Կլիմայի փոփոխության հետևանքով աճում է քաղցրահամ ջրի պաշարների սպառնալիքը

https://eco.am/%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%a1%d5%b6%d6%84%d5%b8%d5%be-%d5%a1%d5%b3%d5%b8%d6%82%d5%b4/

Աշխարհի գիտնականների միջազգային խմբի կողմից 12 քարանձավներում ջերմաստիճանների տատանումների վերաբերյալ իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Երկրի քաղցրահամ ջրի պաշարների զգալի մասը, որոնք հասանելի են անմիջապես օգտագործման համար, կարող են հայտնվել սպառնալիքի տակ՝ կլիմայի փոփոխության պատճառով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը՝ հղում անելով Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածը։

Ըստ տեղեկատվության, գիտնականները վերլուծել են տարբեր կլիմայական գոտիներում գտնվող քարանձավներում ջերմաստիճանի 105․000 չափումների տվյալները և դրանք համեմատել մակերևույթի համապատասխան ջերմաստիճանների հետ։

Քարանձավներում գրանցված ջերմաստիճանի տարեկան տատանումները մեծ չեն եղել՝ 0.1°C-ից (նվազագույնը) մինչև 8.8°C (առավելագույնը)։ Բայց եթե որոշ դեպքերում քարանձավի ջերմաստիճանն արտացոլում էր մակերևույթի ջերմաստիճանը մի փոքր ուշացումով, մյուսներում՝ մակերևույթի ջերմաստիճանի փոփոխությունները հանգեցրել են արագ փոփոխությունների գետնի տակ։

Այսպիսով, մակերևույթի վրա տեղի ունեցող կլիմայի փոփոխություններն անցանկալի ազդեցություն կունենան քարանձավային էկոհամակարգերի վրա։

Գիտնականների խոսքով՝ ջերմաստիճանի բարձրացման հետևանքները բացարձակապես անկանխատեսելի են, և ամենայն հավանականությամբ, վնասակար են մարդկանց համար հասանելի քաղցրահամ ջրի խոշոր պաշարների որակի համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը կանգնած է ջրային պաշարներին առնչվող լուրջ մարտահրավերների առաջ․ ԱԶԲ հայաստանյան տնօրեն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել