Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում հայտնաբերել են ապօրինի հատված 26 կաղնի։
Eco.am սոցիալական հարթակը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ ապօրինի հատված կաղնիները հայտնաբերվել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ձորագլուխ գյուղի «Գռավ» կոչվող անտառածածկ տարածքում։ Ապօրինի հատվել է մինչև աճի դադարեցման աստիճան «կաղնի» տեսակի 26 ծառ։
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 793.500 ՀՀ դրամ:
Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։







Թողնել մեկնաբանություն