Հայտնաբերվել է ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%ba%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae-%d5%af%d5%a1%d5%b2%d5%b6%d5%ab/

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում հայտնաբերել են ապօրինի հատված 26 կաղնի։

Eco.am սոցիալական հարթակը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ ապօրինի հատված կաղնիները հայտնաբերվել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ձորագլուխ գյուղի «Գռավ» կոչվող անտառածածկ տարածքում։ Ապօրինի հատվել է մինչև աճի դադարեցման աստիճան  «կաղնի» տեսակի 26 ծառ։

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 793.500 ՀՀ դրամ:

Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել