«Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մեր գլխավոր ռեսուրսներից մեկը արևն է։ Այս պարագայում աններելի ծուլություն կլին, եթե դա չօգտագործենք: Արևային համակարգերի տեղադրումը սպառողի տեսանկյունից գուցե միայն խնայողություն է, սակայն ամբողջ երկրի համար՝ հստակ ռազմավարական ճյուղ: Մեր պետությունը համարվում է արևային օրերի քանակով առաջատարներից մեկը, ինչն էլ բացում է հնարավորությունների մեծ դաշտ: Անսպառ արևի էներգիան էներգետիկ դաշտը ամբողջովին ծածկել չի կարող, բայց իհարկե բեռի թեթևացում կլինի»,– Լրատվական Ռադիո FM106.5 -ի եթերում հեռարձակվող «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարի երկրորդ թողարկման ժամանակ ասաց «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը։
Ռադիոհաղորդման ընթացքում «ԷկոՎիլ» ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը և Կարեն Գրիգորյանը կրկին անդրադարձան վերականգնվող էներգիայի ոլորտին առնչվող կարևոր հարցերին։
Մասնավորապես․
1․ Արևային էներգիայի ռազմավարական նշանակությանը,
2․ Պետական և արտասահմանյան սուբսիդավորման կարևորությանը,
3․ Էներգետիկ անկախություն ձեռք բերելու քայլերին,
4․ Ինչպես նաև Արցախի Հաղորտի գյուղում իրականացվող արևային նախագծին։
Առաջիկա երեք ամսիների ընթացքում, FM106.5 հաճախականությամբ ամեն հինգշաբթի կարող եք հետևել «Էկոանկյուն» ռադիոհաղորդաշարի թողարկումներին և ստանալ Ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները։
Մանրամասները՝ տեսանյութում․






Թողնել մեկնաբանություն