«Դիլիջան ազգային պարկ»-ի 5 տեղամասերում արձանագրվել է 32 ինդիկատոր-տեսակների առկայությունը

https://eco.am/%d5%a4%d5%ab%d5%ac%d5%ab%d5%bb%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ba%d5%a1%d6%80%d5%af-%d5%ab-5-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bd%d5%a5%d6%80%d5%b8%d6%82/

Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խումբը նախորդ շաբաթ այցելել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ:

Սեպտեմբերի 26-30 –ը ինդիկատոր տեսակների ճանաչման դասընթացի երկրորդ փուլում ազգային պարկի աշխատակիցներին ներկայացվել են իրենց պաշտպանության տակ գտնվող տարածքի վիճակի ցուցիչ տեսակները։ Այնուհետև «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ազգային պարկի 5 տեղամասերում կատարվել է ինդիկատոր տեսակների ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է ընդհանուր 32 ինդիկատոր-տեսակների առկայությունը:

Գրանցվել է՝

1․ թռչունների դասին պատկանող 13 տեսակ,

2․ կաթնասունների և միջատների դասերին` 3-ական,

3․ ագարիկոմիցետների դասին՝ 5,

4․ երկշաքիլավորների դասին՝ 3,

5․պոլիպոդիոպսիդա և սողունների դասերին` 2-ական,

6․ երկկենցաղների դասին՝ 1 տեսակ։

Հավաքագրված տվյալները վերլուծվել են և ներբեռնվել են տվյալների շտեմարան։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով