«Չափազանց կարևոր է ճանաչել Հայաստանի ջրաճահճային տարածքները»․ հանդիպում-քննարկում

https://eco.am/%d5%b9%d5%a1%d6%83%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d6%81-%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80-%d5%a7-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab/

Երևանի Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել խոնավ տարածքների համաշխարհային օրվան նվիրված հանդիպում-քննարկում։

Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Ջրաճահճային տարածքները, որպես մոլորակի կարևորագույն էկոհամակարգերից մեկը, որպես բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրեր, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության վայր, մաքրում են ջրային ռեսուրսները աղտոտվածությունից և հանդիսանում են ածխածնի կարևոր պահեստներ: Այնուամենայնիվ, դրանք նաև վայրի բնության ամենաանպաշտպան և մարդու գործունեությունից տուժող վայրերն են Երկրի վրա»,- շնորհավորելով օրվա առթիվ ասել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ընդգծելով ջրաճահճային խոնավ տարածքների կարևորության և դրանց սպառնացող վտանգների մասին։

«Չափազանց կարևոր է ճանաչել Հայաստանի ջրաճահճային տարածքները, գիտակցել դրանց կարևորությունը և քայլեր իրականացնել դրանց պահպանության ուղղությամբ»,- ելույթի ընթացքում կարևորել է Ա․ Մեյմարյանը։

Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն իր ողջույնի խոսքում նույնպես կարևորել է էկոկրթական բաղադրիչը և հանրության իրազեկման ուղղութամբ իրականացվող նմանատիպ միջոցառումները։ Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ իրազեկման բարձրացմանն ուղղված հանդիպումները նաև խթան են ոլորտի քաղաքականություն մշակող մասնագետների համար՝ առավել ճշգրիտ ու հասցեական մշակել ծրագրերը։

Զեկույցով հանդես է եկել Ռամսարի կոնվենցիայի ազգային համակարգող Կարեն Ճենտերեճյանը և ներկայացրել՝ ինչ է նշանակում խոնավ տարածք և ինչով են դրանք կարևոր և գրավիչ մեր և միջազգային հանրության համար, ինչպես նաև անդրադարձել է, թե  ինչ միջոցառումներ են ձեռնարկվում դրանց պահպանության համար:

Միջոցառումն ամփոփվել է հարցուպատասխանով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով