Այսօր ՀՀ ազգային ժողովը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը խորհրդարանին ներկայացրեց օրենքների նախագծերի փաթեթը և դրանց ընդունման անհրաժեշտությունը։
Նախագծով կպահպանվի Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի և Սևանա լճի կենսապաշարները: Արդյունքում կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի ներկայացմամբ սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է սահմանվել 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը:





Թողնել մեկնաբանություն