«Մաքուր ապագա»․ աղբահավաք Սևանա լճի ափին

https://eco.am/%d5%b4%d5%a1%d6%84%d5%b8%d6%82%d6%80-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%a3%d5%a1%e2%80%a4-%d5%a1%d5%b2%d5%a2%d5%a1%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%a1/

Eco.am սոցիալական հարթակը Գերմանիայի բնության պահպանության միության NABU հայաստանյան մասնաճյուղից տեղեկացավ, որ  «մաքուր ապագա» ծրագրի շրջանակներում կամավորներն իրականացրել են աղբահավաք՝ Սևանա լճի ափին, որի ընթացքում հայտնաբերվել են՝

1․ Ահռելի մեծ քանակությամբ ձկնորսական ցանցեր,

2․ Պլաստիկ շշեր,

3․Ապակյա շշեր,

4․Կոշիկի տակացուներ,

5․ Կենցաղային մի շարք պարագաներ։

Աղբահավաքի ավարտին մասնակիցները կազմակերպության կողմից ստացել են  հավաստագրեր՝ կատարած մեծ աշխատանքի համար։

Ցուցաբերած ակտիվության ու սրտացավության համար Գերմանիայի բնության պահպանության միության NABU հայաստանյան մասնաճյուղը շնորհակալություն է հայտնում «մաքուր համայնք» կամավորական խմբին և ծրագրի շրջանակներում գործող էկոակումբի անդամներին։ Իսկ հանրությանը խնդրում և հորդորում՝ չնետել աղբը լիճը, գետնին կամ դրա համար չնախատեսված վայրերում։ Եկեք հոգ տանենք մեր շրջակա միջավայրի մասին մեր իսկ բարօրության համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նոր նախագիծ՝ «Մաքուր ապագա․ շրջակա միջավայրի պաշտպանություն և պլաստիկ թափոններ» խորագրով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով