ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 20 միլիոն 589 հազար 700 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 5 միլիոն 485 հազար 930 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 550 հազար դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն1 ուղարկվել 5 գործ (764 հազար 400 դրամի չափով վարչական տուգանք)։
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։






Թողնել մեկնաբանություն