Blog
In
other , eco-aprelakerp , eco-snund , shrjaka-mijavayr
ArLeAM. Տեսանելի հաջողություններ՝ գյուղատնտեսության ոլորտում
Posted on 18 Նոյեմբերի, 2021

Արագածոտնի մարզի Կարբի համայնքում, 2017 թվականից, ավելի քան 80 հեկտար տարածքում, «ArLeAM» ընկերությունը հիմնադրել է ժամանակակից եվրոպական տեխնոլոգիաներով ինտենսիվ մրգային այգիներ։ Հայաստանում իր տեսակի մեջ եզակի գյուղատնտեսական հոլդինգը՝ «ArLeAM»-ը, ստեղծման օրվանից, կարճ ժամանակահատվածում, հասցրել է դառնալ Հայաստանի գյուղատնտեսական խոշորագույն ընկերություններից մեկը և ոլորտում գրանցել է տեսանելի հաջողություններ։
Ընկերությունն իր «Դուռ» ապրանքանիշ անվանումով, զբաղվում է սեփական արտադրության մրգերի արտահանմամբ, Հայաստանի և այլ երկրների արտադրողների միրգ-բանջարեղենի, մրգային և բնական հյութերի, մեղրի և այլ ապրանքների վերավաճառքով, ինչպես նաև բարձրորակ գինու, կոնյակի, մրգային օղու արտադրողների միավորմամբ։
Գյուղատնտեսական ապրանքների փաթեթավորմամբ և պալետավորմամբ, ինչպես նաև «CombiSort» համակարգով մրգերի և բանջարեղենի տեսակավորմամբ ու ԿԳՄ (РГС -Կարգավորվող գազային միջավայր) սառնարաններում պահպանման ծառայություններով, «ArLeAM»-ն օգտակար համագործակցություն է իրականացնում գյուղատնտեսական սուբյեկտների հետ։
Ի դեպ, շուտով հասանելի կլինեն նաև լաբորատոր ծառայություններ (բույսերի ֆունկցիոնալ ախտորոշում, հողի համալիր հետազոտություն, պաթոգենների և վնասատուների հայտնաբերում, բույսերի պաշտպանության և սնուցման ծրագրի մշակում)։
Հայաստանում ընթացող սննդի ու ըմպելիքների հեղինակավոր ցուցահանդեսները, փառատոներն ու միջոցառումները, ինչպես նաև գինեգործության ոլորտին նպաստող նախաձեռնությունները մշտապես ընթանում են «ArLeAM»-ի աջակցությամբ։ Այդ թվում նաև այս տարվա «Երևանի գինու օրեր»-ը, որտեղ հանդիսանալով որպես միջոցառման «Պրեմիում» հովանավոր, ընկերությունը ներկայացրել է սեփական ինտենսիվ այգիների բարձրակարգ խնձորները, ինչպես նաև իր ապրանքանիշի տակ միավորված հայաստանյան արտադրողների պրեմիում որակի մրգային և բանջարեղենային չրեր և չիպսեր, բնական հյութեր, մեղր, թեյեր, և այլն։
Ընթացիկ տարվա «Ամառային սալոն», «Art, Technology and Еvery Armenian Wine» ցուցահանդեսները, «Spirit of Armenia» և «ArmMod» նորաձևության փառատոններն ընթացել են «ArLeAM»-ի գլխավոր հովանավորությամբ, որտեղ ընկերությունը ներկայացել է իր «Դուռ» ապրանքանիշի գինիների հավաքածուով։
«ArLeAM»-ը հանդիսանում է նաև ամենամեծ միջազգային ցուցահանդեսի` «ArmeniaExpo 2021»-ի գլխավոր հովանավորը, որտեղ ևս «Դուռ» ապրանքանիշի անվան տակ ներկայացրել է մրգեր, բնական հյութեր, ինչպես նաև ալկոհոլային ըմպելիքներ։
Շարունակելով աջակցել Հայաստանում գինեգործության ոլորտին նպաստող նախաձեռնություններին, «ArLeAM»-ը ստանձնել է նաև «Արենի» գինու փառատոնի գլխավոր հովանավորի կարևորագույն առաքելությունը։
«ArLeAM» ընկերությունը ամենաբարձր մակարդակով Հայաստանը ներկայացնում է նաև միջազգային հարթակներում՝ ցուցադրելով իր ապրանքանիշի բարձրորակ ապրանքները՝ մի շարք երկրների հեղինակավոր ցուցահանդեսներում։ Մոսկվայում, այնուհետև Սանկտ-Պետերբուրգում կայացած միջազգային խոշոր ցուցահանդեսներում լինելով՝ որպես գլխավոր հովանավոր, «ArLeAM»-ը կարողացել է հաճելիորեն զարմացնել այցելուներին իր գեղեցիկ բրենդավորմամբ և ապրանքների պրեմիում որակով՝ «Դուռ» ապրանքանիշի գինիներով, հայկական բրենդին և մրգային «Eau de vie» լայն ընտրանիով, ինչպես նաև սեփական ապրանքանիշի ներքո միավորված հայ արտադրողների բարձրորակ արտադրանքով: Ինչպես նաև, գործընկերային հարաբերություններ է հաստատել մի շարք երկրների սպառողական ցանցերի հետ։
Հայկական արտադրության ապրանքների արտահանման համար, միջազգային գործընկերների ցանկը լայնացնելու նպատակով, սեպտեմբերին «ArLeAM»-ը մասնակցել է Ստամբուլում կազմակերպված «CNR FOOD» միջազգային ցուցահանդեսին, որպես «Պլատինե» հովանավոր՝ ապահովելով մեր երկրի տեսանելիությունն աշխարհի մոտ 117 երկրներից ժամանած 50․000-ից ավել մասնակիցների և այցելուների շրջանում։
Կարևորելով իրադարձությունները, որոնք ուղղված են հայկական շուկայում՝ ներքին ապրանքների և ծառայությունների ճանաչելիության և պահանջարկի բարձրացմանը, հայկական ապրանքների միջազգային շուկա արտահանման նոր հնարավորությունների ստեղծմանը և համատեղ արտադրության, ներդրումային ծրագրերի իրականացմանը աջակցելուն, «ArLeAM»-ը ստանձնել է նաև «PanArmenian Expo 2021»-ի գլխավոր հովանավորությունը: Ընկերությունն այստեղ ևս ներկայացել է իր արտադրանքով` իր «Դուռ» ապրանքանիշի ներքո:
«ArLeAM»-ը մշտապես համագործակցություն է հաստատում ռուսաստանյան ցանցերի և զարգացնում հարաբերություններ օտարերկրյա գործընկերների հետ։ Այդ իսկ պատճառով է, որ ընկերության հետ համագործակցելով, փոքր և միջին արտադրողները հնարավորություն են ստանում դուրս գալ մեծ շուկա, ավելացնել արտադրական ծավալները, զարգացնել սեփական բիզնեսը։
Կարևորելով Հայաստանում առողջ ապրելակերպի խրախուսումը, ինչպես նաև տարբեր սպորտաձևերի զարգացումը «ArLeAM»-ը ստանձնել է Երևանի առագաստային ակումբի հովանավորությունը։
Ի դեպ, այս տարվա հոկտեմբերին, «ArLeAM»-ի հովանավորությամբ է լույս տեսել նաև «Simple Wine News» ռուսական ամենահեղինակավոր ամսագրի 25․000 օրինակով հատուկ թողարկումը՝ նվիրված հայկական գինիներին: «Wine Route:Armenia» վերնագրով թողարկումը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, «ArLeAM»-ի և «VINI» ՀԿ-ի 7 ամսվա շարունակական և բարձր մասնագիտացում պահանջող համատեղ աշխատանքի արդյունք է:
«ArLeAM»՝ անուն, որտեղ համադրված են որակն ու հուսալի գործընկերությունը։
In
other , eco-texnologianer
Էլեկտրամոբիլների համար սահմանված ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի ևս 2 տարով
Posted on 18 Նոյեմբերի, 2021

Էլեկրական շարժիչով ավտոմեքենաների ավելացված արժեքի հարկի արտոնությունը կերկարացվի ևս երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ու առաջիկայում կներկայացվի ԱԺ՝ օրենսդիրի քննարկմանը։ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կտեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար։ Ըստ գործող օրենքի՝ ավելացված արժեքի հարկից ազատվում են մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլներ ու մոպեդներ ներմուծողներն ու տեղում վաճառողները։ Հարկ է նշել, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի ավելացումը նպաստավոր կլինի մի քանի հանգամանքներում․ 1․ Այն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին։ 2․Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն) զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների/միջազգային և մասնավոր հատվածի կողմից/ և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով։ Ի դեպ Նախագծի ընդունումը կնպաստի 2021թ. ապրիլի 22-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացմանը, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարևոր դերակատարում մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարի մեջ, իսկ համաձայն միջազգային կառույցների կողմից իրականացված ուսումնասիրությունների և վերլուծությունների՝ էլեկտրական շարժիչով մեքենայի շահագործումը ի տարբերություն բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաների տարեկան միջինում 4.6 տոննա C02-ի արտանետումների կրճատում է ապահովում։ Հավելենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019-2021 թվականների ընթացքում Հայաստան է ներմուծվել ավելի քան 5200 էլեկտրամոբիլ։
In
other , eco-mshakuyt
«Համավարակի օրերին փառատոն կազմակերպելը հերոսության նման մի բան է»․ Մեկնարկել է Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը
Posted on 17 Նոյեմբերի, 2021

Այսօր Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը մեկնարկեց Կիևի ազգային ակադեմիական երիտասարդական թատրոնի «Ամառային գիշերվա երազը» (բեմադրիչ՝ Անդրեյ Բիլոուս) ներկայացմամբ։ Այս տարի փառատոնը կհյուրընկալի 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի՝ նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Երևանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն Կարո Բալյանը։ Նրա փոխանցմամբ՝ թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, պարային, մոնո, մուլտիմեդիա ներկայացումներ: Եվրոպական մի քանի թատրոններ համավարակի պատճառով չեն կարողացել մասնակցել փառատոնին: Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր`«FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար, որոնք Հայաստանից և արտերկրից են: «Շատ կարևոր ծրագիր է, որի ժյուրիի նախագահը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է, ժյուրիի անդամներն են թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանը, Հասմիկ Սեյմորը, Գայանե Թադևոսյանը և դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը։ Հաղթողին սպասվում է մրցանակ»,- հավելեց Բալյանը։ Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, «У моста» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ) նշեց, որ իրենց թատերախումբը հասցրել է լինել տարածաշրջանում, սակայն առաջին անգամ է հյուրընկալվում Հայաստանում, ինչի համար շատ ուրախ են․«Բազմիցս լսել եմ այս փառատոնի մասին, որն իսկապես կարևոր իրադարձություն է: Վերջերս Տալինում էի: Երբ այնտեղ իմացան, որ մասնակցելու ենք Երևանի Շեքսպիրյան փառատոնին, ինձ խնդրեցին պայմանավորվել Կարո Բալյանի հետ այստեղ գալու համար: Ավաղ, փառատոնն անսահմանափակ հնարավորություններ չունի»: Ֆեդոտովի խոսքով՝ Հայաստանը հզոր երկիր է, որտեղ պահպանվել են շեքսպիրյան ավանդույթները: Նա ասել է, որ իր երիտասարդության ամենատպավորիչ պահերից մեկն այն է եղել, երբ Մոսկվայում դիտել է Հայաստանի մայր թատրոնի «Կորեոլանը», որի գլխավոր դերակատարը հանճարեղ դերասան Խորեն Աբրահամյանն է եղել: Ֆեդոտովը մինչ օրս չի կարողանում մոռանալ ներկայացումն ու իր ստացած ցնցող տպավորությունը: Դերասանուհի Աուրելիա Իմբերտը (Ֆրանսիա) նշել է, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում. «Փառատոնի շրջանակում ներկայանալու եմ «Տանտիրուհու երազանքը» մոնոներկայացմամբ։ Իմ հերոսուհին երիտասարդ լեհուհի է։ Նա աշխատում է թատրոնում, որտեղ փորձում են Ուիլյամ Շեքսպիրի պիեսներից: Նա զայրացած է իր գործընկերների վրա, քանի որ ամենապատասխանատու պահին նրանք լքում են թատրոնը։ Եվ նա պետք է ամեն գիշեր սեփական ձեռքերով դասավորի բեմական իրերը, արկղերը։ Այդ ժամանակ է, որ թատրոնի կախարդանքը գործում է, և երիտասարդ կինը զգեստների միջոցով նրբորեն ներթափանցում է Շեքսպիրի կերպարների մեջ։ Նա դառնում է Ռիչարդ III, Լեդի Մակբեթ, Օֆելիա»։ Նովոռոսիյսկի Վ.Պ. Ամերբեկյանի անվան դրամատիկական թատրոնի հասարակայնության հետ կապերի տնօրեն, Վախթանգովի անվան թատերական մենեջերների փառատոնի խոսնակ, «Ոսկե դիմակ» փառատոնի (Փոքր քաղաքների թատրոնների կլոր սեղան-քննարկումների) խոսնակ, «Փոքր քաղաքների թատրոններ» և «Թատրոնի մենեջերներ» միության համակարգող Անաստասիա Կատաևա-Լոբոդան ասեց, որ արդեն երկրորդ անգամ է գտնվում Հայաստանում և իրեն շատ հաճելի է կրկին գալ այստեղ։ Երկու անգամն էլ Շեքսպիրյան փառատոնի հրավերով է այցը։ Նրա խոսքով՝ փառատոնը թատրոնի մարդկանց հնարավորություն է տալիս ոչ միայն բացահայտել այս կամ այն երկիրը, այլ նաև փորձի փոխանակման հիանալի դաշտ է, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալ է Կարո Բալյանին՝ նման հնարավորության համար։ Ա․Կատաևա-Լոբոդան ընդգծեց, որ համավարակի օրերին փառատոն կազմակերպելը հերոսության նման մի բան է։ Արվեստաբան, թատերագետ Հասմիկ Սեյմորը կարևորեց այն փաստը, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է։ «Սա շատ կարևոր նվաճում է, և դա հպարտանալու առիթ է տալիս։ Շեքսպիրյան փառատոնն ունի միջազգային մեծ համբավ, և դա փառատոնի հիմնադիր Հակոբ Ղազանչյանի ձեռքբերումն է, որի գործը հրաշալի շարունակում է Կարո Բալյանը»։ Նշենք, որ Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներն են «Թատրոն Կամրջի մոտ»(«Театр у моста»)՝ «Մակբեթ» (ՌԴ, բեմադրիչ՝ Սերգեյ Ֆեդոտով) և Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները։ Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնի կայացման գործում ձեռք են մեկնել անհատներ, այդ թվում Հայկ Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը և այլք: Փառատոնը կտևի մինչև նոյեմբերի 20-ը: ECO.am մեդիա հարթակը հանդիսանում է փառատոնի ինֆորմացիոն աջակիցը։ Փառատոնի շրջանակում ցուցադրվող ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․
In
other , eco-aprelakerp , shrjaka-mijavayr , eco-mshakuyt
Աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 30 բնապահպանական ֆիլմ կցուցադրվի «Արևորդի» փառատոնի շրջանակներում
Posted on 15 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 14-18-ը «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում շուրջ 30 բնապահպանական ֆիլմ կցուցադրվի։ Այս տարի 10-րդ հոբելյանական անգամ կկայանա Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը։ Քովիդ 19 համաճարակային պայմաններից ելնելով փառատոնը տեղի կունենա հեռավար։
Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ավելի քան 30 բնապահպանական ֆիլմ՝ հայերեն ենթագրերով։ Ընտրված բոլոր ֆիլմերը հասանելի կլինեն առցանց, իսկ նրանցից յուրաքանչյուրն ըստ ցուցադրության օրերի բաշխվածության՝ 24 ժամ հասանելի կլինեն sunchild.am կայքում։
Ուշադրության կենտրոնում ունենալով հատկապես երեխաներին և երիտասարդներին՝ փառատոնի օնլայն ցուցադրությունները հնարավորություն կստեղծեն հազարավոր դպրոցականների և երիտասարդների ներգավել կրթական ծրագրով նախատեսված ֆիլմերի ցուցադրություններին, ինչը կարող է կրթական գործընթացի մաս դառնալ ։
Արդեն 10 տարի է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվում էկո-կրթոական մեծ բաղադրիչ ունեցող Արևորդի փառատոնը, որն այս տարիների ընթացքում ցուցադրվող ֆիլմերի միջոցով բնապահպանական գիտելիքներ է փոխանցել հազարավոր մարդկանց, հատկապես՝ պատանիներին։ Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրենը Սոնա Քալանթարյանն է, հիմնադիրը՝ Ռուբեն Խաչատրյանը։ Յոււրաքանչյուր տարի փառատոնի կայացման գործում մեծ ներդրում են ունենում FPWC հավատարիմ գաղափարակից գործընկերներ Վիվա-ՄՏՍ-ը, Մխիթար Սեբաստացի կրթական հիմնադրամը և այլն։
Փառատոնի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության պահպանության և բնապահպանական կրթության անհրաժեշտության վրա՝ բարձրացնելով հասարակության գիտակցության մակարդակն այս խնդրի առնչությամբ, ընդգրկել հասարակության բոլոր շերտերը` երեխաներին, երիտասարդներին, գործարար հանրությանը: Ինչպես ասել է Աշոտ Բլեյանը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Բլեյան դպրոցի բնապահպանական ուսումնական նախագծերի հուսալի, մասնագիտասցված գործընկերն է շարունակում մնալ: «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի ակտիվ գործունեությունը հնարավորություն է տալիս մասնավոր հիմնադրամների փորձը օգտագործել պետական ուսումնական հաստատության` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային բնապահպանական կրթական ծրագրերերում։
Նոյեմբերի 16-17-ին Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով երկօրյա դասընթաց-աշխատարան լրագրողների և ԶԼՄ ներկայացուցիչների համար, որից հետո կհայտարարվի լրագրողական աշխատանքների մրցույթ, իսկ հաղթողին կշնորհվի դրամական պարգև։ Դասընթացի շնորհիվ լրագրողներն ու մեդիա դաշտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան առավել լավ ծանոթանալու խնդրին, ինչի արդյունքում նաև կիրազեկվի հասարակությունը։
«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի 4 անվանակարգ․
Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին
Լավագույն ֆիլմ վայրի բնության պահպանության մասին
Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին
Լավագույն կրթական ֆիլմ
Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացման ողջ ընթացքում առաջին անգամ ներկայացվել է «Անտառային հրդեհներ» անվանակարգը՝ նպատակ ունենալով բարձրաձայնել անտառային հրդեհների ահագնացող տանգը տարածաշրջանում և աշխարհում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը։
Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացման հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերել ԱՄՆ Անտառային ծառայությունը և Վիվա-ՄՏՍ-ը։
*Կլիմայի և կենսաբազմազանության արտակարգ իրավիճակների հետ բախվելով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021-2030թթ․ հայտարարել է էկոհամակարգի վերականգման տասնամյակ։ Որպես Արևորդի 10-րդ փառատոնի պաշտոնական մեկնարկի թեման լինելու է էկոհամակարգի վերականգնումը։
Փառատոնի մասին նորությունները՝ https://www.facebook.com/events/844478999559798?ref=newsfeed
Դասընթացի մասին՝ https://www.facebook.com/events/568582964239182?ref=newsfeed
In
other , shrjaka-mijavayr
Առաջարկվում է արգելել վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում
Posted on 12 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 12-ի ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Վայրի կենդանատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել եւս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: Գործադիրն առաջարկում է օրենսդրորեն արգելել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներով կկիրառվի պատասխանատվություն, իսկ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունով կամրագրվի կենդանական աշխարհի օգտագործման որոշ տեսակների համար բնօգտագործման վճարի գանձման հիմքը: Սիրողական նպատակներով կենսաթոշակային տարիքի մարդկանց կտրվի անվճար ձկնորսությամբ զբաղվելու արտոնություն: «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող լրացումներով պետական տուրք է սահմանվելու վայրի կենդանիների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշներ արտահանելու եւ ներմուծելու թույլտվություններ տրամադրելու համար: Պետական տուրք է սահմանվելու նաեւ անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար: Նախագծերի փաթեթն արժանացել է պատգամավորների հավանությանը:
In
other , shrjaka-mijavayr , eco-texnologianer
Հայաստանում սկսել են էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններ թողարկել․ նախագծի մանրամասները
Posted on 12 Նոյեմբերի, 2021

Էլեկտրամոբիլների՝ հայ ինժեներների կողմից ստեղծված լիցքավորման առաջին կայանները հայտնվել են Երևանում: Առայժմ՝ ինժեներական քաղաքում, սակայն, ամենայն հավանականությամբ, շուտով դրանք հնարավոր կլինի տեսնել Երևանի փողոցներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել Է Evan ինժեներական ընկերության տնօրեն Հակոբ Գևորգյանը:
2019 թ․-ի հուլիսին Հայաստանում էլեկտրամոբիլների ներկրումն ազատեցին ԱԱՀ-ից։ Այն ժամանակ Էկոնոմիկայի նախարարությունը, որը կազմել էր օրինագիծը, նշում էր, որ արդյունքում ոչ միայն ավելի շատ «կանաչ»տրանսպորտ կհայտնվի, այլև կլինեն այդպիսի մեքենաների սպասարկման մասնագետներ, ինչպես նաև դետալներ և սպասարկող տեխնիկա արտադրողներ:
Հակոբ Գևորգյանի ընկերությունը ցույց է տալիս, որ այդ հաշվարկները ճիշտ են եղել։ Ինժեներական քաղաքի ընկերություններից մեկում աշխատելով, նա որոշել է այնտեղ բացել իր նախագիծը՝ տեսնելով, որ էլեկտրամոբիլների վարորդներն ավելի ու ավելի են շատանում, իսկ լիցքավորման պահանջն աճում է։
Նշենք, որ էլեկտրոմոբիլի վառելիքի ծախսերն ավելի քանի երկու անգամ քիչ են, քան նույն հզորության և սեղմված գազով աշխատող մեքենաներինը և ավելի քան չորս անգամ քիչ, քան բենզինով մեքենաներինը։
Դրա հետ մեկտեղ, Հակոբն ու իր ընկերները որոշել են պատրաստի բլոկները արտասահմանից չպատվիրել, այլ տեղում արտադրել այն ամենը, ինչ հնարավոր է։ Ռադիոդետալներից և տպագրասալիկներից բացի, որոնք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում գրեթե չեն արտադրվում, մնացած ամեն ինչը տանն է պատրաստվում։ Նշված դետալների հիման վրա լիցքավորիչի էլեկտրոնային «միջուկի» ամբողջ սխեմատեխնիկան նախագծում և հավաքում են Հայաստանում։Մետաղական կորպուսները, ինչպես նաև կայանի և հեռախոսային հավելվածի ծրագրային ապահովումը նույնպես ստեղծվում են Հայաստանում։
«Մենք նաև տնային օգտագործման լիցքավորիչներ ենք պատրաստում, հաշվի առնելով, որ ոչ բոլոր էլեկտրամոբիլներն են լիցքավորիչի հետ միասին հասնում Հայաստան»,-ավելացնում է Գևորգյանը։
Կայանը համալրել են նաև լիցքավորման լարերի տարբեր ստանդարտներով, քանի որ եվրոպականն ու ամերիկյանը մի փոքր տարբերվում են միմյանցից։
«Բացի այդ, եթե լիցքավորման կետի սեփականատերը՝ հյուրանոցը, սրճարանը կամ որևէ այլ մեկը, արևային վահանակ ունի, մենք կարող ենք կայանը միացնել թե՛ ընդհանուր ցանցին, թե՛ արևային վահանակին։ Մեր ալգորիթմը կարգավորիչին թույլ է տալիս էներգիա վերցնել երկու աղբյուրից՝ ըստ անհրաժեշտության»,-ասում է Գևորգյանը։
Երևանում և հիմնական ավտոճանապարհներին արդեն մի քանի տասնյակ լիցքավորման կայաններ կան։ Դրանք նույնպես որակյալ են, բայց տեղական անալոգը 20-30%-ով, երբեմն էլ, մոդելից կախված, 40%-ով ավելի մատչելի են, նկատեց նա։ Բացի այդ, տեղական արտադրողը շատ ավելի հեշտությամբ կարող է կազմակերպել տեխնիկական սպասարկումը։
Ընկերությունը նաև հեռախոսի հավելված է կազմել, որում վարորդը կարող է տեսնել լիցքավորման մոտակա կետերը և անգամ որոշակի ժամի համար ամրագրել դրանք։
«Մենք պատրաստվում ենք առաջարկներով հանդես գալ և՛ մասնավոր ոլորտի, և՛ Երևանի քաղաքապետարանի համար, այնուհետև ուզում ենք միջազգային շուկա դուրս գալ։ Հարևան Վրաստանում, օրինակ, մատակարարները շատ են, բայց տեղը բոլորին կհերիքի՝ շուկան մեծ է և, ամենակարևորը, աճող»,-ամփոփեց Գևորգյանը։
Նշենք, որ ԱԱՀ-ի չեղարկման արդյունքում երկուսուկես տարում հանրապետություն է ներկրվել ավելի քան հինգ հազար Էլեկտրամոբիլ (համեմատության համար՝ դրան նախորդող երկու տարիներին` 2017-18 թթ․-ին՝ ընդամենը 40)։ Այդ պատճառով բնապահպանության նախարարությունը պատրաստվում է հանդես գալ այդ արտոնությունը երկարաձգելու առաջարկով։
Բացի այդ, սեպտեմբերի սկզբին Հայաստանի կառավարությունը 900 միլիոն դրամ է հատկացրել նոր լիցքավորման կայանների բացման համար․ 2-ական՝ Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում, ևս մի քանի տասնյակը՝ մարզերում։
In
other , shrjaka-mijavayr
Նոր օրենքով Հայաստանում կարգելվի սնդիկի արդյունահանումը. Կառավարությունը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Սնդիկի մասին» օրենքի նախագիծը
Posted on 12 Նոյեմբերի, 2021

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը եւ «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: Կառավարությունն առաջարկում է կարգավորել մեր երկրում սնդիկի, դրա միացությունների, սնդիկային թափոնների եւ սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծի նպատակն է նաեւ պահպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի եւ սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից եւ արտազատումներից: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից: Նախագծով սահմանվում են սնդիկի ուսումնասիրության հետ կապված դրույթները: Օրենքի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում Կառավարության որոշումներով կսահմանվեն ՀՀ-ից սնդիկի արտահանման կարգը, ինչպես նաեւ ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը: Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը:
In
other , eco-mshakuyt
Մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը
Posted on 12 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 15-ից-20-ը տեղի կունենա Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի կհյուրընկալի 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի։ Նրանց թվում Հայաստան կժամանեն հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոնների տնօրեններ՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Երևանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում: Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներն են «Թատրոն Կամրջի մոտ» («Театр у моста»)՝ «Մակբեթ» (ՌԴ, բեմադրիչ՝ Սերգեյ Ֆեդոտով) և Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները։ Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր`«FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար, որոնք Հայաստանից և արտերկրից են: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, պարային, մոնո, մուլտիմեդիա ներկայացումներ: Երևանյան թատրոններից փառատոնի ծրագրում հանդես կգա Երևանի Կամերային թատրոնը «Համլետ» (բեմադրիչ՝ Արա Երնջակյան) ներկայացմամբ։ Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 15-ին ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում։ Հանդիսատեսի դատին կներկայացվի Կիևի ազգային ակադեմիական Երիտասարդական թատրոնի (Молодой театр) «Ամառային գիշերվա երազ» ներկայացումը (բեմադրիչ՝ Անդրեյ Բիլոուս)։ Փառատոնը կամփոփի Ալմետի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը (բեմադրիչ՝ Կարո Բալյան)։ Այն կներկայացվի նոյեմբերի 20-ին՝19։00-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։ Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր, որը կվարեն ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), «Կնեբել» թատրոնի և «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Միշինը (ՌԴ), դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա) և Նովորոսիյսկի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Տեատրալնայա Գավան» փառատոնի ղեկավար Եվգենի Կուշպելը (ՌԴ)։ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: ECO.am մեդիա հարթակը հանդիսանում է փառատոնի ինֆորմացիոն աջակիցը։ Փառատոնի շրջանակում ցուցադրվող ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․
In
other , shrjaka-mijavayr
Հայաստանում որքանով է կարևոր թափոնների կայուն կառավարումը.«Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ
Posted on 12 Նոյեմբերի, 2021

«Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» (AmCham) հասարակական կազմակերպությունը Parpounas Sustainable Consultants (PSC) ընկերության հետ համատեղ ձեռք բերած պայմանագրի արդյունքում, Արտադրողի Ընդլայնված Պատասխանատվության EPR սկզբունքի հիման վրա, արդեն սկսել է Հայաստանում փաթեթավորման թափոնների կառավարման համակարգ ստեղծելու գործընթացը, որի հիմնական նպատակն է տրամադրել փաթեթավորման թափոնների կառավարման հայկական գնահատում և ուղեցույց:
Նոյեմբերի 4-ին, Հայաստանում AmCham-ը՝ Արագ շարժվող սպառողական ապրանքների (FMCG), Կայուն թափոնների կառավարման կոմիտեի (SWM ) և Parpounas Sustainable Consultants (PSC) ընկերության ներկայացուցիչների հետ անցկացրեց մեկնարկային հանդիպում-քննարկում։ Հանդիպմանը ներկա էին ՀԱԱՊ-ի FMCG կոմիտեի անդամները, Շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԶԾ-ի, ՀԱՄԲ-ի, ԵԲԱ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ գործընկերներ և ՀԱԱՊ գործադիր թիմը:
Հանդիպման ընթացքում Parpounas Sustainable Consultants ընկերության հիմնադիր պարոն Կիրիակոս Պարպունասը ներկայացրեց PSC ընկերությունը, անցած ճանապարհը, կայուն խորհրդատվության համաշխարհային շուկայում ունեցած փորձը, ծրագրի շրջանակն ու Արտադրողի Ընդլայնված Պատասխանատվության EPR հայեցակարգը՝ ԵՄ-ում:
«Մենք Հայաստանում ենք AmCham հասարակական կազմակերպության հրավերով, որպեսզի ուսումնասիրություն կատարենք Հայաստանի փաթեթավորման կառավարման ոլորտում, որի մեկնարկն արդեն տրված է»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց PSC ընկերության հիմնադիր Կիրիակոս Պարպունասը և շեշտեց․ «Ոլորտում ունեցած մեծ փորձը ցանկանում ենք ներդնել Հայաստանում։ Ինչ-որ առումով արդեն որոշ երկրներ, մասնավորապես եվրոպական, հաջողություններ են գրանցել այս ոլորտում ու նրանց կողմից առաջարկված և հաջողված լուծումները ներդնում ենք Հայաստանում, որպեսզի այստեղ էլ հասնենք առավելագույն արդյունքի»։
Խոսելով Հայաստանում ոլորտի առաջընթացի մասին հավաստիացրեց, որ թեպետ փոքր քայլերով, բայց արդեն գրանցվել է և հաջորդաբար շարունակում են գրանցել հաջողություններ․ «Վստահ եմ, առաջընթացը չի դադարի։ Թեպետ այս ոլորտում շատ անելիքները կան, բայց վերջնական ուսումնասիրության համար ունենք 4-5 ամիս, որին էլ կհաջորդի մեր վերջնական զեկույցը՝ այս «լարված» աշխատանքների մասին»։
Արտադրողի Ընդլայնված Պատասխանատվության (EPR) համակարգի ներդրման վերաբերյալ Հայաստանի պարտավորությունները կատարելու համար, մինչև 2024 թվականը, հետսպառողական թափոնների կառավարման թափանցիկ, արդյունավետ և կայուն համակարգ ստեղծելու ծրագրի իրագործմանը միացել է նաև հայկական գործարար համայնքը։
«Արդեն 2,5 տարի է ինչ համագործակցում ենք պետական կառավարման մարմինների, ինչպես նաև այլ ասոցիացիաների, միավորումների հետ, որպեսզի Թափոնների կայուն կառավարման ծրագիրը կարողանանք առաջ մղել։ Ծրագրի շրջանակներում հավաքվել է նաև բիզնես համայնքը»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը:
Ըստ զրուցակցի, Հայաստանում թափոնների կայուն կառավարման կարևորությունն ընդգծելու համար արդեն որոշակի միջոցառումներ, սեմինարներ են իրականացվել, որի ընթացքում բիզնես ոլորտին իրազեկվել է, թե Հայաստանում որքանով է կարևոր թափոնների կայուն կառավարումը։
«2024 թվականից CEPA-ի շրջանակներում պարտավորված ենք ներդնել թափոնների կայուն կառավարման համակարգը։ Հայաստանում պլաստիկ տոպրակների շահագործումը հաջորդ տարվանից արգելվելու է, սակայն, դժբախտաբար, բնակչության մեծ մասը լավատեղյակ չէ այդ ամբողջ գործընթացին։ Մենք, որպես հասարակական կազմակերպություն, փորձում ենք այն լուսաբանել մեր հաղորդակցման ուղիներով, ինչպես նաև, համախմբվել բիզնես համայնքի հետ, քանի որ, եթե ներդրվի այդ համակարգը, հիմնական ազդեցությունը լինելու է բիզնես համայնքի վրա։ Եթե ոչինչ չանենք, ապա պետությունը կվերցնի ու հարկեր կսահմանի, որը չի բխում բիզնես ոլորտի շահերից։ Մենք առաջարկում ենք ավելի ընդունելի համակարգ՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվություն- դեպոզիտ սիստեմը, բայց դրա համար նախ հարկավոր է հասկանալ, թե որն է այն լավագույն մոդելը, որը կարելի է ներդնել Հայաստանում»,- տեղեկացնում է «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանն ու պնդում, որ դրա համար պետք է վերլուծել ամբողջ համակարգը։
«Ծրագրի շրջանակներում, որպես շուկայի գնահատման խորհրդատվական ընկերություն, ընտրվել է կիպրոսյան Parpounas Sustainable Consultants (PSC) ընկերությունը։ Այն մեծ փորձ ունի արևելյան եվրոպայի երկրներում, ինչպես օրինակ՝ Ուկրաինա, Պրիբալտիկա, Ռումինիա։ Բացի դրանից, ընդգրկել ենք նաև փորձագետներ, որտեղ հիմնական պրոցեսն առաջնորդում են խորհրդատվություն անելու մեծ փորձ ունեցող «Կոկա կոլա» ընկերության փորձագետները, քանի որ հանդիսանում են պլաստիկ շշերի հիմնական թողարկողը։ Այսպես ասած, որպես սոցիալական կորպորատիվ պատասխանատվության խոշոր շահագործող, համախմբվել են այս ամբողջ գաղափարի շուրջը և առաջնորդում են պրոցեսը։ Առավելևս, մեր ընկերության փոխնախագահ Էլինա Մարգարյանը, որը նաև հանդիսանում է Արագ սպառման ապրանքների կոմիտեի նախագահը, փորձում ենք իրար հետ համագործակցել և կորդինացնել ամբողջ գործընթացները։
Շուկայի ուսումնասիրության արդյունքում կունենանք հետազոտություն, որը ցույց կտա ամբողջ թափոնների կառավարման հնարավորությունները և իրագործման պլան կառաջարկվի»,- հավաստիացրեց Կարինե Սարգսյաանն ու շեշտեց, որ ծրագրին ներգրավված են նաև տեղական ինքնակառավարման մարմիններ ու գերատեսչություններ այդ թվում և Շրջակա միջավայրի նախարարությունն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ ընդգրկված չէ Էկոնոմիկայի նախարարութունը, զրուցակիցը բացատրեց․ «Երբ կունենանք կոնկրետ ծրագիր, հաջորդ քայլը կլինի տվյալ նախարարության հետ համագործակցությունը, որովհետև հարկավոր է տնտեսության ոլորտում կատարել բազային հետազոտություն։ Իսկ մյուս գերատեսչությունների հետ համագործակցում ենք փոխնախարարների մակարդակով և դրական փորձ ենք ձեռք բերել։ Կարծում եմ, այն կարող է հաջող օրինակ լինել՝ մասնավոր-բիզնես համայնք համագործակցության համար»,- կարևորեց զրուցակիցն ու շնորհակալություն հայտնեց այն ընկերություններին, որոնք աջակցություն են ցուցաբերել ծրագրին․ «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Կոկա կոլա» ընկերությանը, «Ֆիլիպ մորիս արմենիա» ընկերությանը, «Արարատ» բրենդին և «Օպտիմ» ընկերությանը։ Ի դեպ, թեպետ, «Արարատ բրենդը մեր Առևտրի պալատի անդամ չէ, սակայն մեծ բարյացակամությամբ ֆինասապես աջակցեց, որպեսզի այս հետազոտությունը իրականություն դառնա։ Միևնույն ժամանակ, եվրոպական բիզնես-ասոցիացիան և գործարարների միությունը համագործակցել են իրենց առաջարկներով և հաշվի է առնվել բոլորի կարծիքները»,- եզրափակեց Կարինե Սարգսյանը։
Այս ուսումնասիրությունը նպատակ ունի աջակցել Հայաստանում EPR համակարգերի ընդունմանը` բացահայտելով և առաջարկելով Հայաստանի համար առավել հարմար և ֆինանսապես հիմնավորված լավագույն սցենարները: Նախագիծն իր տեսակով բացառիկ է, քանի որ իր շուրջ է համախմբել գրեթե բոլոր գործարարներին։
Eco.am-ի հետ զրույցում, «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» հասարակական կազմակերպության փոխնախագահ Էլինա Մարգարյանն ասաց, որ եթե նման համախմբում չլինի գործընթացը չի աշխատի․ «Եթե բիզնես ոլորտը պատասխանատվություն չկրի, ապա գործընթացը չի աշխատի։ Տարբեր երկրներում տեսել ենք այդ փորձը, որ պետությունն օգտագործում է տուգանքների լծակները՝ հարկային բեռի տեսքով։ Սակայն, հասկանում ենք, որ գործարարը շարունակում է վճարել, քանի որ այդ պարտավորություն ու պատասխանատվություն ունի, բայց ընդհանուր առմամբ հարցը չի լուծվում»,- ասաց զրուցակիցն ու հիմնավորեց․ «Խնդիրը հետևյալն է, որ ունենանք նորմալ գործող շրջանաձև տնտեսություն, որը պետք է այդ ամբողջ շղթան ապահովի։ Եթե դու միայն հարկ ես վճարում, գեներացնում ես որպես բիզնես-մոդել, այդ դեպքում այդ հարցը չես լուծում։ Պետք է այդ գումարը ներդնել նպատակի համար»։
Նախագծում ներգրավված և ֆինասապես աջակցություն ցուցաբերած՝ «Պեռնորիկար արմենիայի» և «Ֆիլիպ մորիս» ընկերությունների կողքին աջակցության առյուծի բաժինը «Կոկա կոլա» ընկերությանն է։
«Գլոբալ մակարդակով «Կոկա կոլան» ստանձնել է այդ պատասխանատվությունը 2018 թվականից, երբ ֆորումի ժամանակ ընկերության գործադիր տնօրենը հայտարարեց, որ մինչև 2030 թվականը պիտի ստանձնի պատասխանատվություն, որպեսզի հավաքագրի, տարանջատի, վերամշակի 100 տոկոս փաթեթավորումը, որը իրականում գնում է շուկա։ Լինելով այդ ընդհանուր շարժման ջատագովներից մեկը, պատասխանատվություն ստանձնեցինք նաև Հայաստանում։ Այսինքն, բոլոր այն երկրներում, որտեղ «Կոկա կոլան» ակտիվ գործունեություն է ծավալում, ստանձնում է այդ պարտավորությունը՝ ներգրավվելով իր էքսպերտների փորձառու խումբը։ Այդ իսկ պատճառով, ցանկացանք այդ գործընթացից դուրս չթողնել նաև Հայաստանը»,- ասաց Էլինա Մարգարյանը։
In
other , eco-energia , eco-texnologianer
Նոյեմբերի 11-ն Էներգախնայողության միջազգային օրն է
Posted on 11 Նոյեմբերի, 2021




