Երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մտածում են` երկրաշարժ է լինելու․ Գագիկ Սուրենյան

https://eco.am/%d5%a5%d6%80%d5%a2-%d5%b1%d5%b4%d5%bc%d5%a1%d5%b6%d5%a8-%d6%85%d5%a4%d5%ab-%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%af-%d5%a2%d5%a1/

Վերջին օրերին, երբ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտարարեց, որ այս տարի սպասվում է տաք դեկտեմբեր, հանրության մոտ սկսվեց այն անհանգստությունը, թե՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի օրը նույնպես գրանցվել էր տաք ջերմաստիճան։

«1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8…+10 աստիճանի: Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ  մտածում են, որ երկրաշարժ է լինելու»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ըստ Գ․ Սուրենյանի, գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ․ «Դա պարզապես համընկել է: 1988 թվականից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել»,– փաստել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով