Արջի որսի համար նախատեսված ինքնաշեն թակարդներն առգրավվել են

https://eco.am/%d5%a1%d6%80%d5%bb%d5%ab-%d5%b8%d6%80%d5%bd%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%be%d5%a1%d5%ae-%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%b7%d5%a5%d5%b6-%d5%a9/

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապօրինի  որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացրել են շրջայցեր։

Հոկտեմբերի 4-ին «Հրազդան անտառտնտեսություն» մասնաճյուղի Քյարմամադի ձորի տարածքում  հայտնաբերվել է անհայտ անձի կողմից տեղադրված մետաղալարե, ինքնաշեն՝ արջ որսալու համար նախատեսված 2 թակարդ:

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները թակարդները հանել և առգրավվել են։ Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Խստացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով