուրը մտեք աստիճանաբար։ 4․ Սառցե ըմպելիքներ Բացառե՛ք սառցե ըմպելիքները, ինչպես նաև չափազանց սառը, քանի որ այն նույնպես անգինայի օջախ է համարվում։ 5․ Օդափոխիչները վտանգավոր են Մի՛ նստեք և մի՛ քնեք աշխատող օդափոխիչի մոտ, քանի որ գուցե այդ զովությունը ձեզ դուր գա, բայց դուք չեք զգա, թե ինչպես եք աստիճանաբար ձեր օրգանիզմը հիվանդացնում։ Իսկ, մի քանի ժամ անց, երբ ձեր մարմինը ծեծված լինելու նման կսկսի ցավել, զարմացած կհարցնեք, թե պատճառը որն է։ Անգինայի առաջին նախանշանների դեպքում Անգինան բավականին «նենգ» հիվանդություն է, և հնարավոր չէ առանց բժշկի խորհդատվության այն բուժելու ուղղությամբ հաջողություն ակնկալել։ Անգինայից պաշտպանվելու համար պետք է ունենալ որոշակի իմունային կարգավիճակ։ Իմունիտետի թուլացումը բերում է հիվանդության։ Եթե կոկորդում ցավեր եք զգում, որոնք ինչ-որ բան կուլ տալու ժամանակ ուժեղանում են, բարձրացել է ձեր մարմնի ջերմաստիճանը, զգում եք թուլություն, ուրեմն հարկավոր է ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Եթե նշագեղձերի չափերը մեծացել են և ուսումնասիրելիս երևում է կարմրություն, թարախային բշտիկներ, անմիջապես ձեզ համար ապահովեք հանգիստ և անկողնային ռեժիմ։ Սնունդը պետք է լինի տաք։ Խորհուրդ է տրվում շատ հեղուկ խմել։ Կարևոր է իմանալ Անգինան վարակիչ հիվանդություն է,որի հայտնվելու պատճառ են հանդիսանում հիվանդաստեղծ մանրէները։ Բացի այդ, այն ունի մի քանի տարատեսակներ, ուստի ինքնաբուժումն անթույլատրելի է։ Տուն կանչեք բժշկին և կատարեք նրա բոլոր խորհուրդները։ Մինչև բժշկի գալը, վիճակը թեթևացնելու համար, կարելի է օգտագործել հականեխիչ թրջոցներ կամ հաբեր։ Իսկ բարձր ջերմաստիճանի դեպքում ընդունել ջերմությունն իջեցնող դեղամիջոց։
In
other , eco-texnologianer
Embry Tech հայկական ստարտափը ԵՄ աջակցությամբ դուրս է գալիս միջազգային հարթակ
Posted on 1 Սեպտեմբերի, 2021

32-ամյա Սարգիս Կարապետյանը, որը սիլիկոնյան հովտի Դրեյփերի համալսարան 2018-ի շրջանավարտ է, ու նրա թիմը Embry Tech հայկական ստարտափի հեղինակներն են: Նրանք ստեղծում են կոշիկների համար նախատեսված Embry խելացի ներդիրների ու հավելվածի համակարգ: Այն ավտոմատ գրանցում է մարդու մարմնի քաշի փոփոխությունները, վերլուծում է մարդու ֆիզիկական ակտիվությունն ու պահվածքը և օգնում վարել առողջ ապրելակերպ: Embry-ն ստեղծելու գաղափարը առաջացավ մի քանի տարի առաջ, երբ դիզայներ Նարե Գևորգյանը և Սարգիս Կարապետյանը ցանկանում էին այնպիսի ավտոմատ կշեռք նախագծել, որը հնարավոր կլիներ նաև կրել: Միտքը զարգացնելը սկզբում ուղղակի հոբբի էր, սկսել են նախագծել, մշակել ալգորիթմներն ու տեխնոլոգիան, ստեղծել են հարյուրավոր նախատիպեր: Նախագիծը զարգացնելու հարցում շատ է օգնել Եվրոպական Միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» ծրագիրը: Տեղեկացել են պայմաններին, դիմել ու ստացել դրամաշնորհ: «Դա մեզ համար շատ կարևոր փուլ էր, քանի որ մինչ այդ մենք ներդնում էինք մեր խիստ սահմանափակ միջոցները, ինչը թույլ չէր տալիս արագ զարգանալ, դառնալ հետաքրքիր վենչուրային ներդրումների համար: ԵՄ-ի տրամադրած դրամաշնորհի օգնությամբ մենք կարողացանք հաղթահարել այդ խոչընդոտը, անցնել հաջորդ փուլ, որի ժամանակ արդեն մեր ստարտափը սկսեց ներգրավել նաև վենչուրային ներդրումներ», - պատմում է Սարգիսը: Embry-ն վերլուծում է մարդու ֆիզիկական ակտիվությունն ու պահվածքը: Այն նաև առաջարկում է խելացի ու անհատական խորհուրդներ` թե ինչպես կառավարել քաշը: Embry հավելվածը ցույց է տալիս քայլերը իրական ժամանակով, ինչքան է մարդը ակտիվ եղել, ինչքան է նստած եղել ու, ամենակարևորը, ինչպես է փոփոխվել քաշը՝ տալով տեսանելի արդյունք` անտեսանելի գործիքի միջոցով: «Embry Tech-ի առաջնային թիրախային շուկան գրասենյակային աշխատանք ունեցող մայրերն են: Նրանք ունենալով երեխաներ` չունեն իրենց հետևելու, ֆիթնես ակումբներ հաճախելու ժամանակ և դրա պատճառով ունեն օգնական-գործիքի կարիք` իրենց առողջ ապրելակերպի կազմակերպման հարցում», - նշում է Սարգիսը: Երեք տարիների տեխնոլոգիական մշակումներից հետո Embry թիմը այս տարի առաջին արտադրանքն է ստացել: Այս պահին կոշիկների համար նախատեսված Embry խելացի ներդիրների սահմանափակ խմբաքանակը հասանելի է կայքում: Պատվերները հիմնականում ԱՄՆ-ից ու Եվրոպական տարբեր քաղաքներից են: «Պրոդուկտի գինը այս պահին 150 ԱՄՆ դոլար է: Այն դեռևս արտասահմանյան շուկայում է պահանջարկ վայելում: Հուսով եմ` առողջ ապրելակերպի սովորույթներն ու այսպիսի խելացի սարքերը շատ շուտով թրենդային ու կարևոր կդառնան նաև Հայաստանում», - նշում է Սարգիս Կարապետյանը: Արդեն ունեն պայմանավորվածություններ և այս տարի սպասում են մի քանի միլիոն դոլարի հասնող նոր ներդրումներ, պայմանագրեր են կնքելու նաև ամերիկյան ֆիթնես ակումբների հետ ու զուգահեռ մտադիր են կրկնապատկել 13 հոգանոց թիմը: Սարգիսի ու թիմի տեսլականը շատ ոգևորիչ է. ինչպես յուրաքանչյուր հեռախոս ունի ներկառուցված տեսախցիկ, տարիներ հետո յուրաքանչյուր կոշիկ ունենալու է ներկառուցված Embry տեխնոլոգիան: Այս պահին Embry-ն լուծում է քաշի կառավարման խնդիրը, 7 տարուց այն հավակնում է դառնալ կանխատեսիչ ու կանխարգելիչ բժշկության ամբողջական գործիք:
In
other , eco-texnologianer
Թուրքիայում սկսել են փորձարկել մեքենաների երթևեկությունից առաջացած օդային հոսանքները էլեկտրաէներգիայի վերածելու տեխնոլոգիան
Posted on 27 Օգոստոսի, 2021

Տարածաշրջանային բախումների ու լարվածությունների կիզակետում գտնվող Թուրքիան շարունակում է օժանդակել տեղացի գիտնականների մշակած նախագծերի իրականացմանն ու փորձում դրանցով որոշակի հետաքրքրություններ առաջացնել նաև միջազգային հարթակներում։ Այս անգամ խոսքը ոչ թե ռազմական տեխնոլոգիաների մասին է, ինչին բազմիցս անդրադարձել ենք, այլ՝ «կանաչ տեխնոլոգիաների»․ նպատակը բանուկ մայրուղիները վերականգնվող էներգիայի աղբյուրների վերածելն է։ Ստամբուլում տեղադրվել են առաջին փոքր հողմաշարժիչները, որոնք էլեկտրաէներգիա են արտադրում մեքենաների արագ շարժումից առաջացած օդային հոսանքներից։ Նոր Enlil տիպի տուրբինները բավականին կոմպակտ են և կարող են տեղադրվել արագընթաց մայրուղիների մոտ՝ ցանկացած վայրում։ Դրանք հագեցած են նաև արևային վահանակներով՝ հավելյալ էներգիա արտադրելու համար։ Նախագիծը Ստամբուլի տեխնիկական համալսարանի և Devecitech ընկերության համագործակցության արդյունքն է: Նախագծի հեղինակը թուրք ինժեներ Քերեմ Դևեչին է։ Բացի էներգիա արտադրելուց, Enlil-ը կարող է վերահսկել օդի ջերմաստիճանը, խոնավությունը և CO2-ի արտանետումները, ինչպես նաև երկրի ընդերքի ցնցումների ուժգնությունը՝ օգտագործելով հատուկ տվիչներ: Հավաքագրված տվյալները փոխանցվում են հատուկ սերվերին։ Ինչպես նշում է Independent լրատվականը բազմաթիվ երկրներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել թուրքական հողմաշարժիչների նկատմամբ։
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Պայքարում ենք ցերեկային քնկոտության դեմ
Posted on 27 Օգոստոսի, 2021

Գրեթե յուրաքնաչյուրիս մոտ էլ լինում են այնպիսի օրեր, երբ ցերեկային ժամերին քնելու մեծ ցանկություն է առաջանում: Այստեղից էլ վատ աշխատունակություն և գրգռված նյարդեր ամբողջ օրվա համար: Բժշկության մեջ քնկոտության ակտիվացումը կոչվում է հիպերսոմնիա (գերքնկոտություն): Ահա մի քանի խորհուրդ գերքնկոտությունից խուսափելու համար: Լիարժեք քնե՛ք Մեծահասակները պետք է քնեն օրական 7-9 ժամ, դեռահասները՝ ավելի քան 9 ժամ: Երբե՛ք չի կարելի քնի հաշվին աշխատել կամ զբաղվել այլ գործերով: Անկողնու վրայից վերցրե՛ք շեղող բոլոր պարագաները Անկողինը պետք է օգտագործել միայն քնի և, իհարկե, սեքսի համար: Չարժի անկողնում հեռուստացույց դիտել, աշխատել համակարգչով կամ վիդեոխաղեր խաղալ: Բացի այդ, անկողնում պետք չէ հաշիվներ ստուգել և հեռախոսով թեժ բանավեճեր ծավալել: Այս ամենը կարող է բացասաբար ազդել ձեր քնի որակի վրա: Քնի օրակարգ սահմանե՛ք Քնկոտության հետ խնդիրներ ունեցող մարդիկ պետք է սովորեն քնել և արթնանալ որոշակի ժամերին, նույնիսկ հանգստյան օրերին: Աստիճանաբար անցե՛ք քնելու այլ ժամի Եթե դուք սովորել եք ուշ քնելուն, ապա փորձե՛ք մի քանի օրերի ընթացքում ամեն օր քնել սովորականից մոտ 15-20 րոպե շուտ: Քնի ժամի աստիճանական փոփոխությունն ավելի արդյունավետ է, քան կտրուկ անցումները: Սնվելու օրակարգ սահմանե՛ք Միևնույն ժամին սնվելը կօգնի կարգավորել ձեր օրվա ռիթմը: Սնունդ ընդունելու անկանոն օրակարգը կարող է ազդել քնի որակի վրա: Երեկոյան ընթրիքից միայն 2-3 ժամ անց է կարելի պառկել քնելու: Վարե՛ք ֆիզիկապես ակտիվ կյանք Ամենօրյա ֆիզիկական վարժությունները (օրական մոտ կես ժամ) նպաստում են առողջ քնին: Բացի այդ,, դրանք էներգիա են հաղորդում և ակտիվացնում են ուղեղի աշխատանքն օրվա ընթացքում: Սակայն պետք է մարզվել քնելուց նվազագույնը 3 ժամ առաջ: Կարգավորե՛ք ձեր օրակարգը Եթե կարծում եք, որ ոչ մի կերպ չեք կարող ձեզ թույլ տալ քնել 7 կամ 8 ժամ, ապա պետք է հատուկ կարգավորումներ մտցնել ձեր օրակարգում: Ձեր անելիքների մի մասը գիշերայինից տեղափոխե՛ք երեկոյան ժամերի, կամ ուշ առովոտյան ժամերից վաղ առավոտյան ժամերի և այլն: Անկողին մի՛ մտեք, եթե քնելու ցանկություն դեռ չունեք Տարբերե՛ք քնկոտությունը հոգնածությունից: Անկողին մտե՛ք այն ժամանակ, երբ դուք իսկապես քնել եք ուզում: Մի՛ ննջեք երեկոյան Երեկոյան կարճատև քունը բացասաբար է ազդում գիշերային քնի վրա, ինչն առաջացնում է ավելի ցայտուն դրսևորված ցերեկային քնկոտություն: Քնելուց առաջ խուսափե՛ք ալկոհոլային խմիչքներից Հաճախ ասում են, որ ալկոհոլն օգնում է արագ քուն մտնել, սակայն, իրականում, այն ձեզ թույլ չի տալիս խորը քուն մտնել և հաջորդ օրը հանգստացած զգալ:
In
other , shrjaka-mijavayr
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Posted on 27 Օգոստոսի, 2021

Ուշադրություն․ օգոստոսի 27-30-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-30-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։ Երևան քաղաքում՝ օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` օգոստոսի 25-ի ցերեկը, 26-ին` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-30-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
In
other , shrjaka-mijavayr
Կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
Posted on 26 Օգոստոսի, 2021

Այսօր կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը․ խորհրդի անդամների հետ քննարկվել են 2021 թվականի նոյեմբեր ամսին Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) նախապատրաստական աշխատանքները։ Այժմ ընթացքի մեջ են ՀՀ վարչապետի մասնակցության և Հայաստանի պատվիրակության կազմի վերաբերյալ քննարկումները։ Ավելի վաղ նախարարության պաշտոնական կայքում հայտարարվել էր, որ պատվիրակության կազմում` սեփական միջոցներով մեկնել ցանկացողները մինչև ս․թ․ սեպտեմբերի 3-ը կարող են ուղարկել իրենց հայտերը և կենսագրական տվյալները համաժողովին մասնակցելու մոտիվացիոն նամակները։ Նախարարը խորհրդի անդամներին հորդորել է ակտիվորեն ներգրավվել Հայաստանի կողմից համաժողովին ներկայացվելիք օրակարգի ձևավորման աշխատանքներում, հանդես գալ առաջարկություններով և դիտարկումներով։ Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Ն․ Բուդոյանը խորհրդի անդամներին է ներկայացրել համաժողովի նախնական օրակարգը, ապա մանրամասնել կլիմայական օրակարգի համատեքստում նախարարության կողմից իրականացված ծրագրերն ու աշխատանքները։ Խորհրդի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական այլ հիմնախնդիրների։ Մասնավորապես քննարկվել են ջրային ոլորտում առկա և հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Նախարարը խորհրդի անդամներին է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության տեսակետը։ Խոսվել է նաև «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» քաղաքային պարկի» համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի վերաբերյալ։ Նախարար Պետրոսյանը փարատել է գործընկերների մտահոգությունները՝ կապված տարածքի կենսաբազմազանության վրա քաղաքային պարկի ապագա կառուցվածքի, արտաքին ձևավորման և մատուցվող ծառայությունների ազդեցության հետ։
In
other , eco-aprelakerp
«Մեր հաղթանակները կնվիրենք զոհված հերոս տղաներին»․ Հայաստանը կմասնակցի WUKF-ի աշխարհի առաջնությանը
Posted on 26 Օգոստոսի, 2021

Սեպտեմբերի 23-26-ը Ռումինիայի Կլյուչ քաղաքում տեղի կունենա WUKF-ի՝ «Աշխարհի կարատեի ֆեդերացիայի» աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 70-75 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։ Հայաստանը կներկայացնեն հինգ մարզիկ՝ կարատեի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, Դավիթ Թարոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սերգեյ Դալլաքյանը և Գևորգ Ղազարյանը։ Ի դեպ, 5 մարզիկները գալիք առաջնությանը կմասնակցեն ոչ թե պետական որևէ աջակցությամբ, այլ՝ ռուսաստանաբնակ հայ բարերար Լիլիթ Կարապետյանի ֆինանսավորմամբ: «Այս մրցումներում մենք պետք է հաղթենք ու մեր հաղթանակները կնվիրենք զոհված հերոս տղաներին»,- ասաց կարատեի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, շեշտելով, որ WUKF-ը սպորտային կարատեի ամենահզոր վարկածներից մեկն է և ամեն ինչ անելու են, որպեսզի հաղթանակներով վերադառնան։ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն օրերս հայտարարեց, որ Կամո Ունանյանին առաջարկել է ուժերը փորձել ընդհանուր մարտերում (MMA). «Մենամարտերից մեկի ժամանակ միտք հղացավ Կամո Ունանյանին առաջարկել իր ուժերը չափել ընդհանուր մենամարտերում։ Իհարկե, սկզբնական շրջանում առաջարկս մերժվեց, բայց հետո Կամոյին հետաքրքրեց։ Շատ հետաքրքիր է արևելյան մարզաձևի աշխարհի չեմպիոնի ուժերը տեսնել ընդհանուր մենամարտերում։ Սպասվում են միջազգային մի շարք մրցաշարեր, որոնց ընթացքում կընտրվի մրցակից մարզիկ, կքննարկվի, թե ով է լինելու այդ մարզիկը և որ մրցաշարին է մասնակցելու»,- ասաց Հայկ Ղուկասյանը։ Ի դեպ, մինչև տարեվերջ առողջական խնդիրների պատճառով հնարավոր է Կ. Ունանյանն ավարտի մարզական կարիերան. «Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ բավականին լուրջ առողջական խնդիրներ ունի, կոնկրետ ես, վերջին երեք տարիներին, ունեմ մեջքի հետ կապված լուրջ խնդիրներ և արդեն 3 անգամ վիրահատության եմ ենթարկվել։ Ինձ համար սպորտը մի ամբողջ կյանք է, որին այդքան էլ հեշտ չէ հրաժեշտ տալ: Ես անում եմ ամեն բան, որ որքան հնարավոր է երկար մասնակցեմ, մեդալներ նվաճեմ, որպեսզի բարձր պահեմ իմ երկրի պատիվը։ Դա անելու եմ մինչև վերջին ուժերս։ MMA-ում մի մարտ ունենալուց հետո կորոշեմ շարունակե՞լ, թե՝ ոչ, Ինձ համար բարդ է լինելու ընդունել մարզական կարիերաս ավարտելու փաստը, բայց առողջական խնդիրներիս մասին հիշելով, կարծում եմ, մեկ տարի անց կավարտեմ կարիերաս»,- եզրափակեց կարատեի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։
In
other , shrjaka-mijavayr
Որքան բուսածածկույթ է այրվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում․ Տեսանյութ
Posted on 26 Օգոստոսի, 2021

Օգոստոսի 26-ին, ժամը 06։00-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար ծառայող։ Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին։ Ստորև ներկայացված տեսանյութում պարզ երևում է, թե որքան բուսածածկույթ է այրվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ [video width="1920" height="1080" mp4="https://eco.am/wp-content/uploads/2021/08/videoplayback-3.mp4"][/video] Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության 44 ծառայող, Գառնի համայնքի 100 բնակիչ՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 50 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 4 աշխատակցի և 7 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել է հերթապահություն: Օգոստոսի 25-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել են 10 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության աշխատակիցներ։ Ժամը 19:30-ին տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Բլրաշեն կոչվող տարածքում առկա են հրդեհի նոր օջախներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի խմբերը, օպերատիվ և ԱԹՍ մասնագիտացված խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 26-ին, ժամը 01:16-ին: Մոտ 1 հա տարածքում այրվում է բուսածածկույթ։
In
other , shrjaka-mijavayr
ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները
Posted on 25 Օգոստոսի, 2021





