ArLeAM. Տեսանելի հաջողություններ՝ գյուղատնտեսության ոլորտում

https://eco.am/arleam-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%bb%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%9d-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d5%bf/

Արագածոտնի մարզի Կարբի համայնքում, 2017 թվականից, ավելի քան 80 հեկտար տարածքում, «ArLeAM» ընկերությունը հիմնադրել է ժամանակակից եվրոպական տեխնոլոգիաներով ինտենսիվ մրգային այգիներ։ Հայաստանում իր տեսակի մեջ եզակի գյուղատնտեսական հոլդինգը՝ «ArLeAM»-ը, ստեղծման օրվանից, կարճ ժամանակահատվածում, հասցրել է դառնալ Հայաստանի գյուղատնտեսական խոշորագույն ընկերություններից մեկը և ոլորտում գրանցել է տեսանելի հաջողություններ։

Ընկերությունն իր «Դուռ» ապրանքանիշ անվանումով, զբաղվում է սեփական արտադրության մրգերի արտահանմամբ, Հայաստանի և այլ երկրների արտադրողների միրգ-բանջարեղենի, մրգային և բնական հյութերի, մեղրի և այլ ապրանքների վերավաճառքով, ինչպես նաև բարձրորակ գինու, կոնյակի, մրգային օղու արտադրողների միավորմամբ։

Գյուղատնտեսական ապրանքների փաթեթավորմամբ և պալետավորմամբ, ինչպես նաև «CombiSort» համակարգով մրգերի և բանջարեղենի տեսակավորմամբ ու ԿԳՄ (РГС -Կարգավորվող գազային միջավայր) սառնարաններում պահպանման ծառայություններով, «ArLeAM»-ն օգտակար համագործակցություն է իրականացնում գյուղատնտեսական սուբյեկտների հետ։

Ի դեպ, շուտով հասանելի կլինեն նաև լաբորատոր ծառայություններ (բույսերի ֆունկցիոնալ ախտորոշում, հողի համալիր հետազոտություն, պաթոգենների և վնասատուների հայտնաբերում, բույսերի պաշտպանության և սնուցման ծրագրի մշակում)։

Հայաստանում ընթացող սննդի ու ըմպելիքների հեղինակավոր ցուցահանդեսները, փառատոներն ու միջոցառումները, ինչպես նաև գինեգործության ոլորտին նպաստող նախաձեռնությունները մշտապես ընթանում են «ArLeAM»-ի աջակցությամբ։ Այդ թվում նաև այս տարվա «Երևանի գինու օրեր»-ը, որտեղ հանդիսանալով որպես միջոցառման «Պրեմիում» հովանավոր, ընկերությունը ներկայացրել է սեփական ինտենսիվ այգիների բարձրակարգ խնձորները, ինչպես նաև իր ապրանքանիշի տակ միավորված հայաստանյան արտադրողների պրեմիում որակի մրգային և բանջարեղենային չրեր և չիպսեր, բնական հյութեր, մեղր, թեյեր, և այլն։

Ընթացիկ տարվա «Ամառային սալոն», «Art, Technology and Еvery Armenian Wine» ցուցահանդեսները, «Spirit of Armenia» և «ArmMod» նորաձևության փառատոններն ընթացել են «ArLeAM»-ի գլխավոր հովանավորությամբ, որտեղ ընկերությունը ներկայացել է իր «Դուռ» ապրանքանիշի գինիների հավաքածուով։

«ArLeAM»-ը հանդիսանում է նաև ամենամեծ միջազգային ցուցահանդեսի` «ArmeniaExpo 2021»-ի գլխավոր հովանավորը, որտեղ ևս «Դուռ» ապրանքանիշի անվան տակ ներկայացրել է մրգեր, բնական հյութեր, ինչպես նաև ալկոհոլային ըմպելիքներ։

Շարունակելով աջակցել Հայաստանում գինեգործության ոլորտին նպաստող նախաձեռնություններին, «ArLeAM»-ը ստանձնել է նաև «Արենի» գինու փառատոնի գլխավոր հովանավորի կարևորագույն առաքելությունը։

«ArLeAM» ընկերությունը ամենաբարձր մակարդակով Հայաստանը ներկայացնում է նաև միջազգային հարթակներում՝ ցուցադրելով իր ապրանքանիշի բարձրորակ ապրանքները՝ մի շարք երկրների հեղինակավոր ցուցահանդեսներում։ Մոսկվայում, այնուհետև Սանկտ-Պետերբուրգում կայացած միջազգային խոշոր ցուցահանդեսներում լինելով՝ որպես գլխավոր հովանավոր, «ArLeAM»-ը կարողացել է հաճելիորեն զարմացնել այցելուներին իր գեղեցիկ բրենդավորմամբ և ապրանքների պրեմիում որակով՝ «Դուռ» ապրանքանիշի գինիներով, հայկական բրենդին և մրգային «Eau de vie» լայն ընտրանիով, ինչպես նաև սեփական ապրանքանիշի ներքո միավորված հայ արտադրողների բարձրորակ արտադրանքով: Ինչպես նաև, գործընկերային հարաբերություններ է հաստատել մի շարք երկրների սպառողական ցանցերի հետ։

Հայկական արտադրության ապրանքների արտահանման համար, միջազգային գործընկերների ցանկը լայնացնելու նպատակով, սեպտեմբերին «ArLeAM»-ը մասնակցել է Ստամբուլում կազմակերպված «CNR FOOD» միջազգային ցուցահանդեսին, որպես «Պլատինե» հովանավոր՝ ապահովելով մեր երկրի տեսանելիությունն աշխարհի մոտ 117 երկրներից ժամանած 50․000-ից ավել մասնակիցների և այցելուների շրջանում։

Կարևորելով իրադարձությունները, որոնք ուղղված են հայկական շուկայում՝ ներքին ապրանքների և ծառայությունների ճանաչելիության և պահանջարկի բարձրացմանը, հայկական ապրանքների միջազգային շուկա արտահանման նոր հնարավորությունների ստեղծմանը և համատեղ արտադրության, ներդրումային ծրագրերի իրականացմանը աջակցելուն, «ArLeAM»-ը ստանձնել է նաև «PanArmenian Expo 2021»-ի գլխավոր հովանավորությունը: Ընկերությունն այստեղ ևս ներկայացել է իր արտադրանքով` իր «Դուռ» ապրանքանիշի ներքո:

«ArLeAM»-ը մշտապես համագործակցություն է հաստատում ռուսաստանյան ցանցերի և զարգացնում հարաբերություններ օտարերկրյա գործընկերների հետ։ Այդ իսկ պատճառով է, որ ընկերության հետ համագործակցելով, փոքր և միջին արտադրողները հնարավորություն են ստանում դուրս գալ մեծ շուկա, ավելացնել արտադրական ծավալները, զարգացնել սեփական բիզնեսը։

Կարևորելով Հայաստանում առողջ ապրելակերպի խրախուսումը, ինչպես նաև տարբեր սպորտաձևերի զարգացումը «ArLeAM»-ը ստանձնել է Երևանի առագաստային ակումբի հովանավորությունը։

Ի դեպ, այս տարվա հոկտեմբերին, «ArLeAM»-ի հովանավորությամբ է լույս տեսել նաև «Simple Wine News» ռուսական ամենահեղինակավոր ամսագրի 25․000 օրինակով հատուկ թողարկումը՝ նվիրված հայկական գինիներին: «Wine Route:Armenia» վերնագրով թողարկումը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, «ArLeAM»-ի և «VINI» ՀԿ-ի 7 ամսվա շարունակական և բարձր մասնագիտացում պահանջող համատեղ աշխատանքի արդյունք է:

«ArLeAM»՝ անուն, որտեղ համադրված են որակն ու հուսալի գործընկերությունը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել