Հայաստանը մասնակցել է Կայուն օրգանական աղտոտիչների վերանայման կոմիտեի 18-րդ հանդիպմանը   

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%af%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%af%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d6%85%d6%80%d5%a3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af/

Սեպտեմբերի 26-30-ն Իտալիայի Հռոմ քաղաքում կայացել է Կայուն օրգանական աղտոտիչների վերանայման կոմիտեի (ԿՕԱՎԿ) 18-րդ հանդիպումը`հիբրիդային եղանակով։

Կոմիտեն Ստոկհոլմի կոնվենցիայի օժանդակ մարմին է, որը ստեղծվել է Կոնվենցիայի Հավելվածներ A, B և/կամ C-ում ներառման համար առաջարկվող նյութերի վերանայման նպատակով։ ԿՕԱՎԿ-ի 31 անդամներից 30-ը մասնակցել են առկա և մեկը՝ վիրտուալ եղանակով։

Հանդիպմանը մասնակցել են նաև ընդհանուր առմամբ 102 դիտորդ, այդ թվում 64 ներկայացուցիչներ 28 կառավարություններից, 38 ներկայացուցիչներ 23 հասարակական և արդյունաբերական կազմակերպություններերից։

Հայաստանի Հանրապետությունից, որպես կոմիտեի անդամ «Կենտրոնական Արևելյան Եվրոպա Կովկաս և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանից, հանդիպմանը մասնակցել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի թափոնների և քիմիական նյութերի ուսումնասիրության ծառայության պետ, Բազելի կոնվենցիայի ազգային համակարգող Արտակ Խաչատրյանը։

Հանդիպման ընթացքում Արտակ Խաչատրյանը նշանակվել է UV-328 կոնտակտային խմբի նախագահող։ Կոնտակտային խմբի կողմից մշակվել և լիագումար նիստի հաստատմանը Արտակ Խաչատրյանի կողմից ներկայացվել է երկու փաստաթուղթ՝ UV-328-ի ռիսկերի կառավարման գնահատումների նախագիծը (UNEP/POPS/POPRC.18) և որոշման նախագիծը (CRP.11)։ Մշակված երկու փաստաթղթերն էլ հաստատվել են լիագումար նիստի ընթացքում և կներկայացվեն Կոնվենցիայի կողմերի համաժողովին՝ Կոնվենցիայի Հավելված Ա-ում կոնկրետ բացառություններով ընդգրկվելու համար։

Լիագումար նիստի կողմից հաստատվել է նաև Dechlorane Plus-ի ռիսկերի կառավարման գնահատումների նախագիծը և որոշման նախագիծը, վերջինս նույնպես կներկայացվի Կոնվենցիայի կողմերի համաժողովին՝ Կոնվենցիայի Հավելված Ա-ում կոնկրետ բացառություններով ընդգրկվելու համար։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։