Blog
In
other , shrjaka-mijavayr
Ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում՝ սիգի ձվադրման շրջանում
Posted on 24 Դեկտեմբերի, 2021

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի վերաբերյալ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, վերահսկողության համատեղ միջոցառումների շրջանակում գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ: Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: Ոստիկանության Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանելու Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, Գեղարքունիքի մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ տեղկայվելու են հսկիչ կետեր: «Սևան» ազգային պարկի տարածքում սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն։ Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։ «Վերահսկողության նման խիստ միջոցառումների կարևորագույն կետերից է Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչների և ձկնորսների հետ բացատրական աշխատանքների կազմակերպումը։ Վերահսկողական միջոցառումները քաղաքացիների շրջանում դիմադրության չպետք է հանգեցնեն։ Մեր քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ նման կարգավորումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից»,- կարևորել է միջոցառման բոլոր կետերի արդյունավետ կատարումը, հանդիպման ժամանակ նշել էՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և գործընկերներին խնդրել առավել պատասխանատվությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրի լուծմանը։
In
other , shrjaka-mijavayr , eco-dexatun
Ձմռանը դիմադրողականությունը պահպանեք ցիտրուսային մրգերի օգնությամբ
Posted on 24 Դեկտեմբերի, 2021

Կիտրոնը, թուրինջը, նարինջը մանդարինը և մյուս ցիտրուսային մրգերը ձմռան գալուն պես դառնում է մեր սեղանի ամենօրյա զարդը։ Eco.am մեդիա հարթակն այսօր կներկայացնի ցիտրուսային մրգերի օգտակարությունը, որոնք մեր օրգանիզմն ապահովում են կարևոր ու թարմ վիտամիններով։ Ցիտրուսային մրգերը օգտակար են Օրգանիզմը վիտամիններով և հանքային նյութերով ապահովելու համար պետք է օրական 400 գրամ միրգ և բանջարեղեն ուտել, որից 200 գրամը պետք է ցիտրուսային լինեն։ Ցիտրուսային մրգերի մեջ շատ է հատկապես C վիտամինը, որը չի քայքայվում նույնիսկ եռման աստիճանի հասնելիս, ինչը շատ կարևոր է։ Դեռ հին ժամանակներում, երբ վիտամինների մասին ոչ ոք ոչինչ չգիտեր, ցիտրուսային մրգերով բուժում էին լնդախտը։ Ցիտրուսային մրգերն անփոխարինելի են նյութափոխանակության խանգարում ունեցողների համար, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ B վիտամին, կալցիումի, պղնձի, երկաթի և ֆոսֆորի աղեր։ 1․Կիտրոնը օգտագործում էին վերքերը լավացնելու համար։ Թոքային հիվանդություններով, բարձր ճնշումով, ռևմատիզմով տառապող մարդկանց նույնպես բուժում էին կիտրոնով։ Այսօր էլ ժամանակակից բժշիշկները խորհուրդ են տալիս կիտրոն օգտագործել վիրուսային և վարակիչ հիվանդություններ ժամանակ, վիրահատություններից հետո և զանազան վնասվածքների դեպքում։ Բարձր ջերմության և վիրուսային հիվանդությունների դեպքում հատկապես օգտակար է կիտրոնի հյութով ջուր խմելը։ 2․ Թուրինջը կամ Գրեյպֆրուտը կարելի է առանձնացնել ցիտրուսային մրգերի շարքում։ Այն նպաստում է անոթների ամրացմանը, բարենպաստ է ազդում մարսողական օրգանների՝ հատկապես աղիքների և լյարդի վրա։ Մեծ է թուրինջի դերը նաև արյան ճնշման իջեցնելու գործում, այս միրգը թարմացնում է և ուժ հաղորդում հոգնածության դեպքում։ Իսկ ահա շաքարային դիաբետով տառապողները պետք է զգուշությամբ վերաբերվեն այդ մրգին։ 3․Նարինջն իր առանձնահատուկ տեղն ունի ցիտրուսային մրգերի շարքում։ Այն ոչ միայն համեղ է, այլև հակամանրէային և հակասնկային հատկություններ ունի։ Ցիտրուսային մրգերի ամենակարևոր առավելությունը դրանց հագեցվածությունն է վիտամիններով։ Եթե մյուս մրգերը մի քանի ամիս պահելուց հետո կորցնում են իրենց օգտակար վիտամինները, ցիտրուսային մրգերը դեռ շատ երկար պահպանում են դրանք։ Ավիտամինոզը կանխելու գործում դրանք անփոխարինելի են, հատկապես սիրված են և շատ են օգտագործվում ցիտրուսային մրգերի հյութերը, որոնք հագեցած են C և P վիտամիններով, կալիումով, ֆոլիաթթվով։ Բայց դրանք պետք է օգտագործել զգուշությամբ։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս հյութը բացել եռացրած ջրով, որպեսզի այն բացասաբար չազդի ստամոքսի վրա։ Որոշ մարդկանց մոտ ցիտրուսային մրգերը կարող են բարդություններ առաջացնել, օրինակ՝ ալերգիաներ։ Սակայն, պետք է ուշադիր լինել, քանի որ գուցե ոչ բոլոր ցիտրուսային մրգերն են վատ ազդում ձեր վրա։ Դրա համար մի տեսակի մրգի պատճառով չարժե հրաժարվել բոլոր ցիտրուսներից։ հատկապես պետք է ուշադիր լինել երեխաների դեպքում, քանի որ նրանք ավելի շատ են հակված ալերգիկ հիվանդությունների և դիաթեզի։ Ցիտրուսային մրգերը հակացուցված են․ Ստամոքսի խոցի, տասներկումատնյա աղիքի խոցի, գաստրիտի դեպքում։ Այս մրգերի թթվայնությունը բացասաբար են ազդում նաև ենթաստամոքսային գեղձի վրա։ Այդ առումով, չափազանց վնասակար են հատկապես ցիտրուսային մրգերի հյութերը։ Այս մրգերի հետ պետք է զգույշ լինել նաև դեղամիջոցներ ընդունելու ընթացքում։ Օրինակ՝ թուրինջը անհամատեղելի է դեղամիջոցների հետ։ Իսկ կիտրոնի հյութը, պարունակվող թթուների պատճառով, քայքայում է ատամների էմալը և ստամոքսի լորձաթաղանթը։ Այնպես որ հաշվի առեք այս ամենը և կերեք հնարավորինս շատ միրգ և բանջարեղեն, այդ թվում ցիտրուսային մրգեր։
In
other , eco-dizayn , eco-mshakuyt
Էկո տիկնիկներ 1-100 տարեկան երեխաների համար.«Onze kids»․
Posted on 23 Դեկտեմբերի, 2021

Դանին ու Սառան են, «Onze kids» ընտանիքի «փափուկ» անդամները։ Նրանք խանութ-սրահում սպասում են իրենց ապագա փոքրիկ «տերերին», որպեսզի ընկերակցեն, ուրախացնեն ոչ միայն տոն օրերին ու միասին դիմավորեն Ձմեռ պապին, այլ լինեն նրանց մշտական ընկերը։ Բայց, Դանին ու Սառան նոր ընկերոջ մոտ դատարկաձեռն չեն գնում, իրենց հետ տանում են նաև անվանական նամակ-պատմություններ։ Ի դեպ, մոռացանք ամենակարևորը՝ Դանիին ու Սառային կյանք է տվել «Onze» բրենդային հագուստի ապրանքանիշի հիմնադիր-դիզայներ Տաթևիկ Ավետիսյանը։ Յուրաքանչյուր էկո տիկնիկ, կտորի ընտրությունից մինչև ապրանքային տեսքի բերվում է Տաթևիկի անմիջական մասնակցությամբ ու նրբանկատ մոտեցմամբ։ Eco.am մեդիա հարթակը, Տաթևիկի հետ զրույցում պարզեց, որ «Onze kids» ընտանիքի էկո տիկնիկները շուտով կբոլորեն իրենց առաջին տարեդարձը։ - Էկո տիկնիկներ ստեղծելու մտահղացումն ի հայտ եկավ 2021 թվականի հունվարին։ Համացանցում պատահաբար հանդիպեցի գործվածքից էկո տիկնիկների և միտքն ինձ հետաքրքրեց։ Մի քանի օր ինձ հետապնդում էր ինքանատիպ տիկնիկներ ստեղծելու գաղափարը։ Չէի ուզում պարզապես ստեղծել էկո տիկնիկներ, այլ այնպիսի ինքնատիպ, որը կդառնար փոքրիկներին ընկեր և կծառայեր նաև որպես մանեկեն՝ մանկական հավաքածուի համար։ - Մեկ տիկնիկ պատրաստելու համար որքա՞ն ժամանակ է պահանջվում։ - Քանի որ տիկնիկները գրեթե ամբողջովին ձեռքի աշխատանք են և որոշ հատվածներ նաև ասեղնագործվում են, սկսած ձևելուց մինչև վերջնական տեսքի բերելը, միջինում պահանջվում է 6 ժամ։ [gallery link="file" ids="6816,6817,6818"] - Իսկ հիմնականում ի՞նչ նյութից, կտորից է պատրաստվում։ - Թե՛ տիկնիկները, թե՛ նրանց հագուստները պատրաստվում են 100% բամբակյա գործվածքներից։ Ամեն ինչ մանրակրկիտ հաշվի է առնված, որ մեր փոքրիկ սպառողը ոչ միայն ունենա սիրելի ընկեր, այլ էկոլոգիապես մաքուր ու անվտանգ տիկնիկ։ Ի դեպ, մեր գնորդին էկո տիկնիկներն առաքվում, կամ հենց անմիջապես խանութ-սրահում տրվում է էկո փաթեթավորմամբ՝ վերամշակված թղթե տոպրակներով ու արկղիկներով։ - Որքան գիտեմ յուրաքանչյուր տիկնիկ իր հետ ունենում է իր պատմությունը, անձնագիրը։ - Այո, ըստ պատմության, եղնիկները քույր ու եղբայր են՝ Դանին ու Սառան։ Յուրաքանչյուր տիկնիկ իր հետ, փոքրիկ ընկեր-սպառողին, տանում է իր կողմից ուղղված անվանական նամակ։ Հաճախ են գնորդ մայրիկները մեր էջին կամ կրկին մեր սրահ գալիս պատմում, թե ինչպես են իրենց փոքրիկի համար հարազատ դարձել մեր «Onze kids» ընտանիքի անդամ Դանին կամ Սառան։ Ինչ խոսք, այն ոչ միայն հաճելի է, այլ նաև պարտավորեցնող։ - Տաթևիկ, էկո տիկնիկների մտահղացման փուլում, ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց եղնիկների, այլ ոչ թե արջուկ կամ մեկ այլ կենդանի տիկնիկ ստեղծելու վրա։ - Երբևէ չենք մտածել այս հարցի շուրջ։ Հավանաբար, պատճառն այն էր, որ միտքը հղացել էր Ամանորից անմիջապես հետո ու տպավորությունները դեռ թարմ էին։ - Նրանց անվանումներն է՞լ են պատահական։ - Ոչ, պարզապես սիրելի անուններ են։ - Հիմնականում ո՞ր տարիքի փոքրիկների համար է նախատեսված։ - Հաճախ մեր մեծահասակ հաճախորդները նույնպես սիրով ձեռք են բերում տիկնիկները՝ հենց իրենց համար։ Նրանք նույնպես և՛ ընկերանում են մեր եղնիկների հետ, և՛ օգտագործում այն որպես տան ինտերիերի լրացում։ Այնպես որ, մեր Դանին ու Սառան նախատեսված են 1-100 տարեկան երեխաների համար։ - Իսկ ինչպե՞ս կարող են ձեռք բերել և ինչ արժեքով։ - Մեկ տիկնիկի արժեքը տատանվում է 11․000-ից մինչև 15․000 դրամ։ Իսկ էկո տիկնիկ- եղնիկները ցուցադրված են Տերյան 91 հասցեում գտնվող մեր խանութ-սրահում։ Ինչպես նաև կարող են պատվիրել Eco.am մեդիա հարթակի առցանց խանութում, 4U.am- ում և շատ շուտով արդեն նաև Avenue des fleurs ծաղկի խանութում։
In
other , eco-aprelakerp , eco-snund
Ամեն օր չի կարելի ձու ուտել․ մի՞ֆ, թե իրականություն
Posted on 22 Դեկտեմբերի, 2021

Չնայած այն հանգամանքին, որ հավկիթն ունի մի շարք առողջարար հատկություններ, բայց հաճախ ենք լսում այն արտահայտությունը, թե ամեն օր չի կարելի ձու ուտել։ Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի դիտարկմամբ, ձուն սպիտակուցային սնունդ է, այն մի շարք վիտամիններ և հանքանյութեր է պարունակում և այս իդեալական պատկերը փչացնում է խոլեստերինի բարձր պարունակությունը՝ մոտ 570 մգ/100 գ(2 ձու)։ «Հենց այս փաստն է, որ մարդկանց մոտ հարցեր է առաջացնում։ Նախկինում նույնիսկ խորհուրդ էր տրվում «բարձր խոլեստերին» ունեցող բոլոր հիվանդներին սահմանափակել ձու պարունակող մթերքները և տրամադրում էին մի ամբողջ ցանկ: Առաջարկվում էր սահմանափակել խոլեստերինի ընդունումը մինչև 300 մգ/օրական: Բայց տարիներ անցան, 2015 թվականին, այս բոլոր ցուցումները անհետացան, քանի որ հետազոտությունները կապ չեն գտել ձվի օգտագործման և սրտի կորոնար հիվանդության կամ ինսուլտի ռիսկի միջև։ Սննդային խոլեստերինը զգալիորեն ավելի քիչ է նպաստում սիրտ֊անոթային հիվանդությունների զարգացմանը, քան հագեցած և տրանս ճարպերը»,- պարզաբանում է բժիշկ-դիետոլոգը: Ըստ նրա, բալանսավորված սննդակարգի հիմնական սկզբունքը բազմազանությունն է։ Եթե սննդակարգում օրինակ գերակշռում է ձուն, ապա մյուս սպիտակուցներով հարուստ մթերքները դուրս են մնում: Սպիտակուցային սնունդ է համարվում՝ 1․ միս 2․ թռչնամիս 3․ձուկ և ծովամթերք 4․ լոբազգիներ 5․ընկուզեղեն և սերմեր Նրանցից յուրաքանչյուրն ունի իր արժեքը և պետք է ընդգրկվի սննդակարգում։ «Յուրաքանչյուր ոք, ով ձու է ուտում նախաճաշին, ճաշին և ընթրիքին, հեշտությամբ կարող է մնալ առանց հավի և ձկան»,- վստահեցնում է բժիշկ-սնդաբանը և հավելում․ «Հետևաբար, խնդիրը այն չէ, թե քանի ձու եք ուտում, այլ այն, թե որ մթերքներն են դուրս մնում սննդակարգից»։
In
other , shrjaka-mijavayr
Վերամշակված աղբից զարդարվել է Արգենտինական Կապիովի քաղաքը
Posted on 22 Դեկտեմբերի, 2021

2009 թվականից Արգենտինական Կապիովի քաղաքում պլաստիկ իրերը դեն չեն նետում։ Շշերը, պոլիէթիլենային տոպրակները, չօգտագործված լամպերը վերամշակման ենթարկվելով վերածվում են զարդարանքի իրերի։ Արդեն տասը տարուց ավելի այս քաղաքում հատուկ արկղեր են տեղադրված, որտեղ բնակիչները կլոր տարին, մեկ մարդու նման, պլաստիկ տարաներն ու իրերը նետում են, լավ գիտակցելով, որ այն վերամշակվում ու տարեվերջին դառնում են քաղաքի տոնական զարդարանքների պարագաներ՝ Սանտա կլաուսից մինչև տոնածառ ու զարդարանքի դեկորացիաներ։ Այս տարի ևս նախաձեռնության հեղինակ երիտասարդները Արգենտինական Կապիովի քաղաքը, իրենց զարդարանքի շնորհիվ, Ամանօրյա տոնական օրերին ընդառաջ դարձրել են զբոսաշրջային կենտրոն։ Զբոսաշրջիկներին հետաքրքրում է, թե այս տարի աղբից ի՞նչ նոր պատկերներ են մշակել Կապիովիում։ Գալիս են, տեսնում ու շրջակա միջավայրը պլաստիկից պահպանելու ևս մեկ գեղեցիկ նախաձեռնություն համարելով՝ լուսանկարվում որպես հուշ։ Զարդարանքի իրերը գեղեցիկ ստացվելու համար արգենտինացի երիտասարդները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի առաջին հայացքից չզգացվի, թե զարդարաքններն աղբից են։ Ի դեպ, տարիներ առաջ Հայաստանում էլ կար նման նախաձեռնություն․ տոնական օրերին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում տեղադրվում էր հյութերի կամ ջրի վերամշակված պլաստիկ շշերից պատրաստված տոնածառ կամ ձնեմարդ։ Սակայն, վերջին տարիներին, ցավոք, մեր երկրում հազվադեպ ենք հանդիպում նման բնապահպանական քայլի, որի արդյունքում պահպանում ենք շրջակա միջավայրն ու գեղագիտական հաճույք պատճառում մեր համաքաղաքացիներին ու զբոսաշրջիկներին։
In
other , shrjaka-mijavayr
Ձմեռային արևադարձ․բնական և աստղագիտական ցիկլերի փոփոխություն
Posted on 21 Դեկտեմբերի, 2021

Մինչ մարդկությունը պայքարում է համավարակի դեմ, բնությունը շարժվում է իր ճշգրտությամբ ու կանոններով։ Ձմեռային արևադարձն այս տարի դեղի ունեցավ դեկտեմբերի 21-ին։ Այն կարևոր իրադարձություն է, որը նշում է բնական և աստղագիտական ցիկլերի փոփոխությունը: Ձմեռային արևադարձից հյուսիսային կիսագնդում գիշերը սկսում է աստիճանաբար կրճատվել՝ մինչև հունիսյան ամառային արևադարձ: Այսինքն՝ ցերեկը ամենակարճն է, գիշերը՝ ամենաերկարը։ Ձմեռային արևադարձը տարվա երկու օրերից մեկն է, երբ Արեգակը գտնվում է երկնային հասարակածից ամենամեծ անկյունային հեռավորության վրա։ Այդ օրը հորիզոնի նկատմամբ Արեգակի բարձրությունը նվազագույնն է։ Կախված օրացույցի շեղումներից՝ ձմեռային արևադարձը Հյուսիսային կիսագնդում տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին կամ 22-ին, Հարավային կիսագնդում՝ հունիսի 20-ին կամ 21-ին։ Ինչու հնարավոր չէ դիտել արևադարձը Արևադարձի ուղղակի դիտումը դժվար է, քանի որ Արեգակը այդ կետին մոտենում է բավականին դանդաղ, այդ պատճառով դժվար է որոշել կոնկրետ օրը, անգամ ակնթարթը։ Դա հնարավոր է դարձել միայն վերջերս, ժամանակակից սարքերով երկնային մարմինների շարժը հնարավորինս ճշգրիտ դիտելու հնարավորության հետ։ Երևույթի ժամանակահատվածը մեկ օրվա ճշտությամբ որոշել կարողանալու համար պիտի կարողանալ դիտարկել փոփոխությունը, ըստ ազիմուտի և Արեգակի անկյունային տրամագծի 1/60-ով։ Դիտորդների մեծամասնությունն արձանագրում է արևադարձի օրը, ոչ թե պահը։ Այսօրվա դրությամբ, ձմեռային արևադարձի օրը կարող է տեղաշարժվել յուրաքանչյուր 3000 տարում ընդամենը 1 օրով։ Ինչպես են Ձմեռային արևադարձի օրը տոնում աշխարհի բոլոր մշակույթներում Սկզբում, Ձմեռային արևադարձի օրը տարբեր մշակույթներում ընկալվում էր տարբեր ձևով, բայց ժողովուրդների մեծամասնության մոտ այն որակվում էր որպես վերածնունդ։ Այդ օրը կազմակերպվում էին խնջույքներ, ծիսակատարություններ, հանդիպումներ և այլ տոնակատարություններ։ Քրիստոնեական եկեղեցիներում, որոնք անցել են գրիգորյան օրացույցին, այդ օրերին տոնվում է Սուրբ Ծնունդը։ Ուղղափառները օգտվում են հուլյան օրացույցից, ըստ որի՝ Ծննդյան տոնը համընկել է ձմեռային արևադարձին 2000 տարի առաջ, իսկ հիմա հետ է ընկել կես ամսով։ Սլավոնական ազգերի մոտ ձմեռային արևադարձի օրը տոնվում է ժողովրդական տոն՝ Կալեդան։ Գերմանական ազգերի մոտ՝ Յոլը։ Հռոմեացիների մոտ՝ մինչ 3-րդ դարը, նշվում էր Sol Invictus։ Պատմական ակնարկ Մ.թ.ա. 45 թվականին Հուլիոս Կեսարն իր հուլյան օրացույցում Եվրոպայի համար դեկտեմբերի 25-ը նշանակել է ձմեռային գիշերահավասարի օր։ Այդ օրվանից՝ արևադարձային տարվա և օրացույցային տարվա տարբերության պատճառով, մոտավորապես, յուրաքանչյուր 400 տարվա ընթացքում ձմեռային արևադարձը տեղափոխվում է 3 օրով, 16-րդ դարում հասնելով դեկտեմբերի 12-ին։ Իսկ 1582 թվականին Հռոմի Պապ Գրիգոր 13-րդը որոշում է վերականգնել եղանակային սեզոնների և քաղաքացիական տարվա ճշգրիտ համապատասխանությունը, ընդ որում, հիմք ընդունելով 325 թվականի Նիկեյան եկեղեցական ժողովը, որը համարվում էր հիմնական քրիստոնեական տոների որոշման ժամանակաշրջան։ Այդպիսով, Պապը զրոյացնում է տասօրյա սխալը, որ կուտակվել էր 4-րդ և 16-րդ դարերի ընթացքում, սակայն նա հաշվի չէր առել 3 օրը, որ կուտակվել էր 1-ից 4-րդ դարերում։ Այդ ուղղումը հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձը տեղաշարժեց մինչև դեկտեմբերի 22-ը։ Քանի որ ձմեռային արևադարձը շրջադարձային իրադարձություն է հանդիսանում երկնքում Արեգակի շարժման մեջ, այն պատճառ է դարձել մարդկանց մեջ՝ աստվածների ծնունդի կամ վերածնունդի համատարած վերագրմանը։
In
other , eco-aprelakerp , eco-dexatun
Որոնք են մազաթափության առաջացման պատճառները
Posted on 20 Դեկտեմբերի, 2021

Eco.am մեդիա հարթակը պարբերաբար անդրադառնում է մազաթափության խնդրին, որը մեր օրերում ավելի արտահայտիչ է դառնում կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելուց հետո։ Սակայն, մասնագետները խորհուրդ են տալիս չկենտրոնանալ միայն կորոնավիրուսի վրա, քանի որ մազաթափությունը կարող է կապված լինել մի շարք գործոնների հետ։ Օրինակ, մազաթափությունը կարող է կապված լինել գենետիկ հակվածության, ինչպես նաև արտաքին գործոնների հետ, ինչպիսիք են՝ սթրեսը, հորմոնալ անհավասարակշռությունը և վիտամինների պակասը, որոնցից առանցքային են D-ն և B12-ը: Մազաթափության առաջացման պատճառներ կարող են լինել․ Ա․Ֆիզիոլոգիական 1․ Հետծննդաբերական 2․ Նորածնային հասակում 3․ Սեզոնային։ Բ․ Հիվանդությունների հետ կապված 1․ Բարձր ջերմությունից հետո 2․ Ինֆեկցիոն հիվանդություններից հետո 3․Խրոնիկական հիվանդություններից հետո։ Գ․Սթրեսային պայմանները՝ օրգանիզմի համար 1․ Քաշի կտրուկ կորուստ 2․ Ծանր հոգեկան սթրես 3․ Ծանր վնասվածքներ 4․ Ինտենսիվ, հյուծող մարզումներ 5․ Սովաբուժություն 6․ Լայնածավալ վիրահատություններ 7․ Արյունահոսություն։ Դ․ Սնուցում 1․Խիստ դիետաներ 2․Սնուցման խանգարումներ 3․ Որոշ միներալների և միկրոէլեմնտների դեֆիցիտ։ Ե․ Դեղորայքներ Զ․Էնդոկրինոպաթիաներ Է․Օրգանային անբավարարություն Ը․Տեղային պատճառներ 1․Մազերի փոխպատվաստում 2․Կոնտակտային մաշկաբորբ (օրինակ՝ մազի ներկերից առաջացած) 3․ Տեղային վիրաբուժական միջամտություն 4․ Գլխի մաշկի հիվանդություններ (պսորիազ, սեբորեային մաշկաբորբ) 5․ Գլխամաշկի ինֆեկցիոն հիվանդություններ Թ․ Այլ պատճառներ 1․ Ժամային գոտու փոփոխություն 2․ Դերմատոմիկոզներ 3․ Բուսական պրեպարատներ 4․Հակացելյուլիտային կրեմներ 5․Իդեոպաթիկ պատճառներ 6․Առանց դեղատոմսի նշանակվող քաշն իջեցնող պրեպարատներ 7․ Կեռատոլիտիկ շամպուններ Այնուամենայնիվ, հատկապես ձմռանը, տղամարդկանց և կանանց մազաթափության ամենատարածված պատճառներից մեկը վիտամին D-ի պակասն է։ Մասնագետներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրակացոևթյան, որ օրական ընդամենը 30 րոպե արևի լույսը կամ 10 մկգ վիտամին D-ն կօգնեն բարձրացնել իմունիտետը, ամրացնել ոսկորները և պահպանել մազերի առողջությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել․ 1․ յուղոտ ձուկ 2․կարմիր միս 3․ ձու 4․ լրացնել վիտամինների պակասը: Երբ օրգանիզմին պակասում է վիտամին D-ն, մազերի ֆոլիկուլների կերատինոցիտները չեն կարող կարգավորել մազերի աճը և կորուստը: Հետևաբար, պետք է ավելի շատ ջանքեր գործադրել վերականգնման համար։ Դրա համար, պետք է նախ պարզել պատճառները, հետո նոր ճանապարհներ ու միջոցներ փնտրել՝ մազաթափությունը կանխելու համար, այլ ոչ թե զբաղվել ինքնաբուժությամբ։
In
other , eco-snund , eco-dexatun
Ո՞ր մթերքներն են օգնում հաղթահարել սթրեսը
Posted on 17 Դեկտեմբերի, 2021

Ցրտաշունչ եղանակն իր հետ բերում է ավելորդ սթրես, որի արդյունքում մենք երբեմն կորցնում ենք քունն ու ախորժակը: Eco.am մեդիա հարթակը ներկայացնում է այն մթերքները, որոնք օգնում են հաղթահարել սթրեսը եւ բարելավել քունը։ Ըստ սննդաբանների առաջին հերթին հարկավոր է ուտել մագնեզիումով հարուստ մթերքներ. ընկուզեղեն ազնվամորի մոշ թուրինջ ավոկադո: Անհրաժեշտ է սննդակարգ մտցնել B խմբի վիտամիններ, որոնք պարունակում են բանջարեղենային աղցանները եւ կանաչեղենը: Օգտակար Օմեգա-3 թթուները մասնակցում են մեկուսացնող միելինային թաղանթի սինթեզին՝ նյարդային բջիջների եւ վերջույթների համար, ինչը բարելավում է նեյրոնների աշխատանքը եւ սթրեսակայունությունը: Դրանք ամենից շատ պարունակում են ձուկը եւ մանր ծովախեցգետինները: Կարևոր է օրաբաժնի մեջ ներառել նաև ամինաթթուներ պարունակվող մթերքները. նեխուր բանան կակաո Վերոնշյալ թվարկած մթերքները մեծացնում են սերոտոնինի նյարդահորմոնի սինթեզը, որն օգնում է սթրեսից դուրս գալ առանց նյարդային համակարգի համար հետեւանքների»,-նշել է բժիշկ-սննդագետը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սիսեռի, շվեյցարական մանգոլդի, ձվի եւ արեւածաղկի սերմերի վրա:
In
other , eco-snund , eco-dexatun
Մեխակ օգտագործելու 7 պատճառ
Posted on 16 Դեկտեմբերի, 2021

Հնում մեխակն օգտագործել են որպես բուժիչ բույս` որոշակի հիվանդությունների դեմ պայքարելու համար: Eco.am-ն առանձնացրել է մեխակ օգտագործելու մի քանի օգտակար հատկություններ, որոնք անհրաժեշտ է կիրառել աշնանային ցուրտ եղանակին ու ցրտաշունչ ձմռանը՝ դիմադրողականությունը կայուն պահպանելու համար։ Մեխակի բուժիչ հատկությունները լայն տարածում ունեն չինական բժշկության մեջ: Այս անուշահոտ համեմունքը կարող է բուժել բազմաթիվ հիվանդություններ՝ շնորհիվ յուրահատուկ բաղադրության: Մեխակը պարունակում է պրովիտամին A, B խմբի վիտամիններ, C, E վիտամիններ, օմեգա-3 ճարպաթթուներ, եթերային յուղ եւ տարբեր հանքանյութեր: Բուժիչ հատկությունները Նախ, հարկ է նշել, որ մեխակը հանդես է գալիս որպես շատ հզոր խթանիչ: Այն կարող է օգտագործվել ախորժակը բարձրացնելու, աղիքային հիվանդությունները վերացնելու և բերանի խոռոչի որոշ վարակների դեմ պայքարելու համար: Բացի այդ, մեխակի յուղը և քաղվածքները օգտագործվում են ատամի մածուկների և ատամնաբուժական դեղամիջոցների մեջ: Չորացրած մեխակն ունի այլ առավելություններ եւս: Թեեւ այն շատ էժան է, սակայն կարողանում է կանխել մի շարք հիվանդություններ: Չորացրած մեխակը կարելի է օգտագործել՝ 1․Մակաբույծներից ազատվելու համար Ճիճուներից ազատվելը շատ հեշտ է: Անհրաժեշտ, օրական երկու անգամ ընդամենը ծամել մի քանի չորացրած մեխակ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Այն հզոր կանխարգելիչ միջոց է, եթե ճիճուներ չկան, իսկ եթե կան, ապա ընդամենը մի քանի օրից օրգանիզմն ամբողջովին կմաքրվի: Մեկ չորացրած մեխակը բաղկացած է եթերային յուղից, որը պարունակում է հոտավետ նյութեր: Մեխակը պարունակում է նաեւ մեծ քանակությամբ դաբաղանյութ: Շնորհիվ այդ հագեցած բաղադրության՝ այն շատ արդյունավետ է, կարող է պայքարել ոչ միայն ճիճուների, նաեւ այլ պաթոգեն միկրոօրգանիզմների դեմ: 2․Բերանի խոռոչի բուժման համար Մեխակի հակամանրէային հատկությունները բարելավում են բերանի խոռոչի ընդհանուր առողջությունը, օգնում կանխել և բուժել բերանի խոռոչի վարակները և պայքարել բերանի տհաճ հոտի դեմ: Եթերային յուղերը, որոնք առկա են մեխակի մեջ, ազատում են տհաճ հոտից եւ չեն թողնում, որ այն կրկին առաջանա: Այն բնական միջոց է, որն ավելի արդյունավետ է բերանի խոռոչի մաքրման համար նախատեսված սովորական միջոցներից: Կարելի է մաստակը փոխարինել չոր մեխակներով: Եթե ամեն օր մի քանի հատ մեխակ ծամեք, ապա կարող եք մոռանալ ստոմատիտի եւ լնդերի բորբոքման մասին: 3.Մարսողությունը կարգավորելու համար Մեխակը հիանալի միջոց է մարսողական խնդիրների դեմ։ Այն կարող է ամրապնդել մարսողության գործընթացը եւ կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Դրա համար անհրաժեշտ է ծամել 2 հատ մեխակ՝ մեկ թեյի գդալ մեղրի հետ, ուտելուց 15 րոպե առաջ: Մարսողական գործընթացի եւ նյութափոխանակության կարգավորումը կնպաստի արագ նիհարելուն: Մեխակն օգտակար է նաեւ կոլիտի, ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում: Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ այն իդեալական է մարսողության բուժման համար: Բացի այդ, մեխակի քաղվածքը կարող է օգտագործվել խոցերի բուժման համար: Ուշադրություն. Ստամոքսի եւ տասներկումատնյա աղիի խոցի, ինչպես նաեւ արյան բարձր ճնշման դեպքում չի կարելի կիրառել այս մեթոդը: 4.Քաղցկեղի կանխարգելման համար Մեխակի բաղադրության մեջ առկա էվգենոլը, որը դանդաղեցնում է քաղկեղի բջիջների աճը եւ կանխում նորերի առաջացումը: Այս առումով կան գիտական հետազոտություններ: Այն ընտանիքներում, որտեղ վատ ժառանագականություն կա, որտեղ մարդիկ արդեն հիվանդացել են քաղցկեղով, նման կանխարգելումը տեղին է. Համեմունքը օգնում է կարգավորել օրգանիզմի ընդհանուր վիճակը եւ կանխել լուրջ հիվանդությունների առաջացումը: 5.Ճնշման բարձրացման համար Եթե ունեք ցածր ճնշում, ապա սկսեք մեխակ օգտագործել: Կարելի է պարզապես ծամել մի քանի չոր մեխակ: Կանցնի գլխացավը, որն առաջանում է ցածր ճնշման ժամանակ, եւ գլխապտույտը: Այն մարդիկ, ովքեր ճնշման հետ խնդիրներ չունեն, նրանք նույնպես կարող են սուրճը փոխարինել մեխակով: Այն ոչ միայն թարմացնում է, այլ նաեւ վերականգնում ուժերը: Ի դեպ. Մեխակի որակը որոշելու համար այն պետք է գցել ջրի մեջ: Եթե այն սուզվի ջրի մեջ կամ բարձրանա ջրի երեսին ուղղահայաց, ծաղիկի մասը վերեւ, ապա այն լավ մեխակ է եւ կարել է օգտագործել: Եթե այն բարձրանա ջրի երեսին հորիզոնական, ապա այն այլեւս օժտված չէ բուժիչ հատկություններով: Դա նշանակում է, որ եթերային յուղերն ամբողջովին անհետացել են: 6. Մեխակը որպես լյարդի դեղամիջոց Այս համեմունքը պարունակում է եվգենոլ ակտիվ բաղադրիչ, որը հատկապես օգտակար է լյարդի առողջության համար: Եվգենոլը կարող է օգնել բուժել լյարդի ճարպակալումը և օքսիդատիվ սթրեսի հետևանքները: 7. Մեխակը հազի ու մրսածության դեմ Մեխակն օգտակար է նաեւ անգինայի եւ կոկորդի բորբոքման դեպքում: Մի քանի մեխակ ծամելուց հետո կարելի է մոռանալ ցավի մասին: Մեխակն ամրացնում է իմունային համակարգը, ինչը հատկապես օգտակար է մրսածության և գրիպի դեպքում: Այս բնական բաղադրիչը հիանալի է նաև հազի և շնչառական այլ հիվանդությունների բուժման համար: Նրա հատկությունները օգնում են պայքարել թոքերը վարակող վիրուսների և բակտերիաների դեմ: Մեխակի հակամանրէային հատկությունները օգնում են վերացնել միկրոօրգանիզմները, որոնք կարող են գրգռել կոկորդը: Առողջ եղեք։
In
other , eco-dexatun
Ինչպես ճիշտ սնվել՝ ավել քաշի դեպքում
Posted on 16 Դեկտեմբերի, 2021





