Որոնք են մազաթափության առաջացման պատճառները

https://eco.am/%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d6%84-%d5%a5%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf/

Eco.am մեդիա հարթակը պարբերաբար անդրադառնում է մազաթափության խնդրին, որը մեր օրերում ավելի արտահայտիչ է դառնում կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելուց հետո։ Սակայն, մասնագետները խորհուրդ են տալիս չկենտրոնանալ միայն կորոնավիրուսի վրա, քանի որ մազաթափությունը կարող է կապված լինել մի շարք գործոնների հետ։

Օրինակ, մազաթափությունը կարող է կապված լինել գենետիկ հակվածության, ինչպես նաև արտաքին գործոնների հետ, ինչպիսիք են՝ սթրեսը, հորմոնալ անհավասարակշռությունը և վիտամինների պակասը, որոնցից առանցքային են D-ն և B12-ը:

Մազաթափության առաջացման պատճառներ կարող են լինել․

Ա․Ֆիզիոլոգիական

1․ Հետծննդաբերական

2․ Նորածնային հասակում

3․ Սեզոնային։

Բ․ Հիվանդությունների հետ կապված

1․ Բարձր ջերմությունից հետո

2․ Ինֆեկցիոն հիվանդություններից հետո

3․Խրոնիկական հիվանդություններից հետո։

 Գ․Սթրեսային պայմանները՝ օրգանիզմի համար

1․ Քաշի կտրուկ կորուստ

2․ Ծանր հոգեկան սթրես

3․ Ծանր վնասվածքներ

4․ Ինտենսիվ, հյուծող  մարզումներ

5․ Սովաբուժություն

6․ Լայնածավալ վիրահատություններ

7․ Արյունահոսություն։

Դ․ Սնուցում

1․Խիստ դիետաներ

2․Սնուցման խանգարումներ

3․ Որոշ միներալների և միկրոէլեմնտների դեֆիցիտ։

Ե․ Դեղորայքներ

Զ․Էնդոկրինոպաթիաներ

Է․Օրգանային անբավարարություն

Ը․Տեղային պատճառներ

1․Մազերի փոխպատվաստում

2․Կոնտակտային մաշկաբորբ (օրինակ՝ մազի ներկերից առաջացած)

3․ Տեղային վիրաբուժական միջամտություն

4․ Գլխի մաշկի հիվանդություններ (պսորիազ, սեբորեային մաշկաբորբ)

5․ Գլխամաշկի ինֆեկցիոն հիվանդություններ

Թ․ Այլ պատճառներ

1 Ժամային գոտու փոփոխություն

2․ Դերմատոմիկոզներ

3․ Բուսական պրեպարատներ

4․Հակացելյուլիտային կրեմներ

5․Իդեոպաթիկ պատճառներ

6․Առանց դեղատոմսի նշանակվող քաշն իջեցնող պրեպարատներ

7․ Կեռատոլիտիկ շամպուններ

Այնուամենայնիվ, հատկապես ձմռանը, տղամարդկանց և կանանց մազաթափության ամենատարածված պատճառներից մեկը վիտամին D-ի պակասն է։

Մասնագետներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրակացոևթյան, որ օրական ընդամենը 30 րոպե արևի լույսը կամ 10 մկգ վիտամին D-ն կօգնեն բարձրացնել իմունիտետը, ամրացնել ոսկորները և պահպանել մազերի առողջությունը:

Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել․

1․ յուղոտ ձուկ

2․կարմիր միս

3 ձու

4․ լրացնել վիտամինների պակասը:

Երբ օրգանիզմին պակասում է վիտամին D-ն, մազերի ֆոլիկուլների կերատինոցիտները չեն կարող կարգավորել մազերի աճը և կորուստը:

Հետևաբար, պետք է ավելի շատ ջանքեր գործադրել վերականգնման համար։

Դրա համար, պետք է նախ պարզել պատճառները, հետո նոր ճանապարհներ ու միջոցներ փնտրել՝ մազաթափությունը կանխելու համար, այլ ոչ թե զբաղվել ինքնաբուժությամբ։

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով