179 իրավախախտում՝ մթնոլորտային օդի պահպանություն ոլորտում

https://eco.am/179-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d5%ad%d5%a1%d5%ad%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4%d5%9d-%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d5%a4%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba/

Մթնոլորտային օդի պահպանություն ոլորտում 2022 թվականի ընթացքում հայտնաբերել է 179 իրավախախտում:

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ կայացվել է 154 վարչական տույժ նշանակելու մասին որոշում:Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 13.000.000 ՀՀ դրամ:

Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 198.171.172 ՀՀ դրամ։

Փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերված առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխման 77 դեպքով նշանակվել է 3.850.000  ՀՀ դրամի վարչական տուգանք։

Բացահայտվել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակների թույլտվության գործունեության 13 դեպք։ Բոլոր դեպքերով գործողությունները կասեցվել են։ Սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ձեռքբերելուց հետո 9-ի կասեցումը հանվել է։

Շինարարական 10 կազմակերպության նկատմամբ նշանակվել է  1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 20 դեպքով նշանակվել է 2.240.000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 3.080.303 ՀՀ դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով