Նոր նախագիծ՝ «Մաքուր ապագա․ շրջակա միջավայրի պաշտպանություն և պլաստիկ թափոններ» խորագրով

https://eco.am/%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae%d5%9d-%d5%b4%d5%a1%d6%84%d5%b8%d6%82%d6%80-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%a3%d5%a1%e2%80%a4-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab/

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը «Մաքուր ապագա․ շրջակա միջավայրի պաշտպանություն և պլաստիկ թափոններ» խորագրով մեկնարկում է նոր ծրագիր։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեծ քայլ է անում  Հայաստանում աղտոտված շրջակա միջավայրի դեմ պայքարի հարցում։

Eco.am սոցիալական հարթակը NABU –ից տեղեկացավ, որ ծրագրի հիմնական նպատակը բոլոր տարիքի հնարավորինս շատ մարդկանց մաքուր շրջակա միջավայրի համար պայքարում ներգրավելն է։ Ըստ որի էլ հանրության շրջանում կբարձրացվի շրջակա միջավայրի աղտոտման լուրջ հետևանքների մասին իրազեկվածությունը: Վերոնշյալ արդյունքին հասնելու համար NABU-ն մտադիր է իրականացնել՝

1․ քաղաքային և գյուղական բնակչության շրջանում շրջակա միջավայրի նկատմամբ խնամքով վերաբերմունքի և գիտակցված սպառման պրակտիկայի խթանում

2․ ավագ դպրոցի աշակերտների համար կկազմակերպել և անցկացնել առաջին ամենամյա «Մաքուր ապագա» ճամբարը՝ հետագայում բերքի փառատոնին մասնակցելու հնարավորությամբ,

3․ կազմակերպել սեմինարներ և կրթական փոխանակման ճամփորդություններ Գերմանիայի և Հայաստանի ակտիվիստների համար,

4․ ստեղծել բնապահպանական ակումբ, որի շրջանակներում կիրականացվեն տարբեր թեմատիկ երեկոներ, ակցիաներ և մեկօրյա անվճար էքսկուրսիաներ

Ծրագիրը կիրականացվի երկու գործընկեր-կազմակերպությունների՝ «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD – Innovative Solutions for Sustainable Development of Communities)-ի և «Հանուն մարդկության և բնության հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։