Հունիսի 17-ը ամբողջ աշխարհում նշվում է, որօես Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այն այս տարի նշվեց «Կանայք և հողերը, նրանց իրավունքները» կարգախոսի ներքո։
Անապատացման և երաշտի սպառնալիքների և հետևանքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով՝ 1995 թվականին ՄԱԿ-ի կողմից այդ օրը հռչակվեց որպես տոն։
«Անապատացում» տերմինը պետք չէ ընկալել որպես գոյություն ունեցող անապատների տարածքի մեծացում կամ նորերի առաջացում։ Այն բարդ և համալիր երևույթ է, որը կլիմայի փոփոխության և չորայնացման արդյունք է։
Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, անապատացումը, որպես գլոբալ էկոլոգիական հիմնախնդիր, ներառում է շրջակա միջավայրում ընթացող անցանկալի և աղետաբեր գործընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը: Այդ է պատճառը, որ անապատացման դեմ պայքարն ընդգրկում է ոչ միայն բնական էկոհամակարգերի, դրանց բաղադրիչների և բնական պաշարների պահպանության ու օգտագործման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, այլև շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը նպաստող այնպիսի գործոնների ազդեցության մեղմացմանն ուղղված ջանքերի, ինչպիսիք են սոցիալական և տնտեսական գործոնները:
Աշխարհում տարեկան 12 մլն հեկտար տարածք անապատի է վերածվում։
Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Անապատացման դեմ կոնվենցիայի լիիրավ անդամ է: Մեր երկիրը կոնվենցիան վավերացրել է 1997 թվականին։






Թողնել մեկնաբանություն