Բեռնի կոնվենցիան ընդունեց մինչև 2030թ․բնության պահպանման ռազմավարական պլանը

https://eco.am/%d5%a2%d5%a5%d5%bc%d5%b6%d5%ab-%d5%af%d5%b8%d5%b6%d5%be%d5%a5%d5%b6%d6%81%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d6%81-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d6%87-2030%d5%a9%e2%80%a4%d5%a2/

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Ստրասբուրգում կայացավ Բեռնի կոնվենցիայի (ամբողջական անվանումը՝ Կոնվենցիա Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին) կոմիտեի 43-րդ նիստը։ Նիստի ընթացքում  կոնվենցիայի մշտական հանձնաժողովը ընդունեց 2030 թվականի ռազմավարական պլանը:

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ նիստին մասնակցել են «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի ազգային համակարգող Տաթևիկ Ցյուրքերը և «Աֆրիկյան-Եվրասիական չվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրի ազգային համակարգող Կարեն Աղաբաբյանը։

Թեև Կոնվենցիայի 44-ամյա գործունեության ընթացքում կոնվենցիան իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և թիրախներ, այնուամենայնիվ առաջին անգամն է, որ կոնվենցիան հանդես է գալիս նման համապարփակ և պարզեցված տեքստով՝ հստակ ներկայացնելով նպատակներ, ցուցիչներ և թիրախներ և միարժամանակ հետևում է այլ բնապահպանական հաստատություններին, որոնք վերջերս ընդունել են ռազմավարություններ, մասնավորապես 2030 թվականին Եվրոպական հանձնաժողովի Կենսաբազմազանության ռազմավարությունը և Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը 2030/2050 (GBF):

Ռազմավարական ծրագիրը մշակվում էր 3 տարի, սակայն  Covid 19-ի համաճարակի և գլոբալ կենսաբազմազանության շրջանակը վերջնականացման պատճառով այն հետաձգվում էր։ Այժմ մշտական հանձնաժողովի անդամ պետությունները պատրաստակամություն են հայտնել աշխատել միասին՝ իրականացնելու ռազմավարական պլանը ինչպես տեղական այնպես էլ համաեվրոպական մակարդականերում։

Ռազմավարական ծրագիրը հետևում է 2021 թվականին Կոմիտեի կողմից Բեռնի տեսլականի կոնվենցիայի ընդունմանը մինչև 2030 թվականը և դրա 4 նպատակները.

ՆՊԱՏԱԿ 1. Մեծացնել բնական և կիսաբնական էկոհամակարգերի տարածքը, կապը, ամբողջականությունը և ճկունությունը, այդ թվում՝ պահպանվող տարածքների և այլ արդյունավետ տարածքների բնապահպանական միջոցառումները, որոնք ընդգրկում են ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30%-ը:

ՆՊԱՏԱԿ 2. Բարելավվել վտանգված տեսակների պահպանության կարգավիճակը, խթանել տեղական տեսակների առկայությունը և դադարեցնել է մարդածին ազդեցության պատճառով տեսակների անհետացումը։

ՆՊԱՏԱԿ 3. Վայրի բուսական և կենդանական աշխարհի և նրանց բնական միջավայրերի , պահպանվում և ընդլայնվում է ապահովելով անվտանգ, մաքուր, առողջ և կայուն միջավայր:

ՆՊԱՏԱԿ 4. Բավարար ռեսուրսներն առկա են և արդյունավետորեն օգտագործվում են ռազմավարական ծրագրի բոլոր նպատակներին հասնելու համար:

Մշտական կոմիտեի նախագահ տիկին Մերիկե Լինամագին նշել է, որ այժմ կմեկնարկեն  Ռազմավարական ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատանքները, և Բեռնի կոնվենցիան կհետևի ձեռք բերված առաջընթացին, և  թե ինչպես են տարբեր գործիքակազմը կարող է օգնել կողմերին դրա իրականացման գործում:

Բեռնի կոնվենցիայի քարտուղար պարոն Միքայել Փոուտիսերը նշել է, որ ընդունված ռազմավարական ծրագիրը կհեշտացնի համագործակցությունը Բեռնի կոնվենցիայի կողմերի միջև և, ի վերջո, կօգնի Եվրոպայում և նրա սահմաններից դուրս կենսաբազմազանության առավել լավ պաշտպանությանը:

Ռազմավարական ծրագրի հետ մեկտեղ ընդունվել է նաև առաջարկություններ, որը կուղղորդի դրա իրականացումը, ներառյալ միջնաժամկետ և վերջնական վերանայումները: 2024 թվականին կձևավորվի Կողմերի և դիտորդային կազմակերպություններից կազմված  աշխատանքային  խումբը, որն էլ կհետևի ռազմավարական ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով