Դեկտեմբերի 11-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում տնօրեն Լևոն Ազիզյանը հանդիպել է ԵՄ և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելի և ծրագրի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գծով խորհրդական Ալեքսանդր Առաքելյանի հետ:
Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ EU4Sevan ծրագրի շրջանակում, նպատակ ունենալով բարելավել Սևանա լճի և ավազանի բնապահպանական մոնիթորինգը, ձեռք են բերվել․
1․ ամենագնաց ավտոմեքենա դաշտային նմուշառման և դաշտային հետազոտական աշխատանքների համար,
2․ջրածնային ցուցչի, հաղորդականության, ջրում լուծված աղերի և լուծված թթվածնի որոշման անալիզատորներ,
3․լաբորատոր սառնարան՝ ստանդարտ լուծույթների, նյութերի և նմուշների պահման համար,
4․ լաբորատոր չորանոց՝ նմուշները կայուն ջերմաստիճանային պայմաններում չորացնելու համար։
Հանդիպման ընթացքում ցուցադրվել է EU4Sevan ծրագրի օգնությամբ ձեռք բերված սարքավորումները և տեխնիկան:
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Քրիստիան Հենշելին շնորհակալություն հայտնել ցուցաբերած օժանդակության համար, նշելով ինչպես լաբորատորիայի տեխնիկական կարողությունները հզորացնելուն ուղղված միջոցառումների կարևորության, այնպես էլ աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարելավմանն ուղղված դասընթացների կազմակերպման մասին:
Պարոն Հենշելն էլ իր հերթին կարևորել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությունը` լաբորատորիայի շարունակական տեխնիկական վերազինման և աշխատակիցների կարողությունների զարգացման հարցում և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունները նույնպես արդյունավետ կլինեն և կնպաստեն Սևանա լճի էկոհամակարգի առավել արդյունավետ և կայուն կառավարմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ






Թողնել մեկնաբանություն