«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ 2023 թվականի հունվարի 20-ին կնքել է Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի բարելավմանն ուղղված գործողությունների ֆինանսական համաձայնագիր։
Ինչպես ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից տեղեկացավ Eco.am սոցիալական հարթակը, համաձայնագրի շրջանակում «ՀՄԿ» ՊՈԱԿ-ին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ իրականացնելու հետևյալ միջոցառումները.
1․ Սևանա լճի և ավազանային գետերի հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգի խթանման նպատակով դաշտային հետազոտական սարքավորումներով և նմուշառման պարագաներով հագեցած համապատասխան փոխադրամիջոցի ձեռքբերում։
2․ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի տեխնիկական կարողությունների զարգացման նպատակով լաբորատորիայի սարքավորումների ձեռքբերում։
3․ Աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացում աշխատավայրում վերապատրաստումների միջոցով։






Թողնել մեկնաբանություն